Խաղային իրավիճակները և դիդակտիկ նյութերը

  • docx
  • 09.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Խաղային իրավիճակները և դիդակտիկ նյութերը.docx

Խաղային  իրավիճակները և դիդակտիկ  նյութերը  որպես  կրտսեր  դպրոցականի  ուշադրության  զարգացման  խթան

Դպրոցական  կյանք  մուտք  գործելու  սկզբնական  շրջանում  երեխայի  հոգեկանը  լուրջ  փոփոխություններ  է  կրում: Նա  ձեռք  է  բերում  կյանքի  նոր  ռեժիմի  հետ  կապված  կարևոր  սովորություններ  և  փոխադարձ  վստահության  վրա  հիմնված  հարաբերություններ   է  հաստատում  ուսուցիչների  և  ընկերների  հետ: Ուսումնական  նյութի  նկատմամբ  առաջ  եկած  հետաքրքրությունների  հիման  վրա  նրանում  դրական  վերաբերմունք  է  ձևավորվում  ուսուցման  նկատմամբ:Այդ  հետաքրքրությունների  հետագա  զարգացումն  ու  ուսուցման  նկատմամբ  երեխայի  վերաբերմունքի  փոփոխությունները  կախված  են  նրանց  ուսումնական  գործունեության  ձևավորման  պրոցեսից: Որպեսզի   ուսուցման  նկատմամբ  երեխայի   հետաքրքրությունը  չկորի, պետք  է  այն  հետաքրքրի  երեխային,գրավի  նրա  ուշադրությունը:                      

      Կրտսեր  դպրոցականների  կամածին  ուշադրությունը  անկայուն  է, քանի  որ  նրանք  դեռևս  չունեն  ինքնակարգավորման  ներքին  միջոցներ:Նրաք  հեշտությամբ  շեղվում  են  դասից,մտքով  թռչում  հեռուներ:Երեխաների  ոչ  կամածին  ուշադրությունը  կայուն  է  այնքան  ժամանակ,  քանի  դեռ  առարկան  հետաքրքրում  է  երեխային:Հենց  որ  հետաքրքրությունը  թուլանում  է,  երեխայի  ուշադրությունը  շեղվում  է այլ  առարկաների  վրա:  Ինչպես  գիտենք`  առանց  զարգացած  ուշադրության  անհնար  է  կազմակերպել  ուսուցման  գործընթացը:  Երեխան  պետք  է  կարողանա  որոշակի  ժամանակահատվածում  կենտրոնանալ  որևէ  խնդրի,հանձնարարության  կատարման  վրա,տեղափոխել  ուշադրությունը  մեկ  այլ  խնդրի  վրա:Ուշադրության  կայունությունը   պայմանավորված   է  նաև  մտածողության  ղարգացմամբ: Եթե  երեխայի  մտածողության  վերլուծական  հնարավորությունները  նրան  թույլ  են  տալիս  ընկալվող  առարկայի  մեջ  բացահայտել  նորանոր  կողմեր  ու  հատկություններ ,  ապա  դրանով  իսկ   պահպանվում  են  նրա  հետաքրքրությունն  ու  ուշադրությունը:

Երեխայի  կամածին  ուշադրաւթյան  ծագման  պրոբլեմը  գլխավորներից  մեկն  է: Կրտսեր  դպրոցականի  կամածին  ուշադրության  զարգացմանը  նպաստում  են  գործունեության  կազմակերպման  ձևերը` խաղը  և  ուսումնական  գորշունեությունը,որը  դպրոց  գնալուց  առաջ  երեխայի  կյանքում  արդեն  զգալի  տեղ  է  զբաղեցնում: Այնուամենայնիվ ,  կրտսեր  դպրոցականի   կամածին  ուշադրությունը  դեռևս  անկայուն  է. նրանք  ենթարկվելով  իրենց  ներքին  մղումներիմ` հածախակի  փոխում  են  իրենց  ընկալման  օբյեկտներն  ու  գործունեության  ուղղվածությունը, կատարում  են  այն ,  ինչ  հետաքրքիր  ու  հածելի  է  իրենց  համար: Կամածին  ուշադրության  զարգացմանը  մեծ  չափով  նպաստում  է  ուսումնական  ու  աշխատանքային  գործունեությունը:Կամածին  ուշադրության  զարգացման  պայմաններից  է  նաև  պրոբլեմային  ուսուցումը: Ուսուցումը  պետք  է  կազմակերպել`  օգտագործելով  որքան  հնարավոր  է  խաղալիքներ  ,դիդակտիկ  խաղեր: Տարիքային  այս  փուլում  երեխան  իրականացնում  է  գործունեության   երեք  տեսակներն  էլ` խաղ, ուսում, աշխատանք,սակայն  առաջատարը  խաղային  գործունեությունն  է,որը  ուսուցման  մեթոդների  ընտրության  ժամանակ  պետք  է  հաշվի  առնել:  Խաղը  համարվում  է  երեխայի  ուշադրության  զարգացման  անկրկնելի  խթան: Խաղային  իրավիճակները  դասը  դարձնում  են  հասկանալի  և  հետաքրքիր,զարգացնում  կողմնորոշվելու  կարողությունը,հնարամտությունը  և  երևակայությունը:Խաղի  ժամանակ  ակտիվանում  են  անգամ  պասիվ  աշակերտները,  ովքեր  խաղի  միջոցով   ավելի  հեշտ  են  յուրացնում,ավելի  լավ  մտապահում  ուսումնական  նյութը:

Դիդակտիկ  նյութերը  ուսուցչի  ձեռքին  կարևոր  <<զենք>>   են  կրտսեր  դպրոցականի    ուշադրությունը  զարգացնելու  հարցում: Հայտնի  է, որ  կրտսեր  դպրոցականը  հասկանալով  սովորում  և  մտապահում  է  այն,ինչը  իրեն  հայտնի  է,ինչին  ինքը   ծանոթ  է, տեսել  է:  Կրտսեր  դպրոցականի  ուշադրությունը  առավել  կայուն  է  արտաքին  (այլ  ոչ  թե  բուն  մտածական) գործողություններ  կատարելիս: Ուստի  դասերի  ընթացքում  այս  առանձնահատկությունը  պետք  է  օգտագործել`  մտավոր  գործողություններից  անցնել  գրաֆիկական  սխեմաների, նկարների,մանրատիպակների, ապլիկացիաների  ստեղծմանը:   Հարկավոր  է  հիշել  նաև, որ  կրտսեր  դպրոցականը  շուտ  հոգնում  է  միևնույն  աշխատանքը  կատարելիս: Այդ  պատճառով  փորձված  ուսուցիչը  դասի  ընթացքում  հերթափոխում  է  ուսումնական  աշխատանքի  տարբեր  տեսակները(տարբեր  եղանակներով  կատարվում  է   բանավոր  հաշիվ,խնդիրների  լուծում  և  արդյունքների  ստուգում  և  այլն)  և  կանխում  է  երեխաների  մոտ  հոգնածության  առաջացումը: 

Օրինակ  1-ին  դասարանում  << արտահայտություն>>  և  <<հավասարություն>>   հասկացությունները  կարելի  է   բացատրել  հետևյալ  կերպ.

Անհրաժեշտ  պարագաներ ` թվային,գումարման ,հանման  և  հավասարման  նշանով  քարտեր:

 Ուսուցիչն  առաջարկում  է աշակերտներին  կազմել  արտահայտություններ  իրենց  մոտ  եղած  քարտերով:

Ուսուցիչ -Կազմե'ք  5  և  2  թվերի  գումարը:

<<5, 2, +>> քարտերով  աշակերտները  մոտենում  և  կազմում  են  արտահայտություն:

 

Ուսուցիչ- Գտե'ք   այս  արտահայտության  արժեքը  :

Աշակերտներ-7

Աշակերտը,ում  մոտ  յոթն  է  մոտենում  է << արտահայտությանը>>:

Ուսուցիչ-Ի՞նչն  է  պակասում , որ  արտահայտությունը  դառնա  հավասարություն:

Աշակերտներ- Հավասարման  նշանը:

Մոտենում  է  հավասարման  նշանը:

Այսպես  լավ  է  տպավորվում  երեխաների  մոտ  նաև +և -  գործողությունների  բաղադրիչների  անունները:

 

Ինչպես  գիտենք, բանավոր  հաշիվը  կարևոր  մաս  է  կազմում մաթեմատիկայի  դասաժամերին:Խաղը  այն  միջոցն   է  որով  կարելի  ներգրավվել  բանավոր  հաշվի  մեջ  անգամ  ամենաթույլ   ու  անվստահ  աշակերտին: Կարելի  է  կազմակերպել  նմանատիպ  խաղ:

 

Անհրաժեշտ  պարագաներ`երկկողմանի   թվային  քարեր<<օր.` մի  կողմը 2,մյուսը 20>>:

Խաղ- հաշիվը  սկսում  է  ուսուցիչը`ցույց  տալով  իր  մոտ  եղած  քարտը:

Ուսուցիչ- Ինձ  մոտ  տասը  թիվն  է,ում  մոտ  է  այն  թիվը, որը  տասից  փոքր  է  յոթով:

Աշակերտ- Ինձ  մոտ  է:Ինձ  մոտ  3-ն  է :Ում  մոտ  է  այն  թիվը,որը  3-ից  մեծ  է  2-ով  և  այլն:

Այնպես  յուրաքանչյուր  աշակերտ  ուշադիր  լսում  է  ,մտքում  հաշվում,որպեսզի  հասկանա  հաջորդ  հարց  տալու  հնարավորությունը  իրենն  է ,թե  ոչ

Ինչպես  գիտենքերեխաների  ուշադրության  զարգացման  գործում  մեծ  դեր  ունեն  թարմացնող  վարժությունները:Առաջարկում  ենք  ֆիզկուլտ  դադար,որի  միջոցով  ոչ  միայն  կլիցքաթափվեն  երեխաները,այլև  երեխաների  մեջ  կսերմանենք  հարգանք,հոգատար  վերաբերմունք  մեծերի  նկատմամբ,աշխատասիրություն:

Ֆիզկուլտ  դադար:<< Գնում  ենք  տատիկին  ու  պապիկին  օգնելու>>:

Ուսուցիչ- Երեխանե'ր,  գնում  ենք  տատիկին  ու  պապիկին  օգնելու:Տեսնում  ենք  պապիկը  ցախ  է  կոտրատում:Վերցնում  ենք  կացինը  ու  ամբողջ  ուժով  հարվածում,որ  փայտը  կոտրվի , 1, 2,  ևս  մեկ  անգամ  ու  հաստատ  կկոտրվի(աշակերտները  ուսուցչի  հետ  ցույց  են  տալիս,թե  ինչպես  են  յուրաքանչյուր  գործողության  <<կատարում>>):Գնում  ենք  տատիկի  մոտ,տեսնում  ենք  տատիկը  լվացք  է փռում:Վերցնում  ենք  շորը,թափ  տալիս  ու  ձգվում, որ  փռենք  պարանին:Պարանը  շատ  բարձր  է:Կանգնում  ենք  ոտնաթաթերին,ձգվում, որ  հասնենք: Հետո  վերցնում  ենք  շերեփը  ու  խառնում  տատիկի   պատրաստած  ճաշը ` 1,2,3  :Կեցցե'ք ,նորից  եկանք  դասարան:

 

 Հաջորդ  խաղը  կարելի  է  կատարել  թեմայրենիի, թեմաթեմատիկայի  ժամերին:

 

     Ուսուցիչն  առաջարկում  է  <<ձուկ  որսալ>>:Տուփի  մեջ  գունավոր  թղթերից  պատրաստած  ձկներ  են,որոնց  աչքերը  երկաթե  պտուտակներից   են:Աշակերտները  մագնիսե  ծայր  ունեցող  կարթով  որսում  են  ձկները,հանում  նրանց  մեջ  <<թաքնված>> գունավոր  երկրաչափական  պատկերները ,անվանում  դրանք,նշում  նրանց  առանձնահատկությունները  և  նստում:Եթե  դժվարանում  են,օգնում  են  դասընկերները:

Այս  խաղից   հետո,կարելի  է   ստեղծել  ապլիկացիա  երկրաչափական  պատկերնով:Աշակերտները  հերթով  մոտենում  ,պատկերները  ամրացնում  են  սպիտակ  պաստառի  վրա:

Ապլիկացիան  կարող  է  ունենալ  հետևյալ  տեսքը`

 

Այս  խաղը  կարելի  է  իրականացնել  խմբերով,ձկների  մեջ  մաթեմատիկական  արտահայտություններ  տեղադրելով:Օր`Գտեք  40 և 20 թվերի  գումարի  և  10-ի  քանորդը,գրեք  այն  թիվը,որը  կազմված  է  4  հազարյակից  և 5  տասնյակից…:

 

Կարելի  է  տեղադրել  գոյական,ածական,բայ :Երեխաները  կվորսան  ու  կորոշեն` որ  սյունակում  փակցնել…

Սա  մեծ  ոգևորություն  է  առաջացնում  երեխաների  մոտ:

Լռություն  խաղ:

Անհրաժեշտ  պարագաներ` կապույտ  և  կարմիր  շրջանաձև   քարտեր :

 Այս  խաղի  ժամանակ  ոչ  ոք  իրավունք  չունի  խոսելու,անգամ  ուսուցիչը:

Գրատախտակին  գրված  են  ուղղագրական  արժեք  ունեցող  բաառեր` բաց  թողած  տառերով:Ուսուցիչը  ժեստերի  միջոցով  կանչում  է  աշակերտներից  մեկին  գրատախտակի  մոտ:Մա  գունավոր  կավիճով  լրացնում  է  բաց  թողած  տառը:Եթե  ճիշտ  է  աշակերտները,ապա  ուսուցիչը  ցույց  են  տալիս  կապույտ  շրջանը,եթե  սխալ  է  ուսուցիչը  հրավիրում  է  մեկ  այլ  աշակերտի  սխալը  ուղղելու:

Այս  խաղը  կարելի  է  նաև  կազմակերպել  մաթեմատիկայի  ժամերին:

Խաղը  մեծ  ոգևորություն  է  առաջացնում  երեխաների  մոտ,նրանք   ստանձնում  են  <<ստուգողի>>պատասխանատվություն:

 

Եվ  այսպես , կրտսեր  դպրոցականի    ուշադրությունը  զարգացնելու  նպատակով  անհրաժեշտ  է  ուսումնական  գործընթացի  ժամանակ  ստեղծել  խաղային  իրավիճակներ, օգտագործել  դիդակտիկ  նյութեր` հետաքրքրություն  առաջացնելով  երեխաների  մոտ  ուսումնական  պրոցեսի  նկատմամբ  :