Агрессия
Оценка 4.9

Агрессия

Оценка 4.9
docx
06.06.2020
Агрессия
Ագրեսիա.docx

Ագրեսիա

 

Ագրեսիվությունն     ուսումնասիրող   տեսությունները

                   
     
Ագրեսիան  դրդապատճառային  վարք  է, որը  շատ  հաճախ  կարող  է  վնաս    պատճառել մեկ  այլ օբյեկտի  կամ  մարդկանց, ովքեր  իրենց մոտ  դեպրեսիա , անհարմարություն, լարվածություն, ճնշված վիճակ են  առաջացնում: ՙԱգրեսիա՚ հասկացությունը  գրականության  մեջ օգտագործելով  որոշ  հետազոտողներ  հասկանում  են   ուժեղ  ակտիվություն, ինքնահաստատման  ձգտում : Ագրեսիա  ասելով  հասկանում  են  նաև թշնամության  փաստեր, ջարդեր, այսինքն  գործողություններորոնք առաջացնում  են  կենդանի կամ  անկենդան  օբյեկտների  քայքայում:    Միևնույն  ժամանակ  հեղինակները  առանձնացնում  են  ՙագրեսիա՚  հասկացությունը  որպես վարքի  ձև  և ՙագրեսիվությունը՚  որպես անձի  հոգեկանի  վիճակ: Ընդ  որում  ագրեսիային բնորոշողը  համարվում  է  վարքը, որը  վնաս  է  հասցնում: Այդ վնասը կարող է  լինել  ինչպես ուղղակի, այնպես էլ  անուղղակի ,օրինակ    բամբասանք  տարածելըՙԱգրեսիա՚  հասկացությանը  որպես  հոմանիշներ օգտագործվում են ՙդեստրուկտիվություն՚,ՙչզսպվածություն՚ՙդաժանություն՚   հասկացությունները, իսկ   ՙագրեսիվությունը՚  համարվում  է  hակվածություն կոնֆլիկտային վարքի կամ  ձգտում ջարդելու  : Ն.Դ.Լևիտովը  ագրեսիվության  վիճակը  նկարագրում  է որպես ինքնակառավարումը կորցնելու  հետևանքով   առաջացած  զայրույթի  զգացում :
       
Բազմաթիվ հոգեբաններ են անդրադարձել ագրեսիայի ուսումնասիրման խնդրին, օրինակ Ֆրոյդը, Ա.Բասը, Լ.Բերկովիչը: Ա. Բասը   առաջ քաշեց  ինստրումենտալ և թշնամական  ագրեսիա  հասկացությունները: Է.Ֆրոմը առանձնացրեց ագրեսիայի բարորակ և չարորակ տեսակները: Ագրեսիան կարող է  լինել  ինչպես  կանխամտածված, այնպես  էլ  ոչ  դիտավորյալ:


 
 
Ա.Բասը  և Ա.Դարկը առանձնացրել են ագրեսիայի հինգ տեսակ.
     
1-ֆիզիկական  ագրեսիա
      2-գրգռվածություն (բռնկում,կոպտություն)
      3-խոսքային  ագրեսիա
      4-անուղղակի  ագրեսիա  (ուղղորդված կամ չուղղորդված)
      5-նեգատիվիզմ 
      Հոգեվերլուծական մոտեցումը ագրեսիան դիտարկում է  պայքարելու բնազդ ,որը  վերականգնվում  էԱգրեսիայի  ուսումնասիրման առաջին փորձերը  պատկանում են Ֆրոյդին:Ժամանակի ընթացքում անհատի մոտ կուտակված ագրեսիվ էներգիան  դուրս է գալիս պայթյունի միջոցով, եթե նախորդ պայթյունից հետո ավելի երկար ժամանակ է անցել, ապա սպասվելիքը հնարավոր է անցնի սպոնտան ձևով և գրգռիչ չլինի:
  Էթիոլոգիական մոտեցմանը հետևելով Կ.Լորենցը գտնում էր, որ   բնածինագրեսիան գտնվում  է  սիրո, ընկերական հարաբերությունների ճնշման տակ:

                                                                     
  
  1.1       
Զ.Ֆրոյդի  և  Կ.Լորենցի    տեսությունների  համեմատական                     
                                       
վերլուծությունը
 
    Այս  հայտնի հոգեբանների տեսությունները հարաբերելիս նրանց միավորողը     հանդիսանում  էր  ագրեսիվության  հիդրավլիկ տեսությունը:
Մյուս հարաբերություններում նրանց հայացքները բևեռայնորեն  տարբեր էին : Զ.Ֆրոյդը  առաջ  էր  տանում   ավերող   բնազդի   հիպոթեզը , իսկ  Կ.Լորենցը  այդ  հիպոթեզը  կենսաբանական  մակարդակում  համարում էր չափազանց     անընդունելի: Ըստ Կ.Լորենցի, ագրեսիվ բնազդը ծառայում է կյանքի  գործին,   իսկ Զ.Ֆրոյդի մոտ նույն բնազդը ծառայում է  մահվանը: Զ.Ֆրոյդը և Կ.Լորենցը  գտնում էին, որ վատ է, եթե ագրեսիան չի դառնում գործողություն և ագրեսիայի դուրս չմղելը առաջացնում է հիվանդություն:
 Ժամանակակից  քաղաքակրթության  ցանկացած  ներկայացուցիչ  տառապում  է  բնազդային-ագրեսիվ  գործողությունների    դրսևորման անբավարար  հնարավորությունից: Երկու հետազոտողներն  էլ տարբեր ճանապարհներով    կազմեցին  նույն պատկերացումը մարդու  մասին  որպես մի էակի,որի  մոտ առաջացած ագրեսիվ-դեստրուկտիվ էներգիան երկար ժամանակ չի  կարող  գտնվել  հսկողության  տակ: Եթե  կենդանու  մոտ  այդ էներգիան  ընդամենը ՙչարություն՚ է ,ապա  մարդու  մոտ այն  վերածվում  է  իսկական  չարիքի, թեպետ ,ըստ Կ.Լորենցի, այն չունի   չարորակ  արմատներ:
   Ագրեսիվությունը, ինչպես վարքի մնացած ձևերը, ձեռք բերովի է և   առանձնանում է նրանով, որ մարդը ձգտում  է ձեռք բերել առավելագույնը:
   
   
      1.2   Ֆրուստրատիվ   ագրեսիվության  տեսությունը

Գոյություն ունեն ագրեսիվության պրոբլեմի հետազոտության բազմաթիվ բիհևյորիստական  մոտեցումներ, բայց  ագրեսիայի  և  բռնության  միակ ընդհանուր  տեսությունը  հանդիսանում  է  Ջոն  Դոլլարդի  տեսությունը, որն  ուղղված  էր ցանկացած   ագրեսիայի  պատճառի  բացահայտմանը:
Ջ.Դոլլարդը  ագրեսիան  դիտում  էր  որպես ֆրուստրացիայի հետևանք և մարդը, ով ֆրուստրացիա  է զգացել ունի ագրեսիայի  հակում: Ագրեսիվ վարք  կարող  է  առաջացնել  ինչպես  արտաքին  գրգռիչները, այնպես էլ պատժվելու  վախը: Ջ.Դոլլարդից  երկու  տարի  անց  այս  տեսության   հեղինակներից  մեկը` Ն.Ե.Միլլերը, լրացումներ  կատարեց  և  գրեց, որ ֆրուստրացիան  կարող է առաջացնել տարբեր ռեակցիաներ և դրանցից մեկն  էլ  ագրեսիվությունն  է:Ն.Ե.Միլլերը  առաջ  քաշեց համակարգված մոդել  այնպիսի   իրավիճակներում, երբ   անհատները   դրսևորում են ագրեսիա,այստեղ զոհի ընտրությունը պայմանավորված է երեք գործոններով.
1-ագրեսիայի  դրդող  ուժից
2-տվյալ  վարքը  արգելակող  գործոնների  ուժից     
3-յուրաքանչյուր զոհի պոտենցիալի  և   ֆրուստրատիվ գործոնի   նմանությունից:
   Ինչպես գրել է Ա.Բասը, այս տեսությունը չնայած իր բացառիկության ճանաչում ստացավ համարյա  բոլոր  հոգեբանների  կողմից: Ինքը` Ա.Բասը,քննադատություն արեց և գրեց,որ իրականում ֆրուստրացիան ագրեսիվության բազմաթիվ վնասակար գրգռիչներից է,ընդ որում  ոչ ամենաուժեղը: Ֆրուստրացիան ունի երկու հիմնական նշանակություն.
1-նպատակաուղղված  գործունեության  դադարեցում
2-ֆրուստրացիան  որպես կրքի,ցանկության մերժում
       Եթե մարդը չկարողանար հայտնաբերել ընդունակություններ, որոնք  կհաղթահարեին ֆրուստրացիաները, ապա, հավանաբար, նա չէր կարող կատարելագործվեր: Կյանքի փորձը ցույց է տալիս, որ ամեն օր մարդիկ տանջվում  են, երբ մերժում են ստանում և հաճախ  ագրեսիվ ռեակցիա     են դրսևորում: Իրականում կոնկրետ անձի համար կարևոր դեր ունի ֆրուստրացիայի  հոգեբանական նշանակությունը, որը, կախված լինելով ընդհանուր վիճակից,կարող է տարբեր լինել: Օրինակ, եթե երեխային արգելում  են  կոնֆետ  ուտել, ապա  այդպիսի  ֆրուստրացիան կարող է և ագրեսիվ ռեակցիա չառաջացնել,քանի որ ծնողները սիրում են նրան:
  Բայց երբ այդ արգելքը  հանդիսանում է  ծնողական  վերաբերմունքի ձև կամ երեխայի ներկայությամբ փոքր  քրոջը կոնֆետ  են  տվել,իսկ իրեն` ոչ, ապա այդպիսի իրավիճակը կարող է առաջ բերել զայրույթի իսկական  պայթյուն: Այս  դեպքում ,սակայն, ագրեսիվություն  առաջացնողը  ոչ թե ֆրուստրացիան  է, այլ իրավիճակը, որտեղ  առկա  է անարդարության  տարրը:
Ֆրուստրացիայի  հետևանքները  և  ինտենսիվությունը կանխատեսելու համար կարևոր  գործոն  է   հանդիսանում  անհատի  բնավորությունը: Բնավորությունից  է  կախված  առաջին հերթին  այն, թե  ինչն է նրանում ֆրուստրացիա առաջացնում, և երկրորդ`որքան հաճախ նա կպատասխանի ֆրուստրացիային:
Բիհևյորիստ Ա.Բասը ևս անդրադարձել  է  այս  խնդրին,սկիզբ  դնելով ագրեսիայի  բիհևյորիստական  տեսությանը:

1.3  Ագրեսիայի ուսումնասիրման  բիհևյորիստական   տեսությունը


  Ա.Բասը  ագրեսիան  դիտում  էր  որպես  գրգռում  առաջացնող և ուրիշ օրգանիզմներին  վնասվածք հասցնող  վարք: Նա ամբողջովին  չի  հրաժարվում պրոբլեմի ուսումնասիրման հոգեվերլուծական մոտեցումից և ՙդրդապատճառ՚ ասելով  ի նկատի  ուներ  գիտակցական շարժառիթը:
Ա.Բասը  ճիշտ  էր ,երբ  պնդում էր, որ պատճառը  դա  յուրաքանչյուրի անձնական  գործն  է, որը  կարող  է  ստանալ  կամ  չստանալ բառային արտահայտություն: Հենց  դրանում էլ կայանում էր բիհևյորիզմի դիլեման, քանի  որ  այն  չի  ենթադրում  անալիզի  համար ոչ  վերբալ տվյալների մեթոդը: Ա.Բասը հարկադրված էր սահմանափակել իր հետազոտությունը այն տվյալներով, որոնք նրան հասու են և որոնք սովորաբար չափազանց կոպիտ  են  ու  մակերեսային, այդ  իսկ  պատճառով  անբավարար  են տեսական  վերլուծության  համար:
      Այդ իսկ պատճառով,անկախ ագրեսիվության պրոբլեմի բիհևյորիստական  հետազոտության արդյունքների կարևորությունից,   բիհևյորիստներին հաջողվել  է  ձևակերպել  ընդհանուր  հիպոթեզ   բռնության  տանող  սուր  ագրեսիվության  առաջացման  մասին:
      Մեգարժեն  իր  աշխատության  հավելվածում  գրել է, որ միայն հաշվված հետազոտողներ են փորձել վերստուգել առկա տեսությունները բռնության վերաբերյալ: Մասնավոր պրոբլեմի էմպիրիկ հետազոտությունները ընդհանուր առմամբ ծառայել են տեսության ճշգրտման գործին, իսկ  լուրջ տեսաբանները առավել հաճախ ուսումնասիրում էին ագրեսիվ վարքի համեմատաբար թեթև  տեսակները: Ինչն  էլ ապացուցում  է, որ բիհևյորիստական  ուղղությունը  այնքան էլ նպատակահարմար չէ  ագրեսիվությունը  բացահայտելու համար:
  Ա.Բանդուրան գտնում էր,որ ագրեսիվ վարքը իրենից ներկայացնում է  հմտությունների մի համակարգ,որը պահանջում է իրենից երկարատև և բազմակողմանի  ուսուցում, իսկ խրախուսանքն  ու պատիժն  էլ  հանդիսանում են ագրեսիվ վարքի կարգավորիչներ, պատասխանում են դեստրուկտիվ տենդենցի  ուժեղացման  կամ  վերահսկման համար:
     
      Գոյություն  ունեն ագրեսիվ գործողության հետևյալ ձևերը.
1-նեգատիվ-պոզիտիվ
2-բացահայտ  և  թաքնված
3-խոսքային  և ֆիզիկական
4-ուղղակի  և  անուղղակի
5-թշնամական  և  ինստրումենտալ
6-անձի կողմից ընդունելի և անընդունելի

Ագրեսիայի  առավել հայտնի ,սովորական դրսևորումներից է ձայնի տոնի բարձրացումը, բացասական գնահատականը, վիրավորանքը, սպառնալիքը, ֆիզիկական ուժի կիրառումը   և այլն:
Ագրեսիվ   վարքի թաքնված  ձևերից  է ինչ-որ մեկին դիտավորյալ վնաս պատճառելու նպատակով  նրա հետ  շփումից հրաժարվելը:
Ագրեսիան  կարող է ուղղված լինել.
-ընտանիքից  դուրս շրջապատող  մարդկանց
-հարազատ որևէ մարդու
-կենդանիներին
-ինքն իրեն
-շրջապատող առարկաներին
-երևակայական առարկաներին  (ագրեսիվ բովանդակությամբ նկարներ կամ համակարգչային խաղեր դիտելով)
Հատուկ վտանգավորություն է իրենից ներկայացնում  ագրեսիվությունը երեխաներին ուղղված : Առավել հաճախ  ագրեսիվությունը  կրում է խոսքային  և  վարքային  բնույթ:Ինչքան բարձր  է ֆրուստրացիայի մակարդակը, վիրավորանքի, անհաջողության զգացումը, այնքան անսպասելի է հետևանքը և ագրեսիվության  մակարդակը:   
Երեխաների մոտ ագրեսիվ վարքը կարող է ունենալ պաշտպանական նշանակություն  և հոգեբանական  պաշտպանական  մեխանիզմները  արդարացնում են նրա  ագրեսիվ  վարքը: Յուրաքանչյուր  տարիքային  փուլ  ունի զարգացման իր սպեցիֆիկ ձևը:Տարիքային պահանջներին հարմարվելը  հաճախ  կարող  է  ուղեկցվել  ագրեսիվ  ռեակցիաներով:Տարիքային ճգնաժամերը, որոնք ուղեկցվում  են ագրեսիայի աճով,կապված են նոր  պահանջմունքների հայտնվելու  հետ,որոնք չեն  բավարարվում առկա հարաբերություններում ու կարողություններում: Փոքր երեխաները  ցանկանալով  պահպանել  ծնողական  սերը, հակված են դաժանություն  ցուցաբերել  փոքր  քրոջ  կամ եղբոր  նկատմամբ: Ագրեսիվության գագաթնակետին  փոքր  երեխաները հասնում են  երեք տարեկանումերբ, գտնվելով անծանոթ միջավայրում  կամ մանկապարտեզում ,նրա մոտ անպաշտպանությունից  վախեր  է  կուտակվում: Ցանկանալով  ազատվել  այդ վախերից`նա  դրսևորում  է  պաշտպանական-ագրեսիվ  վարք: Վախերից ազատվելու այլ ձև  է ագրեսիան  իր նկատմամբ`աուտո-ագրեսիա, որը դրսևորվում է տարբեր  կերպ ,օրինակ ինքնաավիրող ֆանտազիաներով ու ինքն իրեն  պատժելու գաղափարներով:


 

Ագրեսիա Ագրեսիվությունն ուսումնասիրող տեսությունները Ագրեսիան դրդապատճառային վարք է , որը շատ հաճախ կարող է վնաս պատճառել մեկ այլ օբյեկտի կամ մարդկանց , ովքեր իրենց մոտ…

Ագրեսիա Ագրեսիվությունն ուսումնասիրող տեսությունները Ագրեսիան դրդապատճառային վարք է , որը շատ հաճախ կարող է վնաս պատճառել մեկ այլ օբյեկտի կամ մարդկանց , ովքեր իրենց մոտ…

ժամանակ է անցել , ապա սպասվելիքը հնարավոր է անցնի սպոնտան ձևով և գրգռիչ չլինի : Էթիոլոգիական մոտեցմանը հետևելով Կ . Լորենցը գտնում էր , որ…

ժամանակ է անցել , ապա սպասվելիքը հնարավոր է անցնի սպոնտան ձևով և գրգռիչ չլինի : Էթիոլոգիական մոտեցմանը հետևելով Կ . Լորենցը գտնում էր , որ…

Ն . Ե . Միլլերը , լրացումներ կատարեց և գրեց , որ ֆրուստրացիան կարող է առաջացնել տարբեր ռեակցիաներ և դրանցից մեկն էլ ագրեսիվությունն է :…

Ն . Ե . Միլլերը , լրացումներ կատարեց և գրեց , որ ֆրուստրացիան կարող է առաջացնել տարբեր ռեակցիաներ և դրանցից մեկն էլ ագրեսիվությունն է :…

օրգանիզմներին վնասվածք հասցնող վարք : Նա ամբողջովին չի հրաժարվում պրոբլեմի ուսումնասիրման հոգեվերլուծական մոտեցումից և ՙդրդապատճառ՚ ասելով ի նկատի ուներ գիտակցական շարժառիթը : Ա . Բասը…

օրգանիզմներին վնասվածք հասցնող վարք : Նա ամբողջովին չի հրաժարվում պրոբլեմի ուսումնասիրման հոգեվերլուծական մոտեցումից և ՙդրդապատճառ՚ ասելով ի նկատի ուներ գիտակցական շարժառիթը : Ա . Բասը…

- ընտանիքից դուրս շրջապատող մարդկանց - հարազատ որևէ մարդու - կենդանիներին - ինքն իրեն - շրջապատող առարկաներին - երևակայական առարկաներին ( ագրեսիվ բովանդակությամբ նկարներ կամ…

- ընտանիքից դուրս շրջապատող մարդկանց - հարազատ որևէ մարդու - կենդանիներին - ինքն իրեն - շրջապատող առարկաներին - երևակայական առարկաներին ( ագրեսիվ բովանդակությամբ նկարներ կամ…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
06.06.2020