միջոցառման սցենար

  • docx
  • 10.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ՈՒՍՈՒՑԻՉ_(1).docx

 ՈՒՍՈՒՑԻՉ-ՍԻՄՈՆՅԱՆ                                                                                                   ԱՄՍԱԹԻՎ- 06.11.2018                                                                                                                                 ԴԱՍԱՐԱՆ-4բ                                                                                                                                          ԱՌԱՐԿԱ-ՄԱՅՐԵՆԻ                                                                                                                              ԴԱՍԻ ԹԵՄԱՆ-  ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ                                  ԴԱՍԻ ՏԻՊԸ- ՀԱՂՈՐԴՄԱՆ                                                                

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ- 1.- Սովորեցնել՝ սահուն, արտահայտիչ և առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը, մի շարք բառերի ճիշտ ուղղագրությունն ու արտասանությունը, նոր բառեր, բառակապակցություններ, հոմանիշ-հականիշների նոր զույգեր:

 2. Զարգացնել՝ աշակերտների բառապաշարը, բանավոր և գրավոր խոսք վերլուծելու, համեմատելու, դատողություններ և եզրակացություններ անելու կարողություններ:

 3. Աշակերտների մեջ դաստիարակել՝ սեր,հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում, հայրենիքի նկատմամբ հոգատարություն:

4. Աշակերտները կճանաչեն՝ իրենց հայրենիքը՝Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության <<Հրաշալիքները>>

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԵԹՈԴՆԵՐ- <<Մտագրոհ>>, <<Քառաբաժան>>

ԴԱՍԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ- ՀՀ խորհրդանիշների պաստառներ, ՀՀ քարտեզ,համակարգիչ

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ-1.ԽԹԱՆՈՒՄ- Հնչում է ՀՀ օրհներգը, երգում են նաև աշակերտները: Այնուհետև էկրանին ցուցադրվում է ՀՀ խորհրդանիշները: Աշակերտները կմեկնաբանեն, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ է խորհրդանշում և ինչ նշանակություն ունի հայերի համար:

Հարց է տրվում աշակերտներին, թե մինչ այս դասը ինչ հրաշալիքների են հանդիպել և աշակերտները թվում են մեր հրաշալիքները: ՈՒսուցիչը հիշեցնում է, որ այն բոլոր հրաշալիքներին հանդիպել են, բոլորը իրենց գործերում, իրենց աշխատանքներում գովերգել են Հայաստանը:Աշակերտներից մի քանիսը պատմում են նախորդ դասը և կարդում  նախապես հանձնարարված    շարադրությունը՝<< Ես հայ եմ>> վերնագրով:  ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ- Էկրանին ցուցադրվում է Պարույր Սևակի նկարը: ՈՒսուցիչը մի փոքր տեղեկություն է տալիս նրա մասին, հիշեցնում է որ նա նույնպես Հայաստանի հրաշալիքներից է և բոլորը էկրանից լսում են <<Քիչ ենք բայց հայ ենք>> բանաստեղծությունը: Ասմունքը ունկնդրելուց հետո էկրանին ցուցադրվում է համապատասխան հարցեր՝ բանաստեղծության վերաբերյալ:

1.ԲԱՌԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Պատճե-կրկնօրինակ

Կերտել-կառուցել,ստեղծել

Ձիրք-շնորհք,տաղանդ

2.ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ընդունել, բարձրիկ, դարձյալ, ձիրք

 ԿՇՌԱԴԱՏՈՒՄ- Այս փուլում կօգտագործենք քառաբաժան մեթոդը

1.Ինչ տեսանք                                                        2.   Ինչ մտածեցինք

3.Ինչ զգացինք                                                       4.  Ինչ նոր վերնագիր կընտրենք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ածականներից կազմե՛լ բայեր

Բարձրիկ, գեղեցիկ, բարի, վսեմ, լավ

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼ-Ակտիվ մասնակցություն ունեցած   աշակերտներին գնահատել:

 ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ- Սահուն ընթերցել, առաջադրանք 5: