Изучение статей Мисака Мецаренца
Оценка 4.8

Изучение статей Мисака Мецаренца

Оценка 4.8
rtf
13.05.2020
Изучение статей Мисака Мецаренца
Մեծարենց 2017.rtf

      

        ՄԻՍԱՔ  ՄԵԾԱՐԵՆՑԻ  ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

                                                                                                                                                                    

Արյուն է եղել աշխարհում։ - Եղել է եղեռն ու կռիվ

Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։

Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,

Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։

Չարենց)

   Չարենցյան դիպուկ բնորոշմամբ երիտասարդ բանաստեղծի՝ Մ Մեծարենցի,  ստեղծագործական ուղին թեև կարճ, բայց արժեքավոր ու նշանակալից է։ Չնայած Մծարենցը ընդամենը 5-6 տարի նվիրեց իր  գրական  գործունեությանը  և  կյանքից  հեռացավ գրեթե պատանի հասակում, այնուամենայնիվ գրեց այնպիսի  քաղցրահունչ երգեր, որոնք բոլորն էլ Ակնա մտքի ծնունդներ են։ Սա կարևոր  նշում  է, քանի որ ծննդավայրի ազդեցությունը բավական մեծ էր Մեծարենցի աշխարհընկալման վրա։ Բացի ծննդավայրից, գրողի  աշխարհըմբռնման գլխավոր ազդակներից են Պոլսի միջավայրը,  ֆրանսիական գրականությունը և փոքր-ինչ անգլիական գրականությունը։  Թեև  նա  իր  հայրենի ծննդավայրում՝ Բինկյանում ապրեց  ընդամենը  9  տարի,  բայց նրա հիշողության մեջ ընդմիշտ մնաց իր  «մշկենի, ծաղիկ ու ծափ գյուղը»։ Նա մտովի թափառեց Արածանիի գետեզրին, լսեց նրա ջրերում բնակվող  փիրերի ձայնը, որոնեց բիբլիական անտառներում թևածող «անտես  ոգիներին» վայելեց Բինկյանի «երջանիկ գիշերները»Արդեն 1903թ-ի սկզբներին Մեծարենցը ստեղծագործական բավականաչափ փորձ  էր  ամբարել։ «Մասիս» շաբաթաթերթում Մեծարենցն սկսեց տպագրել իր բանաստեղծությունները, որի հետ կապված հետաքրքիր հուշ է թողել խմբագիր ու հրապարակախոս Արամ Անտոնյանը։ Բանաստեղծն իր նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում։ Արդեն մանուկ հասակից  ապագա  բանաստեղծը հոգեպես անխզելիորեն կապվում է գյուղական բնությանը։ 1903թ բանաստեղծություններն սկսում են տպագրվել Պոլսի հայ  պարբերական մամուլում(«Հանրագիտակ», «Մասիս», «Ծաղիկ»)։ 1902թ երևան է գալիս Մեծարենցի հիվանդությունը՝ թոքախտը։ Սկսվում է նրա կարճատև կյանքի  վերջին և ամենանշանակալից շրջանը՝ լի ստեղծագործական լարված  աշխատանքով։ Մեծարենցի բանաստեղծությունների շարքը կարող ենք  բաժանել 2 շրջանի։ Սկզբնական շրջանը խարխափանքի շրջանն  է, մյուսը՝  քիչ  թե շատ գիտակից է ու ինքնավստահ։ Աշխարհը Միսաքի մանուկ հոգու համար եղել է հրաշք հանելուկ, և ինչպես  բոլոր մանուկները, նա էլ  իր  փոքրիկ  աշխարհը տեսել է արտակարգ գույներով և մեծացած չափերով։ Մանուկ հոգուն կախարդել են  վարսաթափ ուռենիների կանացի նազանքը, ջերմային արևն ու տիվը։ Հենց առաջին գրքում արտացոլվում է տառապող մարդու դրաման՝ զանազան առնչությունների մեջ։ Էական բաղադրիչ է դառնում բնությունը, միայնակ պատանու ցավի մասնակիցը։ Մահվան տագնապը մարդուն հաճախ մղում է դեպի բնությունը, որը, ի վերջո, իր մեջ պարփակում է հավերժության  իմաստը։ Սակայն, որքան էլ Մեծարենցի ստեղծագործությունը հայ գրականության  եզակի  էջերից է, այնուամենայնիվ մեր ուսումնասիրության նյութը Մեծարենցի  գրաքննադատությունն է, քննադատական հոդվածները, որի մասին էլ և  կխոսենք։ Առաջին քայլերից Մեծարենցը շրջապատվում է աննպաստ մթնոլորտով։ Շատերն էին համակրում պատանի տաղանդին, բայց անհամեմատ համախմբված ու եռանդուն էին գործում տաղանդի  թշնամիները,  միջակությունները։ Հայհոյում էին ու հեգնում, ծաղրում էին անգամ պատկերները, բառերը։ Մեկը անվանում էր սիմվոլիստ, մյուսը՝ «ծիծաղելի կապկող մը», «սագի փետուր», մի ուրիշը մտքի չքավորություն։ Մեծարենցը պարտք չէր մնում ու տալիս էր արժանի պատասխան(«Ինքնադատության փորձ մը» հոդվածը գրել  է  1906թ հոկտեմբերին իր առաջին  բանաստեղծական  շարքի՝ «Ծիածանի»  առիթով)։

   Արևի և գարնան երգիչը բոլորից վաղ, բոլորից ավելի խորն է մերձենում մեծագույն սարսափին՝ մահվանը, հետևաբար բոլորից շուտ է հասկանում ճակատագրի դառը խորհուրդը։ Իսկ տառապանքի զգացողությունը նրան տալիս է վաղաժամ հասունություն և իմաստություն։ Բնությունը կարծես ուղղում է իր մեղքը վաղաժամ կարճելով նրա կյանքը՝ ժամանակից շուտ, շատ շուտ բերում է տաղանդի ու մտքի հասունացում։ Իր առաջին հրատարակությունները, որոնք իր առաջին արտադրությունները չեն, սակայն ունեն իրենց մեջ անարժեքները։ Հեղինակը արդեն խոհեմություն է ունեցել դրանք դուրս թողնել։ Դուրս թողնվելիք գործեր շատ կային, սակայն ինչպես հեղինակն է նշում, այնքան շատ է դրանց թիվը, որ հազիվ մի քանիսը պիտի մնան։ Բայց սա միայն հեղինակի անձնական կարծիքն է ու կա սահման, որտեղից անցնելու իրավունք չունի հեղինակը. այդ սահմանը ոչնչությունն է գծում, ուրեմն ինչ-որ աչքառու, բացարձակ ոչնչություն չէ, հեղինակը արտաքսել չի կարողանա։ Մեծարենցը ջանում էր էությունից դուրս ելնել։ Բանաստեղծը բնության ցոլացումը պետք է լինի, եթե ոչ՝ ապա բանաստեղծ չէ իրապես. քերթվածները պետք է ունենան տերևի թրթիռը, թռչունի դայլայլը, մարդկանց գորովը, դաշտերի զորությունը «Բանաստեղծը Սիրո կը նմանի, և իր պաշտոնն է ճամբաները լուսավորել։ Անիկա կ՚առնե կը տանի յուրաքանչյուր հոգի իրեն ճակատագրված վայրերեն և ցույց կու տա անոր հրեշտակային գանձեր» Բայց մի օր ներողամիտ ընթերցողը ավելի անխնա քննադատ դարձավ «Ի՜նչ հեգնություն է տարիներու ճշդացույց ապակիին մեջեն իր պզտիկությունը, իր ոչնչությունը դիտել, բայց այդ դառնությունը միևնույն ատեն առողջ քաջալեր մը, զտված հպարտություն մը չէ՞ միթե միշտ արհամարհել, նույնիսկ ատե՛լ կարենալ երեկի գոյությունն ու արժանիքը դեպի բարեշրջում առնված երջանիկ քայլին մեջ, օ՜հ, ինչքա՜ն զգացված վայելք մը ըլլալու է ասիկա»

   Մեծարենցը իր «Ինքնադատության փորձ մը» հոդվածում՝ «Ծիածանի» վերլուծության մեջ, դիպուկ ու խորն է բնութագրել մարդկային և բանաստեղծական տրամադրությունների բուն ընթացքը, հոսանքը, տիրապետող ուղղությունը։ Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր է աղերսանքներով, հոգսերով, ցավերով ու երբեմն էլ հույսերով լեցուն։ Ոչ մեկը Նարեկացուց ու Երզնկացուց հետո այնպես նրբին չէր դիտել բնության խորհրդավոր շարժումն ու գեղեցկությունը։ Իբրև մտածող՝ բանաձևում է բնության և մարդու փոխադարձ կապի, տեսարանների ու զգացումների զուգորդման անհրաժեշտությունը արվեստի կատարելության ճանապարհին։ Մեծարենցի մահից հետո լռեց աղմուկը, մարդիկ սթափվեցին և սկսեցին խորհել կորստյան շուրջ։ Մեծարենցի տաղերն ստացան օրինակի ուժ, ծայր առան նմանություններ։ Նրանց թվում էր նաև Մեծարենցի առաջին քննադատներից մեկը՝ Արտաշես Հարությունյանը, որը փորձում էր հաստատել հակառակը՝ նրա պոեզիան համարելով Մեծարենցի ակունքներից մեկը։ Մեծարենցի մահից 4 տարի հետո՝ 1912թ-ին, Հարությունյանը գրում է «Աքասիային ներքև» բանաստեղծությունը, որը վերնագրով և մանրամասնություններով հիշեցնում է Մեծարենցի՝ 7 տարի առաջ(1905թ) գրած «Աքասիաներու շուքին տակ» երգը։ Երկուսի մեջ էլ տեղ ունեն նույն ակացիան, ծաղիկն ու հովը ու ստվերը։ Քննադատ Հարությունյանը լավ գիտեր ճշմարիտ տաղանդի և միջակ ձիրքի տարբերությունները։ Հարությունյանը բարձր է գնահատում «տարականոն», «արտուղի տաղանդներին», որոնք ընդգծվում են ինքնատիպությամբ, ընթերցողին տանում են նոր ուղիներով։ Տաղանդի հատկանիշները լավ ըմբռնած քննադատը չէր զգում իր ձիրքի սովորական բնույթը, եթե  չասենք թուլությունը։ Արդեն դա մի եզակի փաստ չէ։ Նա Մեծարենցի արժանիքն է համարում այն, որ բանաստեղծը մեծապես տարբերակվում է «պոլսահայ բանաստեղծներու պատկերաշարին մեջ»։ Շատ հեռու է նրանց հռետորականությունից և այն բանաստեղծներից, որոնք բացառիկ ճարտարություն ունեն փայտամարդեր ու պուպրիկներ հագցնելու արհեստի մեջ։ Անվերջ արտադրում են բառեր, անհանճար և  անճաշակ նորակերտ բառեր, պճնանքով պճնազարդարված, ծանրաբեռն և այլն։

   Գրող-քննադատի անաչառ ինքնադատությունը կարող է տեղի ունենալ 2 դեպքում։ Հեղինակը պետք է ունենա արիություն՝ ազատվելու սնամիտ փառատենչությունից և կեղծվող համեստությունից։ «Ինքնաքննադատությունը» թեև ասված է «Ծիածանի» առիթով, բայց պարզ է, որ ինքն իրեն քննող, արտադրող ես-ից անջատված ես-ը՝ քննադատը, որոշ իմաստով դուրս է գալիս այդ գրքի սահմաններից և ինքնադիմանկար ստեղծելու հետ միասին շարադրում է բանաստեղծի հայացքը նորագույն պոեզիայի ճանապարհների մասին։ Քննադատ Մեծարենցը հենվում է իր կարճատև, բայց արգասավոր փորձի և ինչ-որ չափով նաև եվրոպական գրական մտքի նվաճումների վրա։ Մենամոլության ժխտումը նրան տանում է  երկու առերևույթ իրարից հեռու թվացող թեմաների մշակմանը։ Ծնվում են «Համաշխարհային բաբախները», հավիտենական խոհերն ու մտածումները։ Մեծարենցը ցույց է տալիս, որ «քննադատը» գեղեցիկը տեսել է իբրև կապկություն, իսկ բանաստեղծության թերությունը չի նկատել։ Հարությունյանը «Ծիածանը» հակադրում է գրական «ոչնչաբանություններին»։ «Ասիկա՝ ճշմարիտ բանաստեղծ մըն է, խորին ու մարդկային անկեղծությամբ մը բաբախուն։ Զգացումներ ունի, որոնց կենսալիր ջերմությունըայնքան տարափոխիկ է, ունի առանձնաշնորհյալ զգացողություն մը, որուն․․․ Հարստությունը չի կարելի ստանալ» Մեր դեմ կանգնում է  ոչ միայն սնապարծությունից, կեղծ համեստությունից և պայմանականությունից վեր կանգնած սկզբունքային, ուղղամիտ մի գրող, այլև խստապահանջ արվեստագետ։ Իսկ ահա գրականագետ Արամ Անտոնյանը գրում է «ահավասիկ պատանի մը, որ իր արփեգնաց էության խռովքն ու ըղձանքները կերգե բառ նը տաղերու մեջ, և այդ տաղերը մեծ մասամբ գեղեցիկ և դյութիչ են, ազնվազգի շղարշներու նրբին ու հրաշարվեստ հյուսվածքը ունին»

   Մեծարենցը անհաշտ ու կանխակալ, արհամարհական վերաբերմունք ուներ դեպի անբարեխիղճ քննադատությունը, որն զբաղվում էր գրական մանրուքներով, ոչ  թե  ստեղծագործության էությամբ։ «Ինքնադատության փորձ մը» հոդվածը իր բնույթով եզակի փաստաթուղթ է։ Մեծարենցը երբեմն խստորեն էր դատում իր գործը՝ զերծ մնալով ինքնահիացման ու հանգստացման տրամադրություններից։ «Ծիածանը» ունի ինչպես արժանիքներ, այնպես էլ թերություններ։ Եթե  «Ծիածանը» հասուն ու բազմակողմանի գործ չէ, տարակույս չկա, որ այն «վիժածն» էլ չէ։ «Ինքնադատության փորձ մը» հոդվածը միակը չէր Մեծարենցի գրաքննադատության մեջ։ «Քննադատություն» վերնագրով երկը, որը գրել է 1907թ, ուղղված է քննադատ Ենովք Արմենին։ Ենովք Արմենը «Մասիսի» 28-29 թվի համարում հրապարակած Չյոկյուրյանի գրախոսության տակ գրել էր «Անիմաստ սենպոլիսմի նմանողական գայթումներ են մեկ քանի բանաստեղծներու այս մոլար կապկությունները» Մոլար կապկություններ է անվանում բաներ, որոնք իր մտքի անձուկ պարունակի մեջ չամփոփվելու միակ ու մեծ հանցանքն են ունեցել։ Հատկապես ուշադրության արժանի է «կապույտ հածում» արտահայտությունը, որը այսպես է բացատրում հածում նշանակում է պտույտ, դեգերում, աննյութական, անտեսանելի բան, հետևաբար չի կարող լինել կապույտ։ Մեծարենցը հեգնում է Արմենի տրամաբանությունըև ասում, որ Ենովք Արմենը թող կարդա ու հասկանա այն փոքր արտագրումները, որ պիտի դնի իր բանաստեղծություններին վերնագիր՝ «Կապույտ հածումներ»։ Մեծարենցը «կապույտ հածումներ» ասելով հասկանում է կապույտների մեջ հածում, և Արմենը պետք է իմանա, որ այս պարագայում հածումը կապույտե տարբեր չի կարող լինել, քանի որ օդը ինքն իրենով կապույտ է։ Եվ ավելի լավ կլինի Ենովք Արմենը ուշադրություն դարձնի բանաստեղծությանը, որը շատ ծանրաբեռնված է հորդառատ բառերով, որը քողածածկում է բնական ու պարզ, վճիտ զգացողությունը։ Մեծարենցը գտնում է, որ հետաքրքրական ու հոգեբանական պիտի լինտր, եթե Ենովք Արմենը ուզենար ամբողջովին գրախոսություն գրել «Ծիածանի» մասին, դուրս կգար իր մտքիբովանդակ խեղճությունը և անգեղագետ լինելը։ Մեծարենցը ամենևին էլ «Ծիածանը» չի համարում չնաշխարհիկ գործ, այլ տեսնում է նաև նրա թերությունները, բայց թերություններ, որոնք հրապարակայի մատնանշման կարիք ունեն։

   «Արևին» բանաստեղծության մեջ Մեծարենցը գրում է «Թող հոգվոյս մեջեն անցնին կարգավ, // Մանուկներն ընդարմացած»։ Ենովք Արմենը միանգամից արձագանքում է ասելով, թե հոգու մեջ կարո՞ղ է լինել։ Սակայն, փաստորեն, Ենովք Արմենը չի կարողանում իմաստները լայնացնել ու հասկանալ անմիջապես, որ մանուկը ամփոփ փոխաբերություն է։ Ենովք Արմենը  անպատճառ ցանկացել է Մեծարենցի մեջ «ծիծաղելի կապկող» տեսնել։ Սակայն Մեծարենցի գրական մտահոգությունն էր՝ խուսափել արտաքին ազդեցության նվաստացուցիչ դրոշմից, հնարավորին չափ ինքնուրույն լինել։ Ենովք Արմենը շատերի պես լեզվի մտահոգություն չունի, անպայման արհամարհում է գրաբարը։ Կարելի է առանձնացնել նաև Պարսամանյանին, որից հայտնի է վերջին բանաստեղծությունը՝ «Դալիլա», որը չարախոսումն է Աստվածաշնչի մեծավայելուչ ու հանդարտ վիպերգության։ Պարսամանյանը կարծում էր, թե արվեստագետ է կոչվում նա, ավ ժողովրդական մի քանի զուլալ սիրերգություններ իր աղավաղ զգացումներով պղտորելուց հետո նույն բանը կփորձի նաև աստվածաշնչյան դեպքերի համար։ Հուսահատեցնող է Տիգրան Չյոկյուրյանիկարծիքը, քանի որ Մեծարենցի մեջ ուզում էր տեսնել Պարսամանյանին, Հարությունյանին, Չրաքյանին։ Ինչպես կարող էր Մեծարենցը ազդված լինել Պարսամանյանի կնատ (կնոջը վայել) ու ճակաճան (վավաշոտ) բանաստեղծություններից, երբ ինքը Չյոկյուրյանի բառերով «գավառացիի կատարյալ ավիշը ունի» ու բնության սեր։ Չյոկյուրյանը «Ծիածանի» մեջ զգացումների բնագեղ տեսարաններով շրջանակված լինելը հանցանք(արգտանք) է ուզում դարձնել։ Բայց ինչո՞ւ մոռանալ մարդու և բնության անմիջական հաղորդությունը, ինչո՞ւ խզել այդ կապերը՝ փոխանակ ամրապնդելու։ Զգացումների և տեսարանների զուգորդումը կատարելության ձգտումն է։ «Ծիածանը» պետք է լույս տեսներ «Մասիս» շաբաթաթերթի մատենաշարով։ Սակայն գրքին կցվելիք ազդը, որը կազմել էր Ենովք Արմենը, եղել է այնքան անգրագետ, որ բանաստեղծը չի հանդուրժել այդ «Հոդված հայերենով» ազդը զետեղել իր գրքի մեջ։

   Միանշանակ ճիշտ է և անհրաժեշտ համեմատել կան նմանության եզրեր գտնել Մեծարենցի և Նարեկացու միջև։ Հոգեկան տառապանք ապրող Մեծարենցը կարող էր իրեն գտնել «Նարեկում» և ներկայացնել նույն ապրումներն ու զգացումները։ Մահվան տագնապն անսովոր արագությամբ հասունացրել էր հոգեկանը, և նա սկսել էր մի ուրիշ հայացքով նայել աշխարխին ու մարդկանց, երկրային շատ երևույթներ նրա աչքին երևում էին տասնապատիկ փայլով ու գեղեցկությամբ։ Մեծարենցի երգը ծնվել է բուռն լարումներից, արագացած հոսանքներից, ենթագիտակցության մեջ տպավորված ու հավաքված խորհրդավոր զգացողություններից, որոնք ի վերջո վերաճել են խորունկ խորհրդածությունների՝ մարդու ճակատագրի մասին։ Նուրբ ու խորունկ հոդվածների շարքում հատկապես առանձնացվում է «Նարեկացիին հետ» հոդվածը, որը նվիրված էր 1000 տարի առաջ ապրած միջնադարյան գրական հսկային, որի հետ պատանին ուներ հոգեկան ուրույն աղերսներ։ «Նարեկացիին հետ»-ը գրվել է մահից մի քանի ամիս առաջ՝ 1908թ հունվարի 19-ին։ Ակնհայտ է Մեծարենց-Նարեկացի կապը, մանավանդ նկատված է նրանց առնչությունները պանթեիզմի հողի վրա։ Հետաքրքրական են 2 բանաստեղծների աղերսները հոգեբանական տեսանկյունից; Թորոս Ազարյանը պատմում է, որ Մեծարենցը հիվանդության ծանր օրերին ուներ 2 մխիթարություն։ Նա անվերջ խմում էր բոլոր դեղերը, դատարկում սրվակները, որոնք սփոփում էին նրան։ Եվ իր կողքին, բարձի տակ, բարձի վրա նա միշտ ուներ «Նարեկը»՝ մեծագույն բանաստեղծական երկը, որն ամեն օր հոգեկան լիցք էր տալիս խռովահույզ բանաստեղծին։ Հոդվածը կրկնակի արժեք ունի։ Նրա մեջ վերջին ամիսներն ապրող բանաստեղծի հոգու պատկերն էր, ուր իր հատուկ տեղն ուներ նաև Նարեկացին։ Մյուս կողմից՝ ագային մեծ ցավի տեր բանաստեղծի ապրումներին միացել է նաև իմաստասեր գիտնականը։ Մեծարենցը նրբորեն մոտենում է երկի էությանը։ Ամենից առաջ նրան ուզում է մեծ բանաստեղծի անձը նա որոնում է պոեմի անհատական ակունքները։ Բանաստեղծի հոգու մեջ մարմին են առնում և արձանանում մեծ աղոթողի կերպարը և հեռավոր ձայնը։ Մեծարենցը բացում է Նարեկացու խորապես մարդկային տառապանքը և կյանքի այն շերտերը, որոնք թափանցել են պոեմի հյուսվածքի մեջ։ «Նարեկը ալեկոծություն մըն է»7, հատկապես ընդգծում է հոգեբանական խորությունը։ Մեծարենցը տեսնում է Նարեկացու բերած նորությունը՝ հոգու հայտնագործությունը։ Պոեմը հոգեկան ալեկոծություն է, մրրիկ, ունի հոգեկան մեծ ու բարդ տարերք, որը կարելի է համեմատել միայն փոթորկոտ ծովի հետ։ Մեծարենցը ընդգծում է, օրինակ, նավաբեկության պատկերի «խիստ ու նկարչական ճշգրտությունը», որը նաև հոգեբանական ծանր վիճակի պատկերն է։ «Նավուղիղը նավի դեմ ողբում է, ձեռքը ծնուրին՝ արտասուքի գետ թափում, ալյաները ողորմագին թախծոտ հեծում են ծփանքի վրա»8 Մեծարենցը շարունակում է քննել մարդու թեման՝ այս անգամ ևս ցույց տալով ձևի բացառիկ դերը հոգեբանության մեջ, գտնելով բնական այն նմանությունները, որոնք նպաստում են հոգեկան ապրում-պատկերի զարգացմանը։ Մի ուրիշ տեղ էլ, վիճելով իր քննադատների հետ, հիշում է, որ մեր հին մատենագիրները «շատ ավելի լավ կըմբռնին լսելության և առոգանության գեղեցիկը»։ Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։ «Նարեկը» կործանում էր հոգևոր երգի կաղապարները՝ ասպարեզ բերելով մարդկային մեղքերի, տառապանքի ու երազների տարերքը, կերտում տառապող ու երազող մարդուն։ Այս հոդվածում Մեծարենցն ավելի է թանձրացրել և ցայտուն դարձրել երևույթները, իսկ որոշ դեպքերում ուղղակի նոր ճանապարհ է բացել։ Մեծարենցը տեսնում է «Նարեկի» ներքին հոսանքները՝ տառապանքի, մեղքերի մեջ տառապող մարդու, հոգու խավարումները։ Սակայն անվերջ ծնվող երազների մեջ ծագում է լուսաշող արևը։ Սա հենց այն էականն էր, որ տեսավ նորօրյա բանաստեղծը «փակ» աղոթագրքի մեջ։ Բանաստեղծը պոեմին տվել է համամարդկային բովանդակություն, և Մեծարենցը ընկալում է նրա անհուն ծիրը, խորը լավատեսական տարերքը։ Մեծարենցը լույս է նետում մի աղերսանքի վրա, որն ավելի շատ հանդիմանություն է Աստծուն, յուրօրինակ վեճ։ Աղաչանքները կարծես պոկված են պատանու հոգուց, որի կյանքը մնացել էր թերավարտ և արմատներն արդեն չորանում էին։ Մեծարենցի կարծիքով պահված է  մի հավիտենական, անշիջանելի գաղափար։ Դա այն խորհրդավոր վայրկյանն է, երբ մարդը ձուլվում է Աստծուն, արևին, լույսի շողերին։ «Նարեկի» այս քննությունը Մեծարենցից մեզ հասած գրեթե վերջին խոսքն էր։ Իր կյանքի ամենացավոտ պահին բանաստեղծը մի հոգեկան կամուրջ է նետել դեպի ետ՝ ակունքները։

   «Հետամնաց բարեկենդան» քննադատական հոդվածն ուղղված է Փայլակ անունով «գրիչին»։ Փայլակը քննադատությունն ուղղում է  հատկապես «Նոր տաղերի» վրա։ Մեծարենցը հեգնում է Փայլակին, ասելով, որ բեմբասացի հատկություններ ունի և այդ հավակնությունը բավարարում է փայլատակելու տխուր փորձեր և ասում է «ուրիշի արածը չանելու մարմաջը մի տեսակ մտքի չքավորություն է հայտնում»Փայլակը կարծում է, որ «Նոր տաղերում» իմաստի աղքատություն կա։

«Աղեղ ու կապարճ» հոդվածը ևս ուղղված է Ենովք Արմենին։ Մեծարենցը նշում է, որ սա վրեժ չէր, այլ ընդամենը արդարության գործ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

   Իր բնութենապաշտ, սիրային, մեղեդային ստեղծագործությամբ աչքի ընկնող բանաստեղծի՝ Մ Մեծարենցի անունը հայ գրականության մեջ նշանավորվում է հատկապես նրա բանաստեղծություններով, սակայն այս հանճարեղ պատանու թողած ժառանգության մեջ պակաս արժեքավոր ու նշանակալից չեն նաև նրա քննադատական հոդվածները, որոնց վառ օրինակն է «Ինքնաքննադատության փորձ մը» հոդվածը։ Հոդվածն ուղղակի ապացույցն է այն բանի, որ Մեծարենցը կարողանում է ըստ արժանվույն գնահատել իր ստեղծագործությունները՝ ընդծելով և՛ առավելությունները, և՛ թերությունները։ Եվ եթե արժանի պատասխան  է  տալիս քննադատներին, դա ամենևին էլ չի նշանակում մեծամտություն, փառամոլություն կամ կեղծ համեստություն, այլ նշանակում է օբյեկտիվ գնահատում իր իսկ ստեղծագործությանը՝ նկատել թերությունները, և եթե անհրաժեշտ է՝ հրապարակել։ Սակայն Մեծարենցի գրաքննադատությունն ամենևին էլ չի սահմանափակվում միայն «Ինքնաքննադատության փորձ մը» հոդվածով։ Իհարկե, առանցքայինն  ու  հիմնականն  այս  հոդվածն է,  սակայն  մյուսները  ևս  իրենց  արժանի  տեղն  ունեն  Մեծարենցի  քննադատության  մեջ,  հատկապես, երբ դրանցով ընդգծվում և արտահայտվում է նրա  աշխարհըմբռնումը։

   Ամփոփելով  և  ամբողջացնելով  մեր  կատարած  աշխատանքը՝  կարող  ենք  ասել,  որ ինչպես մեծարենցյան բանաստեղծությունները, այնպես  էլ  հոդվածները  իրենց  ուրույն  տեղն  ունեն  հայ  գրականության  էջերում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻ ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ Արյուն է եղել աշխարհում։ - Եղել է եղեռն ու կռիվ Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։ Աշխարհից հեռու մի գյուղում,…

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻ ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ Արյուն է եղել աշխարհում։ - Եղել է եղեռն ու կռիվ Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։ Աշխարհից հեռու մի գյուղում,…

պարբերական մամուլում («Հանրագիտակ», «Մասիս», «Ծաղիկ»)։ 1902թ ․ երևան է գալիս Մեծարենցի հիվանդությունը՝ թոքախտը։ Սկսվում է նրա կարճատև կյանքի վերջին և ամենանշանակալից շրջանը՝ լի ստեղծագործական լարված…

պարբերական մամուլում («Հանրագիտակ», «Մասիս», «Ծաղիկ»)։ 1902թ ․ երևան է գալիս Մեծարենցի հիվանդությունը՝ թոքախտը։ Սկսվում է նրա կարճատև կյանքի վերջին և ամենանշանակալից շրջանը՝ լի ստեղծագործական լարված…

առաջին հրատարակությունները, որոնք իր առաջին արտադրությունները չեն, սակայն ունեն իրենց մեջ անարժեքները։ Հեղինակը արդեն խոհեմություն է ունեցել դրանք դուրս թողնել։ Դուրս թողնվելիք գործեր շատ կային,…

առաջին հրատարակությունները, որոնք իր առաջին արտադրությունները չեն, սակայն ունեն իրենց մեջ անարժեքները։ Հեղինակը արդեն խոհեմություն է ունեցել դրանք դուրս թողնել։ Դուրս թողնվելիք գործեր շատ կային,…

նմանություններ։ Նրանց թվում էր նաև Մեծարենցի առաջին քննադատներից մեկը՝ Արտաշես Հարությունյանը, որը փորձում էր հաստատել հակառակը՝ նրա պոեզիան համարելով Մեծարենցի ակունքներից մեկը։ Մեծարենցի մահից 4…

նմանություններ։ Նրանց թվում էր նաև Մեծարենցի առաջին քննադատներից մեկը՝ Արտաշես Հարությունյանը, որը փորձում էր հաստատել հակառակը՝ նրա պոեզիան համարելով Մեծարենցի ակունքներից մեկը։ Մեծարենցի մահից 4…

գեղեցիկը տեսել է իբրև կապկություն, իսկ բանաստեղծության թերությունը չի նկատել։ Հարությունյանը «Ծիածանը» հակադրում է գրական «ոչնչաբանություններին»։ «Ասիկա՝ ճշմարիտ բանաստեղծ մըն է, խորին ու մարդկային անկեղծությամբ…

գեղեցիկը տեսել է իբրև կապկություն, իսկ բանաստեղծության թերությունը չի նկատել։ Հարությունյանը «Ծիածանը» հակադրում է գրական «ոչնչաբանություններին»։ «Ասիկա՝ ճշմարիտ բանաստեղծ մըն է, խորին ու մարդկային անկեղծությամբ…

կարդա ու հասկանա այն փոքր արտագրումները, որ պիտի դնի իր բանաստեղծություններին վերնագիր՝ «Կապույտ հածումներ»։ Մեծարենցը «կապույտ հածումներ» ասելով հասկանում է կապույտների մեջ հածում, և Արմենը…

կարդա ու հասկանա այն փոքր արտագրումները, որ պիտի դնի իր բանաստեղծություններին վերնագիր՝ «Կապույտ հածումներ»։ Մեծարենցը «կապույտ հածումներ» ասելով հասկանում է կապույտների մեջ հածում, և Արմենը…

ճակաճան ( վավաշոտ ) բանաստեղծություններից, երբ ինքը Չյոկյուրյանի բառերով «գավառացիի կատարյալ ավիշը ունի» ու բնության սեր։ Չյոկյուրյանը «Ծիածանի» մեջ զգացումների բնագեղ տեսարաններով շրջանակված լինելը հանցանք…

ճակաճան ( վավաշոտ ) բանաստեղծություններից, երբ ինքը Չյոկյուրյանի բառերով «գավառացիի կատարյալ ավիշը ունի» ու բնության սեր։ Չյոկյուրյանը «Ծիածանի» մեջ զգացումների բնագեղ տեսարաններով շրջանակված լինելը հանցանք…

բանաստեղծին։ Հոդվածը կրկնակի արժեք ունի։ Նրա մեջ վերջին ամիսներն ապրող բանաստեղծի հոգու պատկերն էր, ուր իր հատուկ տեղն ուներ նաև Նարեկացին։ Մյուս կողմից՝ ագային մեծ…

բանաստեղծին։ Հոդվածը կրկնակի արժեք ունի։ Նրա մեջ վերջին ամիսներն ապրող բանաստեղծի հոգու պատկերն էր, ուր իր հատուկ տեղն ուներ նաև Նարեկացին։ Մյուս կողմից՝ ագային մեծ…

Մեծարենցը ընկալում է նրա անհուն ծիրը, խորը լավատեսական տարերքը։ Մեծարենցը լույս է նետում մի աղերսանքի վրա, որն ավելի շատ հանդիմանություն է Աստծուն, յուրօրինակ վեճ։ Աղաչանքները…

Մեծարենցը ընկալում է նրա անհուն ծիրը, խորը լավատեսական տարերքը։ Մեծարենցը լույս է նետում մի աղերսանքի վրա, որն ավելի շատ հանդիմանություն է Աստծուն, յուրօրինակ վեճ։ Աղաչանքները…

Изучение статей Мисака Мецаренца

Изучение статей Мисака Мецаренца

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Իր բնութենապաշտ, սիրային, մեղեդային ստեղծագործությամբ աչքի ընկնող բանաստեղծի՝ Մ ․ Մեծարենցի անունը հայ գրականության մեջ նշանավորվում է հատկապես նրա բանաստեղծություններով, սակայն այս հանճարեղ պատանու…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Իր բնութենապաշտ, սիրային, մեղեդային ստեղծագործությամբ աչքի ընկնող բանաստեղծի՝ Մ ․ Մեծարենցի անունը հայ գրականության մեջ նշանավորվում է հատկապես նրա բանաստեղծություններով, սակայն այս հանճարեղ պատանու…

Изучение статей Мисака Мецаренца

Изучение статей Мисака Мецаренца
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020