Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված
համադպրոցական խաղ- միջոցառում
Խաղ-միջոցառմանը մասնակցում են 8-ից 11-րդ դասարանի աշակերտները:
Խաղի նպատակն է Հ. Թումանյանի կենսագրության, ստեղծագործությունների ընթերցում, վերհիշում, ամրապնդում:
Խաղից մեկ շաբաթ առաջ վերոհիշյալ դասարաններում հայտարարվում է ընթերցել և վերհիշել գրողի կյանքն ու ստեղծագործությունները:
Խաղը ընթանում է 3 փուլով.
1-ին փուլ- Գտի՛ր ստեղծագործության վերնագիրը և ասա՛ հերոսի անունը: 6-րդ կամ 7-րդ դասարանի հինգ աշակերտ կերպավորում են առակներից, բալլադներից, լեգենդներից , հեքիաթներից կամ պատմվածքներից որևէ հերոսի /ցանկալի է վերցնել ոչ ծրագրային ստեղծագործություններ/ , արտասանում կամ բեմադրում են մի հատված: Տվյալ դասարանի աշակերտները պետք է ասեն, թե որ ստեղծագործությունից է հատվածը, և ով է հերոսը:
Այս աշխատանքը կատարվում է 8-ից 11-րդ դասարաններում առանձին-առանձին՝ ամեն անգամ ընդգրկելով 6-ից 7-րդ դասարանների նոր աշակերտների /աշխատել չկրկնել ստեղծագործությունները/:
Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար դասարանը ստանում է մեկ միավոր:
2-րդ փուլ- Պատասխանի՛ր հարցին և ստացի՛ր բանալին:
Տվյալ դասարանի աշակերտների առաջարկով խաղի պատասխանատուն ընտրում է 7 աշակերտի / աշակերտների քանակը պայմանավորված է խաչբառի հարցերից, որին կանդրադառնանք 3-րդ փուլում/ և ուղեկցում ՝ բերելու բանալին: Աշակերտները հերթով մտնում են իմաստուն ծերունու մոտ / նախօրոք մի սենյակ ձևավորել բանաստեղծի նկարով, գրքերով, նկարազարդված պաստառներով և գրասեղանի մոտ նստեցնել ծերունու կերպավորած աշակերտի/: Իմաստունը նրանց տալիս է հարցերը , որոնք ըստ դասարանների պետք է համապատասխանեն սովորողների տարիքային առանձնահատկություններին և ունեցած գիտելիքին: Ճիշտ պատասխանելու դեպքում տալիս է մեկ բանալի ,
որի վրա գրված է խաչբառը լուծելու հարցերից մեկը: Աշակերտները վերադառնում են դասարան՝ բերելով իրենց վաստակած բանալիները և խաչբառր: Այս փուլի միավորները պայմանավորված են բերած բանալիների քանակով:
Հարցերի նմուշօրինակները ըստ դասարանների:
8-րդ դասարան.
1.Ի՞նչ շրջասույթով է հայտնի Հ. Թումանյանը /Ամենայն հայոց բանաստեղծ/:
2.Ի՞նչ է Թումանյանի կնոջ անունը / Օլգա Մաճկալյան/:
3.Ե՞րբ է հիմնադրվել Վերնատուն գրական խմբակը / 1899թ./:
4.Ո՞վ է այս տողերի հեղինակը.
Ես կարդում եմ նրան ու ասում.-Այս հմուտ հանճարեղ լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել իրար հետ խնջույքի նստելիս: /Ե. Չարենց/
5.Ի՞նչ է պահանջում Փարվանա արքայի դուստրը մրցույթի ելած փեսացուներից /բերել անշեջ հուրը/:
6.Քանի՞ քառյակ է գրել Թումանյանը /70 քառյակ/:
7.Ինչպե՞ս է ավարտվում Հ. Թումանյանի <<Քաջ Նազարը>> հեքիաթը / մինչև այսօր էլ Նազարը քեֆ է անում ու ծիծաղում աշխարհի վրա/:
9-րդ դասարան. 1.Ո՞վքեր են եղել Վերնատան մշտական անդամները /Թումանյան, Իսահակյան, Աղայան, Շանթ, Դեմիրճյան, Աղբալյան/ : 2.Ե՞րբ է մահացել Թումանյանը և որտե՞ղ է թաղված /1923թ., Խոջիվանքի գերեզմանատանը/ : 3.Ինչպե՞ս վարվեց շահը Թմկա տիրուհու հետ /հրամայեց ժեռ քարից գլորել ձորը/ : 4.Բառացի ի՞նչ է նշանակում փարվանա /կրակի թիթեռ/: 5.Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Թումանյանը /1869թ. փետրվարի 19-ին Լոռու Դսեղ գյուղում/: 6.Ո՞վ էր Թումանյանի հայրը /քահանա Տեր- Թադևոսը/: 7.Որտե՞ղ է սովորել Թումանյանը 1883 թ.-ին /Ներսիսյան դպրոցում /:
10- րդ դասարան 1.Թիֆլիսում ու՞մ գերեզմանին մահարձան կառուցվեց Թումանյանի և Բաշինջաղյանի ջանքերով / Սայաթ- Նովայի/ : 2.Ի՞նչ գաղափար է ընկած <<Թմկաբերդի առումը>> պոեմի հիմքում /լավ գործ գաղափարը/ : 3.Ի՞նչ է քառյակը / 4 տողից կազմված բանաստեղծություն/ : 4.Ի՞նչ ժանրերով է ստեղծագործել Հ. Թումանյանը / բանաստեղծություն, պոեմ, բալլադ, լեգենդ, պատմվածք, հեքիաթ /: 5.Ի՞նչ էր Թումանյանի մոր անունը /Սոնա/ : 6.Որտե՞ղ է սովորել Թումանյանը 1879 թ.-ին /Ջալալօղլում/ : 7.Քանի՞ երեխա ուներ Թումանյանը /10 երեխա՝ 4 տղա, 6 աղջիկ/ :
11-րդ դասարան 1.Ովքե՞ր են եղել Վերնատան մշտական անդամները, և ե՞րբ է ստեղծվել / Թումանյան, Իսահակյան, Աղայան, Շանթ, Դեմիրճյան, Աղբալյան , 1899թ./ : 2.Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը. Մեր ճամփան խավար, մեր ճամփան գիշեր, Ու մենք անհատնում Էն անլույս մթնում… /Հայոց լեռներում/ : 3. Ի՞նչ է ասել Թումանյանը իր գրած քառյակների մասին /իմ կյանքի կարևոր շտրիխներն են/: 4.Շարունակել և ավարտել քառյակը. Որքան ցավ եմ տեսել ես… 5.Ի՞նչ պարբերականների է աշխատակցել Հ. Թումանյանը /<<Աղբյուր>>, <<Մուրճ>>, <<Հասկեր>>, <<Հորիզոն>> / : 6.<<Գելը>> պատմվածքում ինչի՞ց էին վախենում գայլերը /կրակից, բարձր ձայնից, օձերից/ : 7.Կենդանական աշխարհի վերաբերյալ ի՞նչ պատմվածքներ է գրել Թումանյանը /<<Եղջերվի մահը>>, <<Եղջերուն>>, <<Ծղրիդը>>, <<Գելը>>, <<Շունը>>/:
3-րդ փուլ - Լրացնել խաչբառը Աշակերտները կարդում են երկրորդ փուլում ձեռք բերած բանալիների վրա գրված հարցերը և լրացնում խաչբառը: Նրանք կարող են լրացնել խաչբառի այնքան տող, որքան ունեն դրան համապատասխան բանալի: Հարցերը վանդակներում լրացվում են հորիզոնական: Ճիշտ լրացնելու դեպքում ուղղահայաց կկարդան գաղտնաբառը: 3-րդ փուլի միավորը պայմանավորված է ճիշտ լրացրած պատասխաններով: Եթե 1 կամ 2 սյունակ լրացնելուց հետո գտել են գաղտնաբառը, ապա, միևնույնն է, միավոր ստանում են միայն ճիշտ լրացրած վանդակների հաշվով :
Խաչբառի նմուշօրինակ.
1.Ամբողջացնել հեքիաթի վերնագիրը. <<Ձախորդ….>> 2.Թումանյանը մասնակցել է Մարիամ Թումանյանի բացած գրական ……: 3.Պոեմի գլխավոր հերոսուհին իրեն գցում է ձորը: Նշել վերնագիրը: 4.Ի՞նչ է կոչվել Թումանյանի բացած գրական խմբակը: 5.1893թ.-ին Թումանյանը ի՞նչ վերնագրով ժողովածու է լույս ընծայում: 6.Այս պոեմում Թումանյանը ներկայացրել է գյուղաշխարհի մարդկանց պայքարն ու բողոքը: Նշել վերնագիրը: 7.Այս պոեմի հիման վրա ստեղծվել է օպերա, որի երաժշտությունը գրել է Արմեն Տիգրանյանը: Նշել վերնագիրը:
|
11 |
|
|
|
|
|
||||||||
|
22 |
|
|
|
|
|
|
|
|
|
||||
|
3 |
|
|
|
|
|
||||||||
|
4 |
|
|
|
|
|
|
|
||||||
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
||||
6 |
|
|
|
|
|
|
|
|
||||||
|
7 |
|
|
|
|
|||||||||
Յուրաքանչյուր դասարանում խաղի երեք փուլերը կազմակերպվում են մեկ դասաժամի ընթացքում կազմակերպիչների ուղղորդմամբ և հսկողությամբ, որպեսզի բացառվեն հուշումները, և պահպանվի անաչառությունը: Ողջ ժամի ընթացքում դասարանը աշխատում է խմբային: Ժամի ավարտից հետո ստուգվում է խաչբառը, և գումարվում են երեք փուլի արդյունքները:
Հաղթող դասարանը կամ դասարանները պարգևատրվում են:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.