Պատմաբանները հին հունական քաղաքակրթությունը բաժանում են 2 ժամանակաշրջանի՝ հելենիկ ժամանակաշրջան (մոտ մ.թ.ա. 900 թվականից մինչև մ.թ.ա. 323 թվական՝ Ալեքսանդր Մեծի մահը) և հելենիստական ժամանակաշրջան (մ.թ.ա. 323 թվականից մինչև մ.թ. 30 թվական)։. Հելենիկ ժամանակաշրջանում նշանակալի ճարտարապետական կառույցներ սկսեցին հայնտվել (մոտ մ.թ.ա. 600 թվական)։ Հելենիստական ժամանակաշրջանում հունական մշակույթը լայնորեն տարածվեց՝ սկզբում Ալեքսանդրի նվաճումների պատճառով, իսկ այնուհետև հռոմեական կայսրության պատճառով, որը հունական մշակույթից շատ տարրեր որդեգրեց։
Հելենիկ ժամանակաշրջանից առաջ Հունաստանում դոմինանտ էին երկու խոշոր մշակույթներ՝ մինոսյան (մ.թ.ա.
2800–1100) և միկենյան (մ.թ.ա. 1500–1100)։ Մինոսյան անվանումը ժամանակակից պատմաբանների կողմից տրվել է հին Կրետեի բնակիչների մշակույթին, որն հայտնի է իր բարդ և հարուստ զարդարանքներ ունեցող պալատներով,
և որի կերամիկան ներկված է ծաղկային և ծովային մոտիվներով։ Միկենյան մշակույթը ծաղկել է Պելոպոնեսում և
լրիվ այլ բնույթ է կրել։ Նրա բնակիչները կառուցել են միջնաբերդեր, ամրոցներ և դամբարաններ, այլ ոչ թե պալատներ։ Իսկ կերամիկան պատել են զինվորների պատկերներով, այլ ոչ թե ութոտիկներով և ջրիմուռներով։ Երկու քաղաքակրթություններն էլ իրենց վախճաններն են ունեցել մ.թ.ա. 1100 թվականին։ Կրետեի քաղաքակրթության վախճանը հնարավոր է, որ հանդիսացել է հրաբխի ժայթքումը, իսկ միկենյան քաղաքակրթությունը կործանվել է դորիան ժողովորդի հարձակումներից, որոնք ապրում էին ցամաքային Հունաստանում։ Այդ քաղաքակրթությունից հետո եկավ ժամանակաշրջան, որտեղ մշակույթի զարգացում չի նշմարվել։ Այդ ժամանակաշրջանն անվանում են «խավարի ժամանակաշրջան»:
Դորիանների կողմից հիմնված քաղաքները սկզբում կառավարվում էին արիստոկրատների կողմից և ավելի ուշ կառավարվում էր բռնակալների կողմից, որոնք մեծացել էին առևտրականների և զինվորների դասերում։ Որոշ քաղաքներում, օրինակ Սպարտայում, գործում էր կառավարման խիստ կանոնավոր և պահպանողական բնույթ՝ ինչպես և Միկենայում։ Աթենքի մշակույթը մյուս կողմից ազդեցություն է կրել Փոքր Ասիայի իոլիանյան ժողովրդից։ Մշակութային բազմազանության արդյունքում Աթենքում զարգացավ տրամաբանությունը, իսկ դրա հետ էլ ժողովրդավարությունը:Կոնկրետ գեղարվեստական կերպարի առաջին նշանները, որոնք բնորոշում են հին հունական ճարտարապետությունը, նկատվել են մ.թ.ա 10-րդ դարի դորիական հույների կերամիկայի վրա։ Արդեն այդ ժամանակաշրջանում արդեն նկատվում էր համաչափությունների, սիմետրիայի և բալանսավորումների օգտագործում, որը նկատելի չէ Կրետեի և Միկենայի նմանատիպ կերամիկայում։ Նախշերը երկրաչափական էին և կոկիկ կերպով արված էին կերամիկայի որոշակի գոտիներում։ Այդ որակը ոչ միայն հազարամյակներ կիրառվեց հունական կերամիկայում, այլև իր արտահայտությունը գտավ 6-րդ դարի ճարտարապեության մեջ։ Խեցեգործության մեջ լայնորեն օգտագործվում էին մարդկանց ֆիգուրները, որոնցով պատկերում էին առասպելներ, միջոցառումներ և կրքեր։
Խեցեղենի վրա մարդկային ֆիգուրների նկարելու արվեստի զարգաման հետ զուգահեռ զարգացավ քանդակագործությունը։ Փոքր, ոճային բրոնզե գեոմետրիկ դարաշրջանը զիջեց իրական չափերով մոնոլիտ ներկայացման արխաիկ ժամանակաշրջանին։ Դասական ժամանակաշրջանը ուղեկցվեց աստվածներին մարդկային կերպարանքով պատկերելու արվեստի բուռն զարգացմամբ։ Այս զարգացումը ուղղակի կերպով կապված էր տաճարները քանդակներով զարդարելու մեջ, քանի որ հին Հունաստանի քանդակագործության մեծագույն նմուշները զարդարել են տաճարները, և այդ դարաշրջանի հսկա արձաններից շատերը, որոնք են օրինակ Օլիմպիայի Զևսի տաճարի կորսված Զևսի խրիսոէլեֆանտինային արձանը և Պարթենոնի Աթենասի արձանը, երկուսն էլ ավելի քան 40 ֆուտ բարձրությամբ, ժամանակին տեղադրված են եղել տաճարներում։
Հին Հունաստանում կրոնը բնությանը պաշտելու բնույթ էր կրում, որը զարգացել է ավելի հին մշակույթների հիման վրա։ Այնուամենայնիվ, ի տարբերություն հին մշակույթների, մարդը չէր ընկալվում որպես բնությամբ վտանգված անձ, այլ գնահատում էր բնության բարիքները։ Բնության էլեմենտները մարդկային տեսքով աստվածածվեցին և նրանց մարդկային բնավորություններով օժտեցին։
Աստվածների տունը համարվում էր Օլիմպոսը` Հունաստանի ամենաբարձ սարը: Հունաստանի ամենակարևոր աստվածներից էին Զևսը, երկնքի աստվածը և աստվածների գլխավորը, Հերան` Զևսի կինը և ամուսնության աստվածուհին, Աթենասը` իմաստության աստվածուհին, Պոսեյդոնը` ջրի աստվածը, Դեմետրան` երկրի աստվածուհին, Ապոլլոնը`արևի, օրենքի պատճառի, երաժշտության և պեոտիզմի աստվածը, Արտեմիսը` լուսնի, ոսորդության և վայրի բնության աստվածուհին, Ափրոդիտեն` սիրո աստվածուհին, Արեսը` պատերազմի աստվածը, Հերմեսը` առևտրի և բժշկության աստվածը, Հեփեստոսը` դարբնության աստվածը և Դիոնիսոսը` գինու և մրգատու այգիների աստվածը Աստվածներին պաշտելը և նրանց նվիրված այլ տեսակի գործունեություններ հասարակության կողմից կատարվում էին բացօթյա տարածքներում: Այնուամենայնիվ, մ.թ.ա. 600 թվականին աստվածներին նվիրված հսկա արձաններ ստեղծվեցին և պետք էր շինություններ, որտեղ դրանք կարելի էր տեղակայել: Դա թույլ տվեց զարգացնել տաճարաշինությունը:
Հին հույները ընդունում էին տիեզերքի կարգ ու կանոնը և, իրենց հերթին, իրենց ստեղծագործություններում կիրառում էին կարգ ու կանոններ: Նրանց մարդասիրական փիլիսոփայությունը մարդկությանը տեղադրում էր իրերի կենտրոնում և նպաստում էր հասարակության կանոնավորմանը և դեմոկրատիայի զարգացմանը:Եվ միևնույն ժամանակ, մարդիկանց իրենց բանականությունն օգտագործում էին հետազոտությունների, գիտական մարտահրավերների, տրամաբանական և այլ խնդիրների լուծման համար: Հին Հունաստանի ճարտարապետությունը և, մասնավորապես, տաճարաշինությունը համապատասխանում էր գեղեցկությանն ուղղված մարտահրավերների, սիմետրիայի պահանջներին: Սիմետրիան ավելի շուտ հանդիսանում էր կատարելության որոնման արգասիք, քան հասարակ աշխատանքային օրենքների կիրառություն:
Հին Հունաստանի ճարտարապետություն, որը զարգացվել է հունարեն խոսող ժողովրդի (հելենների) կողմից, որոնց մշակույթը ծաղկել է մայրցամաքային Հունաստանում և Պելոպոնես թերակղզում, Էգեյան կղզիներում, Անատոլիայի և Իտալիայի հունական գաղութներում մ.թ.ա. 900-ից մինչև մ.թ. առաջին դարն ընկած ժամանակահատվածում, որոնցից մեզ հասած ամենահին ճարտարապետական շինությունները թվագրվում են մ.թ.ա. 600 թվականով։
Հին հունական ճարտարապետությունը առավել հայտնի է իր տաճարներով, որոնցից շատերը հիմնականում ավերված են, բայց ձևափոխություններ չեն կրում։ Երկրորդ հիշարժան կառույցը, որը հասել է մեզ, դա հելենիստական աշխարհի բացօթյա թատրոնն է, որը թվագրվում է մ.թ.ա. 350 թվականով։ Այլ ճարտարապետական կառույցների տեսակներին են վերաբերվում Պրոպիլեյ շքամուտքը, սյուներով շրջափակված (սթոա) Ագորա հրապարակը, քաղաքային խորհրդի շենքը (բուլետերիոն), քաղաքային հուշարձանը, հուշարձանային դամբարանը և մարզադաշտը:
Հին հունական ճարտարապետությունը յուրահատուկ է իր լավ ձևավորված
հատկանիշներով՝ և՜ կառուցվածքային, և՜ դեկորացիոն առումներով։ Դա հատկապես ճիշտ է տաճարների համար, որտեղ յուրաքանչյուր կառույց մտածված էր որպես լանդշաֆտի քանդակագործական տարր, որն հաճախ վեր է խոյանում բարձունքների վրա և վերջինիս համաչափությունների էլեգանտությունը հնարավորություն է ընձեռնում շինությանը բոլոր կողմերից դիտելուն։ Նիկոլաս Պևսներն ասել է. «Հունական տաճարի պլաստիկ ձևը մեր առջև բացում է ավելի ինտենսիվ, ավելի կենդանի կառույցի տեսք, քան ցանկացած ավելի ուշ ժամանակաշրջանի կառույց»։
Հին Հունաստանի ճարտարապետական ոճը բաժանվում է երեք ճյուղերի՝ դորիական սյունակայգ, իրոնիկական սյունակարգ և կորինֆական սյուանկարգ, որոնք հիմանարար ազդեցություն ունեն արևմտյան ճարտարապետության ավելի ուշ ժամանակաշրջանների վրա։ Հին հռոմեական ճարտարապետությունը զարգացել է հունականի բազայի վրա և նրա ազդեցությունը մինչև այժմ էլ նկատելի է նաև մեր օրերում։ վերածննդի ճարտարապետությունից կլասիցիզմի անցնելիս ոչ միայն պահպանել են Հունական ճարտարապետական ճշգրիտ ձևերն ու սյունակարգերը, այլև պահպանվել են ճարտարապետական գեղեցկության հասկացությունը և համաչափությունը։ Ճարտարապետական ոճերից հաջողված նեոդասական ճարտարապետությունը և հունական վերածննդի ճարտարապետությունը սերտորեն կապված են հին հունական ճարտարապետության հետ։
Հին Հունաստանի ճարտարապետության շինությունների վերականգման կամ վերակառուցման համար ժամանակակից տեխնոլոգիաները, ներառյան 3D և վիրտուալ մոդելավորումը, մեծ հեռանկար են բացում։
Պարթենոն: Ցուցադրված է հին հունական ճարտարապետության ընդհանուր կառուցվածքային առանձնահատկությունները. կրեպիդոմա, սյուներ, վերնախարիսխ, ֆրանտոն
Էրեխտերիոն: Որմածք, դուռ, քարե լինտել, առաստաղ
Աֆեի տաճարը: Սյունասրահային սյուները 2 շարքով վեր են բարձրանում, որպեսզի պահեն տանիքը
Հեփեստոսի տաճար: Ռելիեֆային դորիական սյուներ
Հունական տաճարների կառուցվածք, որմածք, բացվածքներ և տանիք
© ООО «Знанио»
С вами с 2009 года.