Փարիզ
Оценка 4.6

Փարիզ

Оценка 4.6
pptx
15.05.2021
Փարիզ
փարիզ.pptx

Paris, Պաղի), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզն իր վարչական սահմաններում ունի 2…

Paris, Պաղի), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզն իր վարչական սահմաններում ունի 2…

Փարիզ (ֆր.՝ Paris, Պաղի), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզն իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105,4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, 12-րդ դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ 18-րդ դարը։ Այսօր Փարիզը բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։
Փարիզն իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թվականին € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է։ Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։

ՓԱՐԻԶ

Parisii հետագայում՝ ֆր.՝ Paris)։ 497 թվականին Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր, եղել է Քլոդվիգ

Parisii հետագայում՝ ֆր.՝ Paris)։ 497 թվականին Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր, եղել է Քլոդվիգ

Վաղ շրջան
Փարիզը ձևավորվել է գալլական փարիզիներ ցեղի բնակավայր Լուտեցիայի տեղում (Սիտե կղզի), որը հիշատակում է Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 1-ին դարում։ Մ.թ. 3-4-րդ դարերում կոչվել է Պարիզիի (լատ.՝ Parisii հետագայում՝ ֆր.՝ Paris)։ 497 թվականին Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր, եղել է Քլոդվիգ I-ի նստավայրը, Կարոլինգների օրոք՝ կոմսության կենտրոն։ 885-886 թվականներին պաշարել են նորմանները։ Կապետինգների գահ բարձրանալով՝ դարձել է Ֆրանսիական թագավորության մայրաքաղաքը։








13-18-րդ դարեր
Բարենպաստ աշխարհագրական դիրքը, թագավորանիստ քաղաք լինելը նպաստել են 13-14-րդ դարերում արհեստների ու առևտրի խոշոր կենտրոն դառնալուն։ Քաղաքի տնտեսական կյանքում մեծ դեր էին խաղում թագավորի հովանավորությունը վայելող վաճառականները։ 13-րդ դարից քաղաքի կառավարումը բաժանված էր թագավորական իշխանության և քաղաքային ինքնավարության միջև։
14-15-րդ դարերում Փարիզն ամենամարդաշատ արևմտաեվրոպական քաղաքն էր, մոտ 100 հազար բնակչով (այլ տվյալներով՝ 200 հազար) 14-րդ դարում, 15-րդ դարում՝ 200 հզ. (կամ 300 հազար)։ 1331-1453 թվականների Հարյուրամյա պատերազմի ընթացքում՝ 1420 թվականին, Փարիզը գրավեցին անգլիացիները, որոնց իշխանության տակ մնաց մինչև 1436 թվականը։ 1572 թվականին Փարիզում կազմակերպվել է հուգենոտների զանգվածային ջարդ (Բարդուղիմեոսյան գիշեր)։ Փարիզում են ծավալվել Ֆրոնդայի հիմնական իրադարձությունները (1648-1653)։ 1682 թվականին թագավորական նստավայրը Փարիզից (որը մնում էր Ֆրանսիայի մայրաքաղաքը) տեղափոխվել է Վերսալ (մինչև 1789 թվականը)։ 17-րդ դարի 2-րդ կեսից 18-րդ դարերում Փարիզը դարձել է գիտության, գրականության և արվեստի համաշխարհային կենտրոն։

I Ինտերնացիոնալի սեկցիան։ 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությամբ տապալվեց Երկրորդ կայսրությունը, 1870 թվականի սեպտեմբեր - 1871 թվականի հունվարին Փարիզը պաշարեցին պրուսական զորքերը։ Փարիզի պատմության խոշորագույն…

I Ինտերնացիոնալի սեկցիան։ 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությամբ տապալվեց Երկրորդ կայսրությունը, 1870 թվականի սեպտեմբեր - 1871 թվականի հունվարին Փարիզը պաշարեցին պրուսական զորքերը։ Փարիզի պատմության խոշորագույն…

19-րդ դար
Փարիզի աշխատավորները մեծ դեր են խաղացել Ֆրանսիական մեծ հեղափոխության 1848 թվականի գլխավոր իրադարձությունների ժամանակ։ Հեղափոխության ժամանակ Փարիզը ստացել է մունիցիպալ ինքնավարության իրավունք, 1799-1814 թվականներին զրկվել է այդ իրավունքից։ 1814 թվականի մարտին և 1815 թվականի հուլիսին Փարիզը օկուպացրել են հակաֆրանսիական կոալիցիայի ուժերը։
19-րդ դարի սկզբին ստեղծվել են առաջին ֆաբրիկա-ձեռնարկությունները, անցկացվել ջրանցքներ, կառուցվել գետային նավահանգիստ։ 1800 թվականին բացվել է ֆրանսիական բանկը։ 1837 թվականին կառուցվել է Փարիզ-Սեն Ժերմեն երկաթուղին, ավելացել է Փարիզի բնակչությունը. 1846 թվականին՝ 1 միլիոն։ 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության շարժիչ ուժերն էին բանվորներն ու արհեստավորները։ 1832 թվականի հունիսին, 1834 թվականի ապրիլին, 1839 թվականի մայիսին տեղի են ունեցել հանրապետական ապստամբություններ, 1840 թվականի հուլիս-օգոստոսին՝ բանվորների զանգվածային գործադուլ։ 1843 թվականի վերջից 1845 թվականի սկիզբը Փարիզում է ապրել և աշխատել Կառլ Մարքսը։ 1846 թվականին այստեղ կազմավորվել է կոմունիստական թղթակցային կոմիտեն, իսկ 1847 թվականին՝ Կոմունիստների միության համայնքը։ Փարիզի 1848 թվականի հեղափոխության գլխավոր կենտրոնն էր. այստեղ է տեղի ունեցել 1848 թվականի Հունիսյան ապստամբությունը։ 1851 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզում կատարվեց բոնապարտիստական հեղաշրջումը, բարիկադների վրա մարտնչող առաջավոր բանվորներին ու դեմոկրատական մտավորականությանը չհաջողվեց պահպանել հանրապետությունը, հաստատվեց Երկրորդ կայսրությունը։
1850-ական թվականներին կատարվել են Փարիզի վերահատակագծման աշխատանքներ։ 19-րդ դարի 2-րդ կեսից Փարիզը խոշոր միջազգային ֆինանսական կենտրոն էր։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Փարիզում սկսել է արագորեն զարգանալ ավտոմոբիլային արդյունաբերությունը («Ռենո», «Սիտրոեն» հսկա գործարանները և այլն)։ 1900 թվականին գործարկվել է Փարիզի մետրոպոլիտենի 1-ին գիծը։ Փարիզում անց են կացվել համաշխարհային արդյունաբերության ցուցահանդեսներ (1867, 1878, 1889, 1937)։ 19-րդ դարի 60-ական թվականների կեսից ուժեղացել է բանվորական շարժումը։ 1864 թվականի դեկտեմբերին հիմնվել է I Ինտերնացիոնալի սեկցիան։ 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությամբ տապալվեց Երկրորդ կայսրությունը, 1870 թվականի սեպտեմբեր - 1871 թվականի հունվարին Փարիզը պաշարեցին պրուսական զորքերը։ Փարիզի պատմության խոշորագույն իրադարձությունն էր Փարիզի կոմունան։ 1889 թվականին Փարիզում գումարվել է II Ինտերնացիոնալի 1-ին կոնգրեսը։ 1890 թվականին երկրում տեղի է ունեցել առաջին մայիսմեկյան ցույցը։

20-րդ դար 1919-1920 թվականներին տեղի են ունեցել աշխատավորների խոշոր ցույցեր։ 1930 թվականներին ֆաշիստական հետադիմության հարձակման պայմաններում, Փարիզի աշխատավորները հանդես են եկել հանրապետության պաշտպանությամբ, 1934 թվականի…

20-րդ դար 1919-1920 թվականներին տեղի են ունեցել աշխատավորների խոշոր ցույցեր։ 1930 թվականներին ֆաշիստական հետադիմության հարձակման պայմաններում, Փարիզի աշխատավորները հանդես են եկել հանրապետության պաշտպանությամբ, 1934 թվականի…

20-րդ դար
1919-1920 թվականներին տեղի են ունեցել աշխատավորների խոշոր ցույցեր։ 1930 թվականներին ֆաշիստական հետադիմության հարձակման պայմաններում, Փարիզի աշխատավորները հանդես են եկել հանրապետության պաշտպանությամբ, 1934 թվականի փետրվարի 5-ին խափանվեց ֆաշիստական խռովության փորձը։ 1935 թվականի հուլիսի 14-ի ժողովրդական հուժկու ցույցը նպաստել է Ֆրանսիայում ժողովրդական ճակատի ձևավորմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939 - 1945) ժամանակ Փարիզը հայտարարվել է «բաց քաղաք»։ 1940 թվականի հունիսի 14-ին Փարիզը օկուպացրել են գերմանաֆաշիստական զորքերը։ Փարիզը դիմադրության շարժման խոշորագույն կենտրոն էր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը ազատագրվեց Փարիզի ապստամբության հետևանքով։ Պատերազմից հետո Փարիզը բանվորական և դեմոկրատական շարժման խոշորագույն կենտրոն է դառնում։ 1949 թվականին Փարիզում (միաժամանակ Պրահայում) կայացավ Խաղաղության կողմնակիցների 1-ին համաշխարհային կոնգրեսը։ 1950-1960-ական թվականներին տեղի են ունեցել միտինգներ ի պաշտպանություն հանրապետության, համընդհանուր գործադուլներ։ Փարիզի արդյունաբերական արվարձանները և քաղաքամերձ բնակավայրերը, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական պրոլետարիատի հսկայական զանգվածներ, կազմում են Փարիզի «Կարմիր գոտին»։ Փարիզը միջազգային դիվանագիտական և հասարակական կյանքի կենտրոն է, մի շարք միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ և այլն) նստավայրը, ինչպես նաև միջազգային տարբեր համաժողովների, կոնֆերանսների, հանդիպումների վայր։

А1 Լիլից, А4 Ռեյմսից, А5 Դիժոնից,

А1 Լիլից, А4 Ռեյմսից, А5 Դիժոնից,

Տրանսպորտ
Փարիզը Ֆրանսիայի տրանսպորտային գլխավոր հանգույցն Է,
այստեղով անցնում են միջազգային կարևորագույն ճանապարհներ,
11 ճառագայթաձև երկաթուղիները Փարիզը կապում են բոլոր
տնտեսական շրջանների, խոշոր նավահանգիստների, 2 շրջակա
ճանապարհներով՝ Մեծ Փարիզի հետ։ Սենի և նրա վտակների
ջրանցքների համակարգով Փարիզը կապվում Է Հռենոս, Ռոն 
և Լուար գետերի, ինչպես նաև հյուսիսային շրջանների հետ։
Գլխավոր նավահանգիստը ժենվիլիեն է։
Փարիզը միջազգային օդագնացության խոշոր հանգույց Է։
Գլխավոր օդանավակայաններն են՝ Օռլին, Լը Բուրժեն,
«Շառլ դը Գոլը»։ Փարիզը ունի ճյուղավորված մետրոպոլիտեն։
Փարիզը հանդիսանում է հասարակական տրանսպորտի հայրենիքը։
Հասարակական տրանսպորտի առաջին ուղեգիծը հայտնվել է Փարիզում Բլեզ Պասկալի նախաձեռնությամբ 1662 թվականի մարտի 18-ին:

Ճանապարհային տրանսպորտ
Փարիզի օղակաձև ճանապարհը
Փարիզը երկրի խոշորագույն ճանապարհային հանգույցն է։ Պատմականորեն երկրի հիմնական ճանապարհները ճառագայթաձև դուրս էին գալիս մայրաքաղաքից, մինչ այսօր այս ճառագայթները պարզ երևում են Ֆրանսիայի քարտեզի վրա։ Փարիզում հատվում են ճանապարհներ բոլոր ուղղություններից՝ А1 Լիլից, А4 Ռեյմսից, А5 Դիժոնից, А6 Լիոնից, А77 Նևերից, А10 Օռլեանից, А13 Ռուանից և А16 Ամյենից։
Անիջականորեն քաղաքի շուրջ կառուցված է օղակաձև ճանապարհը, որն ունի 2-ից 4 երթևեկման գծեր ամեն ուղղությամբ։ Եվս երկու օղակաձև ճանապարհներ A86-ը և A104-ը թույլ են տալիս տրանզիտային տրանսպորտի միջոցներին շրջանցել Փարիզը առանց քաղաք մտնելու։

Air France-ի ինքնաթիռը Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանում Փարիզի մոտ են գտնվում երկու խոշոր միջազգային օդանավակայաններ, որոնք միացնում են Իլ-դը-Ֆրանս շրջանը 529 քաղաքների հետ…

Air France-ի ինքնաթիռը Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանում Փարիզի մոտ են գտնվում երկու խոշոր միջազգային օդանավակայաններ, որոնք միացնում են Իլ-դը-Ֆրանս շրջանը 529 քաղաքների հետ…

Օդային տրանսպորտ

Air France-ի ինքնաթիռը Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանում
Փարիզի մոտ են գտնվում երկու խոշոր միջազգային օդանավակայաններ, որոնք միացնում են Իլ-դը-Ֆրանս շրջանը 529 քաղաքների հետ աշխարհի 136 երկրներում. ուղևորափոխադրման ծավալները հաշվի առնելով այս շրջանը գտնվում է հինգերորդ տեղում աշխարհում և երկրորդ տեղում Եվրոպայում։
«Շառլ դը Գոլ» - 58, 2 միլիոն ուևոր տարում (2010 թվականի տվյալներ), երկրորդն է Եվրոպայում ուղևորափոխադրման ծավալներով (լոնդոնյան Հիթրոու օդանավակայանից հետո)։
«Օրլի» - 25, 2 միլիոն ուևոր տարում (2010 թվականի տվյալներ), գտնվում է 11-րդ տեղում Եվրոպայում։ Օդանավակայանի ուղևորափոխադրման մոտ կեսը ներքին թռիչքներ են։
Խոշոր օդանավակայանների և քաղաքի միջև տրանսպորտային կապը իրականացվում է հետևյալ կերպ[․
RER էլեկտրագնացքներ՝ երկաթուղային կայարաններ - «Aeroport Charles-de Gaulle 1», «Aeroport Charles-de Gaulle 2-TGV» և «Pont-de-Rungis/Aeroport d’Orly», «Antony», համապատասխանաբար։
Ավտոբուսային ուղեգծեր՝ № 350, 351 կամ մասնագիտացված «Air France» ընկերության ավտոբուսներ։
Տաքսի։
Aéroports de Paris ընկերության ենթակայության տակ են գտնվում նաև 12 փոքր օդանավակայաններ Փարիզի շրջակայքում, այդ թվում՝
Լե Բուրժե օդանավակայանը՝ հայտնի է այնտեղ անցկացվող ավիացուցահանդեսով։
Բյուջետային ավիաընկերությունները կարող են օգտագործել նաև Փարիզից փոքր-ինչ հեռու գտնվող հետևյալ օդանավակայանները՝
Վատրի օդանավակայան (ֆր.՝ Aéroport Paris - Vatry, Փարիզից 140 կմ արևելք)։
Բովե օդանավակայան (ֆր.՝ Aéroport de Beauvais-Tillé, Փարիզից 80 կմ հյուսիս)։

TGV), Մեծ Բրիտանիա (Eurostar), Բելգիա և Հոլանդիա (Thalys)։ Արևելյան կայարան - արևելյան ուղղություն, Գերմանիա, Ավստրիա։ Լիոնյան կայարան - կենտրոնական շրջաններ և հարավ-արևելք (TGV), Ալպեր, Շվեյցարիա,…

TGV), Մեծ Բրիտանիա (Eurostar), Բելգիա և Հոլանդիա (Thalys)։ Արևելյան կայարան - արևելյան ուղղություն, Գերմանիա, Ավստրիա։ Լիոնյան կայարան - կենտրոնական շրջաններ և հարավ-արևելք (TGV), Ալպեր, Շվեյցարիա,…

Երկաթուղային տրանսպորտ

Սեն-Լազար կայարան, նրա դիմաց մուտքը մետրոպոլիտենի 14-րդ գիծ

Լիոնյան կայարան
Փարիզյան կայարանների երկաթուղային գծերը միացնում են Ֆրանսիայի մայրաքաղաքը երկրի բոլոր շրջանների և հարևան երկրների հետ։ Արագընթաց գնացքները հաշված ժամերի ընթացքում հասցնում են ուղևորներին հարևան երկրների մայրաքաղաքներ և խոշոր քաղաքներ (Փարիզ - Բրյուսել - 1 ժամ 20 րոպե, Փարիզ - Լոնդոն - 2 ժամ 20 րոպե, Փարիզ - Ամստերդամ - 3 ժամ 15 րոպե)։ Երկաթուղային կայարանների միջև կապը իրականացվում է հասարակական տրանսպորտով։
Սեն-Լազար կայարան  - Նորմանդիա։
Հյուսիսային կայարան  - հյուսիսային ուղղություն (TGV), Մեծ Բրիտանիա (Eurostar), Բելգիա և Հոլանդիա (Thalys)։
Արևելյան կայարան  - արևելյան ուղղություն, Գերմանիա, Ավստրիա։
Լիոնյան կայարան  - կենտրոնական շրջաններ և հարավ-արևելք (TGV), Ալպեր, Շվեյցարիա, Իտալիա։
Բերսի կայարան  - Ալպեր, Իտալիա (գիշերային գնացքներ)։
Աուստերլից կայարան  - հարավարևմտյան ուղղություն (TGV), Իսպանիա, Պորտուգալիա։
Մոնպարնաս կայարան  - Բրետան և Ֆրանսիայի արևմուտք (TGV)։
Օդանավակայան Շառլ դը Գոլ 2 TGV կայարան - գտնվում է Շառլ դը Գոլ-2 օդանավակայանի տարածքում, սպասարկում է միջազգային և միջքաղաքային արագընթաց (TGV) գնացքները։
Բեռնափոխադրումների համար օգտագործվում են Լե Բուրժե (գտնվում է համանուն համայնքում) և Vaires կայարանները։

RER արագաշարժ գծերի ցանցի ստեղծման գաղափարը ծագել է 1960-ական թվականներին, մետրոպոլիտենի ցանցից դուրս փարիզյան արվարձանների սրընթաց աճի հետ կապված։ Այսօր,

RER արագաշարժ գծերի ցանցի ստեղծման գաղափարը ծագել է 1960-ական թվականներին, մետրոպոլիտենի ցանցից դուրս փարիզյան արվարձանների սրընթաց աճի հետ կապված։ Այսօր,

Փարիզի մետրոպոլիտենի գնացքը հատում է Սենը Փարիզի ամենահարմար և արագ տրանսպորտը համարվում է մետրոն, որը բացվել է 1900 թվականի հուլիսին։ Այն կազմված է 14 ուղեգծերից, 212,5
կմ ընդհանուր երկարությամբ, ունի 300 կայարաններ, նրա կազմի մեջ է մտնում նաև Մոնմարտրի ճոպանուղին[25], այս մետրոպոլիտենը համարվում է աշխարհում ամենախիտը՝ քաղաքում չկա վայր, որը հեռու է գտնվում մետրոպոլիտենի կայարանից ավելին քան 500 մետրը[26]։ 1998 թվականից մետրոպոլիտենի համակարգում գործում է 14 համարի ուղեգիծը, որը աշխարհում առաջին ավտոմատացված մետրոպոլիտենի գիծն է։RER արագաշարժ գծերի ցանցի ստեղծման գաղափարը ծագել է 1960-ական թվականներին, մետրոպոլիտենի ցանցից դուրս փարիզյան արվարձանների սրընթաց աճի հետ կապված։ Այսօր, RER (ռեգիոնալ-էքսպրես-մետրո) ցանցը կազմված է մերձքաղաքային էլեկտրագնացքների 5 ուղեգծերից (A, B, C, D, E), որոնք անցնում են Փարիզի կենտրոնով, RER-ի հանգուցային կայարանները միացած են մետրոպոլիտենի կայարանների հետ անցումներով։Հեծանիվների վարձույթի կետ Բասիլի հրապարակում 1992 թվականից, տրանսպորտային գծերի խտության մեծացման պատճառով, ընդունվեց որոշում վերաբացել Փարիզի տրամվայի գծերը, որոնք դադարեցրել էին օգտագործվել 1937 թվականին։ Իլ-դը-Ֆրանս շրջանի ամբողջ տրամվայների ցանցից անմիջականորեն քաղաքի տարածքով է անցնում միայն մեկ (Т3) գիծ, որը բավականին սիրված է փարիզեցիների կողմից, բոլոր մյուս ուղեգծերը աշխատում են քաղաքի արվարձաններում։ 2012 թվականին պլանավորվել է գծերի երկարացումը։
Փարիզի ավտոբուսային ցանցը գործում է 1906 թվականից, այսօր այն կազմված է 60 երթուղիներից, ինչպես նաև «Noctilien» գիշերային ավտոբուսներից։ Որոշ ժամանակ Փարիզում աշխատում էին նաև տրոլեյբուսներ, այս ցանցի ծաղկումը եղել է օկուպացիայի ժամանակներում, սակայն տրոլեյբուսային ցանցը վերացվել է 1966 թվականին։ 2007 թվականից քաղաքում գործում է հեծանիվների վարձույթի ավտոմատացված ցանցը՝ Vélib'-ը, որը բաղկացած է 1450 վարձույթի կետերից, ամեն 300 մետրը մեկ։ Փարիզյան քաղաքապետարանի ներկայացուցչի պնդմամբ, սա քաղաքում տեղաշարժվելու համար ամենաարագ միջոցն է, որին զիջում են նույնիսկ մետրոն և ավտոմեքենաները։ 2011 թվականի դեկտեմբերից գործում է էլեկտրոմոբիլների կարճաժամկետ վարձույթի ցանց՝ Autolib'։ 2008 թվականից Փարիզում գործարկվեց Voguéo կատամարանների ցանցը, որը գործում է Աուստերլիցի կայարանի և Մեզոն Ալֆորի միջև: Քաղաքի սահմաններում բոլոր տրանսպորտի միջոցներում օգտագործվում է Ticket t+ տոմսը, Mobilis մեկօրյա տոմսերը և Ticket jeune Week-end տոմսերը 26 տարեկանից երիտասարդների համար, ինչպես նաև Paris Visite մեկ կամ բազմաօր տոմսերը կամ Navigo մեկանգամյա տոմսերը։

III դարից), Սենի աջ և ձախ ափերը։

III դարից), Սենի աջ և ձախ ափերը։

Ճարտարապետություն
Հիմնական հոդված՝ Փարիզի ճարտարապետություն
Փարիզը դարերի ընթացքում կերպավորվել Է տարբեր ճարտարապետական ոճերի ազդեցության ներքո, սակայն գլխավորապես համաչափ կառուցապատման ն տարածական հորինվածքների ներդաշնակ միասնության շնորհիվ, պահպանել է գեղարվեստական ամբողջկանությունը։ Տակավին միջնադարից քաղաքը, որի պատմական կորիզը Սիտե կղզին է, կառուցապատվել է օղաշառավղային սկզբունքով։ Հատակագծի հիմքը կազմել են՝ հյուսիսից հարավ, Սիտեով անցնող՝ Սեաստոպոլ, Ստրասբար, Սեն Միշել բուլվարների և արևելքից արևմուտք, Սենին (երկու ափերը Մեծ Փարիզում միացնում են 60-ից ավելի կամուրջ) զուգահեռ՝ Սեն Անտուան, Սեն Օնորե փողոցների գծերը։ Շառավղային մայրուղիները հատվում են բուլվարների այն օղակներով, որոնք ընկած են նախկին ամրոցապարիսպների տեղում։ Պատմականորեն Փարիզում առաջացել է 3 կենտրոն, որի շուրջն աճել և կազմավորվել է քաղաքը՝ Սիտե կղզին (III դարից), Սենի աջ և ձախ ափերը։

Tournee du Chat Noir» կաբարեում Կոմեդի Ֆրանսեզ հայտնի թատրոնն առաջացել է 1680 թվականին՝ Մոլիերի նախկին

Tournee du Chat Noir» կաբարեում Կոմեդի Ֆրանսեզ հայտնի թատրոնն առաջացել է 1680 թվականին՝ Մոլիերի նախկին

Թատրոն
Փարիզյան օպերան նշանակալի ավանդ է ունեցել օպերային արվեստի զարգացման գործում։ Փարիզում կա 2 օպերային թատրոն՝ Գարնիե օպերան, որը հայտնի է նաև Գրանդ օպերա անվամբ և Օպերա Բաստիլը։ Գարնիե օպերան, որը բացվել է 1875 թվականին, կոչվել է ճարտարապետ Գարնիեի անունով։ Թատրոնն իր 11237 մ² տարածքով համարվում է աշխարհի ամենամեծ օպերային թատրոնը։ Օպերա Բաստիլ թատրոնը գործում է 1989 թվականից։ Այս թատրոնի բացումով, Գարնիե պալատում բեմադրվում են հիմնականում բալետային և դասական օպերային ներկայացումներ։
«Սև կատու»-ի պաստառը «Tournee du Chat Noir» կաբարեում
Կոմեդի Ֆրանսեզ հայտնի թատրոնն առաջացել է 1680 թվականին՝ Մոլիերի նախկին Illustre Théâtre և մի քանի այլ թատերախմբերի միաձուլումից։ Թատրոնում էին խաղում այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք էին Սառա Բեռնարը, Ժան Լուի Բառոն։ Այժմ թատրոնը հանդես է գալիս հիմնականում դասական խաղացանկով։
Կաբարե
Փարիզում կան շատ կաբարեներ, որոնցից ամենահայտնիներն են Մուլեն Ռուժը, Լիդոն, Քրեյզի Հորսը, Պարադիզ Լատինը՝ Լատինական թաղամասում և Ֆոլի Բերժերը։
Փարիզի խորհրդանիշերից մեկն է համարվում «Tournee du Chat Noir» կաբարեի «Սև կատվի» գովազդային պաստառը, որը նկարել է Թեոֆիլ Ստեյնլենը 1896 թվականին։ Կաբարեն գործում էր Փարիզի բոհեմական Մոնմարտր թաղամասում։

Mondial de l’automobile de Paris ավտոմեքենաների ցուցահանդեսը։ Փոքր պալատում տեղ են գտել ֆրանսիական և իտալական Վերածննդի գեղանկարչության հավաքածուներ, ինչպես նաև ֆլանդրիացի և հոլանդացի վարպետների նկարներ։

Mondial de l’automobile de Paris ավտոմեքենաների ցուցահանդեսը։ Փոքր պալատում տեղ են գտել ֆրանսիական և իտալական Վերածննդի գեղանկարչության հավաքածուներ, ինչպես նաև ֆլանդրիացի և հոլանդացի վարպետների նկարներ։

Լուվրի թանգարանը բացվել է 1793 թվականին ֆրանսիական թագավորների նախկին նստավայրում և բաղկացած է 8 թեմատիկ բաժիններից, որտեղ 60600 մ² տարածության վրա ներկայացված է համաշխարհային ամենամեծ հավաքածուներից մեկը, որը ներառում է 35000 ցուցանմուշ՝ միջնադարյան արևմտաեվրոպական արվեստի գլուխգործոցներ, ինչպես նաև անտիկ քաղաքակրթությունների՝ հին հռոմեացիների, եգիպտացիների, էտրուսկների, մերձավորարևելյան քաղաքակրթությունների և իսլամական ազգերի արվեստի նմուշներ[45]։ Հենց այստեղ են պահպանվում այնպիսի համաշխարհային գլուխգործոցներ, ինչպիսին են Մոնա Լիզան (Ջոկոնդա) և Միլոսյան Վեներան։
Օրսե թանգարանը գտնվում է Սենի ափին՝ նախկին Օրսե երկաթուղային կայարանի շենքում։ Շենքը կառուցվել է Վիկտոր Լալուի նախագծով 1900 թվականին՝ Փարիզի և Օռլեանի մեջ կապ պաշտպանելու համար, սակայն այն փակվել է 1939 թվականին։ 1980-ական թվականներին շենքը Գաե Աուլենտեի գլխավորությամբ հանձնվեց թանգարանին։ Օրսե թանգարանը նախ և առաջ հայտնի է ֆրանսիացի իմպրեսիոնիստների հավաքածուով։ Այստեղ ցուցադրված են նաև 1848-1914 թվականների նկարներ, քանդակներ, լուսանկարներ և կահույք։
1977 թվականին Ռենցո Պիանոյի, Ռիչարդ Ջորջ Ռոջերսի և Ժանֆրանկո Ֆրանչինիի նախագծով կառուցված Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը համարվում է Ֆրանսիայի ժամանակակից արվեստի գլխավոր կենտրոնը։ Կենտրոնում է տեղակայված ոչ միայն Փարիզի ժամանակակից արվեստի պետական թանգարանը, այլև գրադարան, կինոսրահներ, գրախանութներ և մանկական արվեստի ստուդիաներ։ Հետաքրքիր է նաև շենքի կառուցվածքը՝ բոլոր ենթակառուցվածքները (վերելակները, օդափոխիչ համակարգերը, շարժասանդուղքները) դուրս են հանված և ներկված են վառ գույներով։
Պիկասոյի թանգարանում ցուցադրված է միայն 250 նկար, սակայն այն Փարիզի ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է։ Այստեղ կարելի է գտնել ինչպես Պիկասոյի աշխատանքները, այնպես էլ այլ նկարիչների՝ Ժորժ Բրակի, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի և Ամեդեո Մոդիլիանիի հավաքածուները։ Թանգարանը տեղակայված է Մարե թաղամասում գտնվող Սալե դղյակում։
Միջնադարյան Կլյունի պալատում այժմ գտնվում է Փարիզի միջնադարյան թանգարանը միջնադարյան արվեստի հավաքածուով։ 2000 թվականի սեպտեմբերին թանգարանի շենքի մոտ աճեցվել է միջնադարյան այգի (jardin médiéval)՝ 5000 մ² տարածքով։
1900 թվականի Համաշխարհային ցուցադրության կապակցությամբ որպես ցուցասրահներ նախագծվել են Մեծ և Փոքր պալատները։ Մեծ պալատում ցուցադրված են ոչ միայն արվեստի ցուցանմուշներ, այլև բազմազան ցուցահանդես-տոնավաճառներ, օրինակ՝ Mondial de l’automobile de Paris ավտոմեքենաների ցուցահանդեսը։ Փոքր պալատում տեղ են գտել ֆրանսիական և իտալական Վերածննդի գեղանկարչության հավաքածուներ, ինչպես նաև ֆլանդրիացի և հոլանդացի վարպետների նկարներ։

XIX դարում Շառլ դը Գոլի հրապարակի կենտրոնում։ 1960-ական թվականներին այս գծի շարունակությամբ կառուցվեց Դեֆանս թաղամասը, որի կենտրոնը դարձավ Դեֆանսի մեծ կամարը։ Պատմական մասի ամենակենտրոնում գտնվում…

XIX դարում Շառլ դը Գոլի հրապարակի կենտրոնում։ 1960-ական թվականներին այս գծի շարունակությամբ կառուցվեց Դեֆանս թաղամասը, որի կենտրոնը դարձավ Դեֆանսի մեծ կամարը։ Պատմական մասի ամենակենտրոնում գտնվում…

Տեսարժան վայրեր
Փարիզի համայնապատկերը Հաղթանակի կամարիցՓարիզում են գտնվում
հսկայական քանակով տեսարժան վայրեր, որոնց թվում են ոչ միայն
ճարտարապետական կոթողներ, այլ նաև փողոցներ, կամուրջներ, հրապարակներ և
այլն։ Փարիզում կան մոտ 1800 պատմական վայրեր և 130 թանգարաններ, որոնցից
14-ը պատկանում են քաղաքին, և մուտքը այնտեղ անվճար է։ Ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկն է մետաղյա Էյֆելյան աշտարակը, որը կառուցվել է ճարտարագետ Գուստավ Էյֆելի նախագծով։ Աշտարակը նախատեսվում էր որպես ժամանակավոր կառույց, որը պետք է լիներ Համաշխարհային ցուցահանդեսի մուտքը 1889 թվականին։ Սակայն այն ոչ միայն մնաց կանգուն, այլ նաև այն ժամանակից ի
վեր դարձավ քաղաքի խորհրդանիշը։
Էյֆելյան աշտարակից դեպի հյուսիս հորիզոնի վրա խոյանում է Սակրե Կյոր բազիլիկը, կառուցված Մոնմարտր բլրի վրա, իսկ հարավում երևում է Մոնպառնասի աշտարակը, որը առանձնանում է «հարթ» շրջանի ֆոնին։
Ճարտարապետության կոթողների պատմական առանցքը հատում է քաղաքը կենտրոինց դեպի արևմուտք։ Սկսելով համաշխարհային ճանաչում ունեցող Լուվր թանգարանից` շարունակվում է Թյուիլրի այգով, Ելիսեյան դաշտերով մինչև Հաղթանակի կամարը, որը կառուցվել է XIX դարում Շառլ դը Գոլի հրապարակի կենտրոնում։ 1960-ական թվականներին այս գծի շարունակությամբ կառուցվեց Դեֆանս թաղամասը, որի կենտրոնը դարձավ Դեֆանսի մեծ կամարը։ Պատմական մասի ամենակենտրոնում գտնվում է Հաշմանդամների տունը, որտեղ է գտնվում ռազմական թանգարանը, որում հանգչում է նաև Նապոլեոն Բոնապարտի աճյունը։
Ֆրանսիական ազգի ազատության համար մղվող պայքարի ևս մի հիշեցում՝ Ազատության արձանը, տեղադրված է Կարապների կղզու վրա։ Այս արձանի բնօրինակը նվիրվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին 1886 թվականին և այդ ժամանակից ի վեր դիմավորում է նավերին Նյու Յորք քաղաքի նավահանգստի մոտ։
Քաղաքի պատմական կենտրոնն է Սիտե կղզին, որտեղ գտնվում են Ֆրանսիայի երկու ամենահայտնի եկեղեցիները՝ Փարիզի աստվածամոր տաճարը և Սուրբ կապելլան։ Սիտե կղզու հարևանությամբ գտնվում է ևս մեկ կղզի՝ Սեն-Լուի կղզին, այն հայտնի է իր պաղպաղակով, որը ճանաչվել է աշխարհում ամենալավերից մեկը։

I-ի ժամանակներում[։ Քաղաքի զարգացումը բերեց նրան, որ այդ գերեզմանատները, որոնք երբեմն գտնվում էին քաղաքի արվարձաններում, դարձան յուրօրինակ կանաչ հանգստի գոտիներ աղմկոտ քաղաքի տարբեր շրջաններում։ Ընդհանուր…

I-ի ժամանակներում[։ Քաղաքի զարգացումը բերեց նրան, որ այդ գերեզմանատները, որոնք երբեմն գտնվում էին քաղաքի արվարձաններում, դարձան յուրօրինակ կանաչ հանգստի գոտիներ աղմկոտ քաղաքի տարբեր շրջաններում։ Ընդհանուր…

20-րդ դարի ճարտարապետական ուղղությունները քաղաքում թողել են այնպիսի կոթողներ, ինչպիսիք են Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, որտեղ այժմ գտնվում է ժամանակակից արվեստի թանգարանը, օպերայի նոր շենքը Բաստիլի հրապարակում, Լե-Ալ առևտրի կենտրոնը, որը կառուցվել է «Փարիզի արգանդի» տեղում, ինչպես նաև Դեֆանս թաղամասը, որը իրենից ներկայացնում է ավանգարդային ձևերի երկնաքերների համալիր։ Անկասկած, մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Օրսե թանգարանը, «Գիտության և արդյունաբերության քաղաք» համալիրը, Կապուցինուհիների բուլվարը, որտեղ ցուցադրվել է առաջին կինոֆիլմը, Մուլեն Ռուժ կաբարեն, Պիգալ փողոցը և հարյուրավոր այլ վայրեր։
Փարիզում է գտնվում Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն այստեղ կառուցվել է 1904 թվականին խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով։

Գերեզմանատներ
Պեր-Լաշեզ գերեզմանատունը
Ըստ քրիստոնեական ավանդույթի մահացածներին աշխատում էին հողին հանձնել եկեղեցուն հարող տարածքում, այդպես էլ Փարիզում, մինչև 1786 թվականը ստեղծվել էին մի քանի գերեզմանատներ։ 1786 թվականին, հասարակական հիգիենայի նկատառումներից ելնելով, որոշվեց դադարեցնել թաղումները գերծանրաբեռնված գերեզմանատներում և փակել դրանք, իսկ այնտեղ գտնվող աճյունները տեղափոխել Փարիզից հարավ գտնվող ստորերկրյա մշակված քարհանքեր(այժմյան Փարիզի կատակոմբներ․ գտնվում է 14-րդ շրջանում)։ Խոշոր փարիզյան գերեզմանատների բացումը տեղի է ունեցել 19-րդ դարի սկզբում, Նապոլեոն I-ի ժամանակներում[։ Քաղաքի զարգացումը բերեց նրան, որ այդ գերեզմանատները, որոնք երբեմն գտնվում էին քաղաքի արվարձաններում, դարձան յուրօրինակ կանաչ հանգստի գոտիներ աղմկոտ քաղաքի տարբեր շրջաններում։ Ընդհանուր առմամբ Փարիզում կան 14 գերեզմանատուն, և համաձայն վիճակագրության, այնտեղ աճում են մոտ 34 000 ծառեր։ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի շատ նշանավոր մարդիկ իրենց վերջին հանգրվանը գտել են Պեր Լաշեզ գերեզմանատանը, որը իսկական նեկրոպոլիս-թանգարան է բաց երկնքի տակ, Մոնմարտրում, որը 11 հեկտարանոց լաբիրինթոս է, Մոնպառնասում, որն իր խիստ պլանավորման պատճառով համարվում է «հանգստի ծովախորշ» և Պասի գերեզմանատանը, ոչ այնքան մեծ, սակայն ամենախիտը նշանավոր մարդկանց քանակով։

IX դարում Կառլոս Մեծ կայսրը հրամայեց բոլոր եկեղեցիներին կազմակերպել կարդալ-գրելու և նախնական թվաբանության դասընթացներ իրենց ծխերի համար և տաճարներին կազմակերպել լեզուների, ֆիզիկայի, երաժշտության և աստվածաբանութայն…

IX դարում Կառլոս Մեծ կայսրը հրամայեց բոլոր եկեղեցիներին կազմակերպել կարդալ-գրելու և նախնական թվաբանության դասընթացներ իրենց ծխերի համար և տաճարներին կազմակերպել լեզուների, ֆիզիկայի, երաժշտության և աստվածաբանութայն…

Վաղ IX դարում Կառլոս Մեծ կայսրը հրամայեց բոլոր եկեղեցիներին կազմակերպել կարդալ-գրելու և նախնական թվաբանության դասընթացներ իրենց ծխերի համար և տաճարներին կազմակերպել լեզուների, ֆիզիկայի, երաժշտության և աստվածաբանութայն բարձրագույն կրթություն։ Այն ժամանակ Փարիզը արդեն հանդիսանում էր Ֆրանսիայի տաճար ունեցող խոշոր քաղաքներից մեկը, այսպիսով այն սկսեց իր վերընթաց ճանապարհը դեպի խոշորագույն ուսումնական կենտրոն։ Տասներկու դար անց Փարիզի և Իլ-դը-Ֆրանս շրջանի ուսումնական հաստատություններում աշխատում են մոտ 330, 000 մարդ, որոնցից 170, 000-ը դասախոսներ և պրոֆեսորներ են, որոնք դասավանդում են մոտ 2,9 միլիոն երեխաների և ուսանողների մոտ 9000 նախնական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այսօր Ֆրանսիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունները գտնվում են Փարիզում, որը առաջատար դիրք է գրավում աշխարհի բարձրաստիճան ուսանողական քաղաքների ցանկում։Ամենանշանավոր Փարիզյան համալսարանը՝ Սորբոնը, հիմնադրվել է 1257 թվականին Ռոբեր դը Սորբոնի կողմից, մի քանի տասնյակ աղքատ ուսանողներին աստվածաբանություն սովորեցնելու համար։ Բավականին արագ Սորբոնը (այս անվանումը համալսարանը ստացավ միայն XIV դարում) դարձավ ամենամեծ և ամենանշանավոր ուսումնական հաստատությունը, ոչ միայն Փարիզում այլ նաև ամբողջ Ֆրանսիայում։ Սորբոնի շուրջ է ձևավորվել հանրահայտ Լատինական թաղամասը, որի անվանումը անցավ նույնպես այլ քաղաքների ուսանողական թաղամասերին։ 1968 թվականին Փարիզյան համալսարանը վերակազմավորվեց և բաժանվեց 13 անկախ բուհերի, որոնցից 5-ը այժմ գտնվում են Փարիզի արվարձաններում:

Institut de France), որը բաղկացած է 5 ակադեմիաներից, որոնցից գլխավորը և ամենանշանավորը համարվում է Ֆրանսիական ակադեմիան, որը դարձել է Ինստիտուտի մասը 1803 թվականին։ Ֆրանսիական ակադեմիան…

Institut de France), որը բաղկացած է 5 ակադեմիաներից, որոնցից գլխավորը և ամենանշանավորը համարվում է Ֆրանսիական ակադեմիան, որը դարձել է Ինստիտուտի մասը 1803 թվականին։ Ֆրանսիական ակադեմիան…

Փարիզում է գտնվում նաև Ֆրանսիայի ինստիտուտը (ֆր.՝ Institut de France), որը բաղկացած է 5 ակադեմիաներից, որոնցից գլխավորը և ամենանշանավորը համարվում է Ֆրանսիական ակադեմիան, որը դարձել է Ինստիտուտի մասը 1803 թվականին։ Ֆրանսիական ակադեմիան առաջացել է փարիզյան գրականական խմբակից, որը հիմնվել էր 1629 թվականին Վալենտեն Կոնրարի կողմից։ Պետական գիտական հաստատության կարգավիճակ Ակադեմիան ստացել է 1635 թվականին։ Այլ նշանավոր ուսումնական հաստատություններից են Քոլեժ դը Ֆրանսը, Պոլիտեխնիկական դպրոցը, Բարձրագույն նորմալ դպրոցը, Կաթոլիկ ինստիտուտը, Լեռնային ինստիտուտը և Ազգային կառավարման ինստիտուտը։ Փարիզի ամենամեծ գրադարանը Ֆրանսիայի ազգային գրադարանն է, որը հիմնվել է 1368 թվականին Շառլ V թագավորի կողմից իր սեփական գրադարանի հիման վրա Լուվրում։ Հիմնադրման պահին գրադարանը ուներ ընդամենը 911 ձեռագիր, քանի որ այն ժամանակ ընդունված էր վերացնել թագավորի բոլոր փաստաթղթերը նրա մահից հետո։ Այս ավանդույթը խախտեց Լյուդովիկոս XI, ումից հետո էլ սկսվեց գրադարանի ֆոնդերի աճը։ 1988 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը հայտարարեց Ազգային գրադարանի նոր մասնաշենքի կառուցման մասին, Դոմինիկ Պերոյի նախագծի հիման վրա։ Այժմ գրադարանը ունի ավելի քան 10 միլիոն տպագրված հրատարակություններ։

Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
15.05.2021