ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Оценка 4.6

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Оценка 4.6
doc
08.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ.doc

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այսօրվա մեր հասարակական կյանքի զարգացման փոփոխությունները աննախընթաց են, օրեցօր, ժամ առ ժամ: Գիտության և տեխնիկայի ընձեռած նոր հնարավորություններն արագորեն ներթափանցում են հասարակական հարաբերությունների, կյանքի կազմակերպման, աշխատանքի, գիտելիքների ձևավորման ու ամրապնդման ոլորտներ:
Գիտելիքը արագորեն փոփոխվում է, արդիականացվում և դառնում ազատ մրցակցության կարևորագույն միջոց:
Գիտատեխնիկայի բնագավառում գրանցվում է առաջընթացի աննկարագրելի արագություն, որը հիմք է դառնում համաշխարհային և ազգային տնտեսությունների պարբերաբար վերակառուցման համար:
Նորովի են կազմակերպվում և վերաբաշխվում աշխատատեղերը, ու այս պարագայում կրթության դերը աճում է անհամեմատ և վերաճում մի գործոնի, որը նպաստում է մարդու արժևորմանը:
Այսօրվա դպրոցից պահանջվում է երեխայի մեջ սերմանել մարդկային արժեքներ, ըստ չափորոշիչների տալ գիտելիքների որոշակի քանակ, նախահիմքեր ստեղծել արժանավայել կյանքով ապրող հայրենասեր քաղաքացի ձևավորելու համար:
Ուստի անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կրթական բարենպաստ միջավայր, որը ենթադրում է ուսումնադաստիարակչական ավանդական մոտեցումների վերանայում:
Այսպիսով՝ կրթության և դաստիարակության համար բեկումնային խնդիր է դառնում այսօրվա պահանջներին համահունչ մարդու ձևավորման բարդ ու բազմազան գործը ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ՝ իրականացման ուղիներով ու միջոցներով: Այսօրվա մարդը պետք է լինի համակողմանի զարգացած անձնավորություն, որն իր հոգևոր զարգացմամբ, գաղափարական և քաղաքական համոզվածությամբ, բարոյական բարձր որակներով, ֆիզիկական և գեղագիտական կատարելիությամբ մարդկային մի նոր կերպար է, մարդ, որն իր անձնական զարգացվածությամբ, հասարակական բարձր ակտիվությամբ ի վիճակի է նվիրաբերվելու իր ժողովրդին և հայրենիքին:
Հասարակական հարաբերությունների զարգացման ու կատարելագործմանը զուգընթաց, բնականաբար,շարունակում է բարձրանալ կրթության ու դաստիարակության դերն ու նշանակությունը: Տեխնիկական մշտական նորույթներով հագեցած մերօրյա ժամանակաշրջանը իր զարգացման տարբեր փուլերում պահանջում է կրթության ու դաստիարակության նոր բովանդակություն, ավելի ճիշտ, համապատասխան բովանդակություն և դրա իրագործման նորանոր մեթոդներ ու ձևեր:
Մարդը, ընդհանրապես, իր էությամբ բացառիկ հասարակական էակ է, որն օժտված է համակողմանի զարգացման բոլոր անհրաժեշտ հնարավորություններով, հնարավորություններ, որոնց զարգացման հիմքը մարդու առարկայական գործունեությունն է: 
Ուրեմն, մարդու բացառիկության դրսևորման ու զարգացման հիմնական միջոցը նրա առարկայական գործունեության բացառիկության ապահովումն է, մի գործունեություն, որի բազմատարր բաղադրիչներն իրենց բովանդակությամբ, ներքին օրգանական միասնությամբ և իրականացման միասնական ուղղվածությամբ համապատասխան է մարդու հնարավոր բացարձակությանը: Այսինքն՝ մարդու ինքնագործունեության ընդունակ լինելու պատրաստակամությունը, որը հիմնականում իրականացվում է կրթության ու դաստիարակության միջոցով,ենթադրում է բազմաբնույթ ու բազմատարր մի ներդաշնակ ներգործունեություն:
Ավելի կոնկրետ, մարդու համակողմանի զարգացման գործընթացի իրականացումը պետք է կատարվի այդ գործընթացի նկատմամբ համակողմանի մոտեցման ցուցաբերումով:
Համակողմանիությունն ամենից առաջ բխում է մարդու բազմատարր ու բազմաբաղադրիչ կառուցվածքային էությունից:
Մարդը գոյություն ունեցող համակարգերից ամենաբարդն է:
Մարդկային համակարգի բարդությունը բխում է իր բաղադրամասերի բազմազանությամբ: Հայտնի է, որ մարդու կառուցվածքում գործում են մեխանիկական, ֆիզիկական, հոգեբանական, կենսաբանական, քիմիական, բիոքիմիական, բիոֆիզիկական և սոցիալական բաղադրամասեր, որոնք գոյություն ունեն ոչ թե առանձին-առանձին, այլ դրանք կազմում են մի կուռ միասնություն, որոնցից ամեն մեկը պայմանավորված է մյուսով և փոխադարձաբար ներգործում են մեկը մյուսի վրա: Այդ բաղադրամասերը կազմում են մի սինթետիկ ամբողջություն:
Մարդկության պատմության առաջավոր մտածողները միշտ երազել են տեսնել մարդու մեջ նրա մարդկային էությունը կազմող բաղադրամասերի այնպիսի ներդաշնակություն, որը վկայի նրա բացարձակ համակողմանիության բարձր մակարդակի մասին:
Իսկապես, եթե մարդու ֆիզիկական բարձր կատարելությունը չի ներդաշնակված նրա հոգևոր բարձր հարստությանը և չի նպաստում նրա սոցիալական և հասարակական բարձր ակտիվությանը, քաղաքացիական պարտականությունների անթերի կատարմանը, ապա այդպիսի մարդը չի կարող բարձր արժեքով գնահատվել հասարակության կողմից:
Անհրաժեշտ է հաշվի առնել և կարևորել, որ մարդու բազմաբաղադրիչ համակարգի միավորներն իրենց հերթին որոշակի մասերի մի կուռ միասնություն են կազմում: Այսպես՝ ֆիզիկական կառուցվածքը իրենից ներկայացնում է մարմնի առանձին մասերի կառուցվածքային մի այնպիսի ներդաշնակություն, որտեղ ամեն մի մասի հարաբերությունը մյուսի հետ պայմանավորվում է վերջինիս ձևը, դիրքը:
Ընդհանրապես մարդ արարածը հանդես է գալիս մի որոշակի հոգեբանական ամբողջության մեջ: Պայքարելով սոցիալական երևույթների ու մարդու հոգեբանական թյուր տեսակետների դեմ՝ հաճախ մենք մարդու մտածելակերպը կտրում ենք նրա հոգեբանական յուրահատկությունների համակարգից, որը, ըստ իս, մեծագույն սխալ է: Մարդու հոգեբանական կառուցվածքային բաղադրամասերը պետք է դիտել իր ամբողջության մեջ:
Նույնը կարելի է ասել նաև մարդու կառուցվածքային մյուս բաղադրամասերի մասի
Ամեն մի մարդ պատկանում է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ խմբերի, ունի բազմատեսակ ֆունկցիաներ, պատկանելության զգացումներ: Նա հանդես է գալիս որպես զավակ, քույր կամ եղբայր, հայր կամ մայր, ազգական, ամուսին կամ կին, որոշակի բնակավայրի բնակիչ, սոցիալական, մասնագիտական, տարիքային, ազգային կուսակցական խմբի անդամ:
Շատ բնական է, որ այդ կապերից յուրաքանչյուրը ենթադրում է տարբեր բնույթի հարաբերություններ և տարբեր բնույթի ֆունկցիաներ: Մարդը, բնականաբար, նույն հաջողությամբ չի կարող հանդես գալ բոլոր կապերում: Նա կարող է հոյակապ հայր լինել, լավ ամուսին, բայց վատ եղբայր կամ հայրենասեր, մասնագետ կամ մարդասեր:
Ինչպես մարու գործունեությունը, այնպես էլ նրա հարաբերությունները բարդ ու բազմատարր են: Մարդն իր կյանքի ընթացքում իրականացնում է խաղի, ուսումնական, աշխատանքային, գեղարվեստական, մարզական և գործունեության այլ տեսակներ, որոնք իրենց հերթին որոշակի պահանջներ են ներկայացնում, նպաստում նրա մեջ գործունեության այդ տարբեր տեսակների համապատասխան որակների ձևովորմանըը: Անժխտելի փաստ է, որ գործունեության այդ տեսակները սերտորեն կապված են միմյանց հետ և ներգործում են յուրաքանչյուրի քանակական ու որակական արդյունք:
Հաշվի առնելով այսօրվա մեր իրականության զարգացման տեմպերն ու օրինաչափությունները՝ այսօրվա մարդու կրթության ու դաստիարակության պրոցեսի իրականացումը անհրաժեշտաբար ենթադրում է համակողմանի և նորովի մոտեցման ցուցաբերում, այսինքն՝ մարդու բոլոր կողմերի ձևավորումն ապահովող կրթական և դաստիարակչական ներգործությունների մի ամբողջ համակարգ:
Ընդ որում, այդ համակարգի բաղադրամասերը /մտավոր, բարոյական, գաղափարական, աշխատանքային ֆիզիկական, գեղագիտական/ սերտորեն կապված են միմյանց հետ ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև իրենց իրականացման միջոցներով, մեթոդներով ու եղանակներով: Հենց այդ բաղադրամասերի ներդաշնակ զուգորդությամբ պետք է իրականացնել մարդու կրթությունն ու դաստիարակությունը , որը հրատապ ու կարևոր է այսօրվա մարդու, քաղաքացու ձևավորման ու համակողմանի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներում:
Կրթությունը և դաստիարակությունը, որպես անհատի ձևավորման հիմնական որոշիչ գործոն, պետք է հենվի հասարակական ու անհատական գիտակցությունների փոխադարձ կապերի վրա: Կրթության և դաստիարակության հիմքը կազմող հասարակական գիտակցությունն իրենցից ներկայացնում է տարբեր ձևերի մի միասնական համակարգ, որոնց բնորոշ գծերը՝ իրավական, քաղաքական,գեղագիտական,բարայական, փիլիսոփայական և այլն, գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածության հարաբերության մեջ, լրացնում, ընթացք են տալիս միմյանց: Հետևաբար այդ հիմքից բխող կրթությունն ու դաստիարակությունն իրենց հերթին պետք է իրականացվեն հասարակական գիտակցության տարբեր ձևերին համապատասխանող իր բաղադրամասերի ներդաշնակ միասնությամբ/շարունակելի/:
Մ.Զաքարյան


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Այսօրվա մեր հասարակական կյանքի զարգացման փոփոխությունները աննախընթաց են , օրեցօր , ժամ առ ժամ : Գիտության և տեխնիկայի ընձեռած նոր հնարավորություններն արագորեն…

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Այսօրվա մեր հասարակական կյանքի զարգացման փոփոխությունները աննախընթաց են , օրեցօր , ժամ առ ժամ : Գիտության և տեխնիկայի ընձեռած նոր հնարավորություններն արագորեն…

որոնք գոյություն ունեն ոչ թե առանձին - առանձին , այլ դրանք կազմում են մի կուռ միասնություն , որոնցից ամեն մեկը պայմանավորված է մյուսով և փոխադարձաբար…

որոնք գոյություն ունեն ոչ թե առանձին - առանձին , այլ դրանք կազմում են մի կուռ միասնություն , որոնցից ամեն մեկը պայմանավորված է մյուսով և փոխադարձաբար…

կապերի ու պայմանավորվածության հարաբերության մեջ , լրացնում , ընթացք են տալիս միմյանց : Հետևաբար այդ հիմքից բխող կրթությունն ու դաստիարակությունն իրենց հերթին պետք է իրականացվեն…

կապերի ու պայմանավորվածության հարաբերության մեջ , լրացնում , ընթացք են տալիս միմյանց : Հետևաբար այդ հիմքից բխող կրթությունն ու դաստիարակությունն իրենց հերթին պետք է իրականացվեն…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
08.06.2020