I կիսամյակ IX դասարան
Կիսամյակային ամփոփիչ
I տարբերակ
1.Ի՞նչ է ալգորիթմի ճյուղը:
ա/ բլոկ-սխեմա,
բ/ բաղադրյալ կամ պարզ պայման,
գ/ գործողությունների շարունակման հնարավոր ուղի,
դ/ գործողությունների հնարավոր ուղղաձիգ ուղի:
2. Ինչպիս՞ի կատարվող ֆունկցիայով է որոշվում մոդիֆիկացիայի բլոկը.
ա/ Տվյալների ներածում, տվյալների արտածում,
բ/ Ցիկլային գործընթացի կազմակերպում,
գ/ Ալգորիթմի սկիզբ և ավարտ,
դ/ Ալգորիթմի հոսքի ընդհատված մասերի միջև կապի միջոց:
3. Ճառագայթման ակտիվ աղբյուր է
ա/ լուսինը,
բ/ թղթի մակերևույթը,
գ/ մոնիտորի էկրանը,
դ/ կինոթատրոնի էկրանը
4. Adobe Photoshop խմբագրիչի պատուհանի բաղադրիչ չէ.
ա/ Գործիքների վահանակը,
բ/ Վիճակի տողը,
գ/ Վիճակի տիրույթը,
դ/ Աշխատանքային տիրույթը:
5.Պատուհանի սահմաններում պատկերը տեղաշարժելու համար նախ պետք է
ա/ փոքրացնել պատկերն այնքան, որ տեղավորվի պատուհանի մեջ,
բ/ մեծացնել պատկերն այնքան, որ չտեղավորվի պատուհանի մեջ
գ/ դարձնել պատուհանի չափ:
6. Պատկերի ուղղանկյուն տիրույթ նշելու համար անհրաժեշտ է .
ա/ Ընտրել Elliptical Marquee գործիքը,
բ/ Ընտրել Rectangulasr Marquee գործիքը,
գ/ Ընտրել Polygonal Lasso գործիքը:
7.Պատկերի հարևան և գույներով մոտ կետերը ո՞ր գործիքի օգնությամբ կարելի է ընտրել.
ա/ Lasso գործիքը,
բ/ Magic գործիքը,
գ/ Move գործիքը:
8. Word տեքստային խմբագրիչի միջավայրում քանի ՞ տարբեր մակարդակի վերնագիր է թույլատրվում կիրառել .
ա/ 5,
բ/ 7,
գ/ 9,
դ/ 10:
Գործնական առաջադրանք
Տեքստային ինֆորմացիայի աղյուսակավորում:
Ներմուծել դասագրքի բովանդակությունը (ցանկի տեքստը` II և III բաժինները)
I կիսամյակ IX դասարան
Կիսամյակային ամփոփիչ
II տարբերակ
1.Ալգորիթմները լինում են.
ա/ չորս տեսակի,
բ/ գծային և ճյուղավորված,
գ/ գծային ,ճյուղավորված և ցիկլային
դ/ գծային ,ճյուղավորված կամ ցիկլային:
2. Ինչպիս՞ի կատարվող ֆունկցիայով է որոշվում «Մուտք-ելք» բլոկը.
ա/ Տվյալների ներածում, տվյալների արտածում,
բ/ Ցիկլային գործընթացի կազմակերպում,
գ/ Ալգորիթմի սկիզբ և ավարտ,
դ/ Ալգորիթմի հոսքի ընդհատված մասերի միջև կապի միջոց:
3. Լույսն անդրադարձնող մակերևույթ է.
ա/ լուսինը,
բ/ հեռուստացույցի էկրանի մակերևույթը,
գ/ մոնիտորի էկրանը,
դ/ օսցիոլոգրաֆի էկրանը:
4. Adobe Photoshop խմբագրիչի պատուհանի բաղադրիչ չէ.
ա/ Գործիքների վահանակը,
բ/ Օժանդակ վահանակները,
գ/ Անցավազքի տիրույթը,
դ/ Աշխատանքային տիրույթը:
5. Պատկերի չափսերն ու լուծաչափը սահմանելու համար անհրաժեշտ է.
ա/ Ընտրել մենյուի տողի Window ենթամենյուի Navigator հրամանը,
բ// Ընտրել մենյուի տողի Image ենթամենյուի Image Size հրամանը,
գ// Ընտրել մենյուի տողի File ենթամենյուի Save As հրամանը,
դ// Ընտրել մենյուի տողի File ենթամենյուի Save հրամանը:
6. Պատկերի օվալային տիրույթ նշելու համար անհրաժեշտ է .
ա/ Ընտրել Elliptical Marquee գործիքը,
բ/ Ընտրել Rectangulasr Marquee գործիքը,
գ/ Ընտրել Polygonal Lasso գործիքը:
7. Պատկերի նշված տիրույթը տեղաշարժելու համար անհրաժեշտ է ընտրել.
ա/ Lasso գործիքը,
բ/ Magic գործիքը,
գ/ Move գործիքը:
8. Word տեքստային խմբագրիչի միջավայրում կիրառվող ավելի բարձր մակարդակի վերնագիր է համարվում .
ա/ առաջին մակարդակի վերնագիրը,
բ/ երկրորդ մակարդակի վերնագիրը,
գ/ յոթերորդ մակարդակի վերնագիրը,
դ/ տասներորդ մակարդակի վերնագիրը:
Գործնական առաջադրանք
Տեքստային ինֆորմացիայի աղյուսակավորում:
Ներմուծել դասագրքի բովանդակությունը (ցանկի տեքստը` IV և V բաժինները)
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.