Պրիզմա
Оценка 4.7

Պրիզմա

Оценка 4.7
docx
10.05.2020
Պրիզմա
Պրիզմա.docx

Պրիզմա

     Պրիզմա է կոչվում այնպիսի բազմանիստը, որի բոլոր գագաթները գտնվում են երկու զուգահեռ հարթություններում, ընդ որում այդ հարթություններին են պատկանում պրիզմայի երկու նիստեր, որոնք համապատասխանաբար զուգահեռ կողմերով հավասար բազմանկյուններ են, իսկ պիրզմայի այդ հարթություններին չպատկանող մնացած բոլոր կողերը իրար զուգահեռ են:    

 Այդ երկու հավասար նիստերը կոչվում են պրիզմայի հիմքեր: 

 

 

    Նրանցից մեկի որևէ կետից մյուս հիմքի հարթությանը տարված ուղղահայացը կոչվում է պրիզմայի բարձրություն:

      Բոլոր մնացած նիստերը կոչվում են կողմնային նրանք կազմում են են պրիզմայի կողմնային մակերևույթը: Պրիզմայի բոլոր կողմնային նիստերը զուգահեռագծեր են: Հիմքերին չպատկանող կողերը կոչվում են կողմնային կողեր: Պրիզման կոչվում է n-անկյուն, եթե նրա հիմքերը n-անկյուն բազմնակյուններ են: Պրիզմային անկունագիծը նրա միևնույն նիստին չպատկանող երկու գագաթները միացնող հատվածն է:

 

   Պրիզման կոչվում է ուղիղ, եթե նրա կողմանյին կողերը ուղղահայաց են հիմքերին, հակառակ դեպքում՝ թեք:

     Պրիզման կոչվում է կանոնավոր, եթե այն ուղիղ է՝ և նրա հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:

  Պրիզմայի կողմային մակերևույթը  կազմված է նրա կողմնային նիստերը հանդիսացող բոլոր զուգահեռագծերից: Պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը նրա բոլոր կողմնային մակերևույթի մակերեսների գումարն է: Ուստի ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի բազմանկյան պարագծի և պրիզմայի բարձրության արտադրյալին՝ 

Sկ = P  H,

 որտեղ P-ն հիմքի պարագիծն է, H-ը՝ բարձրությունը: Օրինակ՝ 

        Ցանկացած պրիզմայի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա կողմանյին մակերևույթի մակերեսի և երկու հիմքերի մակերեսների գումարին՝ 


 

Պրիզմա Պրիզմա է կոչվում այնպիսի բազմանիստը , որի բոլոր գագաթները գտնվում են երկու զուգահեռ հարթություններում , ընդ որում այդ հարթություններին են պատկանում պրիզմայի երկու նիստեր…

Պրիզմա Պրիզմա է կոչվում այնպիսի բազմանիստը , որի բոլոր գագաթները գտնվում են երկու զուգահեռ հարթություններում , ընդ որում այդ հարթություններին են պատկանում պրիզմայի երկու նիստեր…

S կ = P ⋅ ⋅ H, որտեղ P- ն հիմքի պարագիծն է ,

S կ = P ⋅ ⋅ H, որտեղ P- ն հիմքի պարագիծն է ,
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
10.05.2020