Ազատություն
Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններովՈրոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով[2], մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն էԷթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։
Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար
Ազատության մասին պատկերացումները տարբեր փիլիսոփայական համակարգերում
Ազատություն գաղափարի զարգացման պատմության մեջ ստեղծագործական ազատության մասին պատկերացումը հետզհետե մի կողմ է մղում արգելքներից ազատ լինելու գաղափարը (հարկադրանք, պատճառականություն, ճակատագիր)։ Անտիկ փիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն) խոսքն առաջին հերթին ճակատագրից, այնուհետև՝ քաղաքական բռնապետությունից (Արիստոտել, Էպիկուր) և մարդկային գոյության չարիքից (Էպիկուր, ստոիկներ, նեոպլատոնիզմ) ազատ լինելու մասին է։ Միջնադարում ենթադրվում էր ազատություն մեղքերից ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող ազատությունների միջև։
Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։
Դասական փիլիսոփայություն
Լուսավորության դարաշրջանում առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էր լիբերալիզմից ու բնական իրավունքի փիլիսոփայությունից (Ալտուզիուս, Հոբս, Գրոտիոս, Պուֆենդորֆ. 1689 թ. Անգլիայում՝ Օրինագիծ իրավունքների մասին) և զսպվում՝ ամենակարող բնական պատճառականության ու օրինաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող գիտական հայացքով։
Գերմանական կրոնի ու փիլիսոփայության մեջ, սկսած Մայստեր Էքհարթից, ներառյալ Լայբնիցը, Կանտը, Գյոթեն, Շիլլերը, ինչպես նաև գերմանական իդեալիզմը՝ Շոպենհաուերից Նիցշե, ազատության հարցը դիտարկվում է որպես մարդու բԸստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։
Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե որն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, այն Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»
արոյաստեղծագործական բնույթի և զարգացման համապատասխանության պոստուլատ։
Քաղվածքներ
Միութիւն՝ ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, սէր՝ յամենայնի[1]։
Ավգուստինոս Երանելի
Լավ է երգը շուրթերին ոտքի վրա մեռնել, քան ապրել շղթայված, որպես ճորտ ու գերի[2]։
Թաթուլ Հուրյան
Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ[3]։
Դմիտրի Պիսարև
Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ։
Սամվել Սմայլս
Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ՝ նա երբեք չի լինի[4]։
Վոլտեր
Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգեկան հանգստություն է, որը հենվում է անվտանգության մեջ համոզված լինելու վրա[5]։
Շառլ դե Մոնտեսքիո
Միքայել Նալբանդյան
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատ աստվածն այն օրից, Մինչ գիշերը անհանգիստՕրորոցում կապկապածԼալիս էի անդադար,Մորս քունը խանգարած,Խնդրում էի նորանիցԲազուկներս արձակել.Ես այն օրից ուխտեցիԱզատությունը սիրել։Երբ հաճեցավ շունչ փչել,Իմ հողանյութ շինվածքինԿենդանություն պարգևել.Ես անբարբառ մի մանուկԵրկու ձեռքս պարզեցի,Եվ իմ անզոր թևերովԱզատությունն գրկեցի։
Ազատություն
Թոթով լեզվիս մինչ կապերըԱրձակվեցան, բացվեցան,Մինչ ծնողքս իմ ձայնիցԽնդացին ու բերկրեցան,Նախկին խոսքն, որ ասացի,Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.Ազատությո՜ւն, դուրս թռավԻմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեցՃակատագիրը վերևից.—Ազատությա՞ն դու զինվորԿամիս գրվիլ այս օրից:Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,Քեզ շատ փորձանք կը սպասե.Ազատություն սիրողինԱյս աշխարհը խիստ նեղ է»։
Ազատություն
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —Թող որոտա իմ գլխինՓայլակ, կայծակ, հուր, երկաթ,Թող դավ դնե թշնամին,Ես մինչ ի մահ, կախաղան,Մինչև անարգ մահու սյուն,Պիտի գոռամ, պիտ կրկնեմԱնդադար. ազատությո՜ւն։
Ծնվել է | մ. թ. ա. 384[1][2][3][4][5] Ստագիրա, Հունաստան[5] | |||
Մահացել է | մ. թ. ա. 322[1][2][3][6][5] Խալկիդա[7][8][9][4][5]բնական մահով[10] | |||
Բնակության վայր(եր) | Աթենք և Աթենք[11] | |||
Ազգություն | հույն[10] | |||
Ուղղություն | Պերիպատետիկյան դպրոց[10] | |||
Մասնագիտություն | փիլիսոփա | |||
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[10] | |||
Ալմա մատեր | Պլատոնական ակադեմիա[10] | |||
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[10] | |||
Ազդվել է | Պլատոն[10], Սոկրատես, Հերակլիտ, Պարմենիդես, Զենոն Էլեացի, Դեմոկրիտես, Անաքսիմանդրոս, Էպիկուրոս, Հիպոկրատես և Էմպեդոկլես | |||
Ամուսին(ներ) | Pythias?[10] | |||
Երեխա(ներ) | Նիկոմախոս[10] | |||
Հայր | ||||
Ուսուցիչ | Պլատոն[12][10] | |||
Աշակերտներ | Ալեքսանդր |
© ООО «Знанио»
С вами с 2009 года.