Лингвистическое погружение в математику

  • doc
  • 31.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Մաթեմատիկա առարկան լեզվական խորասուզման մեջ.doc

Մաթեմատիկա առարկան լեզվական խորասուզման մեջ

 Դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերից է լեզվական խորասուզումը, որի ընթացքում մաթեմատիկա առարկայի ծրագրի համապատասխան մասի յուրացումը իրականացվում է ընտրված օտար լեզվով: Առարկան ուսուցման ընթացքում դառնում է օժանդակ միջոց օտար լեզուների խորը յուրացման գործում: Լեզվական խորասուզման պարապմունքները կազմակերպվում են նախապես ծրագրավորված ժամանակահատվածում, որի հիման վրա ուսուցիչը կազմակերպում է առարկայի ուսուցման գործընթացը: Ուսուցման այս ձևը որոշակիորեն նպաստում է երկու առարկաների միջև դրված համատեղ խնդիրների միաժամանակյա լուծմանը: Այդ ընթացքում թեմաները բացատրվում, հանձնարարությունները տրվում են համապատասխան օտար լեզվով, իսկ  երկու առարկաների ուսուցիչները աշխատում են նույն խմբի հետ`յուրաքանչյուրն ապահովելով իր առջև դրված հարցի լուծումը:

Լեզվական միջավայրի ստեղծման այս ձևը հիմնականում նպաստում է օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման ընթացքին: Մաթեմատիկա առարկան այս պարագայում մասնագիտական խնդիր լուծելու կարիք ունի միայն տերմինաբանական առումով: Այսպիսի պարապմունքների կազմակերպումը  հնարավորություն է տալիս աշակերտին ընդլայնել մտահորիզոնը, լրացնել առարկայի հանդեպ ունեցած հետաքրքրությունները` թեմաների ուսունմնասիրման համար ընտրելով օտարլեզվյա մասնագիտական գրականություն:

Կոլեկտիվ եղանակով ուսուցման կազմակերպման հիմքում ընկած է    աշակերտների անհատական ծրագրի գործածությունը: Նախապես տրված ծրագիրը թեմաների մի հաջորդականություն է, որով առաջնորդվում է աշակերտը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ աշակերտը նախապես տեղեկացված է լինում իր առջև դրված խնդրի բովանդակությանը և համեմատաբար ավելի հեշտությամբ է հաղթահարում այն: Ելնելով վերընշվածից խորասուզման դեպքում նպատակահարմար է փոփոխություններ չկատարել ծրագրերում: Եվ քանի որ թեմաները ուսումնասիրվում են որոշակի մեթոդիկաներով, ապա պարապմունքների կազմակերպման ընթացքում պետք է պահպանել նախատեսված աշխատանքները:

Պարապմունքներին կարող են մասնակցել ցանկացած թվով տարատարիք աշակերտների խումբ: Մաթեմատիկայի ուսուցիչները խմբի ներսում ձևավորում են մի քանի ենթախմբեր`հիմք ընդունելով աշակերտի անհատական ծրագրի հերթական քայլը: Յարաքանչյուր ենթախմբում թեմաների յուրացումը կատարվում է որևէ մեթոդիկայով`ասենք, մեկում աշխատում են առաջադրանքների փոխանակման մեթոդիկայով, մյուսում` անհատական հանձնարարությունների փոխստուգման, մի մասը զբաղված են ինքնուրույն կամ համատեղ ուսունասիրությամբ: Եվ այսպես ենթախմբերի համար ծրագրավորվում է աշխատանքի տեսակը, ըստ որի ընտրվում է դիտակտիկ նյութերի փաթեթը: Յարաքանչյուր ենթախումբ ունենում է առանձին համակարգող և հաշվառման աղյուսակ:

Դիտակտիկ նյութերի պատրաստմանը մասնակցում են նաև օտար լեզուների մասնագետները, քանի որ տվյալ դեպքում հաշվի է առնվում աշակերտի պատրաստվածության մակարդակը ,և' մաթեմատիկայից, և' օտար լեզվից: Ուսումնական գործընթացն իրականացվում է մաթեմատիկայի և օտար լեզվի ուսուցիչների միջնորդությամբ: Այդ ընթացքում մաթեմատիկայի ուսուցիչը զբաված է նոր թեմաների և առաջացած հարցերի բացատրությամբ կամ որոշ աշակերտների աշխատանքը ստուգելով, իսկ օտար լեզվի ուսուցիչները հետևում են բանավոր խոսքի ճշգրիտ արտահայտչականությանը: Թարգմանությունների ընթացքում աշակերտը օգտվում է բառարանից կամ ուսուցչի օգնությունից

 Հնարավոր է որոշ աշակերտներ դժվարանան թեմաները յուրացնել սահմանված ժամանակահատվածում (օտար լեզվով ուսումնասիրելու պատճառով), այդ խնդիրը լուծվում է հավելյար պարապմունքների կազմակերպմամբ:          Գնահատման կարգը մշակվում է երկու առարկաների ուսուցիչների կողմից` առաջնությունը տալով մաթեմատիկայի իմացությանը: