Информатика в жизни
Оценка 5

Информатика в жизни

Оценка 5
docx
22.05.2020
Информатика в жизни
Ինֆորմատիկան_կյանքում.docx

 

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՆ  ԿՅԱՆՔՈՒՄ

 

Նպատակը՝  Ամփոփել աշակերտների պատկերացումները աշխարհի տեղեկատավական պատկերի մասին:

 

Պլան

 

1.      Ողջույնի խոսք (2 հաղորդավարներ)

2.      Պատմության ժամ ( 3 աշակերտ)

3.      Դասամիջոց ( 2 աշակերտ)

4.      Գրականության ժամ (5 հոգի՝ հեղինակ, ինֆորմատիկ, թագավոր, աղքատ մարդ և օձ)

5.      Դասամիջոց ( 2 աշակերտ)

6.      Մաթեմատիկայի ժամ (2 հոգի՝ աշակերտ,մաթեմատիկ)

7.      Դասամիջոց ( 2 աշակերտ)

8.      Ֆիզկուլտուրայի ժամ (2 հոգի՝ ինֆորմատիկ և մարզիկ)

9.      Ամփոփիչ ելույթ (2 հաղորդավարներ)

 

 

 

Ողջույնի խոսք

 

I հաղորդավար

  -  Բարի երեկո, սիրելի՛ բարեկամներ: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հավաքվել են այս դահլիճում: Մեր միջոցառման նպատակն է ցույց տալ, որ համակարգչային գիտությունը ամենուր է, նույնիսկ այնտեղ, որտեղ մենք  երբեմն չենք էլ պատկերացնում: Որ թե՛ համակարգչային տեխնոլոգիաները, թե՛  համացանցը մեր կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում ու հետզհետե ավելի ու ավելի շատ են ընդլայնում իրենց ներգրավվածությու­նը մեր առօրյայում:

II հաղորդավար

  - Ինֆորմատիկայի զարգացման պատմության մեջ տարբերակում  են մի քանի փուլեր: Սկսած ալգորիթմական մշակույթից և համակարգչային գրագիտությունից մենք հասել ենք տեղեկատվական մշակույթին, համակարգչային գիտության ներդրմանը մեր հասարակության կյանքի բոլոր ոլորտների մեջ:

 

I հաղորդավար

- Այո,այսօր մենք չենք պատկերացնում  կյանքն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Նա ամենուր է. թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ բանկերում, թե՛ խանութներում… Այսօր մենք կփորձենք ձեզ ցույց տալ դա: Եվ, այսպես, մեր միջոցառումն սկսվում է:

 

(Հնչում է զանգը)

 

 

 

 

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Մասնակիցներ՝  3 աշակերտ)

I աշակերտ- (Նկարը ձեռքին դուրս է գալիս բեմ)

 

Չարլզ Բեբբիջ

 (1791 – 1871)

 

Չարլզ Բեբբիջը ծնվել է  1791  թվականի  դեկտեմբերի 26-ին  Լոնդոնում`բանկիրի ընտանիքում: Դեռ դպրոցում Բեբբիջը սկսել էր հետաքրքրություն ցուցաբերել մաթեմատիկայի նկատմամբ: Նա ինքնուրույն սովորեց մաթեմատիկան` ուսումնասիրելով  հայտնի մաթեմատիկոսների աշխատանքները: Բեբբիջը իր գիտելիքներով շատ արագ առաջ անցավ իր ուսուցիչներից:

22 տարեկան հասակում նա ստացավ բակալավրի կոչում, իսկ  երեք տարի անց՝ մագիստրոսի աստիճան: Ավելի քան 10 տարի Բեբբիջը ղեկավարել է Քեմբրիջի համալսարանի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ամբիոնը:

Բեբբիջը եղել է  զարմանալիորեն բազմակողմանի հետազոտող, նրան հետաքրքրում էր ամեն ինչ: Նա զբաղվում էր և՛ մահացության հաշվարկներով, և՛ փոստային ծառայությունների բարեփոխումներով, իջնում էր լճի հատակը՝ ուսումնասիրելու տաք աղբյուրները, բարձրանում էր Վեզուվ, մասնակցում էր հնագիտական ​​պեղումներին,իջնում հանքավայրեր : Եվ, ի հարկե, շատ էր զբաղվում մաթեմատիկայով, երկրաչափությունով, թվերի տեսությամբ, անհավանակության տեսությամբ:

Բեբբիջն առաջինն էր, ով հետազոտեց երկաթուղային տրանսպորտի անվտանգության հիմնախնդիրները:

 «Համակարգչային գիտության» մեջ նրա հիմնական ներդրումներն են. «Վերլուծող մեքենա» և «Տարբերությունների մեքենա» մեխանիկական հաշվիչ սարքերի ստեղծումը:

Չարլզ Բեբբիջը համակարգչային տեխնոլոգիաների պատմության մեջ մտավ  որպես առաջին ծրագրավորվող համակարգչի գյուտարար:

 

II աշակերտ- (Նկարը ձեռքին դուրս է գալիս բեմ)

 

Օգուստա Ադա Քինգ Բայրոն, կոմսուհի Լավլեյս

(1815 -  1852)

Ադան անգլիացի պոետ Ջորջ Բայրոնի աղջիկն էր։ Նա ոչ մեկին նման չէր և տարբերվում էր բոլորից իր ճաշակով , մտածելակերպով, արագ կողմնորոշվելու ունակությամբ, զարացվածությամբ  և կրթվածությամբ: Գիտելիքներով լի նուրբ ու կանացի Ադաին ձգում էր միայն գիտության, արվեստի և գրականության մեջ հայտնի մարդկանց հասարակությունը:

 1833 թ. Ադան ծանոթացավ Չարլզ Բեբիջի հետ։ Բեբիջն արդեն ավարտել էր հաշվիչ մեքենայի մշակումը և անցել կառուցման աշխատանքներին։ Ադան գրեց Չարլզ Բեբիջի անալիտիկ մեքենայի նկարագրությունը՝ իր մեկնաբանություններով։ Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոնին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը։ Նկարագրություններում կիրառվում էին այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր», որոնք սկսեցին օգտագործվել միայն 1950-ական թվականին։ Ադա Լավլեյսը առաջին անգամ կիրառության մեջ է մտցրել «ցիկլ» և «աշխատանքային բջիջ» տերմինները։

 1975 թ. ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը ընդունեց որոշում նոր ունիվերսալ ծրագրավորման լեզվի մշակման վերաբերյալ, որը կոչվեց Ada։

 

III աշակերտ- (Նկարը ձեռքին դուրս է գալիս բեմ)

 

Ջոն ֆոն Նոյման

(1903- 1957)

Ջոն ֆոն Նոյմանը ծնվել է 1903 թ.-ին՝ Բուդապեշտում, հարուստ հրեական ընտանիքում։ Դեռ վաղ տարիքում նա առանձնանում էր արտակարգ ունակություններով: 6 տարեկանում Ջոնը խոսում էր հին հունարենեն, իսկ 8 տարեկանում  արդեն տիրապետում էր բարձրագույն մաթեմատիայի հիմունքներին: Ջոն ֆոն Նոյմանը մեծ ներդրումներ ունի մաթեմատիկայի և ֆիզիկայի զարգացման ոլորտներում: Նա հայտնի է որպես ժամանակակից համակարգիչների ճարտարապետության նախահայր, ինչպես նաև Մանհեթենյան նախագծի մասնակից և խաղերի տեսության ստեղծող: Նեյմանը մեծ ավանդ ունի առաջին ԷՀՄ-երի ստեղծման գործում։ Նա նշել էր, որ մեքենան պետք է աշխատի երկուական կոդով, լինի էլեկտրոնային, ոչ թե մեխանիկական և գործողությունները կատարի  հերթականությամբ, մեկը մյուսի հետևից: Նա մշակել է համակարգիչների կառուցման հիմնական սկզբունքները, և  50 տարվա ընթացքում  բոլոր համակարգիչները ստեղծվում էին  Նեյմանի սկզբունքների  հիման  վրա:

(Հնչում է զանգը)

Դասամիջոց

(Հանդիպում են երկու աշակերտ)

I աշակերտ-                                                

Ձիավար-ռոբոտ

    Ամերիկացի գյուտարար Դեվիդ Քայմը կառուցել է հեռակարավարվող ձիավար-ռոբոտ: Հանգիստ նստած ձիարշավարանի ամբիոնին կարելի է ղեկավարել  սանձերի շարժումներով, և նույնիսկ խրախուսել ձիուն խոսքերով՝ ռոբոտի գլխում տեղադրված բարձրախոսերի միջոցով :Այս ձիավարժը ելույթ է ունենում ամենաթեթև քաշով՝մոտ 10 կգ: Արդեն արտադրված այդպիսի մի քանի ռադիոձաիավարների մասնակցութմաբ անցկացվում են ձիվազքեր:

II աշակերտ-

Հոտոտող-ռոբոտ

    Ճապոնացի փորձագետները ստեղծել են ռոբոտ, որը կարող է տարբերել տասնմեկ տեսակի գինու և  բրնձի օղու հոտերը : Տոկիոյի տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր  Տոեսակա Մորիիցումին  ցուցադրեց  մի սարք, որն, ըստ էության, հանդիսանում է աշխարհի առաջին արհեստական «քիթը»: Սարքն ունի  տաս  սենսոր, որոնք կարող են արձագանքել տարբեր գազերին: Հոտերի նմուշները  հետազոտողները ծրագրավորել են ռոբոտի հիշողությունում: Ռոբոտը  «ճանաչում» է հոտը, համեմատելով այն  հիշողությունում պահպանված նմուշների հետ : (Հնչում է զանգը)

 

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

(Մասնակիցներ՝  մաթեմատիկ և աշակերտ)

Բեմ է բարձրանում աշկերտը  հետևյալ նկարով.

 

և զարմացած կարդում.

Աշակերտ –

 

Նա 1100  (12) տարեկան                                          

Հաճախում էր 101 –րդ ( 5-րդ ) դասարան:                     

Պայուսակում կար  100 (4) գիրք,                                  

Չհավատալու չկա կարիք:                          

Երբ նա քայլում էր փողոցով՝

Իր փոքրիկ 10 (2) ոտքով,                                           

Շան քոթոթ էր անցնում կողքով՝       

Մի պոչով ու 100 (4) թաթով :                    

 Ամեն մի ձայն նա լսում էր իր 10 (2) ականջներով,   

Նայում էր աշխարհին իր 10 (2) սև աչքերով :

Սովորական պատմություն է, հավատացե՛ք,

Որ հասկանաք, թվերի այլ համակարգ  պետք է անցնե՛ք:

 

Դուրս է գալիս մաթեմատիկը և բացատրում.

Մաթեմատիկ - Իսկ հասկանալու համար անհրաժեշտ է գիտենալ երկուական համակարգի մասին: Ի տարբերություն 10-ական համակարգի, որտեղ կա ընդամենը 10 թվանշան, սակայն դրանցով կարելի է գրել ցանկացած թիվ,

(ցույց է տալիս հետևյալ պաստառը.

0   1   2   3   4   5   6   7   8   9

երկուական թվային համակարգում գործածվում է ընդամենը երկու թվանշան՝ 0 և 1:

(ցույց է տալիս հետևյալ պաստառը.

   0  և  1

 

Մաթեմատիկոսներն ասում են, որ երկուական համակարգի հիմքը 2 թիվն է (այնպես, ինչպես տասական համակարգի հիմքը 10 թիվն է):

Երկուական համակարգը չափազանց կիրառելի  է հատկապես համակարգիչների համար, քանի որ հնարավորություն է տալիս թվային տեղեկությունները պահպանել միկրոսխեմաների  հաջորդականությունների տեսքով, որոնք ունեն ընդամենը երկու վիճակ՝ մեկը` 0-ի, մյուսը 1-ի համար:

(Հնչում է զանգը)

Դասամիջոց

I աշակերտ-                                                

Ռոբոտը  թռչնաբուծական ֆերմայում

   Դա բոլորովին զարմանալի ռոբոտ է: Նա մեկ ժամում հաշվում է  չորս հազար հատ մի օրական ճուտ, պատվաստում է նրանց, կտրատում նրանց կտուցների ծայրերը և այլն: Կտուցների ծայրերի կտրատումը պետք է նրա համար, որ ճուտերին վանդակում պահելիս, նրանք չվնասեն միմյանց: Ինչպես հայտնում է գիտության և տեխնիկայի ֆրանսիական կենտրոնը ,այդ ռոբոտի շնորհիվ ճտերի մահվան դեպքերի թիվը զգալիորեն նվազել է:  Ֆրանսիական ընկերություններից մեկն արդեն սկսել է նման ռոբոտների արտադրությունը:

 

II աշակերտ-                                                

Անպետք սնկեր

    Ձայնագրությունները համակարգչային CD-սկավառակների վրա համարվում են տեղեկությունների պահպանման ամենահուսալի միջոցը: Սակայն պարզվում է, որ այդ սկավառակները կարող են բորբոսնելԻսպանացի գիտնական Վիկտոր Կարդենասը՝ գտնվելով  գործուղման  Բելիզում, հանկարծ հայտնաբերեց, որ նրա  հետազոտական նյութերով  CD սկավառակների մակերևույթները  քայքայվել են և դառել  ոչ պիտանի: Անցկացնելով քիմիական և կենսաբանական վերլուծություններ՝ գիտնականն եկավ այն եզրակացության, որ այդ ամենի մեղավորը սունկն է, որն սնվում է սկավառակի պլաստիկ ծածկույթի  բաղադրությունում գտնվող ածխածնով և ազոտով,և այդպիսով քայքայում սկավառակի ձայնագրությունները:

(Հնչում է զանգը)

 

 

 

 

Գրականություն

Թագավորն,աղքատն  ու օձը

(Մասնակիցներ՝  հեղինակ, ինֆորմատիկ, թագավոր, աղքատ մարդ և օձ)

Հեղինակ - Ասում են մի գիշեր Արևելքի թագավորը երազ է տեսնում, որ երկնքից գայլեր են թափվում։ Զարհուրած վեր է թռչում տեղից, չի իմանում, թե ի՞նչպես հասկանա այդ երազը։

Ինֆորմատիկ-  Իրադարձություն:

ՀեղինակԹագավորն հրաման է տալիս, թե ով այս երազը կմեկնաբանի, կբացատրի, նրան հարյուր ոսկի կտամ։

Ինֆորմատիկ - Տեղեկատվության փոխանցում:

Հեղինակ –Մի աղքատ մարդ այդ որ լսում է, բերնի ջուրը գնում է։ Արտում աշխատանք անելիս է լինում, սակայն ուշքն ու միտքը այն հարյուր ոսկին է լինում։

Ինֆորմատիկ - Տեղեկատվության ստացում:

Հեղինակ –Մեկ էլ տեսնում է իր բնից դուրս է գալիս մի օձ, և ասում.

Օձ - Մարդ-ախպեր, որ թագավորի երազի միտքը քեզ ասեմ, հարյուր ոսկին որ առնես, կբերես ինձ հետ կկիսե՞ս ։

Աղքատ -Հա,դու ասա՝ ես կկիսեմ։

Օձ –Գնա թագավորին ասա, որ նազիր-վեզիրները, փաշա-փուշեքը, մեծամեծները գել ու գազան դառած աշխարհը կերան, աղքատ ու չքավորներին հալից գցեցին։ Ժողովուրդը մեղք է, մինչև այդ մեծամեծների սանձը չքաշի, կարգի չբերի, աշխարհը չի խաղաղվի։

Ինֆորմատիկ - Կուտակված տեղեկատվության մշակում, որոշումների կայացում:

Հեղինակ –Աղքատը գնում է թագավորի մոտ, նրա երազը մեկնաբանում, հարյուր ոսկին ստանում  ու հետ վերադառնում, բայց այնպիսի ճամփով, որ օձին չհանդիպի, նրան ոսկու կեսը չտա։

ԻնֆորմատիկՈրոշումների իրականացում:

Հեղինակ –Անցնում է մի որոշ ժամանակ։ Այս թագավորը հիմա էլ երազում տեսնում է, որ երկնքից աղվեսներ են թափվում։ Կանչում է աղքատին, թե բա չես ասում այնպես այսպես, երազ եմ տեսել, որ այս երազի միտքը չկարողանաս հասկանալ գլուխդ կկտրեմ:

Ինֆորմատիկ- Տեղեկատվության աղբյուրը  թագավորն է, իսկ ստացողը՝ աղքատը:

Հեղինակ –Աղքատը մնում է երկու քարի մեջտեղը, թե երազը չկարողանա բացատրել՝ գլուխը կկտրվի, օձի մոտ էլ սևերես է մնացել։ Չի իմանում ի՞նչ անի։ Մեկ էլ տեսնում է օձը սողալով մոտեցավ իրեն ու ասաց.

Օձ - Գնա, ասա թագավորին, որ այս տարին ստի ու խաբեության տարի է։ Ուշադի՛ր եղիր, աչքդ՝ բաց։ Չհավատաս ոչ կնոջդ, ոչ որդիներիդ, ոչ բարեկամներիդ ու ոչ էլ ազգականներիդ։

 

Հեղինակ -Աղքատը գալիս է թագավորի երազը բացատրում, հայրուր ոսկին ստանում գալիս է տուն, էլի օձին կեսը չի տալիս։

ԻնֆորմատիկՈրոշումների իրականացում:

Հեղինակ –Այս թագավորն երրորդ անգամն  էլ է  երազ տեսնում, հիմա էլ երկնքից գառներ են թափվում։ Աղքատին կանչում են, որ թագավորի երազը հասկանա ։ Աղքատը ժամանակ է խնդրում, գնում է օձի մոտ ու ասում.

Աղքատ -Ես արել եմ, դու մի անի, իմ երեսը քո առաջ սև է, երկու անգամ քեզ խաբել եմ՝ էլ չեմ խաբի։ Թագավորը այս տեսակ երազ է տեսել։ Սրա միտքը ինձ հասկացրու՝ գնամ թագավորին ասեմ, թե չէ գլուխս կկտրի, երեխաներս կմնան անտեր անտիրական։

 Հեղինակ –Օձը բացատրում  է երազի նշանակությունը:

Ինֆորմատիկ - Կուտակված տեղեկատվության մշակում, որոշումների կայացում:

ՀեղինակՄարդը գնում է ու ասում թագավորին.

Աղքատ - Գայլերին որ ջարդես, աղվեսներին բնաջնջես, գառան պես կապրեն մարդիկ, էլ դարդ ու ցավ չեն ունենա։

Ինֆորմատիկ - Տեղեկատվության փոխանցում:

Հեղինակ –Աղքատը շատ ոսկի է ստանում, բերում է դնում օձի առջև թե՝

Աղքատ - Վերցրու, ինչքան որ կուզես։

Հեղինակ –Օձը ծիծաղում է և ասում.

Օձ -Մարդ ախպեր, առաջին անգամ, որ իմ փայ ոսկին չտվեցիր, աշխարհի տերը գայլերն էին, դու էլ նրանց նման իմ փայը կերար։ Աղվեսի աշխարհում, աղվեսի պես ինձ խաբեցիր, հիմի գառան ժամանակը դու էլ ես գառ դառձել։ Դա նրանից է, որ մարդ արարածի մեջը գայլն էլ կա, աղվեսն էլ ու գառն էլ կա։ Ոսկին որ բերել ես ինձ համար, ես ի՞նչ անեմ։ Տար, քու դարդերին դարման արա, ապա աշխատի, որ քո ներսի գայլն ու աղվեսը սատկեն ու միշտ գառը մնա կենդանի։

Ինֆորմատիկ - Տեղեկատվության փոխանցում և ստացում:

(Հնչում է զանգը)

Դասամիջոց

 

I աշակերտ-                                                

Երգիչ-համակարգիչը

   1986 թ.-ին  կոմպոզիտոր Գ.Բերտուիստլի «Օրփեոսի դիմակը» օպերայում Աստծո դերերգը կատարեց համակարգչի ձայնը՝ սինթեզված ակուստիկ և երաժշտական ​​հետազոտությունների Փարիզյան ինստիտուտում: Ստոկհոլմում Վերդիի «Ռեքվիեմ»-ի մենկատարաը Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի համակարգիչն է, նույնիսկ փորձագետները հրաժարվում են հավատալ, որ սա մարդ չի երգում: Այդ նույն ինստիտուտում սինթեզվել է  Լուի Արմսթրոնգի ձայնը:

    Ենթադրվում է, որ համակարգչային տեխնոլոգիաների հաջողությունները կլինեն օգտակար և՛գիտության,և՛ կրթության բնագավառերի համար: Երգողների ձայների սինթեզը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում մարդու վոկալ համակարգը: Տեղեկություններն այն մասին, թե ինչպես է ստեղծվում երգեցիկ ձայնը, կբարելավի ապագա երգիչների վերապատրաստումը: Եվ վերջապես, համակարգչի ներդրումը օպերային ներկայացումներում տալիս հետաքրքիր և անսպասելի տպավորություն:

 

 

II աշակերտ-                                                

Համակարգչային հանդերձանք

    Տոկիոյում  ճապոնական էլեկտրոնային ընկերություններից մեկը ներկայացրել է ապագայի հագուստը՝ տեքստիլի և բարձր տեխնոլոգիաների միավորումը: Բաճկոնի թևի մեջ տեղադրված է փոքր հարթ էկրան և փոքրիկ ստեղնաշար: Մինի-համակարգիչն ունի մուտք դեպի համացանց բջջային կապով: Եթե Ինտերնետ-բաճկոնին  ավելացնել ներկառուցված խոսափողով ականջակալներ, ապա կարելի է ընդմիշտ մոռանալ պարզունակ  բջջայինը, քանի որ թևի վրա կարելի է նաև տեսնել զրուցակցի պատկերը:

(Հնչում է զանգը)

Ֆիզկուլտուրա

(Մասնակիցներ՝  հաղորդավարներ, ինֆորմատիկ և մարզիկ)

I հաղորդավար Իսկ հիմա  մենք հրավիրում ենք Ձեզ սպորտի և ինֆորմատիկայի թանգարան:

II հաղորդավար- Մենք հիմա կկարդանք որոշ իրերի և առարկաների անվանումները, որոնք ունեն նույն անունը, սակայն այլ իմաստ համակարգչային գիտության և սպորտի մեջ:

(Դուրս են գալիս ինֆորմատիկը՝ տպիչի տուփով և  մարզիկը՝ մարզական պայուսակով):

I հաղորդավարԱռաջին առարկան օղակն է:

ՄարզիկԱյն առարկայի զույգը, որն օգտագործվում է սպորտային մարմնամարզությունում ( մարզական պայուսակից հանում է օղակ կամ օղակներ):

ԻնֆորմատիկըԼոկալ ցանցի տեսակ ( տպիչի տուփից հանում է պաստառ  «Օղակաձև լոկալ ցանց»):

Картинки по запросу Тип топологии локальной сети

 

II հաղորդավար- Գլորում:

Մարզիկ–Ֆուտբոլում տուգանային հարվածի տեղից գնդակի նետում (մարզական պայուսակից հանում է գնդակ):

Ինֆորմատիկ – Տեքստային փաստաթղթի  նախորդ տարբերակների վերականգնում (տպիչի տուփից հանում է նկար «Գլորում» ստեղնով):

I հաղորդավար – Իսկ հիմա ծրագիր:

Մարզիկ – Մրցույթներում ընդգրկված սպորտաձևերի ցանկը (մարզական պայուսակից հանում է  մրցույթների ծրագրի ցանկ):

Картинки по запросу программы соревнований

Ինֆորմատիկ   Ալգորիթմ՝ գրված  համակարգչին հասկանալի լեզվով  (տպիչի տուփից հանում է 5-6 տողից բաղկացած հասկանալի լեզվով ծրագրի պատկեր):

II հաղորդավար- Փոխհաղորդում:

Մարզիկ–Մրցույթի վայրից ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հեռարձակում( մարզական  պայուսակից  հանում է  ռադիո  կամ  խոսափող):

Ինֆորմատիկ Ծրագրավորման լեզվից համակարգչի պրոցեսորին «հասկանալի» լեզվով ծրագրի  փոխադրում (տպիչի տուփից հանում է ծրագրի պատկեր, որի վրա պատկերված է 0-ներից և 1-երից կազմված 5-6  շարք):

Картинки по запросу матрица из нулей и единиц

I հաղորդավար – Եվ վերջում՝ մրցուղղի (տրեկ):

Մարզիկ – Սպորտային կառույց, որտեղ անցկացվում են հեծանիվային մրցույթներ ( մարզական  պայուսակից  հանում է  անիվ):

Ինֆորմատիկ – Մագնիսական սկավառակի մասնաբաժնի բառի ծածկանունը, որն առաջանում է ֆորմատի ժամանակ  (տպիչի տուփից հանում է  սկավառակ):

(Հնչում է զանգը)                

Ամփոփիչ ելույթ

( կարելի է կազմակերպել երգի ձևով, օրինակ ռեփ )

 

I հաղորդավար - Քսանմեկերորդ դար  ...Ինֆորմացիոն դար

                                Ինֆորմատիկան է ծառայում մարդկանց,

                                Կյանքն անիմաստ է ու անհարմար

                                Առանց համակարգչի ու համացանց:

II հաղորդավար- Շուրջբոլորդ համակարգիչներ,նոութբուքներ

                                 Եվ տարբեր բջջային հեռախոսներ

                                 Աշխատում են մարդկանց օգնել

                                 Եվ  կայնքը  նրանց  հեշտացնել:

I հաղորդավար  - Եվ նոր տեխնոլոգիաների աշխարհում

                                Ինֆորմատիկան է մեզ սովորեցնում

II հաղորդավար- Նկար նկարել և գծագիր գծել,

I հաղորդավար  - Տեսնյութ դիտել և երգեր լսել,

  I հաղորդավար  - Նույնիսկ փորձեր ու հաշվարկներ անել,

II հաղորդավար-   Մոդելներ և աղյուսակներ կառուցել, բաժնետոմսեր գնել,

  I հաղորդավար  - Ծանոթանալ, հանդիպել, ինտերնետ- դասերին մասնակցել

II հաղորդավար-   Եվ, ի հարկե, մեր գիտելիքներն ավելացնել:

I հաղորդավար –Ահա և մեր միջոցառումն ավարտվեց: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր եկել են այս միջոցառմանը,

II հաղորդավար   …նրանց, ովքեր մասնակցել են  և  օգնել են կազմակերպել այն:


 

Скачано с www.znanio.ru

I հաղորդավար - Բարի երեկո, սիրելի՛ բարեկամներ: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հավաքվել են այս դահլիճում: Մեր միջոցառման նպատակն է ցույց տալ, որ համակարգչային…

I հաղորդավար - Բարի երեկո, սիրելի՛ բարեկամներ: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հավաքվել են այս դահլիճում: Մեր միջոցառման նպատակն է ցույց տալ, որ համակարգչային…

I աշակերտ - ( Նկարը ձեռքին դուրս է գալիս բեմ ) Չարլզ Բեբբիջ (1791 – 1871 ) Չարլզ Բեբբիջը ծնվել է 1791 թվականի դեկտեմբերի 26…

I աշակերտ - ( Նկարը ձեռքին դուրս է գալիս բեմ ) Չարլզ Բեբբիջ (1791 – 1871 ) Չարլզ Բեբբիջը ծնվել է 1791 թվականի դեկտեմբերի 26…

Ada ։ III աշակերտ - ( Նկարը ձեռքին դուրս է գալիս բեմ ) Ջոն ֆոն Նոյման ( 1903 - 1957 ) Ջոն ֆոն Նոյմանը ծ…

Ada ։ III աշակերտ - ( Նկարը ձեռքին դուրս է գալիս բեմ ) Ջոն ֆոն Նոյման ( 1903 - 1957 ) Ջոն ֆոն Նոյմանը ծ…

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ( Մասնակիցներ՝ մաթեմատիկ և աշակերտ ) Բեմ է բարձրանում աշկերտը հետևյալ նկարով . և զարմացած կարդում. Աշակերտ – Նա 1100 (12) տարեկան Հաճախում էր…

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ( Մասնակիցներ՝ մաթեմատիկ և աշակերտ ) Բեմ է բարձրանում աշկերտը հետևյալ նկարով . և զարմացած կարդում. Աշակերտ – Նա 1100 (12) տարեկան Հաճախում էր…

I աշակերտ- Ռոբոտը թռչնաբուծական ֆերմայում Դա բոլորովին զարմանալի ռոբոտ է: Նա մեկ ժամում հաշվում է չորս հազար հատ մի օրական ճուտ, պատվաստում է նրանց, կտրատում…

I աշակերտ- Ռոբոտը թռչնաբուծական ֆերմայում Դա բոլորովին զարմանալի ռոբոտ է: Նա մեկ ժամում հաշվում է չորս հազար հատ մի օրական ճուտ, պատվաստում է նրանց, կտրատում…

Գրականություն Թագավոր ն, աղքատն ու օձը ( Մասնակիցներ՝ հ եղինակ, ինֆորմատիկ, թագավոր, աղքատ մարդ և օձ) Հեղինակ - Ասում են մի գիշեր Արևելքի թագավորը ե…

Գրականություն Թագավոր ն, աղքատն ու օձը ( Մասնակիցներ՝ հ եղինակ, ինֆորմատիկ, թագավոր, աղքատ մարդ և օձ) Հեղինակ - Ասում են մի գիշեր Արևելքի թագավորը ե…

I աշակերտ- Երգիչ-համակարգիչը 1986 թ

I աշակերտ- Երգիչ-համակարգիչը 1986 թ

II աշակերտ- Համակարգչային հանդերձանք Տոկիոյում ճապոնական էլեկտրոնային ընկերություններից մեկը ներկայացրել է ապագայի հագուստը՝ տեքստիլի և բարձր տեխնոլոգիաների միավորումը: Բ աճկոն ի թ ևի մեջ տեղադրված…

II աշակերտ- Համակարգչային հանդերձանք Տոկիոյում ճապոնական էլեկտրոնային ընկերություններից մեկը ներկայացրել է ապագայի հագուստը՝ տեքստիլի և բարձր տեխնոլոգիաների միավորումը: Բ աճկոն ի թ ևի մեջ տեղադրված…

I հաղորդավար – Իսկ հիմա ծրագիր : Մ արզիկ – Մրցույթներում ընդգրկված սպորտաձևերի ցանկը ( մարզական պայուսակից հանում է մրցույթների ծրագրի ցանկ): Ի նֆորմատիկ –…

I հաղորդավար – Իսկ հիմա ծրագիր : Մ արզիկ – Մրցույթներում ընդգրկված սպորտաձևերի ցանկը ( մարզական պայուսակից հանում է մրցույթների ծրագրի ցանկ): Ի նֆորմատիկ –…

I հաղորդավար – Եվ վերջում՝ մրցուղղի ( տրեկ ): Մ արզիկ – Սպորտային կառույց , որտեղ անցկացվում են հեծան ի վային մրցույթներ ( մարզական պայուսակից…

I հաղորդավար – Եվ վերջում՝ մրցուղղի ( տրեկ ): Մ արզիկ – Սպորտային կառույց , որտեղ անցկացվում են հեծան ի վային մրցույթներ ( մարզական պայուսակից…

I հաղորդավար – Ահա և մ եր միջոցառումն ավարտ վեց: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց , ովքեր եկել են այս միջոցառմանը,

I հաղորդավար – Ահա և մ եր միջոցառումն ավարտ վեց: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց , ովքեր եկել են այս միջոցառմանը,
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
22.05.2020