«Ի՞նչ է կյանքը։
Մի կղզի։ Մարդիկ դուրս են
գալիս ծովից, անցնում են կղզու
վրայով և նորից մտնում են ծովը։
Եվ այս կարճ կյանքը, որ մարդ
ապրում է, շատ երկար բան է։
Ճանաչելով բնությունը՝ մենք
փառաբանում ենք կյանքի
հրաշք գեղեցկությունը։
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Սարյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին
Նոր Նախիջևանում
Նա ընտանիքի 9 երեխաներից յոթերորդ երեխան էր ,
որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ:
Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի
հայ-ռուսական ուսումնարանը:Մեկ տարի անց նրա
ավագ եղբայր Հովհաննեսը 16 տարեկան Մարտիրոսին
ուղարկեց Մոսկվա` կրթություն ստանալու: Սարյանը
ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ,
պաննոներ, ձևավորել գրքեր:Ստեղծելով հատուկ՝
սարյանական նկարչություն, նա սիրվում և
գնահատվում է ամբողջ աշխարհում:
Հանճարի ծնունդը
Արդեն դարձա 92 տարեկան։ Հավատալս չի գալիս։ Այդպես է։ Կյանքը մարդուն անվերջություն է թվում. Կյանքը հրաշքի պես բացվում է մարդու առջև, մարդն էլ նույն ձևով կյանքին է բացվում։
Հայկական գրերի գյուտից հազար հինգ հարյուր տարի հետո Մարտիրոս Սարյանը ստեղծեց հայկական գույների նորագույն այբուբենը։ Դա օրինաչափ հայտնագործություն էր հայ ժողովրդի կյանքում։ Մի ժողովուրդ, որն ունի իր գիրն ու երաժշտական խազերը, իր ձեռագրերն ու կոթողները, չէր կարող չունենալ իր հայերեն կտավները։ Այդ մեծ մարգարեությունը տրված էր Մարտիրոս Սարյանին։ Նրա վրձնի տակ երկնքի լազուրն արտացոլեց մեր հին ու վերածնված բիբլիական Հայաստանը։
«Մարտիրոս Սարյանի գործերը լավատես են, կենսուրախ, գարնանային թարմությամբ թաթախուն։ Կյանքի սէր է զարթնեցնում մեր մէջ նա, ապրեցնող է, բերկրանք հորդող։ Արևաբուխ է նրա արվեստը, նրա վրձինը հյուսված է արևի ճառագայթներից, ավելին՝ արևը ինքն է իր բոլոր արտահայտություններով նրա նկարների մէջ, արևը, որ գույն է ու երանգ, որ ջերմություն է ու լույս, որոնցով կառուցված են նրա գործերը»:
Ավետիք Իսահակյան
«Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպէս չի հաղորդել նրա թափանցիկ օդը և նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, գրեթե առասպելական Արարատի և Արագածի ձյունափայլը, նրա արգավանդ հողի գույները, արևի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը»
Կոնստանտին Պաուստովսկի
«Մարտիրոս Սարյանի գործերը մեր նկարչական արվեստի հաղթանակն են, մեր կուլտուրայի անթառամ զարդերը։ Բայց, որ գլխավորն է, Սարյանը ազգային կոլորիտի նկարիչ է։ Նրա արվեստի արմատները սուզվում են մեր հին արվեստի մէջ։
Ավետիք Իսահակյան
«Հայաստանի լույսը մեզ է հասնում Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Ուրախալի լույս, որը լուսավորում է մարդկանց, լեռները, պտուղները: Նա գանձ է՝ կրկին հայտնաբերված: Նրա գույներն այնքան գեղեցիկ են, որ մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պիտի առաջնակարգ տեղ հատկացնի Մարտիրոս Սարյանի համար»:
Լուի Արագոն
© ООО «Знанио»
С вами с 2009 года.