Բ Ա Ց Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն
Համագործակցային դաս` համակարգչային տեխնիկայի կիրառմամբ
Ուսուցիչ՝ Նարինե Բաղրամյան
Ամսաթիվը՝ 07.04.2022 թ.
Առարկան՝ երկրաչափություն
Դասարանը՝ 8-րդ
Դասի թեման՝ Եռանկյան մակերեսը
Դասի բնույթը՝ նոր նյութի հաղորդման դաս
Դասի նպատակը՝
÷ խորացնել եռանկյան, նրա միջնագծի ու բարձրության, ուղղանկյուն եռանկյան և նրա հատկությունների, ինչպես նաև զուգահեռագծի հատկությունների և մակերեսի հաշվման մասին ձեռք բերած գիտելիքները,
÷ արտածել եռանկյան մակերեսը հաշվելու բանաձևը,
÷ ուսումնասիրել մեկական հավասար անկյուն ունեցող եռանկյունների մակերեսների հարաբերությունը,
÷ զարգացնել վերլուծություններ և ընդհանրացումներ կատարելու կարողություններ և գծապատկերման հմտություններ,
÷ ձևավորել խնդիրներ լուծելիս զուգահեռագծի և եռանկյան մակերեսների հաշվման բանաձևերը կիրառելու կարողություններ,
÷ մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:
Սովորողի ուսումնական ակնկալիքները՝
Գիտենալ եռանկյան մակերեսի մասին թեորեմը և դրա ապացույցը:
Իմանալ եռանկյան մակերեսի մասին թեորեմի երկու հետևանքները, ինչպես նաև մեկական հավասար անկյուն ունեցող եռանկյունների մակերեսների հարաբերության մասին թեորեմը:
Կարողանալ արտածել եռանկյան մակերեսի հաշվման բանաձևը և այն կիրառել խնդիրներ լուծելիս:
Դասի կահավորումը՝
Ø համակարգիչ, պրոյեկտոր և մեծ էկրան և այլ անհրաժեշտ պարագաներ:
Դասի ընթացքը.
1. Բանավոր հարցում
2. Նոր նյութի հաղորդում
3. Դասի ամփոփում
4. Խնդիրների լուծում
5. Տնային աշխատանքի հանձնարարում և գնահատում
Դ Ա Ս Ի Ը Ն Թ Ա Ց Ք Ի Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1. ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑՈՒՄ
( 7-8 րդ սլայդներ)
Էկրանին հերթով բացվում են հարցեր, որոնց պատասխանները հնարավորություն են տալիս կրկնել և ընդհանրացնել արդեն ունեցած այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են նոր նյութը յուրացնելու համար: Հարցերը հետևյալն են՝
Ø Ձեվակերպել բազմանկյունների մակերեսների հիմնական հատկությունները
Ø Ինչպե՞ս են հաշվում ուղղանկյան մակերեսը Ø Ինչպե՞ս են հաշվում զուգահեռագծի մակերեսը
Ø Ո՞ր բազմանկյունն է կոչվում եռանկյուն:
Ø Ի՞նչն է կոչվում եռանկյան բարձրություն:
Ø Ո՞ր եռանկյունն է կոչվում ուղղանկյուն եռանկյուն:
Ø Ինչպե՞ս են կոչվում ուղղանկյուն եռանկյան կողմերը:
2. ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ
(10-15-րդ սլայդներ)
Նոր նյութի հաղորդումը ուղեկցվում է սլայդների ցուցադրումով: 10-րդ սլայդում մեկնաբանվում են եռանկյան հիմքի և բարձրության հասկացությունները և ցուցադրվում է համապատասխան գծագիրը:
11-րդ սլայդում ցուցադրվում է եռանկյան մակերեսի մասին թեորեմի ձևակերպումը և նրա ապացույցը:
12-րդ և 13-րդ սլայդներում ցուցադրվում են եռանկյան մակերեսի մասին թեորեմի երկու հետևանքների ձևակերպումները և համապատասխան գծապատկերները: 14-15-րդ սլայդներում մեկական հավասար անկյուն ունեցող եռանկյունների մակերեսների հարաբերության մասին թեորեմի ձևակերպումն է և ապացույցը:
3. ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄ
(16-17-րդ սլայդներ)
Դասն ամփոփվում է ՝
1. Խաղային թեստի միջոցով:
2. Անփոփիչ հարցերով՝ շարունակելով ձևակերպել նոր դասի նյութը: Հարցերը հետևյալն է . Շարունակի՛ր …
v Զուգահեռագծի մակերեսը հավասար է ․․․
v Եռանկյան մակերեսը հավասար է ․․․
v Ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է․․․
v Եթե երկու եռանկյունների բարձրությունները հավասար են, ապա ․․․
v Եթե եռանկյուններից մեկի անկյունը հավասար է մյուսի անկյանը, ապա ․․․
3. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
(18-20-րդ սլայդներ)
Էկրանին հերթով ցուցադրվում են խնդիրները: Յուրաքնչյուր խնդրի լուծման համար աշակերտներին ժամանակ է տրվում: Սկզբում նրանք աշխատում են զույգերով, այնուհետև իրենց լուծումները քննարկում քառյակներով՝ հարևան զույգի հետ, որից հետո միայն էկրանին ցուցադրվում է տվյալ խնդրի լուծումը: Աշակերտները համեմատում են իրենց լուծման հետ և գրառում տետրերում: Խնդիրները հետևյալն են.
Խնդիր 1 . Դիցուք՝ ɑ-ն եռանկյան հիմքն է, ℎ-ը՝ բարձրությունը, իսկ S-ը՝ մակերեսը: Գտնել S -ը, եթե ɑ= 32 սմ, ℎ= 13 սմ:
Խնդիր 2. Դիցուք՝ ɑ-ն եռանկյան հիմքն է, ℎ-ը՝ բարձրությունը, իսկ S-ը՝ մակերեսը: Գտնել ℎ-ը, եթե ɑ= 27 սմ, S= 108 սմ²:
Խնդիր 3. ABC եռանկյան մեջ ∡A = 30°, AB=14, AC=6: Գտնել եռանկյան մակերեսը:
Խնդիր 4. ABC եռանկյան AB և BC կողմերը համապատասխանաբար 16 սմ և 22 սմ են: Գտնել BC կողմին տարված բարձրությունը, եթե AB կողմին տարված բարձրությունը 11 սմ է:
Խնդիր 5 . ABC եռանկյան մեջ ∠C = 135°, AC = 6 դմ, իսկ BD բարձրությունը 2 դմ է: Գտեք ABD եռանկյան մակերեսը:
Լրացուցիչ՝
Խնդիր 6. ABCD ուղղանկյան BD անկյունագիծը 12 սմ է: B գագաթի հեռավորությունը AC ուղղից հավասար է 4 սմ: Գտե՛ք ABC եռանկյան մակերեսը:
5. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(21-րդ սլայդ)
Սովորել «Եռանկյան մակերեսը» դասը (§2. կետ 43), լուծել № 329 ա, 331, 332, 333 խնդիրները:
Գրականություն
1. Լ. Ս. Աթանասյան, Վ. Ֆ. Բուտուզով և ուրիշներ «Երկրաչափություն 8», «Զանգակ» 2012, Երևան:
2. Ս. Է. Հակոբյան «Երկրաչափություն 7-9: Ուսուցչի ձեռնարկ», «Զանգակ-97», Երևան 2011:
3. Մաթեմատիկա: Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.