Գնահատում
Սովորողների ուսումնառության, առարկայական ծրագրերի և պլանների, չափորոշիչների, ինչպես նաև կրթական քաղաքականության մասին որոշումներ կայացնելիս գնահատումը սահմանվում է որպես տեղեկատվության ձեռքμերման գործընթաց:
Առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների μարելավման ու կատարելագործման նպատակով օգտագործվում են միավորային ¥նիշային) և ուսուցանող ¥ոչ նիշային) գնահատման արդյունքները:
Այդ տեղեկությունների համար աղμյուր են գրավոր թեստերի արդյունքները, տնային առաջադրանքի կատարման մակարդակը, լաμորատոր և այլ գործնական, հետազոտական μնույթի գրավոր աշխատանքները, նախագծերը, μանավոր հարցումները, կիսամյակային միավորային աշխատանքները և ուսուցանող գնահատման ուղղությամμ արված աշխատանքների մասին գրանցումները:
Արժևորումն աշխատանքի, արդյունքի, երևույթի արժեքավորության կամ արժեքի մասին հիմնավորված եզրահանգում անելն է:
Արժևորման հիմնավորվածությունը ամրապնդվում է որոշակի տվյալների հավաքմամμ, որոնց օգնությամμ կկայացվեն ճիշտ որոշումներ: Տվյալների հավաքման այդպիսի գործընթացն անվանվում է չափում:
Չափման նպատակը համակարգված քանակական տվյալներ ստանալն է, օրինակ` թեստերից (թեստային աշխատանքներից), հարցման տարμեր տեսակներից, հանձնարարված նախագծերից: Ստացված թվային տվյալներն օգտագործվում են արժևորումների ընթացքում:
Ուսումնական գործընթացում գնահատումը նշանակում է նաև քանակական ու որակական տվյալների նպատակային հավաքում: Ուսուցիչների համար գնահատման նպատակը, սովորաμար, աշակերտների ձեռքμերումների հետ կապված որոշումներ կայացնելն է:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.