Bayi exanaki qerakanakan karg

  • pptx
  • 06.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Բայի եղանակները.pptx

Բայի եղանակի քերականական կարգը

Բայի եղանակի քերականական կարգը

Բայերը արտահայտում են գործողության հաստատ կամ ստույգ, ցանկալի, հրամայական, ենթադրական կամ պայմանական, անհրաժեշտ կամ հարկադրական լինելը:

Բայի եղանակի քերականական կարգը

Բայն ունի հինգ եղանակ՝

սահմանական,
ըղձական,
ենթադրական (պայմանական),
Հարկադրական
հրամայական:

Սահմանական եղանակ

ցույց է տալիս այնպիսի գործողություն, որը ստույգ կատարվել է, կատարվում է կամ կատարվելու է:

 
Օրինակ՝ Ձմեռը եկավ: Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում քաղաքի վրայով (Հ Թ):
Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչքերդ անզոր և անօգնական (Վ. Տ.):

Ըղձական եղանակը

ցույց է տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն:



Օրինակ՝ Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազարն էլ սրտանց քեզ մատաղ անեմ (Ավ Ի):

Ենթադրական եղանակը

ցույց է տալիս պայմանով, երբեմն՝ ենթադրաբար, հաճախ էլ՝ հաստատապես կատարելի գործողություն:
 
Օրինակ՝ Նա երևի կուզեր, որ ես էլ բյուզանդական հագուստեր հագնեի (Ս Զ):

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ (Հ. Շ.):
 

Հարկադրական եղանակը

ցույց է տալիս այնպիսի գործողություն, որի կատարումը անհրաժեշտ կամ հարկադրական է:

Օրինակ՝ Պիտի գոռամ, պիտ կրկնեմ անդադար՝ ազատություն (Մ. Ն.):
 

Հրամայական եղանակը

ցույց է տալիս գործողության կատարման հրաման , թելադրանք, խնդրանք, հորդոր:


Օրինակ՝ Դու հասկացի՛ր հենց այս գլխից , մի՛ մոռացիր երբեք , տղա՛ս,
Ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում, ոնց էլ շուռ տաս (Պ. Ս.)