Kerparvesy
Оценка 4.6

Kerparvesy

Оценка 4.6
pdf
20.06.2020
Kerparvesy
Kerparvest.pdf

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

 

Մշտադիտարկման արդյունքները

2016 թ. ապրիլ-հունիս ամիսներին կազմակերպված նախաատեստացիոն վերապատրաստումների ընթացքում «Կերպարվեստ» առարկան դասավանդող ուսուցիչների շրջանում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեցին մի շարք հիմնահարցեր. 

1.  Առարկայական չափորոշչային և ծրագրային պահանջների ապահովում

«Կերպարվեստ» առարկայի չափորոշչային և ծրագրային պահանջների ապահովումը և դրա հիմքում դրված գեղագիտական դաստիարակության, ճաշակի զարգացման, բնության, պատմական և մշակութային հուշարձանների պահպանության գիտակցության ձևավորման, ինչպես նաև հոգևոր ու բարոյական մի շարք խնդիրների լուծման հաջողությունն էապես պայմանավորված է համապատասխան կերպարվեստային կրթություն ստացած և արհեստավարժ մանկավարժների գործունեությամբ: Այսօր հանրակրթական հաստատություններում, հատկապես մարզերում, կերպարվեստային կրթությունը ոչ միշտ է վստահված մասնագետ ուսուցիչներին: Հատկապես տարրական դասարաններում դասվարների կողմից իրականացվող ուսուցումը չի ապահովում համապատասխան գեղագիտական-գեղարվեստական և ստեղծագործական արդյունավետ գործընթաց: Ուսուցիչների՝ վերջին տարիների ընթացքում իրականացված նախաատեսացիոն և մասնագիտական բնույթի վերապատրաստման դասընթացները թույլ են տալիս արձանագրել, որ տարրական դասարաններում առարկան դասավանդող դասվարների վերապատրաստումներն ավելի շատ ժամանակ են պահանջում. նույնիսկ մեծ ցանկության և ձգտման առկայութամբ, նրանց հետ աշխատանքի ընթացքում մասնագիտական բնույթի բազմաթիվ խնդիրներ են ծագում:

Հանրակրթական շատ հաստատություններում «Կերպարվեստի» յուրահատուկ կարգավիճակը երբեմն կողմնակալ վերաբերմունքի է արժանացնում՝ անհիմն կերպով այն կոչում են «երկրորդական» առարկա: Դրա հիմնական պատճառը արհեստավարժ ուսուցչի բացակայությունն է, կամ դպրոցի ղեկավարների անփութությունը: Նկատվել է, որ հանրակրթական այն հաստատություններում, որտեղ առարկայի նկատմամբ սրտացավ և գիտակ վերաբերմունք է ցուցաբերվում, սովորողների առաջադիմությունը, կազմակերպվածությունը և ստեղծագործական գործուեությունը շատ ավելի բարձր մակարդակների են հավակնում: 

Կերպարվեստը լայն հնարավորություններ ունի աճող սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: Աշխարհի ճանաչողությունը կերպարվեստի միջոցների՝ գծի, գույնի ու կերպարների օգնությամբ, սովորողներին թույլ է տալիս ընդհանրացնել իրենց տեսադաշտը և նկատել ու ընկալել հայրենի բնության գեղեցկությունը: Սա է այն իրական և բնական միջավայրը, որը պարտավոր ենք ներկայացնել որպես հենք՝ գեղագիտական դաստիարակության խնդիրներն իրականացնելու համար: Դրանց լուծման զգալի մասը բաժին է ընկնում «Կերպարվեստ» առարկան դասավանդող ուսուցիչներին: Անկախ առարկային հատկացված ժամաքանակից՝ յուրաքանչյուր ուսուցիչ աշխատում է դասերի ընթացքում ապահովել ստեղծագործական աշխույժ մթնոլորտ, դասավանդումը դարձնել առավել հետաքրքիր, բազմազան և արդյունավետ՝ ձևավորելով աշխատանքի սեփական ոճ: 

2.  Կերպարվեստի դասավանդման մեթոդական հարցեր

Մշտադիտարկման գործընթացը ցույց տվեց, որ ուսուցիչների կողմից նախընտրելի են դասավանդման ավանդական ձևերը: Հիմնական պատճառը առարկայի դասավանդման խիստ անհատականացված և գործնական բնույթն է: «Կերպարվեստի» կաբինետների բացակայության պարագայում դասասենյակներում ակտիվ, ստեղծագործական և աշխատանքային միջավայրի ստեղծման միտումը բախվում է «ավելորդ աղմուկից» խուսափելու հնացած կարգավիճակին: Դասավանդման ժամանակակից մեթոդները հիմնականում կիրառվում են տեսական բնույթի նյութեր ուսումնասիրելիս, իսկ դրանք, «Կերպարվեստի» գործնական բնույթով պայմանավորված, նվազ տոկոս են կազմում: 

3.  Սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման մոտեցումներ

«Կերպարվեստ» առարկայից սովորողների գիտելիքները գնահատելիս անհրաժեշտ է առաջնորդվել «Մեթոդական ցուցումներ` 2016-2017 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ» փաստաթղթով: 

Ինչ վերաբերում է գործնական աշխատանքների և բանավոր հարցումների գնահատման մատենավարությանը, ապա նպատակահարմար է գործնական աշխատանքների գնահատականները գրանցել սյունակով, իսկ բանավոր հարցման արդյունքները՝ ցրված: Հարկ է նորից նշել, որ կերպարվեստի բոլոր պարապմունքներն էլ իրենց բնույթով գործնական են, և ուսուցիչները հաճախ են սովորողների աշխատանքները գնահատում տետրերում և օրագրերում: Մատյանում նշանակված գնահատանիշն ամենևին չի նշանակում առանձնացված, ստուգողական աշխատանքի գնահատական: Սովորողների կողմից տվյալ օրը կատարված աշխատանքներն առանձնացնելու անհրաժեշտություն չկա, առավել ևս նկարչական ալբոմի էջերը պատռելու: 

Սովորողների ուսումնական գործընթացի արդյունավետության, նրանց ստեղծագործական կարողությունների զարգացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել նաև ուսուցանող գնահատում: Արդյունավետ են անհատական թղթապանակների ստեղծումը, ցուցահանդեսների, ստեղծագործական բնույթի միջոցառումների, կինոդիտումների և էքսկուրսիաների անցկացումը: 

«Կերպարվեստ» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցում իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2012 թ. փետրվարի 2-ին հաստատված 12-ամյա հանրակրթական դպրոցի 1-7-րդ դասարանների ծրագրով, որը կազմված է սովորողների բնական զարգացման ուղիների օգտագործման հնարավորության, ինչպես նաև անհատի ձևավորման գործում գեղարվեստական գործունեության դերի հաշվառմամբ:

Առարկայի բովանդակային գծերը ներկայացվում են միասնաբար և փոխկապակցված ձևով՝ ամբողջական թեմաների միջոցով: Թեմաներից յուրաքանչյուրի համար նախատեսված են կրթական որոշակի խնդիրներ, սովորողներից ակնկալվող չափորոշչային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, համապատասխան բովանդակություն, հատկացվող ժամաքանակ: 

Առաջնորդվելով առարկայական ծրագրով՝ ուսուցիչներն իրենք են կազմում դասընթացի թեմատիկ պլանավորումը՝ պահպանելով գործունեության ձևերի փոխկապակցվածությունն ու համամասնությունը: Ծրագրի կառուցվածքը թույլ է տալիս գործունեության տարբեր ձևերից առանձնացնել տվյալ դասարանում սովորողների պատրաստվածությանն ու հնարավորություններին համապատասխան թեմատիկա: Առարկայական ծրագրերի լրամշակման և բեռնաթափման արդյունքում ուսուցիչները հնարավորություն ունեն իրենց ստեղծագործական և մանկավարժական հմտություններն իրագործել նաև էքսկուրսիաների, հանդիպումների և ստեղծագործական բնույթի այլ աշխատանքների կազմակերպման միջոցով: 

Ուսուցչին հնարավորություն է տրվում կազմել ինքնուրույն առաջադրանքներ, որոնք սակայն պետք է ներառեն հինգ կարևոր գործոնների միասնություն.

  ուսումնական խնդիր (գույն, ձև, տարածություն),

  աշխատանքի թեմա կամ պատկերվող օբյեկտ,

  աշխատանքի տեսակ (բնօրինակից, թեմատիկ, ստեղծագործական և այլն),

  նյութ,

  տվյալ դասին ներկայացվող եզրույթների և հասկացությունների առկայություն:

Մեկ առաջադրանքի կատարման ընթացքում ընդհանուր առմամբ աշակերտի առջև դրված մի քանի ուսումնական խնդիրներից ցանկալի է գոնե երկուսի լուծումը.

  տեսական գիտելիքների ձեռքբերում (ըստ թեմատիկայի),

  որոշակի հմտությունների ձեռքբերում՝ պայմանավորված գործնական աշխատանքի արդյունքով (ըստ առաջադրանքի բարդության):

Հարկավոր է նկատի ունենալ, որ սովորողների գեղարվեստական կարողությունների զարգացումն ու արժեքային համակարգի ձևավորումը բոլոր թեմաների ուսուցման կարևոր բաղադրիչ է:

2016-2017 ուստարում 1–4-րդ դասարաններում ՀՀ ԿԳ նախարարության կողմից գործածության են երաշխավորվել հետևյալ դասագրքերը և աշխատանքային տետրը. 

1-ին դասարան - Լ. Ներսիսյան, Ե. Գյուլմիսարյան, Կերպարվեստ - 1, աշխատանքային տետր, «Զանգակ», 2014: 

2-րդ դասարան - Լ. Ներսիսյան, Ս. Ներսիսյան, Կերպարվեստ - 2, «Զանգակ», 2014:

3-րդ դասարան - Լ. Ներսիսյան, Ս. Ներսիսյան, Կերպարվեստ - 3, «Զանգակ», 2015:

4-րդ դասարան - Լ. Ներսիսյան, Ս. Ներսիսյան, Կերպարվեստ - 4, «Զանգակ-97», 2015: 

Դասագրքերի ներկայացված փաթեթի հետ գործում է նաև ուսուցչի ձեռնարկ, «Զանգակ - 97», 2014:

5-7-րդ դասարաններում առարկայի դասավանդումն առայժմ կազմակերպվելու է առանց դասագրքերի` նախորդ տարիներին կիրառվող թեմատիկ պլանավորման հիման վրա:

6-րդ և 7-րդ դասարաններում առարկայի ուսուցմանը հատկացվում է տարեկան 17–ական ժամ: Այն իրականացվում է մեկ կիսամյակի ընթացքում: Ուսումնական տարվա ավարտին ձևավորվող կիսամյակային գնահատականը միաժամանակ սովորողի տարեկան գնահատականն է: 

Սիրելի՛ ուսուցիչներ, նոր ուսումնական տարվա ընթացքում ևս իրականացվելու են «Կերպարվեստ» առարկայի չափորոշչի, ծրագրի, ինչպես նաև դասագրքերի ու աշխատանքային տետրի մշտադիտարկում և փորձաքննություն: Ձեր կարծիքներն ու դիտողությունները կնպաստեն առարկայի ուսումնամեթոդական փաթեթի կատարելագործմանը: 

 

Մարիամ Պետրոսյան

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ Մշտադիտարկման արդյունքները 2016 թ. ապրիլ-հունիս ամիսներին կազմակերպված նախաատեստացիոն վերապատրաստումների ընթացքում «Կերպարվեստ» առարկան դասավանդող ուսուցիչների շրջանում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեցին մի շարք հիմնահարցեր. 1. Առարկայական…

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ Մշտադիտարկման արդյունքները 2016 թ. ապրիլ-հունիս ամիսներին կազմակերպված նախաատեստացիոն վերապատրաստումների ընթացքում «Կերպարվեստ» առարկան դասավանդող ուսուցիչների շրջանում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեցին մի շարք հիմնահարցեր. 1. Առարկայական…

Ինչ վերաբերում է գործնական աշխատանքների և բանավոր հարցումների գնահատման մատենավարությանը, ապա նպատակահարմար է գործնական աշխատանքների գնահատականները գրանցել սյունակով, իսկ բանավոր հարցման արդյունքները՝ ցրված: Հարկ է…

Ինչ վերաբերում է գործնական աշխատանքների և բանավոր հարցումների գնահատման մատենավարությանը, ապա նպատակահարմար է գործնական աշխատանքների գնահատականները գրանցել սյունակով, իսկ բանավոր հարցման արդյունքները՝ ցրված: Հարկ է…

5-7-րդ դասարաններում առարկայի դասավանդումն առայժմ կազմակերպվելու է առանց դասագրքերի` նախորդ տարիներին կիրառվող թեմատիկ պլանավորման հիման վրա: 6-րդ և 7-րդ դասարաններում առարկայի ուսուցմանը հատկացվում է տարեկան…

5-7-րդ դասարաններում առարկայի դասավանդումն առայժմ կազմակերպվելու է առանց դասագրքերի` նախորդ տարիներին կիրառվող թեմատիկ պլանավորման հիման վրա: 6-րդ և 7-րդ դասարաններում առարկայի ուսուցմանը հատկացվում է տարեկան…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
20.06.2020