Գիրք - գիտելիքի շտեմարան

  • Презентации учебные
  • Работа в классе
  • pptx
  • 02.07.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Գիրք․ գիտելիքի շտեմարան.pptx

Մաշտոցը 405թ․ ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները ( Ա =1, Ժ = 10, Ճ =100)։ Ապա անցնելով Սամոսատ` հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.

ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ։ Սողոմոնի Առակների գրքից(1:2)

ԳԻՐՔԸ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ Է։

ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐ Է,
ՀԱՑԻՑ ՀԵՏՈ ԳԻՐՔ ԳՆԻՐ։

ԳԻՐՔԸ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է։

ՊՏՈՒՂՆ ԱՆՈՒՇ Է ՈՒՏՈՂԻՆ , ԻՍԿ ԳԻՐՔԸ ՝ ԿԱՐԴԱՑՈՂԻՆ։

ԹԵԿՈՒԶ ՍԱՐԻ ՀՈՎԻՎ ԼԻՆԵՍ ,
ՔԵԶ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԶԻՆԵՍ։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐ ՑԱՆԵՍ , ՏԵՂԸ ՈՍԿԻ ԿՀԱՆԵՍ։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ ,
ՄԱՐԴՈՒՆ ԽԵԼՔ ՈՒ ՀՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ։

ԳԻՐՔԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ Է։

Օ,՜ գրքերի աշխարհը-
Տիեզերք է անեզր։
Եղիշե Չարենց

ԱՄԵՆ ՄԻ ՏԱՌ ՄԻ ԶԻՆՎՈՐ Է, ՈՎ ՏԱՌ ՈՒՆԻ, ՆԱ ՀԶՈՐ Է։

Գանձ գտնողը հարուստ չէ դեռ , Նա է հարուստ , ով դառնում է գիտության տեր։

Հ Ա Ն Ե Լ ՈՒ Կ Ն Ե Ր Երգելիք է , լսելիք է , պատմելիք է , գիտելիք․․․ Բյուր դեմքերով , բյուր դեպքերով , խորհուրդներով միշտ էլ լի։ Ինչքան պահեցին՝ չփչացավ, ինչքան էլ տարան ՝ չքչացավ․․․ Ձեռքով ցանեմ , աչքով ուտեմ , մտքով մարսեմ։

Հ Ա Ն Ե Լ ՈՒ Կ Ն Ե Ր

Նյութը կազմեց Բազումի միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Ա․ Բարխուդարյանը։

Լրացուցիչ նյութը կիրառելի է
<<Իմ երկրի գրքերը․իմ գրքերը>>
թեման ուսումնասիրելիս։
Մայրենի -6

Посмотрите также