Гладзорская школа миниатюрной живописи
Оценка 4.9

Гладзорская школа миниатюрной живописи

Оценка 4.9
docx
13.05.2020
Гладзорская школа миниатюрной живописи
13.docx

Գլաձորի մանրանկարչության դպրոց

Գլաձորի մանրանկարչության դպրոց, հայկական մանրանկարչական դպրոցներից մեկն է։ Գործել է Գլաձորի վանքումԳլաձորի համալսարանին կից գրչատան նկարչական արվեստանոցում։ 13-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի կեսը, երբ քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմանների պայմանով համալսարանը փակվել է Հովնան Որոտնեցին մի խումբ աշակերտների հետ տեղափոխվել է Տաթևի մենաստան։

Մոնղոլների արշավանքի հետևանքով 13-րդ դարի 20-30-ական թվականներից Հայաստանում մշակութային կյանքը ընդհատվել էր և միայն 13-րդ դարի վերջին Պռոշյան և Օրբելյան տոհմերի հզորացման և մոնղոլների հետ տարվող խելոք քաղաքականության շնորհիվ հնարավոր դարձավ վերսկսել ստեղծագործ կյանքը։ Սյունիքի առաջավոր կենտրոն Գլաձորի վանքում սկսեց և մոտ 60 տարի բուռն զարգացավ մանրանկարչությունը։

Սկզբնական փուլը կապված է այսպես կոչված ավագ սերնդի մանրանկարիչներ Հովհաննեսի ու Մատթեոսի գործունեությանը։ Դպրոցի կրտսեր սերնդի վարպետները Մոմիկը և Թորոս Տարոնացին յուրացնելով Կիլիկիայի և մայր Հայաստանի արվեստների ավանդույթները, հայ մանրանկարչության պատմության մեջ թողել են անջնջելի հետք։

Գլաձորի մանրանկարչության դպրոցը հայ միջնադարյան գրքարվեստի այն դպրոցներից էր, որ առավել սերտորեն է առնչվել մոնումենտալ արվեստի և մշակույթի մյուս բնագավառներին։ Գլաձորի մանրանկարչությունը Կիլիկիայի և մայր Հայաստանի արվեստների մի յուրատիպ համադրություն էր, որը, սակայն չյուրացրեց Կիլիկիայի մանրանկարներին բնորոշ զուտ գրքային, պալատական շքեղությամբ հագեցված ոճը և միևնույն ժամանակ հեռացավ մայր Հայաստանի արվեստին հատուկ կոթողայնությունից ու հստակությունից։ Զարդանկարներում ամբողջովին լինելով Կիլիկյան վարպետների ազդեցության տակ՝ տերունական մանրանկարներում, սակայն, թե ոճի, թե պատկերագրության ոլորտներում Գլաձորի վարպետները հաճախ հանդես են բերել ինքնուրույնություն։ Գլաձորի մանրանկարչության համար առավել բնորոշն ու տարբերիչը ներկապնակն է։

 


 

Скачано с www.znanio.ru

Գլաձորի մանրանկարչության դպրոց Գլաձորի մանրանկարչության դպրոց , հայկական մանրանկարչական դպրոցներից մեկն է։ Գործել է Գլաձորի վանքում , Գլաձորի համալսարանին կից գրչատան նկարչական արվեստանոցում։ 13- րդ…

Գլաձորի մանրանկարչության դպրոց Գլաձորի մանրանկարչության դպրոց , հայկական մանրանկարչական դպրոցներից մեկն է։ Գործել է Գլաձորի վանքում , Գլաձորի համալսարանին կից գրչատան նկարչական արվեստանոցում։ 13- րդ…

հանդես են բերել ինքնուրույնություն։ Գլաձորի մանրանկարչության համար առավել բնորոշն ու տարբերիչը ներկապնակն է։

հանդես են բերել ինքնուրույնություն։ Գլաձորի մանրանկարչության համար առավել բնորոշն ու տարբերիչը ներկապնակն է։
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020