Методист образовательных программ
Оценка 4.9

Методист образовательных программ

Оценка 4.9
Документация
pdf
воспитательная работа
1 кл—5 кл
12.05.2023
Методист образовательных программ
Մեթոդիստ
b4cdd2f6e89b2343f17b897bc9cbf23e.pdf

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

 

Վերջին տարիներին հաճախ են հակադրում ուսուցման ավանդական և ինտերակտիվ մեթոդները, ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն մոտեցումները։ Ընդ որում՝ այդ հակադրումը կատարվում է այն համատեքստում, որ ինտերակտիվ և աշակերտակենտրոն մոտեցումները բացարձակապես լավն են, իսկ ավանդական և ուսուցչակենտրոն մոտեցումները՝ վատը։ Այս մոտեցումը գիտականորեն հիմնավորված չէ։

 

Ինտերակտիվ մոտեցումներն անհրաժեշտ են աշակերտներին մոտիվացնելու, ուսուցումը հետաքրքիր ու մասնակցային դարձնե- լու համար։ Բայց այդ ամենը չեն բացառում նաև ավանդական մոտեցումների օգտագործումը։ Հարց ու պատասխանը, նյութը վերհիշելը, վարժանքները, ուսուցչի բացատրական խոսքը այսօր էլ կարևոր են ու անհրաժեշտ ուսուցման համար։ Բացի այդ՝ ինտերակտիվ ուսուցումն ունի որոշակի ռիսկեր, որոնք անտեսել չի կարելի։

 

Օրինակ՝ խմբային աշխատանքների ժամանակ որոշ աշակերտներ «գլուխ են պահում»։ Արտաքուստ թվում է, թե երեխաներն ակտիվ են, բայց վերջում պարզվում է, որ մնացորդային գիտելիքների մակարդակը ցածր է։

 

Հետևաբար՝ նոր մանկավարժության մեջ չպետք է լինեն մեթոդների և հնարների հակադրում։ Բոլոր մեթոդներն ու հնարները ինչ-որ իրավիճակում կարող են օգտակար լինել։

 

Ուսուցման մեթոդները հաճախ ընկալվում են որպես դեղատոմս։ Երբեմն նշվում է, որ այս կամ այն մեթոդը կիրառելու դեպքում մենք կկարողանանք հասնել մեր նպատակին։ Բայց մանկավարժության մեջ ընդհանրացված լուծումներ չկան։

Յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր դասարան տարբեր է։ Մեկ դասարանում աշխատող մոտեցումը կարող է մի այլ դասարանում չաշխատել։

 

Հետևաբար՝ ուսուցման մեթոդներն ու հնարները պետք է ընկալել որպես գործիքներ, որոնց կիրառման մասին որոշումը կայացնում է ուսուցիչը։

 

Այս ձեռնարկում մենք դասապրոցեսը բաժանում ենք 3 մասի և յուրաքանչյուրի համար առաջարկում մեթոդներ և հնարներ՝

 

1.  դասի սկիզբ,

2.  նոր նյութի բացատրություն,

3.  սովորածը պարզելու հնարներ։

 

2.1 ԴԱՍԻ ՍԿԻԶԲ

Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը։ Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները։

 

Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ։ Այդ առումով դասի հաջող սկիզբը շատ կարևոր է։ Եթե ուսուցչին հաջողվի դասի առաջին րոպեներին գրավել աշակերտների ուշադրությունը, ապա դա էապես կնպաստի դասի արդյունավետ ընթացքին։

 

Ներկայացնենք դասը սկսելու մի քանի հնարներ։

 

1. Խորհրդավորություն

 

Երեխաները սիրում են գաղտնիքներ։ Գաղտնիքների առկայությունը մոտիվացնում է նրանց։ Երեխաները ցանկանում են րոպե առաջ բացահայտել գաղտնիքը։

Հետևաբար՝ երբեմն կարելի է դասը սկսել հետևյալ նախադասությամբ.

 

 

2. Գուշակություն

 

Սովորողների հետաքրքրությունը խթանելու նպատակով կարելի է նյութի հիմնական կարևոր հասկացությունները կամ վերնագիրը թերթիկների վրա գրել, կտրատել առանձին բառերի և պահել դասասենյակում` աչքից հեռու տեղերում: Դասը սկսելուց առաջ առաջարկել սովորողներին գտնել դրանք և համադրելով ստանալ վերնագիրը կամ գլխավոր միտքը:

 

Կարելի է առաջարկել նաև ստացածը կարդալով գուշակել` ինչի մասին է դասը, կարծիքները լսել և առաջարկել ուսումնասիրել բուն դասանյութն ու ընդհանրություններ կամ տարբերություններ գտնել գուշակածի ու դասանյութի միջև:

 

Կարելի է նաև մտածողության հմտություններ զարգացնելով իրականացնել այս հնարը։ Օրինակ՝ կարող եք առանձին թղթերի վրա գրել «կռիվ», «պատերազմ», «տարակարծություն», «անհամաձայնություն» բառերը և աշակերտներին առաջարկել գտնել այն հասկացությունը, որը միավորում է այս բառերը։

Պատասխանն է՝ կոնֆլիկտը։

 

 

Ուսուցիչն առաջարկում է թղթի վրա գրել ամենասիրած ֆիլմի կամ հեքիաթի անունը և մտապահել։ Այնուհետև ուսուցիչը թղթերը հավաքում է և խառը բաժանում աշակերտներին։ Աշակերտները փորձում են գուշակել, թե ով է գրածի հեղինակը։

 

3. Զարմանք, անսպասելիություն

 

Երեխաները սիրում են զարմանալ։ Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը։ Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է։

 

Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը։ Վերջինս ձևակերպվում է պատկերում արտացոլված ոճով։

 

Օրինակ՝ կարելի է դասի սկզբում հարցնել՝ ի՞նչ կլիներ, եթե 1903 թ.-ի հունիսի 12-ի օրենքը Խրիմյան Հայրիկը ընդուներ։

 

Մեկ այլ տարբերակ է աշակերտների կողմից ուրիշի դեր ստանձնելը։

Օրինակ՝ պատկերացրեք դուք Իսրայել Օրին եք։ Ինչպե՞ս կվարվեիք։

4. Մեջբերումներ

 

Բավականին արդյունավետ է դասի սկզբում որոշակի սկզբնաղբյու- րի օգտագործումը։ Դա կարող է լինել աֆորիզմ, թևավոր խոսք կամ նույնիսկ ինտրիգ` այդ ձևով տալով նախագիտելիք, ստեղծելով պրոբլեմային իրավիճակ, աշխատանքային տրամադրություն: Ահա մի քանի օրինակներ, որոնք կարելի է օգտագործել հատկապես հասարակագիտության դասերին՝

 

Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է… Երվանդ Քոչար

 

Բարոյականությունն այնպիսի բան է, որը մեզ այլ բաներից ավելի շատ է հետաքրքրում:

 

Մենք կարծում ենք, որ բարոյական հարցերում մեր կայացրած յուրաքանչյուր որոշում ազդում է հասարակության ճակատագրի վրա…

Դեյվիդ Հյում

 

Դարաշրջանի կարևոր հարցերը լուծվում են ոչ թե ճառերով և մեծամասնության քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ:

Օ. Բիսմարկ  

Ինձ երբեք ծանոթ չի եղել մի բառ` հանձնվել:

Հաղթողին երբեք ոչ ոք չի հարցնում արդյոք նա ճի՞շտ էր, թե՞ սխալ: Մարդկանց կառավարելու երկու ուղի կա՝ անձնական շահ և փող:

Գեներա՛լ, դուք ինձնից ուղիղ մի գլուխ բարձր եք, բայց եթե շարունակեք ինձ հակաճառել, ապա ես անհապաղ կվերացնեմ այդ տարբերությունը:

Այս մտքերից մի քանիսի հեղինակները դասի սկզբում չեն նշվում։ Միայն դասի ավարտին են աշակերտներն իմանում, որ խոսքերի հեղինակն իրենց կողմից որոշակիորեն կոնկրետ վերաբերմունքի արժանացած Ա. Հիտլերն է կամ Նապոլեոն Բոնապարտը:

 

5. Գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի (ԳՈՒՍ)

 

Դասը սկսելու շատ հայտնի հնար է նաև ԳՈՒՍ-ը։ Դասասկզբում ուսուցիչը գծում է М-աձև աղյուսակ, որի ձախ սյունակում գրում է՝ գիտեմ, կենտրոնում՝ ուզում եմ իմանալ, աջ սյունակում՝ սովորեցի բառերը։ Դասի թեման հայտնելուց հետո ուսուցիչը դիմում է աշակերտներին հետևյալ հարցով. ի՞նչ գիտեք այս թեմայի, հասկացության մասին։ Ապա լրացվում է գիտեմ սյունակը։

 

Հաջորդիվ աշակերտներին հարցնում է՝ ի՞նչ եք ուզում իմանալ այդ թեմայի մասին։ Եվ լրացնում է ուզում եմ իմանալ սյունակը։ Դասի վերջում լրացվում է սովորեցի սյունակը։

 

6. Մտագրոհ

 

Դասի մասնակցային սկիզբ ապահովող լավագույն մեթոդներից մեկը մտագրոհն է։ Մտագրոհի միջոցով ուսուցիչը դասարանից հավաքում է մտքեր տվյալ թեմայի վերաբերյալ։ Ընդ որում՝ մտագրոհի ժամանակ կարևոր է մտքերի քանակը։ Կարևոր է նաև, որ աշակերտները առանց երկար մտածելու պատասխանեն ուսուցչի հարցին, որպեսզի ուսուցչի համար պարզ դառնան նաև այն սխալ պատկերացումները, որոնք թեմայի վերաբերյալ ունեն աշակերտները։ Վերջին տարիներին մասնագետները մտահոգություն են հայտնել մտագրոհի հետ կապված։ Բանն այն է, որ դասերի ժամանակ ակտիվ աշակերտները մենաշնորհում են մտագրոհը։ Դանդաղ մտածող, ոչ ակտիվ աշակերտները կարող են դուրս մնալ մտագրոհից։ Դրա համար առաջարկվում է օգտագործել նաև մտագրոհի գրավոր տարբերակը։ Ուսուցիչն աշակերտներին առաջարկում է թղթի վրա գրել իրենց մտքերը և հանձնել իրեն։ Այս մոտեցումը չի փոխարինում բանավոր մտագրոհին։ Պարզապես լրացնում է այն։

 

7. Համագործակցություն, հակամարտություն, համակեցություն

 

Ուսուցիչը դասարանից դուրս է ուղարկում երեք սովորողների, չասելով՝ ինչու: Դասարանին ներկայացնում է դասի թեմայի հետ կապված որևէ պատկեր, ապա դրսի երեխաներից մեկը ներս է գալիս, տասնհինգ վայրկյան նայում նկարը, որից հետո իր տեսածը ներկայացնում է երկրորդին, վերջինս էլ՝ երրորդին, ով դասարանին պատմում է՝ ինչի մասին է խոսքը: Դասարանին երրորդ մասնակցի պատմածը էականորեն տարբերվում է նրանց   տեսածից, որից հետո կազմակերպվում է քննարկում-վերլուծություն: Երեխաները հասկանում են, որ հաղորդակցությունը շատ կարևոր է հասարակական հարաբերություններում: Ճիշտ հաղորդակցությունը նպաստում է համագործակցությանը, ոչ ճիշտ հաղորդակցությունը կարող է հանգեցնել հակասությունների:

2.2 ՆՈՐ ՆՅՈւԹԻ ԲԱՑԱՏՐՈւԹՅՈւՆ

 

 

Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել։

 

Ըստ գիտական հետազոտությունների`

 

Հետևաբար՝ նոր նյութը բացատրելիս ուսուցիչը պետք է ուշադիր լինի, որպեսզի չգերազանցի այդ ծավալը։ Ծավալը գերազանցելու դեպքում աշակերտի աշխատանքային հիշողությունը չի կարողանում հասկանալ նոր նյութը։

 

Այդ առումով նոր նյութ բացատրելիս շատ կարևոր է այն փոքր կտորներով բացատրելը։ 5-7 րոպե նյութը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է կանգ առնել, հարցերի միջոցով պարզել՝ արդյո՞ք հասկանում են երեխաները նոր ներկայացված նյութը։ Ապա ևս 5-7 րոպե ծախսել նոր նյութի մատուցման վրա։

 

 

 

Շատ կարևոր է նախադասությունների չափը։

 

Խորհուրդ է տրվում

 

 

Օրինակ՝ լավ կլինի երկար նախադասությունից հետո օգտագործել կարճ նախադասություն։ Հետո միջին չափի նախադասություն։ Մի քանի երկար նախադասությունների հաջորդումը կարող է դժվարացնել աշակերտների ուշադրության կենտրոնացման գործընթացը։

 

Նոր նյութը բացատրելիս կարևոր է օգտագործել գծապատկերներ։ Ուսուցչի խոսքը պետք է ուղեկցվի պատկերներով։ Ապացուցված է, որ աշակերտներն ավելի լավ են սովորում, երբ խոսքն ու պատկերը զուգակցվում են։ Ստորև ներկայացված են գծապատկերների մի քանի օրինակներ։

 

Նոր նյութի մատուցման փուլում շատ կարևոր է նաև արդեն իմացածի հետ կապակցումը։ Մարդը սովորում է այն դեպքում, երբ կարողանում է նոր գիտելիքը կապակցել արդեն իմացածի հետ։ Հետևաբար՝ նոր նյութը պետք է անընդհատ կապակցել նախկինում ուսումնասիրված նյութի հետ։

Նոր նյութը բացատրելիս կարևոր է «սատանայի վկա» հնարի հաճախակի կիրառումը։ Այս դեպքում ուսուցիչը միտումնավոր սխալ միտք է ասում, որպեսզի ստուգի, թե որքան ուշադիր է դասարանն իրեն լսում։ Իհարկե, սխալը պետք է լինի աշակերտների արդեն իմացած նյութի շրջանակում։

 

Հաճախ ուսուցիչներին թվում է, թե այդ դեպքում աշակերտները կարող են մտածել, որ իրենց ուսուցիչը չի տիրապետում նյութին և սխալ բաներ է ասում։

 

Բայց մի քանի անգամ կիրառելուց հետո աշակերտները կհասկանան, որ դա մանկավարժական հնար է։ «Սատանայի վկա» հնարի կիրառումը աշակերտների ուշադրությունը կենտրոնացնելու լավ մեթոդ է։

 

Կենտրոններով աշխատանք

 

Ստեղծվում են 4-5 հոգուց բաղկացած խմբեր: Խմբերը ստանում են տեքստը և մոտենում համապատասխան անվանումներով կենտրոններին: /Խմբերում մասնակիցների ներգրավումը և խմբին համապատասխան կենտրոն ուղղորդելը կարող է լինել ինչպես նպատակային` համագործակցություն, որոշակի աշխատանքներում կարողությունների և հմտությունների խորացում, այնպես էլ պատահականության սկզբունքով/:

 

Կենտրոններ.

 

       հետազոտողների կենտրոն

 

       ստեղծագործողների կենտրոն

 

       գրավոր աշխատանքի կենտրոն

 

       բացահայտողների կենտրոն

Ուսուցիչը կարող է իր հայեցողությամբ ավելացնել կամ պակասեցնել կենտրոնների թիվը՝ փոխելով կամ հարմարեցնելով անունները։

 

Բացահայտողների                                                   կենտրոն

Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը, կատարում նշումներ, վեր հանում վերջինիս հիմնական միտքը, ենթատեքստը և ներկայացնում ընկերներին:

 

Հետազոտողների                                                      կենտրոն

Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը և օգտվելով այդ պահին ձեռքի տակ եղած այլ աղբյուրներից` համացանց, գրականություն, փորձում են լրացուցիչ հետաքրքիր նյութեր հայթայթել տեքստի վերաբերյալ:

 

Ստեղծագործողների կենտրոն

Մասնակիցները, տեքստի առանձնահատկություններից ելնելով, փորձում են այն որևէ կերպ վերարտադրել և ներկայացնել, օրինակ` բեմականացում, պաստառի պատրաստում, նկարազարդում, երգ, պար և այլն:

Գրավոր աշխատանքի կենտրոն

 

Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը և իրականացնում լեզվական կամ բառային աշխատանք` պահանջին համապատասխան:

 

Ուսումնական նյութը մատչելի դարձնելուն շատ են օգնում դիդակ- տիկ պարագաները և նյութերը՝ այն ամենը, ինչը ակադեմիական կրթությունը մոտեցնում է կյանքին:

 

Երբ կենսաբանության դասն անցկացրեցինք ջրմուղում, ապա՝ ջրի մաքրման կայանում, որտեղ աշակերտներն իրենց հուզող հարցերի պատասխաններն ստացան նեղ մասնագետներից, լաբորատորիայում մասնակցեցին ջրի աղտոտվածությունը որոշող ռեակցիայի իրականացմանը, թեման ընկալեցին անհրաժեշտ չափով, և մանրուքները մոռանալուց հետո ընկալածը դարձավ գիտելիք:

 

Ստեփան Զորյանի կյանքն ու ստեղծագործությունն անցնելիս 6-րդ և 7-րդ դասարանցիները դասաժամերի մի մասն անց են կացնում գրողի տուն-թանգարանում, լինում իր խնձորի այգում, աշնանը համտեսում արևաբույր խնձորը, որի համն այլևս իր հետ է մնում և ամեն անգամ արթնանում Զորյանի գործերն ընթերցելիս:

2.3 Սովորածը պարզելու հնարներ

 

 

1. Ֆրայերի մոդելը

Սա շատ արդյունավետ գործիք է սովորածը պարզելու համար։ Ուսուցիչը քառաբաժանի կենտրոնում գրում է հասկացության, երևույթի, առարկայի անունը, ապա՝ առաջարկում վերևի ձախ անկյունում գրել հասկացության սահմանումը, վերևի աջ անկյու- նում այդ հասկացության պատկերային արտահայտությունը։ Դա կարող է լինել ձեռքով նկարած պատկեր, լուսանկար, գծա- պատկեր, աղյուսակ։ Ներքևի ձախ անկյունում գրե՛լ օրինակներ, որոնք վերաբերում են այն հասկացությանը, ներքևի աջ անկյու- նում` օրինակներ, որոնք չեն վերաբերում այդ հասկացությանը։

2. Գիտելիքի դոմինո

Սովորողները նստում են մեծ սեղանի շուրջ։

 

Քայլ 1 - Բոլոր սովորողները ստանում են առնվազն 1 քարտ՝ կախ- ված թեման ամփոփող հարցերի քանակից և սովորողների թվից:

 

Քայլ 2 - Ուսուցչի հրահանգով սովորողներից մեկը իր մոտի քար- տը, վրայի հարցը կարդալով, դնում է սեղանին:

Քայլ 3 - Հնչած հարցի պատասխանն ունեցող սովորողը ասում է պատասխանը և իր քարտը դնում սեղանին՝ նախորդ քարտի հարցի շարունակությամբ, ու կարդում իր քարտի հարցը։

 

Քայլ 4 - Հաջորդաբար շրջանաձև դրվում են բոլոր քարտերը:

 

Քայլ 5 - Ավարտին շրջվում են բոլոր քարտերը, և ճիշտ դասավոր- վածության պարագայում քարտերի դարձերեսին երևում է թե- մայի կարևոր հասկացությունը կամ միտքը: Օրինակ՝ արդար աշխատանքն արժանի է արդար վարձատրության:

 

Քայլ 6 - 2-3 աշակերտ արտահայտում է վերջնական մտքի վերա- բերյալ սեփական մոտեցումները:

 

3. Մտքերի հոսք

 

Նոր նյութը բացատրելուց հետո ուսուցիչը դադար է վերցնում և աշակերտներին առաջարկում գրել, թե ինչ հասկացան նոր նյութից։ Այնուհետև ուսուցիչը կարող է շարունակել նյութը բացատրել կամ կարող է առաջարկել զույգերով աշխատել։

 

4. Երկու բան

 

 

 

5. Վարդ, փուշ, բողբոջ

 

 

6. Տասը տարի անց

 

Նշե՛ք մեկ բան, որը կուզենայիք հիշել այս թեմայից տասը տարի անց։

7. Սկսել, դադարեցնել, պահել

 

   Նշե՛ք մեկ բան, որը կուզենաք սկսել։

   Նշե՛ք մեկ բան, որը կուզենաք դադարեցնել։

   Նշե՛ք մեկ բան, որը կուզենաք շարունակել։

 

8. Հարցեր

 

Հարցեր, որոնք հնարավորություն են տալիս պարզել, թե ինչ չա- փով են աշակերտները յուրացրել թեման:

 

   Ինչո՞վ X-ն ու Y-ը իրար նման։

   Ո՞րն է նյութի հիմնական գաղափարը։

   Որո՞նք են X-ի ուժեղ և թույլ կողմերը։

   Ինչպե՞ս է X-ը կապված Y-ի հետ։

   Համեմատե՛ք X-ն ու Y-ը՝ ըստ Z չափանիշի։

   Որո՞նք են խնդրի լուծման տարբերակները։

   Ի՞նչը չեք հասկացել։

 

9. Մետաիմացության թերթիկ

 

Այս թերթիկը լրացնելիս կատարեք հետևյալ չորս քայլերը`

1.  Ընթերցե՛ք հարցերը։ Դրե՛ք աստղանիշ բոլոր այն հարցերի դիմաց, որոնց պատասխանները գիտեք։ Դրե՛ք «՞» նշանը բոլոր այն հարցերի վրա, որոնց պատասխանները չգիտեք։

2.  Գրե՛ք իմացած բոլոր հարցերի պատասխանները պատասխան սյունակում։

3.  Մեկ անգամ ևս ընթերցեք այն հարցերի պատասխանները, որոնց վրա դրել եք «՞» նշանը։

4.  Ստուգե՛ք՝ արդյոք ճիշտ եք պատասխանել այն հարցերին, որոնց դիմաց աստղանիշ էիք դրել։

 

 

10. Ինձնից առաջ հարցրու երեք հոգու

Այս հնարի իմաստն այն է, որ աշակերտները սովորեն նաև միմյանցից։ Ուսուցիչն առաջարկում է աշակերտներին հարցերով դիմել իրենց դասընկերներին և իրեն դիմել միայն այն բանից հետո, երբ երեք աշակերտների դիմելուց հետո չեն ստացել հարցի պատասխանը։

 

11. Դասի զեկուցող

Այս պարզագույն հնարը շատ կարևոր դեր կարող է ունենալ սովորողներին դասապրոցեսում ընդգրկելու գործում։

 

Ուսուցիչն աշակերտներից մեկին նշանակում է դասի զեկուցող։ Վերջինս դասի ավարտից 3-5 րոպե առաջ ամբողջ դասարանին ամփոփ ներկայացնում է, թե ինչի մասին էր դասը, ինչ արեցին, ինչ կարևոր բաներ սովորեցին։

12. Ես-Դու-Մենք

Խմբային աշխատանքը մեծ տարածում ունի ժամանակակից դպրոցներում։ Խմբային աշխատանքի խոցելի կողմերից մեկն այն է, որ առանձին աշակերտներ «թաքնվում են» խմբի հետևում։ Նման իրավիճակում ուսուցիչները կարող են կիրառել «ես-դումենք» հնարը։ Յուրաքանչյուր աշակերտի առաջարկեք խմբային աշխատանքի վերջում ներկայացնել սեփական ներդրումը խմբի աշխատանքում, խմբի մյուս անդամների ներդրումը և ընդհանուր խմբի աշխատանքի որակը։

 

13. Լուսակիր

 

Ժամանակի սղության պատճառով շատ հաճախ ուսուցիչները դասապրոցեսում իրենց տված հարցերին մեկ-երկու աշակերտից պատասխան ստանալուց հետո առաջ են անցնում։ Այս մոտեցումն ուսուցչին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու, թե ինչ չափով են տվյալ թեման յուրացրել դասարանի բոլոր աշակերտները։

 

Նման իրավիճակում օգտակար է լուսակիր հնարի կիրառումը։ Թեման ավարտելուց հետո ուսուցիչը դասարանին հարցնում է թեմայի յուրացման մասին։ Յուրաքանչյուր աշակերտ բարձրացնում է իր մոտ գտնվող կանաչ, դեղին, կարմիր թղթերից որևէ մեկը։

 

Եթե աշակերտը բարձրացնում է կանաչ թերթիկը, նշանակում է ամբողջությամբ յուրացրել է տվյալ թեման։ Եթե բարձրացնում է դեղին թերթիկը, նշանակում է մասնակի է յուրացրել թեման։ Իսկ կարմիր թերթիկ բարձրացնում են այն աշակերտները, ովքեր չեն յուրացրել թեման։ Եթե կարմիր և դեղին թերթիկներ բարձրացնող աշակերտների թիվը շատ մեծ է, ապա նախընտրելի է, որ ուսուցիչը նորից անդրադառնա թեմային։ Իսկ եթե թիվը մեծ չէ, ապա կանաչ գույն բարձրացրած աշակերտներին կարելի է հանձնարարել աջակցել իրենց դասընկերներին։

 

14. Կիսատ նախադասություն

 

Պատկերում բերված կիսատ նախադասությունների լրացումն օգնում է աշակերտներին ամփոփել դասը։ Իր ընտրությամբ, ուսուցիչը կարող է տալ այս նախադասություններից մի քանիսը կամ բոլորը` աշակերտներին հնարավորություն ընձեռելով իրենց ցանկությամբ ընտրել այն կիսատ նախադասությունները, որոնք կուզենան ավարտել։

 

15. «Խաթարված հերթականություն»

 

Այս վարժությունը կնպաստի գիտելիքների և կարողությունների զարգացմանը. պետք է նախօրոք պատրաստել թղթեր, վրան գրել տեքստից ընտրված կարևոր անունները, փաստերը, իրադարձությունները։

 

Դրանք խառը հերթականությամբ փակցնել գրատախտակին, հետո խնդրել, որ այն դասավորեն հերթականությամբ։

 

16. Միավորային գնահատման իրականացում Quizizz առցանց գործիքի միջոցով

 

 

Այս ծրագրի օգնությամբ հնարավոր է իրականացնել սովորողների առցանց համաժամանակյա միավորային գնահատում: Գործիքն օգտագործելիս սովորողները պետք է իմանան համապատասխան հարցման մուտքի կոդը: Սովորողները հարցադրումներին հետևում և պատասխանները նշում են տիրույթին միացված ցանկացած գործիքի (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) օգնությամբ: Հարցման ավարտին հնարավոր է MS Excel ֆորմատով ներբեռնել սովորողների միավորային գնահատականները:

 

Այս տիրույթում աշխատելիս գնահատվում է սովորողների կատարած առաջադրանքների և՛ արագությունը, և՛ ճշտությունը: Վարժություններ ստեղծելիս հնարավոր   է   բազմակի ընտրանք ձևաչափով հարցադրումներ կազմել։ Հարցերի հաջորդականությունը խառնվում է համակարգի միջոցով:

 

Quizizz առցանց գործիքը հնարավորություն է տալիս իրա- կանացնելու հետևյալ աշխատանքները.

 

          միաժամանակ ստեղծել տարբեր թեմաներով և տարբեր քանակի հարցերից կազմված վարժություններ,

          պատրաստի վարժությունները խմբագրել, պահպանել առցանց,

          առցանց հետևել սովորողների առաջադիմությանը,

          հղմամբ տարածել պատրաստի վարժությունները,

          յուրաքանչյուր հարցի համար սահմանել ժամանակ,

          հրապարակման համար ընտրել լեզուն և սահմանել հասանելիության աստիճանը։

 

Quizizz առցանց տիրույթ մուտք գործելու, գրանցվելու և աշխա- տելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը. ցանկացած զննարկիչում գրել quizizz.com հասցեն և մուտք գործել:


1

 

 

 

 

Քայլ 2

 

 

Քայլ 3

 

4

 

 

 

Քայլ 5

 

  

Քայլ 6

7

 

 

 

 

Քայլ 8

  

Քայլ 9

 

10

 

 

 

Քայլ 11

 

 

 

Քայլ 12

 

13

 

 

 

 

 

 

Քայլ 14

15

 

 


Քայլ 16

Նշված տարբերակով սովորողները մուտք են գործում տիրույթ և սկսում է հարցումը:

 

Քայլ 17


Quizizz առցանց գործիքի կիրառման արդյունքում կունենաք.

   միավորային գնահատում իրականացնելու համար առցանց թեմատիկ վարժություններ,

   պատրաստի վարժությունները հղմամբ առցանց տարածելու հնարավորություն,

   սովորողների առաջադիմության միավորային արդյունքները ներբեռնելու հնարավորություն և դրանց վերլուծություն։

 

49

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ Վերջին տարիներին հաճախ են հակադրում ուսուցման ավանդական և ինտերակտիվ մեթոդները, ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն մոտեցումները։ Ընդ որում՝ այդ հակադրումը կատարվում է այն…

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ Վերջին տարիներին հաճախ են հակադրում ուսուցման ավանդական և ինտերակտիվ մեթոդները, ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն մոտեցումները։ Ընդ որում՝ այդ հակադրումը կատարվում է այն…

1. դասի սկիզբ, 2. նոր նյութի բացատրություն, 3. սովորածը պարզելու հնարներ։ 2.1 ԴԱՍԻ ՍԿԻԶԲ Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը։ Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է…

1. դասի սկիզբ, 2. նոր նյութի բացատրություն, 3. սովորածը պարզելու հնարներ։ 2.1 ԴԱՍԻ ՍԿԻԶԲ Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը։ Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է…

2. Գուշակություն Սովորողների հետաքրքրությունը խթանելու նպատակով կարելի է նյութի հիմնական կարևոր հասկացությունները կամ վերնագիրը թերթիկների վրա գրել, կտրատել առանձին բառերի և պահել դասասենյակում` աչքից հեռու…

2. Գուշակություն Սովորողների հետաքրքրությունը խթանելու նպատակով կարելի է նյութի հիմնական կարևոր հասկացությունները կամ վերնագիրը թերթիկների վրա գրել, կտրատել առանձին բառերի և պահել դասասենյակում` աչքից հեռու…

Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը։ Վերջինս ձևակերպվում է պատկերում արտացոլված ոճով։ Օրինակ՝ կարելի է դասի սկզբում հարցնել՝ ի՞նչ կլիներ, եթե 1903 թ.-ի հունիսի…

Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը։ Վերջինս ձևակերպվում է պատկերում արտացոլված ոճով։ Օրինակ՝ կարելի է դասի սկզբում հարցնել՝ ի՞նչ կլիներ, եթե 1903 թ.-ի հունիսի…

М-աձև աղյուսակ, որի ձախ սյունակում գրում է՝ գիտեմ, կենտրոնում՝ ուզում եմ իմանալ, աջ սյունակում՝ սովորեցի բառերը։ Դասի թեման հայտնելուց հետո ուսուցիչը դիմում է աշակերտներին հետևյալ…

М-աձև աղյուսակ, որի ձախ սյունակում գրում է՝ գիտեմ, կենտրոնում՝ ուզում եմ իմանալ, աջ սյունակում՝ սովորեցի բառերը։ Դասի թեման հայտնելուց հետո ուսուցիչը դիմում է աշակերտներին հետևյալ…

6. Մտագրոհ Դասի մասնակցային սկիզբ ապահովող լավագույն մեթոդներից մեկը մտագրոհն է։ Մտագրոհի միջոցով ուսուցիչը դասարանից հավաքում է մտքեր տվյալ թեմայի վերաբերյալ։ Ընդ որում՝ մտագրոհի ժամանակ…

6. Մտագրոհ Դասի մասնակցային սկիզբ ապահովող լավագույն մեթոդներից մեկը մտագրոհն է։ Մտագրոհի միջոցով ուսուցիչը դասարանից հավաքում է մտքեր տվյալ թեմայի վերաբերյալ։ Ընդ որում՝ մտագրոհի ժամանակ…

որից հետո իր տեսածը ներկայացնում է երկրորդին, վերջինս էլ՝ երրորդին, ով դասարանին պատմում է՝ ինչի մասին է խոսքը: Դասարանին երրորդ մասնակցի պատմածը էականորեն տարբերվում է…

որից հետո իր տեսածը ներկայացնում է երկրորդին, վերջինս էլ՝ երրորդին, ով դասարանին պատմում է՝ ինչի մասին է խոսքը: Դասարանին երրորդ մասնակցի պատմածը էականորեն տարբերվում է…

Շատ կարևոր է նախադասությունների չափը։ Խորհուրդ է տրվում Օրինակ՝ լավ կլինի երկար նախադասությունից հետո օգտագործել կարճ նախադասություն։ Հետո միջին չափի նախադասություն։ Մի քանի երկար նախադասությունների…

Շատ կարևոր է նախադասությունների չափը։ Խորհուրդ է տրվում Օրինակ՝ լավ կլինի երկար նախադասությունից հետո օգտագործել կարճ նախադասություն։ Հետո միջին չափի նախադասություն։ Մի քանի երկար նախադասությունների…

Նոր նյութի մատուցման փուլում շատ կարևոր է նաև արդեն իմացածի հետ կապակցումը։ Մարդը սովորում է այն դեպքում, երբ կարողանում է նոր գիտելիքը կապակցել արդեն իմացածի…

Նոր նյութի մատուցման փուլում շատ կարևոր է նաև արդեն իմացածի հետ կապակցումը։ Մարդը սովորում է այն դեպքում, երբ կարողանում է նոր գիտելիքը կապակցել արդեն իմացածի…

Հաճախ ուսուցիչներին թվում է, թե այդ դեպքում աշակերտները կարող են մտածել, որ իրենց ուսուցիչը չի տիրապետում նյութին և սխալ բաներ է ասում։ Բայց մի քանի…

Հաճախ ուսուցիչներին թվում է, թե այդ դեպքում աշակերտները կարող են մտածել, որ իրենց ուսուցիչը չի տիրապետում նյութին և սխալ բաներ է ասում։ Բայց մի քանի…

Բացահայտողների կենտրոն Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը, կատարում նշումներ, վեր հանում վերջինիս հիմնական միտքը, ենթատեքստը և ներկայացնում ընկերներին: Հետազոտողների կենտրոն Այս կենտրոնում աշխատողները ընթերցում…

Բացահայտողների կենտրոն Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը, կատարում նշումներ, վեր հանում վերջինիս հիմնական միտքը, ենթատեքստը և ներկայացնում ընկերներին: Հետազոտողների կենտրոն Այս կենտրոնում աշխատողները ընթերցում…

Գրավոր աշխատանքի կենտրոն Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը և իրականացնում լեզվական կամ բառային աշխատանք` պահանջին համապատասխան: Ուսումնական նյութը մատչելի դարձնելուն շատ են օգնում դիդակ-…

Գրավոր աշխատանքի կենտրոն Այս կենտրոնում աշխատողները ընթերցում են տեքստը և իրականացնում լեզվական կամ բառային աշխատանք` պահանջին համապատասխան: Ուսումնական նյութը մատչելի դարձնելուն շատ են օգնում դիդակ-…

2. Գիտելիքի դոմինո Սովորողները նստում են մեծ սեղանի շուրջ։ Քայլ 1 - Բոլոր սովորողները ստանում են առնվազն 1 քարտ՝ կախ- ված թեման ամփոփող հարցերի քանակից…

2. Գիտելիքի դոմինո Սովորողները նստում են մեծ սեղանի շուրջ։ Քայլ 1 - Բոլոր սովորողները ստանում են առնվազն 1 քարտ՝ կախ- ված թեման ամփոփող հարցերի քանակից…

Նոր նյութը բացատրելուց հետո ուսուցիչը դադար է վերցնում և աշակերտներին առաջարկում գրել, թե ինչ հասկացան նոր նյութից։ Այնուհետև ուսուցիչը կարող է շարունակել նյութը բացատրել կամ…

Նոր նյութը բացատրելուց հետո ուսուցիչը դադար է վերցնում և աշակերտներին առաջարկում գրել, թե ինչ հասկացան նոր նյութից։ Այնուհետև ուսուցիչը կարող է շարունակել նյութը բացատրել կամ…

X-ն ու Y-ը իրար նման։ • Ո՞րն է նյութի հիմնական գաղափարը։ • Որո՞նք են

X-ն ու Y-ը իրար նման։ • Ո՞րն է նյութի հիմնական գաղափարը։ • Որո՞նք են

X-ն ու Y-ը՝ ըստ Z չափանիշի։ • Որո՞նք են խնդրի լուծման տարբերակները։ • Ի՞նչը չեք հասկացել։ 9

X-ն ու Y-ը՝ ըստ Z չափանիշի։ • Որո՞նք են խնդրի լուծման տարբերակները։ • Ի՞նչը չեք հասկացել։ 9

10. Ինձնից առաջ հարցրու երեք հոգու Այս հնարի իմաստն այն է, որ աշակերտները սովորեն նաև միմյանցից։ Ուսուցիչն առաջարկում է աշակերտներին հարցերով դիմել իրենց դասընկերներին և…

10. Ինձնից առաջ հարցրու երեք հոգու Այս հնարի իմաստն այն է, որ աշակերտները սովորեն նաև միմյանցից։ Ուսուցիչն առաջարկում է աշակերտներին հարցերով դիմել իրենց դասընկերներին և…

Եթե աշակերտը բարձրացնում է կանաչ թերթիկը, նշանակում է ամբողջությամբ յուրացրել է տվյալ թեման։ Եթե բարձրացնում է դեղին թերթիկը, նշանակում է մասնակի է յուրացրել թեման։ Իսկ…

Եթե աշակերտը բարձրացնում է կանաչ թերթիկը, նշանակում է ամբողջությամբ յուրացրել է տվյալ թեման։ Եթե բարձրացնում է դեղին թերթիկը, նշանակում է մասնակի է յուրացրել թեման։ Իսկ…

Պատկերում բերված կիսատ նախադասությունների լրացումն օգնում է աշակերտներին ամփոփել դասը։ Իր ընտրությամբ, ուսուցիչը կարող է տալ այս նախադասություններից մի քանիսը կամ բոլորը` աշակերտներին հնարավորություն ընձեռելով…

Պատկերում բերված կիսատ նախադասությունների լրացումն օգնում է աշակերտներին ամփոփել դասը։ Իր ընտրությամբ, ուսուցիչը կարող է տալ այս նախադասություններից մի քանիսը կամ բոլորը` աշակերտներին հնարավորություն ընձեռելով…

Quizizz առցանց գործիքի միջոցով Այս ծրագրի օգնությամբ հնարավոր է իրականացնել սովորողների առցանց համաժամանակյա միավորային գնահատում: Գործիքն օգտագործելիս սովորողները պետք է իմանան համապատասխան հարցման մուտքի կոդը:…

Quizizz առցանց գործիքի միջոցով Այս ծրագրի օգնությամբ հնարավոր է իրականացնել սովորողների առցանց համաժամանակյա միավորային գնահատում: Գործիքն օգտագործելիս սովորողները պետք է իմանան համապատասխան հարցման մուտքի կոդը:…

Quizizz առցանց տիրույթ մուտք գործելու, գրանցվելու և աշխա- տելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը

Quizizz առցանց տիրույթ մուտք գործելու, գրանցվելու և աշխա- տելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը

1 Քայլ 2 Քայլ 3

1 Քայլ 2 Քայլ 3

4 Քայլ 5 Քայլ 6 7

4 Քայլ 5 Քայլ 6 7

Քայլ 8 Քայլ 9 10

Քայլ 8 Քայլ 9 10

Քայլ 11 Քայլ 12

Քայլ 11 Քայլ 12

13 Քայլ 14 15

13 Քայլ 14 15

Քայլ 16 Նշված տարբերակով սովորողները մուտք են գործում տիրույթ և սկսում է հարցումը: Քայլ 17

Քայլ 16 Նշված տարբերակով սովորողները մուտք են գործում տիրույթ և սկսում է հարցումը: Քայլ 17

Quizizz առցանց գործիքի կիրառման արդյունքում կունենաք

Quizizz առցանց գործիքի կիրառման արդյունքում կունենաք

Методист образовательных программ

Методист образовательных программ
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
12.05.2023