Նախագծային աշխատանք պլան 5-6 դասարան

  • pdf
  • 21.05.2023
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала նախագծային աշխատանք 5-6-րդ դասարաններում.pdf

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ  ՕՐԻՆԱԿ

 

          (5-6 րդ դասարաններ, ) 

          Թեմա- Մաթեմատիկան Հայաստանում

Նպատակային դասարան – 5-6 դասարաններինց ընտրված խումբ, 

Աշխատանքի ձևը – Տեսական նյութի հետազոտություն, դասարանական քննարկումներ, գործողությունների իրականացում:

Նպատակը – Սեփական ուսումնասիրությունների արդյունքում իմանալ առարկայի դերն ու կարևորությունը մեր կյանքում, արժեքների ձևավորում, համատեղ պլանավորում, հայ մաթեմատիկների կյանքի և գործունեության մասին գիտելիքներ, հին խնդիրների լուսաբանում և լուծում: 

Անձնային – Ձևավորել սովորողների տարբեր տարիքային խմբերի փոխադարձ հարգանք և համագործակցություն, ընկերների կարծիքը և ցանկությունը հաշվի առնելու պատրաստակամություն: Կարևորի մաթեմատիկա առարկայի հիմքն ու պատմությունը: 

Ուսուցանող – Պատմական կարևոր տեղեկություն  հավաքագրել ներքոհիշյալ թեմաների մասին՝

      բնական թվեր

      բնական թվերի հետ գործողությունների կատարման եղանակները

      սովորական և տասնորդական կոտորակներ, դրանց հետ գործողություններ

      ամբողջ թվերի, դրանց հետ գործողություններ

      խելամիտ և հիմնավորված մտքերի կառուցում

      խմբակիցների կատարած աշխատանքների նկատմամբ հարգանք և գնահատում  համեմատել ստացված արդյունքների միասնականացում: 

Համագործակցություն – Խմբում աշխատելու ունակություն, սեփական կարծիքը մյուսներին ներկայացնելու և համոզիչ լինելու կարողություն: Դիմացինին լսելու, հարգելու, ընդունելու կամ հիմնավոր առարկելու կարողություն: Փոխզիջումների և բարի մթնոլորտ ստեղծելու ցանկություն:

Առաջադրանքի անցկացման պլան

Առաջադրանքի փուլերը

Ուսուցչի գործողությունները

Սովորողների գործողությունները

Արդյունքների գնահատման կոմպետենցիաներ

Խմբերի բաժանում

Ուսուցիչը ներկայացնում է նախագծային աշխատանքի էությունը, փուլերը և հանձնարարում բաժանվել խմբերի

Սովորողները փորձում են ինքնուրույն բաժանվել խմբերի (խմբի անդամների քանակը կախված է ուսուցչից, թե ինչպե՞ս կբաշխի թեմաները): Խմբերում ընտրվում է ավագ:

Սովորողների ինքնակազմակերման կարողություններ

Յուրաքանչյուր խմբին հանձնարարու

թյուն

Ուսուցիչը տալիս է հանձնարարություն՝ յուրաքանչյուր խմբին. 

1 ամսվա կտրվածքով ուսումնասիրել և հավաքագրել վերընշված բաժինների մասին պատմական տեղեկություններ՝ յուրաքանչյուր բաժնին կցելով՝ 4-6 աշակերտ:

- Քննարկել և պարզաբանել հավաքագրված նյութերի համապատասխանությունը: Կազմել

Սովորողները ծանոթանում են պրոբլեմի հետ, կատարում քննարկում խմբի ներսում և պլանավորում հետագա աշխատանքները:

Առաջադրանքը ընկալելու, գրառելու և խմբում միասնական քննարկում կազմակերպելու և միմյանց լսելու կարողություն

 

 

ընդհանուր ներկայացման հավաքական ,մշակված տարբերակ:

 

 

 

Սահմանվում է հետազոտությ ան ժամկետ՝ 1 ամիս

Յուրաքանչյուր  շաբաթվա ընթացքում  ուսուցիչը կատարում է հարցում՝ կատարված աշխատանքների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում կատարում փոքրիկ հուշումներ:

Խմբերը տեղեկացնում են, թե ինչ հաջողություններ և ինչ դժվարություններ են ունեցել այդ ընթացքում, հայտնում են իրենց մտքերը, անհրաժեշտության դեպքում ստանում խորհուրդ:

Իրավիճակի գնահատման և առաջացած խնդիրները վեր հանելու կարողություն:

Ժամկետի ավարտին

Ուսուցիչը հանձնարարում է վերջնական տեսքի բերել կատարված աշխատանքները և պատրաստվել ներկայացման: Ներկայացման ձևը կարող են ընտրել սովորողները: 

Խմբերը կատարում են վերջնական վերլուծություն, արդյունքների ներկայացման ձևի ընտրություն, անհրաժեշտ պարագաների նախապատրաստում:

Տվյալների կազմման, գրանցման մտքերի ձևակերպման և ներկայացման կարողություն՝ խմբում:

Հաշվետու դաս

– 2 դասաժամ

Ուսուցիչը կարող է դասին հրավիրել տնօրինությանը, այլ ուսուցիչների, սովորողների, ինչպես նաև ըստ ցանկության կարող են ներկա լինել որոշ ծնողներ: Ուսուցիչը ապահովում է սովորողներին անրաժեշտ նյութերով և դպրոցում առկա տեխնիկայով:

Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքները, կատարում եզրակացություններ և պատասխանում հարցերին, տրամադրվում է 15 րոպե յուրաքանչյուր խմբին: 

 

Հստակ և համոզիչ խոսելու, եզրակացություններ կատարելու և ներկայացնելու կարողություն:

Ամփոփում և գնահատում

Ուսուցիչն ամփոփում է արդյունքները, տալիս գնահատական, ներկաները հայտնում են կարծիքներ:

30 րոպե ամփոփում, կարծիքների և առաջարկությունների հայտնում: