Համակարգչային վիրուսի առաջին «համաճարակը» տեղի ունեցավ 1986 թվա-կանին, երբ Brain (ուղեղ) անվամբ վիրուսով սկսեցին «վարակվել» ճկուն մագնի-սական սկավառակները:
Ներկայումս հայտնի է 50 հազարից ավելի վիրուս, որոնք վարակում են համակարգիչները և տարածվում համա-կարգչային ցանցերով:
Վիրուսի ակտիվացումը կարող է կապված լինել տարբեր իրադարձությունների հետ:
Որոշակի ամսաթվի կամ շա-բաթվա օրվա գալստյան հետ,
Ծրագրի աշխատելու հետ,
Փաստաթուղթ բացելու և այլնի հետ:
ՎԻՐՈՒՍՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ է ԲԱԺԱՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՏԻՊԵՐԻ
ՖԱՅԼԱՅԻՆ
ՎԻՐՈՒՍՆԵՐ
(ծրագրային,
մակրովիրուսային)
ՏՐՈՅԱԿԱՆ
ԲԵՌՆԱՎՈՐՎՈՂ
ՖԱՅԼԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՆԵՐ
Վարակում են ծրագրեր և փաստա-թղթեր պարունակող ֆայլերը: Երբեմն զանազանում են այս վիրուսների ծրագրային և մակրովիրուսային տար-բերակները: Վերջերս տարածում են գտել այնպիսի մակրովիրուսներ, որոնք տե-ղակայվում են համակարգչի օպերատիվ հիշողության մեջ և մինչև համակարգչի անջատելը կարող են վարակել այդ ընթացքում կիրառված ծրագրերը:
ԲԵՌՆԱՎՈՐՎՈՂ ՎԻՐՈՒՍՆԵՐ
Բեռնավորվող վիրուսները վնասում են սկավառակների այն տիրույթները, որոնք նախատեսված են օպերա-ցիոն համակարգի բեռնա-վորման համար:
ՏՐՈՅԱԿԱՆ ՎԻՐՈՒՍՆԵՐ
Տրոյական վիրուսները վտանգավոր են, քանի որ ունակ են աշխատել գաղտնի: Համացանց մտնելով նրանք կարող են իմանալ ձեր գաղտնաբառը և վարկային կտրոնի համարը, ապա այդ տեղեկությունները համացանցով այլ համակարգիչ ուղարկել: Այդ վիրուսները սկսում են գործել ձեր անունից:
Փոստային վիրուսով համակարգիչների վարակման սխեմա
Հասցե1
Հասցե2
Հասցե3
Հասցե4
Հասցե1
Հասցե2
Հասցե7
Հասցե6
Հասցե5
Հասցե4
Հասցե3
Հասցե2
Հասցե1
Հասցե8
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
Վիրուս
2000 թվականի մայիսի 5-ին
Սկսվեց փոստային վիրուսով վարակման համաշխարհային համաճարակ, երբ Համացանցին միացած տասնյակ միլիոնավոր հասցեներ ստացան հետևյալ փոստային հաղորդագրությունը.
I Love You
Վիրուս
Վիրուսի առկայության բնորոշ նշաններ
Համակարգչի աշխատունակության նվազում,
Համակարգչով աշխատելու ընթացքում օպերա-ցիոն համակարգի ավտոմատ վերագործարկում,
Տեքստային փաստաթղթերի աղավաղում կամ անհետացում,
Կիրառական ծրագրերի աշխատանքի վթարային ելք,
Ճկուն և կոշտ սկավառակների վրա եղած փաստաթղթերի բազմաթիվ կրկնօրինակների ստեղծում,
Համակարգչի հաճախակի կախում և այլն:
Համակարգիչը վիրուսակիր ծրագրերից պաշտպանելու համար պետք է
Հակավիրուսային ծրագրերի օգնությամբ պարբերաբար ստուգել համակարգիչը,
Մինչև սկավառակից ինֆորմացիա կարդալը՝ ստուգել սկավառակում վիրուսների առկայությունը,
Այլ համակարգչով աշխատելիս սկավառակը պաշտպանել չստուգված ինֆորմացիա գրանցելուց,
Ձեզ համար արժեքավոր տվյալներ պարունակող փաստաթղթերի կրկնօրինակներ ստեղծել,
Չօգտագործել անհասկանալի գործողություններ իրականացնող ծրագրեր,
Պարբերաբար թարմացնել հակավիրուսային ծրագրերը:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.