Формы подачи информации

  • docx
  • 15.07.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 14141414.docx

Կդիտարկենք միայն ինֆորմացիայի այն տեսակները, որոնք տեխնիկական սարքերը (մասնավորապես համակարգիչը) ընկալում են.

 

Տեքստային ինֆորմացիա

Ինֆորմացիա, որը գրված կամ տպագրված է որևէ տառաթվային կամ նշանային համակարգի միջոցով՝ դասագրքում եղած տեքստը, շարադրությունը:

Թվային ինֆորմացիա

Բազմապատկման  աղյուսակը, հանրահաշվական օրինակը, ֆուտբոլային խաղի հաշիվը, գնացքի մեկնման չվացուցակը և այլն: Զուտ թվային ինֆորմացիա ավելի քիչ է հանդիպում, առավել հաճախ հանդիպում է ինֆորմացիայի ներկայացման համակցված տեսակը: Օրինակ՝ դուք ստանում եք հեռագիր. «Դիմավորեք սեպտեմբերի քսանին: Գնացքը կժամանի ժամը ութին »: Այս տեքստում քսանը և ութը գրված են բառերով, բայց մենք դրանք ընկալում ենք որպես թվեր:

Գրաֆիկական ինֆորմացիա

Նկարներ, սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ: Ինֆորմացիայի այսպիսի ներկայացումը ավելի հասանելի է, քանի որ անմիջապես տրվում է անհրաժեշտ պատկերը:

Ձայնային ինֆորմացիա

Այն ամենը, ինչ մենք լսում ենք՝ բանավոր զրույց, երաժշտություն, թռչունների դայլայլ, ավտոմեքենայի ազդանշան և այլն:

Տեսաինֆորմացիա

Գունային գրաֆիկա՝ զուգորդված ձայնով և տեքստով, շարժվող և եռաչափ պատկերներով:

 

Այն ինֆորմացիան, որը կարելի է համակարգչի օգնությամբ պահպանել, մշակել ու փոխանցել, կանվանենք տվյալ:

Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի ստացման, պահպանման, մշակման ու փոխանցման գործընթացը: