Агрессия как самоутверждение
Оценка 4.9

Агрессия как самоутверждение

Оценка 4.9
docx
06.06.2020
Агрессия как самоутверждение
Ագրեսիան որպես ինքնահաստատում.docx

Ագրեսիան  որպես  ինքնահաստատում



Ագրեսիան  որպես  ինքնահաստատում  տեսությունը  հաստատում  է  գտնում  տղամարդկային  հորմոնների  և  ագրեսիվ  վարքի  միջև  փոխհարաբերությունների  դիտարկումներում: Շատ  էքսպերիմենտներում  ապացուցվել  է, որ  տղամարդկային  հորմոնները  հաճախակի  են  առաջացնում  ագրեսիվություն, իսկ  կանացի  հորմոնները  արգելակում  են     ագրեսիվ  վարքըԻնքնահաստատման  ագրեսիայի  զարգացման  աստիճանը  յուրաքանչյուր  մարդու  մոտ  դրսևորվում  է  կոնկրետ  նևրոտիկ  ախտանիշներով, ինչպես  նաև  անձի  ամբողջական  կառուցվածքում  մեծ  դեր  է  խաղում: Երկչոտ, բարդույթավորված  մարդը  տառապում  է  անհրաժեշտ  ակտիվության  անբավարարությունից  այնպես, ինչպես  նևրոտիկը: Անհատի  մոտ  ինքնահաստատման  ագրեսիան  նվազեցվող  գործոն  է  հանդիսանում  հեղինակության մթնոլորտը  ընտանիքում  և  հասարակությունում, որտեղ ինքնահաստատման   պահանջմունքը  նույնացվում  է  մեծերին  չենթարկվելու  մեղքի  հետ  և  վերածվում  է  ըմբոստության:
Մանկավարժը  ամեն  քայլի  բախվում  է  երեխաների  ամենատարբեր  արարքների  հետ , և  պետք  է  նա  արձագանքի  դրան  կամ  դրականորեն, կամ  բացասականորեն: Դրական  գնահատականը, լինի  հաճելի,թե  տհաճ, աշակերտը  գնահատում  է  որպես  ճշմարիտ, իսկ  երբ  գնահատականը  բացասական է, ապա  այն  դիտում  է  որպես  անարդարացի: Դա  նրան  ոչ  միայն  վշտացնում  է, այլև  նրա  մոտ  առաջացնում է վիրավորվածություն, չարություն: Նման  աշակերտի  վարքը  դառնում  է  ավելի  վատը: Որպեսզի  ճիշտ  վերաբերենք  երեխաների  գործողություններին, կարևոր  է  հասկանալ  նրանց  հոգեկան  վիճակը, որով  պայմանավորված  է  նրանց  արարքը:
Հաճախ  երեխաների  խախտումները  և  արարքները  պայմանավորված  են  լինում  կամ  հոգեկան  վնասվածքովկամ  հետաքրքիր  ինչ-որ  գործունեությամբ, կամ  ինչ-որ  ուժեղ  զգացման  հետևանքով  առաջացած տրամադրությամբ: Արարքի դրդապատճառը  միանգամից  հեշտ  չէ  բացահայտել, դրան  նպաստում  է  աշակերտի անկեղծ խոստովանությունը: Եթե  աշակերտը  տեսնում  է, որ  ձգտում են  իրեն  հասկանալ  և  չեն  կասկածում  կանխամտածված  վատ  արարք  կատարելու  մեջ,հանգստանում  է,դադարում  է  վախենալ  և  ամփոփվել  իր մեջ: Այս  դեպքում  դրդապատճառը  բացահայտվում  է  առանց  դժվարության: Երեխաների  կողմից  որոշ  կանոնների  խախտումները  պայմանավորված  են  բնազդներով: Օրինակ, երբ  փողոցից  բարձր  ձայներ  լսելով   երեխաները  թեքվում  են  այդ  ուղղությամբ /այստեղ  արտահայտվում  է  կողմնորոշման  ռեֆլեքսը/ : Հաճախ  ուժեղ  տպավորությունների  ազդեցության  տակ  երեխաները  իմպուլսիվ  գործողություններ  են  կատարում, չհասցնելով մտածել նրանց  հետևանքների  մասին  և  հաճախ  երկար  ժամանակ  զղջում  են  և  ցանկանում  ուղղել  իրենց  սխալները: Դպրոցական  կյանքում  նման  գործողություն  է համարվում  իրեն  չուղղված  հարցին  տեղից  պատասխանելը, առաջին  դասարանում  դասի  ժամին  սնվելըհետաքրքիր  խաղալիքով  խաղալը, ուրիշի  իրերը  յուրացնելը: Ֆիզիոլոգիայում  դա  բացատրվում  է  գլխուղեղի  մեծ  կիսագնդերի  կեղևի,   մասնավորապես  երկրորդ  ազդարարային  համակարգի կողմից  վերահսկվող  արգելակման  թուլությամբ : Իմպուլսիվությունը  չվերացնելու  դեպքում  դառնում  է  բնավորության  գիծ, իսկ  երեխաների  մոտ  դրա  վերացնելը  իրականացվում  է  դաստիարակության  միջոցով, երբ  զարգանում  է նրանց  զսպվածությունը, ինքնատիրապետումը: Դրան  հասնում  են   երեխաներին  մտածել  տալու  և  արարքները       հիմնավորելու, բռնկումները  զսպելու, կատարած  արարքի  համար  պատասխանատվություն  կրելու  և  կարգուկանոնին  հետևելու  միջոցով:
Նեգատիվ  արարք  է  համարվում  այն, երբ  մարդը  գտնվելով  ուժեղ  վիրավորանքի  ազդեցության  տակ  ինչ-որ  մեկի  նկատմամբ  չարություն  է  անում: Նեգատիվ  գործողությունը  կարելի  է  դիտարկել  որպես  աֆեկտի  հատուկ  ձև, քանի  որ  դրդապատճառ  է  հանդիսանում  շատ  ուժեղ  զգացումը, և  գործողության  նպատակը  այդ   զգացումից  է  առաջացել:
Աֆեկտիվ  գործողությունները  ծագում   են  ուժեղ, բուռն  ընթացող  և  համեմատաբար  կարճատև  հուզական  ապրումներից, որոնք  աֆեկտ  են  կոչվում:
Աֆեկտի  ժամանակ էքսպրեսիվ  կտրուկ  ժեստերի, լացի, երբեմն  անսովոր  շարժումների  հետևանքով  փոխվում  է մարդու շնչառությունը, սրտի  աշխատանքը, արյան  բաղադրությունը: Կամային  ջանքեր  գործադրելով  լիովին  կարելի  է  զսպել  աֆեկտիվ  գործողություններըհատկապես  սկզբնական  փուլում: Երեխաների  մոտ   աֆեկտի  ճնշում  է  լինում, երբ                             նրանց  ուշադրությունը  կենտրոնանում  է  մի  նոր  օբյեկտի  կամ  նոր  գործունեության  վրա: Ինչպես  գիտենք, երեխաները  տպավորվող  են, նրանց  հեշտ  է  ուրախացնել  ուշադրություն  դարձնելով, գովեստով, բայց  և  հեշտ  է  վիրավորել  մականունով  դիմելով: Վիրավորանք  է  առաջանում  նաև  անարդարացիորեն  մեղադրելուց  և  պատժելուցԵրեխաները  վրեժխնդրությամբ  են  լցվում  մանկավարժների  նկատմամբ  և  եթե  մանկավարժը  շարունակի  պատժել    երեխային, նրանց  միջև  կոնֆլիկտը  կսրվի  և  հնարավոր  է  երեխան  կամավոր  լքի  դպրոցը, կամ  անի  այնպիսի  բան, որի  համար  կհեռացվի: Որպիսի  այդպիսի  ավարտ  չունենա  իրավիճակը`   մանկավարժը  պետք  է  փոխի  տակտիկան  և  նոր  հարաբերություններ  հաստատի, վստահություն  ու  հարգանք  առաջացնի, բարություն  դրսևորի: Բացի  այդ  պետք  է  դպրոցականին  հեռու  պահել  վտանգավոր, հանցավոր  հակումներով  ընկերներից, մարդկանցից:
Եթե  երեխան  օրվա  ճիշտ  ռեժիմին  մշտապես  հետևի, ապա  նրա  մոտ  կձևավորվի  կազմակերպված  վարք, բացասական  սովորույթները, լացը, նեգատիվիզմը  կոչնչացվի: Երեխան  ընտանիքում  հատուկ  ռեժիմի  է  հարմարվում, իսկ  երբ  այդ  միջավայրում  ինչ-որ  բան  է  փոխվում, այդ  ժամանակ  նրա  վարքում  տեղի  է  ունենում  շեղումներ: Այդ  ժամանակավոր  շեղումները  երբեմն  ուղեկցվում  են  բացասական  ռեակցիաներով  ( օրինակ գրգռվածություն): Երևույթը  բացատրվում  է  նրանով, որ  երեխայի  համար  դժվար  է  նոր  սովորույթներին հարմարվելը: Եվ  եթե  այդ  փոփոխությունները  տեղի  են  ունենում  ոչ  հաճախակի, ապա    երեխայի  մոտ  վերականգնվում  է  հավասարակշիռ  պահվածք  և  նա  հարմարվում  է  կյանքի  նոր  պայմաններին  առանց բացասական  հետևանքների: Երեխային  շրջապատում  են  նոր  մարդիկփոխվում  է  իրավիճակը, դաստիարակության  ձևերը:
   Երեխան, եթե  տեսնում  է, որ  միջավայրում ագրեսիան թույլատրելի  է,   ապա  նա  որպես  զոհ  ընտրում  է  իրենից  ավելի  թույլին: Նա  հասկանում  էոր  ֆիզիկական  ագրեսիան  այլ  մարդկանց  վրա  ազդելու  միջոց  է, և  երեխաների  հետ  շփվելիս  կարող  է  ընտրել  վարքի  այդ  ձևը:
Եթե  պատիժը  շատ  է  գրգռում  և  վշտացնում  երեխաներին,նրանք  կարող  են  մոռանալ, թե  ինչն  է  պատճառը  ծնողների  բարկության: Բասը  և  Պերրին  գտնում  էին, որ  ցավից  է  երեխան  մոռանում  իրեն  պատժելու  պատճառի  մասին: 6-7 տարեկան  երեխաների  մոտ  ինտենսիվ  կերպով  զարգանում  է   նյարդային  համակարգը, շնչառական, սիրտ- անոթային  համակարգըէնդոկրին  համակարգը: Մի  կողմից  երեխաները  ավելի  ուժեղ, համբերատար  են  դառնումմյուս  կողմից  հուզական  լարվածություն  է  ստեղծվում:   Ինչ  վերաբերում  է  հոգեկան  գործընթացներին, ապա  ուշադրությունը  կրում  է  ոչ  կամածին  բնույթ  և  աստիճանաբար  կայունանում  էՈւշադրությունը  զարգացնելու  դժվար  պահը  կապված  է  նրա  հետ, որ  երեխաները  առաջին  անգամ  գիտակցաբար  կառավարում  են  իրենց  ուշադրությունը  կոնկրետ  առարկաների  վրա    այն  բևեռելովԱյս  դեպքում  ուշադրությունը  ոչ  կամածինից  դառնում  է  կամածին:
Հիշողությունը  ևս  ոչ  կամածին  բնույթ  է  կրում: Երեխան  ավելի  լավ  հիշում  է  փաստերը, որ  իր  համար  հետաքրքիր  է, տպավորիչ:
Երևակայության  ձևավորումը  կախված  է  խոսքի  զարգացումից: Այս  տարիքում  ընդլայնում  է  արտաքին  միջավայրի  հետ  երեխայի  շփման  հնարավորությունը  և  մտածողության  հետ  միասին  հանդիսանում  իրականությունը  ճանաչելու  միջոց:
Ինքնագնահատականի  սկզբնական  հիմքը  հանդիսանում  է  իրեն  ուրիշների  հետ  համեմատելու  կարողությունը:


 

Ագրեսիան որպես ինքնահաստատում Ագրեսիան որպես ինքնահաստատում տեսությունը հաստատում է գտնում տղամարդկային հորմոնների և ագրեսիվ վարքի միջև փոխհարաբերությունների դիտարկումներում : Շատ էքսպերիմենտներում ապացուցվել է , որ…

Ագրեսիան որպես ինքնահաստատում Ագրեսիան որպես ինքնահաստատում տեսությունը հաստատում է գտնում տղամարդկային հորմոնների և ագրեսիվ վարքի միջև փոխհարաբերությունների դիտարկումներում : Շատ էքսպերիմենտներում ապացուցվել է , որ…

սխալները : Դպրոցական կյանքում նման գործողություն է համարվում իրեն չուղղված հարցին տեղից պատասխանելը , առաջին դասարանում դասի ժամին սնվելը , հետաքրքիր խաղալիքով խաղալը , ուրիշի…

սխալները : Դպրոցական կյանքում նման գործողություն է համարվում իրեն չուղղված հարցին տեղից պատասխանելը , առաջին դասարանում դասի ժամին սնվելը , հետաքրքիր խաղալիքով խաղալը , ուրիշի…

նրանով , որ երեխայի համար դժվար է նոր սովորույթներին հարմարվելը : Եվ եթե այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ հաճախակի , ապա երեխայի մոտ վերականգնվում…

նրանով , որ երեխայի համար դժվար է նոր սովորույթներին հարմարվելը : Եվ եթե այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ հաճախակի , ապա երեխայի մոտ վերականգնվում…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
06.06.2020