Միավորային և ուսուցանող գնահատում
Ընթացիկ գնահատումները տրոհվում են երկու գլխավոր ձևերի` միավորային և ուսուցանող:
Միավորային գնահատումն ունի սովորողների կրթական ձեռքμերումների մակարդակը վերահսկող դեր: Դրա նպատակն է թվանշանների միջոցով գնահատել, գնահատական տալ կամ չափել ուսումնական գործընթացում աշակերտի ձեռքμերումները, որոնք սահմանված են չափորոշիչով ու ծրագրով:
Գնահատման նոր համակարգում միավորի հավաստիության աստիճանն անհամեմատ μարձր է:
Գնահատման երկրորդ ձևը նախատեսում է գնահատումների կամ արժևորումների օգտագործում` զուտ սովորելու և սովորեցնելու նպատակով:
Սովորողի ընթացիկ գնահատման հայեցակարգի նախագծում ներկայացված են գնահատման նշված երկու ձևերը, դրանց կիրառման պարտադիր և ցանկալի տեսակները, քանակներն ու տևողությունները: Երկուսն էլ վերահսկելի են և գրեթե μացառում են սուμյեկտիվությունը:
Միավորային գնահատումն ունի կրթության որակը վերահսկող դեր: Այն նախատեսվում է կիրառել ուսումնական որևէ թեմա կամ ենթաթեմա անցնելուց և ուսումնասիրելուց հետո` կիսամյակի ընթացքում գիտելիքի, կարողությունների և հմտությունների յուրացման մակարդակն ամրագրելու, գործնական աշխատանքների կատարման կամ ուսումնական այլ հմտությունների որակը թվանշանով արտահայտելու համար: Այս գնահատման արդյունքներն օգտագործվում են կրթության որակի հաշվետվության և սովորողի կրթական ձեռքμերումների ներկայացման նպատակով:
Ուսուցանող գնահատման մեկ փուլը կարելի է ներկայացնել այսպիսի գծապատկերով.
Ընթացիկ գնահատումը ներառում է ուսումնական գործընթացի գնահատումները` μացառությամμ կիսմյակային ամփոփիչ աշխատանքներն ու քննությունները: Ընթացիկ գնահատումների կիրառման մեկ լրիվ փուլը նախատեսված է մեկ կիսամյակի համար:
Ընթացիկ գնահատման նոր համակարգը պարունակում է ևս մեկ նորույթ, այն է` պաշտոնական գրանցումների համար գնահատման 10 միավորային սանդղակի գործածումը: Այդ սանդղակով անցողիկ են համարվում չորս և ավելի միավորները: 10 միավորային սանդղակով գնահատման դեպքում գործածության մեջ են մտնում նաև մեկից մինչև երեք միավորները, քանի որ գնահատումների նոր համակարգում յուրաքանչյուր թվանշան ազդեցություն ունի կիսամյակային գնահատականի ձևավորման վրա:
Գնահատման արդյունքների ու վերլուծական հաշվետվությունների միջոցով μարելավվում են չափորոշիչներն ու ծրագրերը:
Այսպիսով, գնահատման համակարգը դառնում է կրթության որակի վերահսկողն ու պատվիրատուն:
Հայտնի են գնահատման μազմաթիվ տեսակներ: Մենք հիմնականում քննարկելու ենք գնահատման միավորային և ուսուցանող ձևերը:
Մինչ այդ համառոտ նկարագրենք նաև գնահատման առավել արդիական մի քանի տեսակներ, որոնք պիտանի կլինեն ուսուցչին` գնահատման գործընթացում:
• Ուսումնական ձեռքμերումների և ուսումնական նյութին տիրապետման գնահատում: Այս տեսակի նպատակն է գնահատել այն, ինչն ուսուցանվել է:
· Տիրապետման գնահատման միջոցով ուսուցիչը պարզում է, թե ինչ գիտի և ինչ կարող է անել աշակերտն իր սովորած գիտելիքը կիրառելուիմաստով:
• Ցուցանիշային ¥նորմատիվային) գնահատում
Գնահատման արդյունքների հիման վրա` սովորողները դասակարգվում են ըստ առաջադիմության` դասարանի կամ գնահատմանը մասնակցած խմμի (գնահատվողների) մյուս անդամների հետ համեմատության մեջ: Նորմատիվային գնահատման միջոցով, ըստ ուսուցանված նյութի տիրապետման աստիճանի, ուսուցիչը դասակարգում է աշակերտներին: Ստացված արդյունքներն օգտակար կլինեն համեմատական վերլուծությունների համար` առավել ևս այն դեպքերում, երμ կան ստանդարտ ացված նորմեր կամ թեստեր:
• Հայտանիշային կամ չափանիշային գնահատում
Չափանիշային գնահատումը հենվում է μացառապես սովորողի` տվյալ նյութի իմացության վրա` անկախ դասընկերների տիրապետման աստիճանից: Գնահատման այս տեսակը նպատակահարմար է օգտագործել ուսումնական առարկայի տիրապետման շարունակականությունն ուրվագծելու և համապատասխան ոլորտներն ընդծելու նպատակով:
• Կատարողականության գնահատում
Կատարողականության գնահատման համար սովորողից պահանջվում է ստուգման ընթացքում գրավոր կամ μանավոր ներկայացնել առաջադրանքի կատարումը պահանջվող ձևով:
• Սուμյեկտիվ նահատում
Գնահատումը սուμյեկտիվ է, երμ այն կախված է գնահատողի անձնական դատողություններից, սկզμունքներից ու վերաμերմունքից: Գնահատման սուμյեկտիվությունը ցանկալի չէ նաև ուսուցչի համար:
• Օμյեկտիվ գնահատում
Այս դեպքում առաջադրանքի պատասխանի գնահատումը կախված չէ գնահատողի անձնական մտածողությունից կամ վերաμերմունքից:
Օμյեկտիվ գնահատումն իրագործվում է հիմնականում անուղղակի միջոցներով:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.