Эксперимент
Оценка 4.7

Эксперимент

Оценка 4.7
doc
04.06.2020
Эксперимент
GITAPORC.doc

Գիտափորձ

Հոգեբանության մեթոդները բաժանվում են 2 խոշոր խմբերի`  հիմնական մեթոդներ,  որի մեջ մտնում են դիտումը և գիտափորձը,  և  օժանդակ մեթոդներ (թեստերի, անկետաների,  զրույցի  մեթոդներ): Հոգեբանության հետազոտության  մեթոդների շարքում  իր ուրույն տեղն ունի  գիտափորձի մեթոդը: Ի տարբերություն  դիտման մեթոդի,  գիտափորձի մեթոդն ակտիվ մեթոդ  է:  Նրա նպատակն է ստեղծել պայմաններ  ուսումնասիրվող  երևույթները  կրկին  ակտիվորեն  առաջ  բերելու, դրանք  փոփոխության ենթարկելու և նորից ուսումնասիրելու  համար:

Տարբերում են գիտափորձի 2 հիմնական տեսակներ. լաբորատոր և բնական:

Լաբորատոր գիտափորձն առաջին անգամ ուսունմասիրել է  գերմանացի հայտնի հոգեբան  Վունդտը,  իսկ բնական  գիտափորձը` Լազուրսկին (1910թ.):

Լաբորատոր գիտափորձի բնորոշ հատկանիշը ոչ միայն այն է, որ  անց է կացվում լաբորատորիայում և հատուկ հոգեբանական սարքերի օգնությամբ և փորձարկվողի գործողությունները  որոշվում են հրահանգով, այլև այն, որ փորձարկվողը հատուկ վերաբերմունք (հարաբերություն) է հանդես բերում գիտափորձի նկատմամբ, նա գիտե, որ իր հետ փորձ են կատարում (թեև, որպես կանոն, նրան հայտնի չէ, թե այդ գիտափորձի  ընթացքում կոնկրետ ինչ է ուսումնասիրվում և ինչ նպատակով): Լաբորատոր գիտափորձի օգնությամբ  կարող են հետազոտվել ուշադրության հատկությունները, ըմբռնման, հիշողության առանձնահատկությունները և այլն: Ներկայումս լաբորատոր գիտափորձը հաճախ կատարվում է այնպես, որպեսզի նրանում մոդելացվեն գործունեության որոշ հոգեբանական կողմեր, երբ այդ գործունեությունը մարդը կատարում է իր համար սովորական պայմաններում (այսպես, էքսպերիմենտի ժամանակ կարող են մոդելավորել հուզական զգալի լարվածություն առաջացնող այնպիսի իրադրություններ, որոնց ընթացքում փորձարկվողը` մասնագիտությամբ օդաչու, պետք է կայացնի խելամիտ որոշումներ, կատարի բարդ և համաձայնեցվածության բարձր աստիճան պահանջող շարժումներ, հակազդի սարքերի ցուցումներին և այլն):

Բնական գիտափորձը` ըստ Լազուրսկու, պետք է բացառեր այն լարվածությունը, որն առաջանում է փորձարկվողի մոտ, երբ նրան հայտնի է իր փորձարկվող լինելը, և թույլ տար հետազոտությունը կատարել սովորական, բնական պայմաններում (դաս, զրույց, խաղ, տնային հանձնարարությունների կատարում և այլն): Բնական գիտափորձի օրինակ կարող է ծառայել նյութը հիշողության մեջ տևականորեն պահելու դիրքորոշումից մտապահման արդյունավետության կախվածության հետազոտությունը: Դպրոցականներին ծանոթացնում են այն նյութի հետ, որը պետք է սովորել, ընդ որում ուսուցիչն ասում է, որ հարցնելու են հաջորդ օրը: Մյուս խմբում, նյութը մատուցելով նույն պայմաններում, աշակերտներին ասում են, որ հարցնելու են մեկ շաբաթ հետո: Այդ բնական էքսպերիմենտի ընթացքում բացահայտվում են այն առավելությունները, որ տալիս է նյութը հիշողության մեջ երկար ժամանակ պահելու դիրքորոշումը:

Այն բնական գիտափորձը,որը լուծում է հոգեբանական և մանկավարժական խնդիրներ, կոչվում է հոգեբանա-մանկավարժական գիտափորձ կամ էքսպերիմենտ: Սրա դերը խիստ մեծ է այն դեպքերում, երբ ուսումնասիրվում են տարիքային տարբեր փուլերում սովորողների իմացական հնարավորությունները, դպրոցականի անձի ձևավորման կոնկրետ ուղիները պարզաբանելիս և այլն:

Լաբորատոր գիտափորձի և բնական գիտափորձի մեջ տարբերությունները ներկայումս մեծ չափով պայմանական են և չպետք է բացարձակացվեն:

Գիտափորձի անցկացման համար կարևոր են հետևյալ կանոնները.

·       Գիտափորձը պետք է մոդելավորի երեխայի կողմից խաղի,աշխատանքի,ուսումնական գործընթացում հոգեկան գործունեությունը

·       Գիտափորձը պետք է օգնի գտնել ոչ միայն խանգարված,այլև պահպանված հոգեկան գործընթացները

·       Փորձարարական միջոցները պետք է բացահայտեն հոգեկան խանգարումների որակական բնույթը

·       Փորձարարական, հոգեբանական հետազոտման արդյունքները պետք է ֆիքսվեն արձանագրություններում:


·      

Գիտափորձ Հոգեբանության մեթոդները բաժանվում են 2 խոշոր խմբերի` հիմնական մեթոդներ, որի մեջ մտնում են դիտումը և գիտափորձը, և օժանդակ մեթոդներ (թեստերի, անկետաների, զրույցի մեթոդներ): Հոգեբանության…

Գիտափորձ Հոգեբանության մեթոդները բաժանվում են 2 խոշոր խմբերի` հիմնական մեթոդներ, որի մեջ մտնում են դիտումը և գիտափորձը, և օժանդակ մեթոդներ (թեստերի, անկետաների, զրույցի մեթոդներ): Հոգեբանության…

առանձնահատկությունները և այլն: Ներկայումս լաբորատոր գիտափորձը հաճախ կատարվում է այնպես, որպեսզի նրանում մոդելացվեն գործունեության որոշ հոգեբանական կողմեր, երբ այդ գործունեությունը մարդը կատարում է իր համար…

առանձնահատկությունները և այլն: Ներկայումս լաբորատոր գիտափորձը հաճախ կատարվում է այնպես, որպեսզի նրանում մոդելացվեն գործունեության որոշ հոգեբանական կողմեր, երբ այդ գործունեությունը մարդը կատարում է իր համար…

Այն բնական գիտափորձը,որը լուծում է հոգեբանական և մանկավարժական խնդիրներ, կոչվում է հոգեբանա-մանկավարժական գիտափորձ կամ էքսպերիմենտ: Սրա դերը խիստ մեծ է այն դեպքերում, երբ ուսումնասիրվում են…

Այն բնական գիտափորձը,որը լուծում է հոգեբանական և մանկավարժական խնդիրներ, կոչվում է հոգեբանա-մանկավարժական գիտափորձ կամ էքսպերիմենտ: Սրա դերը խիստ մեծ է այն դեպքերում, երբ ուսումնասիրվում են…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
04.06.2020