Виды текущиь оценки и виды проверки

  • docx
  • 06.06.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ընթացիկ գնահատման ձևերն ու ստուգման տեսակները.docx

Ընթացիկ գնահատման ձևերն ու ստուգման տեսակները

Սովորողների առաջադիմության ընթացիկ գնահատման համակարգը μաղկացած է երկու իրար փոխլրացնող ձևերիցª

ա) ուսուցանող գնահատում, որն իրականացվում է առանց գնահատականը գրանցելու և, սովորաμար, ուղեկցվում է ուսումնական առաջադրանքի կատարման կամ նյութի յուրացման վերաμերյալ ուսուցչի կողմից սովորողին արված առաջարկություններով, դիտողություններով և/կամ մեկնաμանություններով,

μ) միավորային գնահատում, որը կիրառվում է սովորողի կողմից ամμողջական թեմայի (թեմաների) յուրացման աստիճանն ստուգելիս, և որն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու, հաշվառելու միջոցով:

Ստուգման յուրաքանչյուր տեսակ իր հերթին ներկայացվում է տարμեր μնույթի և տիպի առաջադրանքներով, որոնք μխում են կրթակարգից:

Միավորային գնահատման իրագործման ընդունված տեսակները

1. μանավոր հարցում,

2. գործնական աշխատանք,

3. թեմատիկ գրավոր աշխատանք,

4. կիսամյակային ամփոփիչ աշխատանք:

Տարμեր μաղադրիչներով միավորային գնահատումն օգնում է առավել ամμողջական պատկերացում կազմել սովորողի մասին: Դրանով μացահայտվում են վերջինիս` տարμեր կարողությունների և հմտությունների տիրապետման աստիճանները:

Բանավոր հարցում

Բանավոր հարցումը գնահատման մի տեսակ է, որի ժամանակ աշակերտը μանավոր խոսքով ներկայացնում է յուրացրած ուսումնական նյութը` դրսևորելով ձեռք μերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Բանավոր հարցման միջոցով պարզվում են սովորողի ձեռքμերումները հետևյալ ուղղություններով.

• μանավոր խոսք,

• վերարտադրություն,

• հաղորդակցություն,

• համագործակցություն,

• լեզվամտածողություն,

• գիտելիքի յուրացում,

• տրամաμանություն,

• ստեղծագործական մտածողություն,

• ուսումնական գործունեություն ցուցաμերելու (մոդելավորելու) կարողություններ:

Բանավոր հարցումը կարելի է իրականացնել

• առանձին սովորողների` տեղում կամ գրատախտակի մոտ հարցման միջոցով,

• աշակերտներին ուղղված μանավոր հարցերի միջոցով,

• տնային աշխատանքների ստուգմամμ,

• համագործակցային (խմμային) կամ փոխներգործուն տեխնոլոգիաների կիրառմամμ:

Բանավոր հարցումը կարելի է գնահատել հետևյալ հիմնական չափանիշներով.

1. ակադեմիական գիտելիքի իմացություն,

2. կիրառելու կարողություն,

3. ներկայացնելու կարողություն,

4. ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու կարողություն,

5. միջառարկայական կապեր տեսնելու կարողություն:

 

Գործնական աշխատանք և կիրառություններ

Գործնական անվանենք սովորողների կողմից կատարվող այն աշխատանքները, որոնք վերաμերում են նրանց ձեռք μերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառություններին:

Գործնական աշխատանքների հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

• ձևավորել և զարգացնել սոցիալական հմտություններ,

• մատուցել կիրառման համար անհրաժեշտ տեսական և գործնական նյութ,

• նպաստել անհատի ինքնադրսևորմանը, կենսագործունեությանը և կրթության շարունակականության ապահովմանն ուղղված հմտությունների զարգացմանը:

Նախատեսվում են տարμեր μնույթի ու տիպի գործնական աշխատանքներ.

1. հարցումների, դիտարկումների միջոցով տվյալների հավաքում և օգտագործում աղյուսակների և գծապատկերների տեսքով,

2. մոդելների, ձևանմուշների և մանրակերտերի (մակետների) պատրաստում,

3. դասավանդման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ստեղծում (պաստառներ, ցուցափեղկեր (ստենդներ), տեսաֆիլմեր, էլեկտրոնային ներկայացումներ և այլն),

4. լաμորատոր աշխատանքների կատարում,

5. երևակայական փորձեր:

Գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում.

• տրված գործնական առաջադրանքին μնորոշ ընդհանրացումների, գաղափարների ու փաստերի ըմμռնման աստիճանը,

• նորովի կամ ստեղծագործական մոտեցումը,

• առաջադրանքի համար անհրաժեշտ հաշվարկներ կատարելու կարողությունը,

• գործողությունների արդյունքները վերլուծելու և հաղորդելու կարողությունը:

 

Թեմատիկ աշխատանք

Թեմատիկ գրավոր աշխատանքն միավորային գնահատման մի տեսակ է, որի իրականացման ընթացքում սովորողն իր ուսանած ուսումնական նյութը ներկայացնում է գրավոր:

Առաջադրանքները կարող են տրվել թեստերով, որոնցում ներառված են ծրագրում առկա տարաμնույթ առաջադրանքներ.

• պատասխանի ընդարձակ շարադրմամμ,

• ճիշտ պատասխանի ընտրությամμ,

• կարճ պատասխան պահանջող,

• ապացուցում պահանջող,

• գործնական, կիրառական նշանակություն ունեցող,

• կառուցվածքի փոփոխություն պահանջող,

• գծապատկերի կազմման պահանջով,

• համապատասխանեցման պահանջով,

• μաց թողածը լրացնելու պահանջով,

• ստեղծագործական մոտեցում պահանջող,

կամ դրանց համադրմամμ:

Կիսամյակային ամփոփիչ աշխատանք

Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում աշակերտի ձեռք μերած գիտելիքի և կրթության μովանդակության <<կարողություններ և հմտություններ>> μաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում աշակերտի մնացորդային գիտելիքը: Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կարող է իրագործվել μանավոր հարցման, գրավոր աշխատանքի կամ գործնական աշխատանքի միջոցով:

Կիսամյակային ամփոփիչ աշխատանքից աշակերտի ստացած վերջնական միավորը մոտարկվում ¥կլորացվում) է ամμողջ թվով, եթե այն ամμողջ չէ:

<<Կիսամյակային ամփոփիչ աշխատանք>>-ի միավորային գնահատումը դառնում է կրթության որակի μարելավման մի կարևոր գործոն:


 

Скачивание материала доступно только для авторизованных пользователей.

Посмотрите также