Звартноц

  • Презентации учебные
  • pptx
  • 02.07.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ԶՎԱՐԹՆՈՑ.pptx

ԶՎԱՐԹՆՈՑ

1989 թվականին ընդգրկվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

Զվարթնոցը կառուցվել է
 Ներսես Գ Տայեցի  
կաթողիկոսի օրոք՝
643–652 թթ-ին։
Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ 

Դու՝ Զվարթնոց — ավեր տաճար․․․ Պարույր Սևակ

Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը.
« Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ,
որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ » ։
Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։
Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր։

Տաճարն ունեցել է 5 շքամուտք։

Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով։

Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։

Տապալված սյուներ, որմեր հողմածեծ
Ու քանդակազարդ բեկորներ քարի,
Որ հրաշագործ նախշերում իրենց
Դեռ պահպանում են շունչը հանճարի։

Եվ այդ տապալված հրաշքի վրա,
Որմերի վրա հին ու փառահեղ,
Իր արքայական թևերը փռած ,
Քարե մի հզոր արծիվ է թառել։

Հողմեր են եկել, հողմեր են անցել Ուայս որմերն են ծեծել դարեդար, Շատ խոյակ ու սյուն փոշի են դարձել, Բայց մնացել է արծիվն անվթար։

Քարե մի արծիվ, որ իր թևերին
Տաճարի վսեմ գմբեթն է պահել,
Պահել մեր ոգու թռիչքը վերին
Ու ժամանակի ծանրությունն ահեղ։

Ու հպարտ թառած՝ հայացքն անհանգիստ
Հառել է ահա հեռու՜, շատ հեռու՜,
Կարծես հենց նոր է իջել ճախրանքից
Ու պատրաստվում է նորից ճախրելու․․․

Լսի՛ր , շաչում են թևերը նրա ,
Կանչում է նրան երկինքը անծիր․․․
-Ճախրի՛ր, սավառնի՛ր , սլացի՛ր հպարտ,
Հայոց հանճարի սրաթև արծիվ։


<<Զվարթնոցի արծիվը>>՝ ուղենիշ կոթող Զվարթնոցի ճանապարհին

Արծիվը՝որպես հզորության ու վեհության խորհրդանիշ