Այս նյութի ուսուցումը նպատակաուղղված է զարգացնելու սովորողների տարածական պատկերացումները՝ հետազոտելով երկրաչափական պատկերների և շրջապատող առարկաների համաչափությունները, բացահայտել համաչափության օգտագործումն առօրյայում, տեխնիկայում, արվեստի ստեղծագործություններում:
Կարևորվում է նաև սովորողների հմտությունների, կարողությունների ձևավորումը և զարգացումը, որով նրանք կկարողանան կիրառել համաչափությունը նաև տարածական տարբեր խնդիրներ լուծելիս:
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ՝Կենտրոնային համաչափություն
Դասի նպատակը՝
սովորողներին ներկայացվող պահանջները/գիտելիքներ, կարողություններ, հմտություններ/
Ա խումբ/նվազագույն պահանջներ/
Աշակերտը պետք է պատկերացնի կետի նկատմամբ համաչափությունը, կարողանա կառուցել կետի և հատվածի համաչափը կետի նկատմամբ, իմանա համաչափություն չունեցող և համաչափություն ունեցող պատկերների օրինակներ,պարզ իրադրություններում որոշել ծանոթ պատկերների համաչափությունները
Բ խումբ/ավելանում է Ա խմբի պահանջներին/
Աշակերտը պետք է կարողանա նկարագրել համաչափության կենտրոն չունեցող, համաչափության մեկ կենտրոն, մեկից շատ կենտրոն ունեցող պատկերների օրինակներ, բացահայտել շրջապատող առարկաների և պատկերիների համաչափությունները, դրանք կիրառել երկրաչափական խնդիրները լուծելիս:
Գ խումբ/ավելանում է Ա և Բ խմբերի պահանջներին/
Աշակերտը պետք է կարողանա սահմանել կենտրոնային համաչափությունը, բերել օրինակներ, պատկերել գծագրով և դրանք օգտագործել երկրաչափական պատկերներ հետազոտելիս:
Դասի խթանման փուլ
Վեցերորդ և ութերորդ դասարաններում ուսումնասիրել ենք համաչափությունները.
Ի՞նչ է կենտրոնային համաչափություն:
M
M'
O
Կենտրոնային համաչափության ժամանակ M կետը արտապատկերվում է M' կետին հետևյալ օրենքով
M և O/համաչափության կենտրոն/կետերով տանում ենք ուղիղ
Ուղղի վրա տեղադրում ենք O M' = O M և գտնում ենք M' կետը.
Բազմանկյունները համաչափ արտապատկերելու համար բավական է արտապատկերել նրանց գագաթները և միացնել ստացված կետերը.
Կենտրոնային համաչափության ժամանակ
Հատվածը գալիս է նույն երկարության հատվածի
Ճառագայթը գալիս է ճառագայթի, ուղիղը՝ ուղղի,
Պատկերները գալիս են հավասար պատկերների
Իմաստի ընկալման փուլ
Սահմանում-Դիցուք տարածությունում նշված է որևէ օ կետ: Տարածության A'կետը կոչվում է համաչափ Aկետին O կետի նկատմամբ, եթե O-ն հանդիսանում է AA' հատվածի միջնակետը:
O-ի նկատմամբ O-իհամաչափ կետը ինքն է:
A
A'
o
ABCDA1B1C1D1 զուգահեռանիստի անկյունագծերը հատվում են Օ կետում: Որոշեք հետևյալ պատկերի կենտրոնային համաչափ պատկերն Օ կետի նկատմամբ:
ա/ A գագաթի
բ/BB1կողի
գ/ABB1A1 նիստի
դ/DD1հատվածի
Հատկություն 1/կենտրոնային համաչափության անշարժ կետի մասին/
Ցանկացած O կենտրոնի համար գոյություն ունի ճիշտ մի կետ, որի համաչափը O-ի նկատմամբ համընկնում է իր հետ:Դա հենց O կետն է: Այն կետը , որի համաչափը համընկնում է իր հետ, կոչվում է անշարժ:
Հատկություն 2/կենտրոնային համաչափության կրկնակի կիրառության մասին/
Եթե Aկետի համաչափը O կենտրոնի նկատմամբ A‘է ,իսկ A‘ կետինը A‘‘ , ապա A‘‘ համընկնում է A‘հետ:
Երկու կենտրոնահամաչափ մարմինների սահմանում
Տարածության F և F'մարմինները կոչվում համաչափ կետի նկատմամբ, եթե F-ի ցանկացած A կետին օ կենտրոնի նկատմամբ համաչափ A‘ կետը պատկանում է F‘-ին, և հակադարձաբար՝
F'-ի ցանկացած A' կետին օ կենտրոնի նկատմամբ A կետը պատկանում է F-ին :
Երկու մարմինների կենտրոնահամաչափությունը փոխհակադարձ է:Եթե F‘ կենտրոնահամաչափ է F-ին o կետի նկատմամբ, ապա փոխադարձաբար F պատկերն էլ կենտրոնահամաչափ է F‘-ին օ-ի նկատմամբ:
Երկու ստանդարտ դրություններում մարդուն շրջանի և քառակուսու մեջ առնելու գաղափարը պատկանում է Վիտրուվիոսին: Առաջնորդվելով մարդու կազմախոսության հիմքում ընկած կատարյալ համաչափության սկզբունքով` Լեոնարդո դա Վինչին ցանկանում էր շեշտել մարդու անխզելի կապը բնության հետ և ներկայացնել մարդ էակին որպես տիեզերական կարգավորության փոքր մոդել՝ միկրոկոսմոս:
Լեոնարդո դա Վինչիիվիրտուվյան մարդը (1487 թվական), որը հաճախ կիրառվում է որպես մարդկային մարմնի սիմետրիայի պատկերում
Արվեստի բնագավառում սիմետրիա ըմբռնվում է որպես ամբողջի առանձին մասերի համապատասխանություն և համամասնություն, տարածության մեջ դրանց ներդաշնակ դասավորվածություն։ Այդպիսի սիմետրիա տարածում է գտել ճարտարապետության մեջ, դեկորատիվ–կիրառական արվեստում։ Սիմետրիա օգտագործվում է նաև որպես եզրազարդերի և զարդապատկերների կառուցման հիմնական միջոց
ՀԱՅՏՈՐՈՇՈՒՄ
Քանի՞ համաչափության կենտրոն ունի
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.