Борьба за существование

  • pptx
  • 10.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Презентация Microsoft PowerPoint.pptx

ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ

 Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավական մեծ քանակով: Նույնիսկ դանդաղ բազմացող կենդանիներն իրականում ընդունակ են թողնելու սերունդների հսկայական քանակություն:

Օրինակ՝ Մրրկահավը դնում է մեկ ձու, սակայն երկրի վարա գոյություն ունեցող ամենատարածված թռչուններից մեկն է: Փղի էգը 60 տարվա մեջ ծնում է ընդամենը 6 ձագ: Հաշվարկված է, որ չնայած այդքան ցածր ծնելիությանը, 750 տարվա ընթացքում փղերի մեկ զույգի սերունդը կկազմեր 19 միլիոն առանձնյակ:

 Դարվինը գտնում էր, որ ծնված առանձնյակների մեծ մասը չեն հասնում սեռահասուն տարիքի և ոչնչանում են: Դարվինը եզրակացրեց, որ բնության մեջ գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող գործոններ: Դարվինը եզրակացնում էր, որ բնության մեջ անընդհատ տեղի է ունենում գոյության կռիվ՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև:


 <Գոյության կռիվ> ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակի առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները:

 Գոյության կռիվը ոչ թե էվոլյուցիայի առանձին գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար: Գոյության կռվի հիմնական պատճառները տեսակների թվաքանակի անսահման աճի հնարավորության և միջավայրի պայմանների, պաշարերի միջև եղած անհամապատասխանությունն է:

 Դարվինը տարբերում է գոյության կռվի երեք հիմնական ձևեր՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:


 Ներտեսակային գոյության կռիվը տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև: Գոյության կռվի այս ձևն ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն:


 Օրինակ՝ նույն տեսակին պատկանող թռչունների ձագերը մրցակցում են միմիանց հետ բնում մնալու համար: Կաթնասունների և թռչունների շատ տեսակների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար:


 Տեսակի ներսում առանձնյակի թվաքանակի չափազանց մեծանալու դեպքում ներտեսակային գոյության կռիվը սրվում է, առանձնյակների պտղաբերությունն ընկնում է, առաջանում է համաճարակներ, արդյունքում՝ թվաքանակը փոքրանում է և կարգավորվում: Ներտեսակային գոյության կռվի դրսևորումներ են առանձնյակների միջև դիտվող փոխօգնությունը, սերնդի նկատմամբ խնամքը, կանիբալիզմը և այլն:

 Միջտեսակային գոյության կռիվը տեղի է ունենում տարբեր տեսակներիների պոպուլյացիաների միջև: Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները պատկանում են նույն ցեղին և միատեսակ պայմանների կարիք ունեն:

 Փոխադարձ կապերը կարող են լինել անտագոնիստական կամ հակամարտ և սիմբիոտիկ:

 Օրինակ՝ գայլերն ու աղվեսներն որսում են նապաստակներին, գայլերի, նապաստակների և աղվեսների միջև տեղի է ունենում գոյության կռիվ:

 Գիշատիչների միջև կա սննդի հայթայթման մրցակցություն կա:














 https://www.youtube.com/watch?v=rynUFXAJTvA

 Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ Դարվինը նշում էր, որ օրինակ Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80% -ը: Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիաների առանձնյակների վրա: Ձմռանը ջրում լուծված թթվածնի պակասից ջրավազաններում ոչնչանում են ձկները: Լեռներում անբարենպաստ կլիմայական պայմանների դեպքում հանդիպում են հյուծված ծառեր և թփեր:

 Բնությունն ունի իր չգրված օրենքները. կենդանական աշխարհն անըդհատ գտնվում է անվերջանալի պայքարի մեջ` հանուն գոյատևման:

 Գաղտնիք չէ, որ խոշոր գիշատիչները տարածքային կենդանիներ են, որոնք ուշադիր հետևում են այն բանին, որ ոչ ոք չխախտի իրենց սահմանները:

 Գոյության կռվի բոլոր ձևերն ուղեկցվում են հսկայական թվով օրգանիզմների ոչնչացմամաբ , կամ հանգեցնում են նրան, որ դրանց մի մասը սերունդ չի թողնում:

 Չարլզ Ռոբերտ Դարվին ծնվել է 1809թ. փետրվարի 12 ին մահացել է 1882թ.ապրիլի 19: Անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։ Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրվել է 1859 թ. «Տեսակների ծագումը» գրքում (ամբողջական անունը՝ «Տեսակների ծագումը բնական ընտրության ճանապարհով կամ կյանքի համար պայքարելիս բարենպաստ ցեղերի գոյատևումը») Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը: