ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԽԱՂԵՐ

  • docx
  • 08.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Մայրենի (1).docx

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ  ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ  ԺԱՄԵՐԻՆ  ԿԻՐԱՌՎՈՂ  ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ  ԽԱՂԵՐ

Կրտսեր դպրոցական տարիքում երեխանեը դեռևս խաղի մեծ պահանջմունք ունեն:Խաղը երեխաների մտավոր ակտիվության դաստիրակման արժեքավոր միջոց է:Այն երեխաների մեջ կենդանի հետաքրքրություն է առաջացնում.զարգացնում է ճանաչողությունը`օգնելով յուրացնել ցանկացած նյութ:

  ՈՒսումնական գործընթացում խաղային տեխնոլոգիաների տեղն ու դերը,խաղի բաղադրատարրերի համակցումը և ուսուցումը մեծ մասամբ պայամանավորված է այն հանգամանքով,թե ուսուցիչն ինչպես է հասկանում մանկավարժական խաղերի գործառույթները:

 Այսպիսով,ինքնուրույն ընթերցանության դասն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար անհրաժեշտ է գտնել ուսուցման այնպիսի հնարներ,որոնք ոչ միայն ցանկալի ու հետաքրքիր լինեն երեխաների համար,այլև ունենան ուսուցողական,ճանաչողական նշանակություն և միաժամանակ խթանեն աշակերտների ստեղծագործական միտքը:

 Այդպիսի հնար է խաղը,որը հոգեհարազատ և սիրված է երեխաների կողմից;Ընդհանրապես կրտսեր դպրոցականի համար խաղը ճանաչվում է որպես գործունեության հիմնական ձև: Գործունեության այս ձևը հատկապես կարևորվում է տվյալ տարիքային խմբի համար:

 Կրտսեր դպրոցական տարիքի երեխայի համար առաջատար գործունեություն արդեն սկսում է դառնալ ուսումը:Բայց այդ դպրոցականը,որը դեռ երեկ տարված էր իր զվարթ խաղերով,չի կարող լիովին զերծ մնալ դրանից:Այդ իսկ պատճառով,երբ ուսուցումը համեմվում է խաղերով,դրանք երեխաների համար դառնում են ավելի հետաքրքիր,սրտամոտ ու ցանկալի:

 Երբ խաղը մուտք է գործում կենդանի մանկավարժական գործընթացի մեջ,դասարանում ստեղծվում է մի նոր,յուրահատուկ միջավայր:Եթե ուսուցիչ-աշակերտ և,ինչու չէ,աշակերտ-աշակերտ հարաբերություններում մինչև այդ գոյություն ունեին ինչ-ինչ պատնեշներ,ապա դրանք աննկատելիորեն անհետանում են:Այդ մթնոլորտը հնարավորություն է տալիս,որ աշակերտներն անկաշկանդ արտահայտեն իրենց մտքերը:Խաղն ունի մի այնպիսի հիանալի հատկություն,որ երեխային կարող է իր համար էլ աննկատելիորեն ընդգրկվել

Ակտիվ ուսուցման և նույնիսկ այս կամ այն <<պրոբլեմի>> լուծման ընթացքի մեջ:Խաղի ժամանակ երեխան ավելի է կենտրոնանում`տարվելով հետաքրքրաշարժությամբ,և ավելի հեշտությամբ էլ մտապահում է առաջին անգամ տեսածն ու լսաժը:

  Այսպիսով,խաղի միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը,այլև էլ ավելի հետաքրքիր ու համեմված են դառնում ինքնուրույն ընթերցանության դասաժամերը:

 Դպրոցում,կենդանի մանկավարժական գործընթացում,խաղերը չեն կարող ինքնանպատակ լինել:Բազմաթիվ ուսուցիչներից կարելի է լսել,որ դասի ընթացքում նրանք ժամանակ չունեն խաղալու:Հարկ է շեշտել,որ խաղը պետք է հանդես գա ոչ թե որպես առանձին հնար,այլ հանգույց լինի ուսուցմանը և ծառայի ուսումնական նպատակին:Հարկավոր է երեխաների մեջ արթնացնել հետաքրքրություն և այդ կերպ նպաստել մանկավարժական խնդիրների լուծմանը:

 ՈՒսուցման գործընթացում կիրառվող խաղերին ներկայացվում են որոշակի մանկավարժական պահանջներ:Դրանցից ելնելով`անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել,որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային,աշակերտների տրամադրություններին ու տարիքային առանձնահատկություններին,ինչպես նաև օգնի`ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:

 Ինչպես ցանկացած մանկավարժական հնար,ուսումնական տեխնոլոգիա,այնպես էլ հետաքրքրաշարժության տարրերով հարուստ խաղը կարող է նույնիսկ ձանձրացնել երեխաներին,եթե չփոփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ:Այդ իսկ պատճառով խաղը պետք է կիրառվի ստեղծագործաբար:Ցանկացած խաղ ցանկալի է տեսնել ոչ թե անխախտ կաղապարի,այլ աստիճանական զարգացման մեջ,որպեսզի երեխայի մեջ չկորչի հետաքրքրությունը թե դրա և թե ուսուցման նկատմամբ:

 Փորձը ցույց է տվել,որ կրտսեր դպրոցականների միջավայրում խաղն առավել արդյունավետ է լինում,եթե մինչև կիրառումը քննարկվում է աշակերտների հետ:Երբ հաշվի են առնվում երեխաների առաջարկությունները,խաղը դառնում է ավելի հետաքրքիր:Աշակերտները մեծ հաճույքով են մասնակցում և հեշտությամբ ու առանց պարտադրանքի ներգրավվում են ուսումնական գործունեության մեջ:

 Առհասարակ խաղն ուսուցման գործընթացում օգնում է բազում նպատակների իրականացմանը:Լուծվում են ինչպես կրթական,այնպես էլ դաստիրակչական բազմապիսի խնդիրներ,ինչպիսիք են կարգապահություն,հաղորդակցում, իրար լսելու կարողություն, համագործակցություն և այլն:

 Ներկայացնում ենք խաղերի մի շարք,որն ուղղված է ինքնուրույն ընթերցանության դասաժամերն էլ ավելի արդյունավետ անցկացնելու ու ցանկալի դարձնելու համար:

 Խաղը նախատեսված է 30 հոգանոց III դասարանի համար:10-ական կազմում են խմբեր(յուրաքանչյուր շարքում 10 աշակերտ):

 Խմբային աշխատանքի համար անհրաժեշտ են նախապես տեխնոլոգիայի ժամին կտրտած կարմիր,կանաչ,դեղին տերևներ և պաստառ`որի վրա պատկերված է հսկա ծառի բուն`ճյուղերով:Կարելի է ծառի վրա նկարել աչքեր,քիթ ու բերան:Բարի ժպիտը էլ ավելի կներշնչի երեխաներին,կոգևորի:

https://encrypted-tbn1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcR8Z2FL0fqHrme68zyzWP7gzNF8xXa6KS691on8AojDV-ZzKXka

III դասարանի ինքնուրույն ընթերցանության դասագրքից ընթերցված նյութը բարձրաձայն կարթալ:

 Խմբերին կբաժանվի դեղին,կարմիր և կանաչ տերևները:Երեխաները նախապես տերևների ետևում կգրեն իրենց անունները:ՈՒսուցիչը կբացատրի առաջադրանքի էությունը:Խմբերից յուրաքանչյուրին կտրվի մի խոսքի մաս, ըստ խմբերի`դեղին-գոյական,կարմիր-ածական,կանաչ-բայ:Աշակերտները լուռ բնագրից կընտրեն խոսքի մասն ու կգրեն տերևի վրա:Ով շուտ վերջացնի,կմոտենա և կփակցնի ծառի ճյուղին իր տերևը:Արդյունքում խմբերից յուրաքանչյուրը կստուգի մյուսի առաջադրանքի ճշտությունը(կարմիրը դեղինի,դեղինը կանաչի,կանաչը կարմիրի):Քանի որ նախապես տերևների ետևում գրվել են աշակերտների անունները,կիմանան,թե ով չէ լավ յուրացրել խոսքի մասերը:Կհաղթի այն խումբը,ով անսխալ կկատարի առաջադրանքը,իսկ սխալ գրված խոսքի մասը <<ծառից կպոկվի և արմատների մոտ կփակցվի>>մինչև մյուս խաղը:

 Այսպիսով օրինակ <<Ամենափրկիչը>> դասից կընտրենք խոսքի մասեր:

 

ԴԵՂԻՆ-ԳՈՅԱԿԱՆ

ԿԱՐՄԻՐ-ԱԾԱԿԱՆ

ԿԱՆԱՉ-ԲԱՅ

Աշխարհակալ

Ճերմակ

Բուժել

Լենկթեմուր

Հիվանդ

Պառկել

Բժիշկ

Ծեր

Խոստանալ

Խուց

Գեղանի

Թողնել

Համբավ

Մութ

Ցանկանալ

Շրթունքներ

Ալևոր

ՈՒղարկել

Ծերունի

Սև

Կատարել

Գրքեր

Համեստ

Պարփակել

Թիթեռներ

Նենգ

Թռչել

Վանք

Փոքրիկ

Փրկել

 

Այս ամենի արդյունքում ստացվեց մի ծառ,որը խորհրդանշում է դասարանը և տերևները`աշակերտները:

Խաղի շնորհիվ լուծվում են թե՛ ուսումնական,թե՛ կազմակերպչական և թե՛ դաստիարակչական խնդիրներ:

 Այսօր թե՛ կրտսեր,թե՛ միջին և թե՛ ավագ դպրոցականները մեծ մասամբ դիտում են օտարերկյա արտադրության ֆիլմեր,մուլտֆիլմեր,խաղեր,զբաղվում համակարգչային տարատեսակ խաղերով:Նույնիսկ բակային խաղերն են փոխվել:Երբեմնի <<Պահմտոցին>> այսօր դարձել է <<Ֆորտ Բոյարի բանալիները>>:

 Ժողովրդական հեքիաթները,առակները,ասացվածքները,առածները միշտ էլ հոգեհարազատ են եղել բոլոր տարիքային խմբերին:

 Ինքնուրույն ընթերցանության դասաժամերին`II,III,IV դասարաններում,հեքիաթների կամ այլ գլխագրերի թեմատիկ խմբի ամփոփումն ու ամրապնումը կարելի է զուգակցել երեխաներին հոգեհարազատ խաղով:

 <<Ֆորտ Բոյարի բանալիները>>մի հետաքրքիր ու իմաստալից խաղ է:Այն կազմվել է հեռուստատեսային համանուն խաղի հիմքով:Խաղը կազմված է ընտրանքային փուլից:Յուրաքանչյուր փուլ ունի երեք խաղացող:

 Խումբը կազմված կլինի 10 հոգուց(1 շարք):30 հոգանոց դասարանում կլինի 3 խումբ:Յուրաքանչյուր խաղին կմասնակցի 10 հոգուց 3-ը:Հաջորդ փուլին`մյուս 3-ը:Խմբի ղեկավարը,ով ընտրվում է նախապես,ուժեղագույնն է,մասնակցում է սուպերխաղին:

 Գրատախտակին փակցվում է պաստառ`4 շարքից կազմված գրպանիկներով:

 

 <<ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ>>         http://www.motivationalmemo.com/wp-content/uploads/2010/06/3keys.jpg  

 

Յուրաքանչյուր գրպանիկում 3 հարց է տեղադրված,որը ընտրովի տարբերակով քաշում է աշակերտներից 3-ը:

 Գրպանիկներին ամրացված են փայլաթիթեղից պատրաստված բանալիներ:Ճիշտ պատասխանելու դեպքում բանալին մնում է խմբին:Սխալ պատասխանելու դեպքում բանալին մնում է գրպանիկում:

Առաջին փուլն ավարտելուց հետո յուրաքանչյուր խումբ կամ շարք հաշվում է, թե 3 հարցից քանիսին է պատասխանել և քանի բանալի ունի:

 Նույնությամբ անց են կացվում հաջորդ 2 փուլերը,ապա`հաշվում բանալիները:Սուպերխաղն անց է կացվում միայն խմբերի ղեկավարների հետ:

 Հաղթում է այն խումբը,ով շատ բանալիներ է կարողանում ձեռք բերել:Հաջորդ խաղերին իրավունք է տրվում,որ հենց հաղթող խումբը կազմի թեմատիկ ամփոփման հարցերը:

 Դպրոցի պայմաններում հեշտությամբ կարելի է պատրաստել խաղի համար անհրաժեշտ պարագաներ:

Ստվարաթղթից կտրել բանալիներ և երկու կողմից սոսնձել փայլաթիթեղ:
Գրպանիկները պատրաստելու ամենահարմար եղանակը օրիգամի բաժակն:

Գրպանիկներում տեղադրվող հարցերը կազմել գլխագրում տեղ գտած թեմատիկ նյութերից:Նախապես կարելի է գրատախտակին գրել գլխագիրը:Օրինակ`<<Մարդու գործերն ու արարքները>>( III դասարանի ինքնուրույն ընթերցանություն):

Փոքրիկ թղթերի վրա գրել տվյալ բաժնի թեմատիկ նյութերից հարցեր:Իսկ պատասխանի համար գծել դատարկ վանդակներ:

Այսպիսով,ձեզ ենք ներկայացնում այդպիսի մի հարցաշար:

1.<<Մեռած խիղճը>>ժողովրդական հեքիաթում ի՞նչ էր կախված հրապարակի սյունից,որը հայտնում էր որևէ մեկի մահվան բոթը:

    Զ

Ա

Ն

Գ

 

2.Վիկտոր Բալայանի <<Անօրինակ սխրանք>> բնագրում ի՞նչ էր այն խիզախի անունը,ով կարողացավ երևանյան լճում փրկել քսան մարդու կյանք:

Շ

Ա

Վ

Ա

Ր

Շ

 

3.<<Ամենափրկիչը>> նյութում ինչպիսի՞ հատկանիշով էր բնութագրվում Լենկթեմուրը:

Բ

Ռ

Ն

Ա

Կ

Ա

Լ

 

4.<<Ամենափրկիչը >> բնագրում ծերունի Առաքելը ինչերի՞ էր վերածում մարդկանց:

Թ

Ի

Թ

Ե

Ռ

Ն

Ե

Ր

 

5.<<Ագահության զոհը>> հեքիաթում ավագ որդին ինչո՞վ է կտրում օձի պոչը:

Դ

Ա

Շ

ՈՒ

Յ

Ն

 

 

6.<<Իսկ դու կարողանու՞մ ես ընկերություն անել>> դասանյութում ու՞մ հետ էր ցանկանում ընկերություն անել փոքրիկ տղան:

Բ

Զ

Ե

Զ

 

7.<<Կախարդական ծառը>> հեքիաթից իմացանք,որ Լուսնի վրա շատ ցուրտ է և …

Ա

Մ

Ա

Յ

Ի

 

8.<<Ամենափրկիչը>> նյութում ի՞նչ ստացավ թաթար զորապետը ծերուկ Առաքելից;

Ս

Պ

Ե

Ղ

Ա

Ն

Ի

 

Տարական դասարաններում ճիշտ ընտրված և իրականացված խաղի շնորհիվ կարելի է հասնել բարձր արդյունքների:Այստեղ նշված բոլոր խաղերը,ինչպես նաև խաղն առհասարակ,անհրաժեշտ է դիտել զարգացման մեջ`փոփոխելով ու հարմարեցնելով թե՛ուսումնական առարկային,թե տվյալ մանկավարժական գործընթացի նպատակներին և թե երեխաների տարիքային զառգացման աստիչանին,հետաքրքրություններին ու տրամադրություններին: