Excel graphic

  • Таблицы эксель
  • pptx
  • 15.02.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Anjela Matevosyan Lori Vanadzor18.pptx

Ողջույն, Ես Անժելա Մաթևոսյանն եմ: Սովորում եմ Վանաձորի №18 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում:
Սիրով ձեզ կներկայացնեմ Ավ. Իսահակյանի <<Գայլն ու Սոխակը>> առակը:

Բայց մինչ այդ, ներկայացնեմ մեծերի մտքերից Ավետիք Իսահակյանի մասին:

Եվ այսպես…

Ավետիք Իսահակյանը մեր ժողովրդի բանաստեղծացած պատմությունն է, բանաստեղծացած Հայաստանը: Ա. Ինճիկյան

Իսահակյանը ի աշխարհս սփռված հայության կիզակետն է, հայրենիք այցելող հայի սրբատեղին։ Նա Արարատ էր՝ Արարատի դիմաց, Էջմիածին էր՝ Էջմիածնի կողքին, Սևան էր՝ Սևանին մոտ, Մատենադարան էր՝ կանգնած Մատենադարանում։ Իսահակյանը խարիսխ էր, ուժ էր, հավատ էր, հավատամք:
Ս. Կապուտիկյան

Վիթխարի է Իսահակյանը. դժվար է ընդգծել նրա մեծությունը. նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը;
Ա. Դիմշից

Ավետիք Իսահակյան
Առակներ

ԳԱՅԼՆ ՈՒ ՍՈԽԱԿԸ

Այս վաղեմի չար աշխարհում, Գարնան մի օր, լուսածագին, 


Անտառի մեջ գայլը բռնեց սոխակին:


Գայլի ճմլող, սուր ճանկերում, Նուրբ հույզերի երգիչը հեգ Թպրտում էր ու ծղրտում Սրտաբեկ:

-Պա՛հ, գայլն ասաց, հռչակ ունես, Թե երգերի մեծ վարպետ ես. Անուշ ձայնըդ սա՞ է միթե, Սուտասա՛ն:


- Այո՛, ճիշտ է, սոխակն ասաց,
Վարպետ եմ ես հռչակավոր, Բայց միայն թե՝ Մայր բնության ազատ գրկում, Եվ ո՛չ դաժան քո ճանկերում, Ո՜վ գազան:

Այսպիսով արվեստագետը կարիք ունի ազատության, որպեսզի կարողանա արտահայտել Աստծո կողմից տրված շնորհը, տաղանդը, ձիրքը: Թե թռչունին է և թե մարդուն անհրաժեշտ է ազատ միջավայր. վանդակում գտնվող թռչունն ինչպե՞ս թռչի: Ճնշումների բռնության ներքո մարդն ինչպե՞ս ինքնահաստատվի, ստեղծագործի և ի ցույց դնի իր տաղանդը:

Օգտվել եմ հետևյալ կայքերից. Isahakyanmuseum.am wikipedia.org google.am

ՎԵՐՋ