Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՌԵՖԵՐԱՏ
Ø ՖԱԿՈՒԼՏԵՏ__ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
Ø ԲԱԺԻՆ__ ֆիզիկա
Ø ԿՈՒՐՍ__ I մագիստրաուրա
Ø ԱՌԱՐԿԱ__ Բյուրեղագիտության հիմունքներ
Ø ԹԵՄԱ__ Բյուրեղներիի պրոյեկտումը: Բյուրեղի սֆերիկ և
ստերեոգրաֆիկ պրոյեկցիաներ
Ø ԴԱՍԱԽՈՍ__ Էդվարդ Կոկանյան
Ø ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ__ Մարգարիտա Դանիելյան
ԵՐԵՎԱՆ 2016 թ.
Ներածություն
Բյուրեղի պրոյեկտումը
Բացի բյուրեղի անկյունները չափելուց էական խնդիրներից է նրա պատկերումը: Այդ նպատակով բյուրեղագիտության մեջ սովորաբար օգտագործում են երկու մեթոդ` պատկերային կամ հեռանկարային (օրթոգոնալ
կամ ակսիոնոմետրիկ պրոյեկցիաներ) և գրաֆիկական (գրաֆիկական պրոյեկցիա): Վերջինիս դեպքում բյուրեղը կարող է պրոյեկտվել սֆերայի մակերևույթի (սֆերիկ պրոյեկցիա), սֆերայի հասարակածային հարթության (ստերեոգրաիկ և գնոմոստերեոդրաիկ պրայեկցիաներ) և բյուրեղի հյուսիսային (վերին) բևեռը շոշափող հարթության վրա (գնոմոնիկական պրոյեկցիա):
Նկ. 1. CaF2 բյուրեղի պրոյեկցիան
а - ակսիոնոմետրիկ պրոյեկցիա
б - օրթոգոնալ պրոյեկցիա
Պատկերային պրոյեկտումը անհրաժեշտ չափով չի բացահայտում բյուրեղի նիստերի միջև անկյունների իրական մեծությունները, ինչը թույլ են տալիս անել գրաֆիկական պրոյեկցիաները:
Նկ. 2. Բյուրեղային բազմանկյուն
а – ուղիղ (բյուրեղային) կոմպլեքս
б – հակադարձ (տարածական) կոմպլեքս
в – ուղիղ դեպի նիստերը
Սֆերիկ պրոյեկցիա
Նիստերին ուղղահայաց ուղիղների հատման կետով տանենք սֆերա: Բյուրեղի նիստերի նորմալների հատումը սֆերայի մակերևույթի հետ իրենից ներկայացնում է նիստերի նորմալների սֆերիկ պրոյեկցիան: Պրոյեկցիայի սֆերայի մակերևույթի վրա ամեն մի նորմալ պրոյեկտվում է կետի տեսքով: Պրոյեկցիայի կետերից յուրաքանչյուրին համապատասխանում է բյուրեղի նիստերից մեկը (նկ. 3):
Բյուրեղի
սֆերիկ պրոյեկցիան
կարելի է կառուցել
առանց բյուրեղի
նիստերը նորմալներով
փոխարինելու: Այդ
դեպքում բյուրեղի
բոլոր նիստերը
զուգահեռ տեղափոխում
են պրոյեկցիայի
սֆերայի կենտրոն
և կառուցում են
սֆերայի հետ այդ
նիստերի հատման
կետերը:
Նկ. 10. Բյուրեղի սֆերիկ պրոյեկցիա
Սֆերայի
մակերևույթի վրա
ցանկացած կետի
դիրքը կարելի է
նկարագրել երկու
սֆերիկ կոորդինատներով`
(երկայնություն)
և
(լայնություն):
Նկ. 4. A նիստի
պատկերումը և
սֆերիկ
կոորդիատներով
Բյուրեղի սֆերիկ պրոյեկցիան ակնառու է, բայց գործնական կիրառության համար ավելի հարմար է այն պրոյեկտել հարթության վրա: Դրա համար օգտագործվում են ստերեոգրաֆիկ, գնոմոստերեոգրաֆիկ և գնոմոնիկական պրոյեկցիաները:
Ստերեոգրաֆիկ պրոյեկցիա
Որպես ստերեոգրաֆիկ պրոյեկցիայի հարթություն ընտրվում է – Р հասարակածային հարթությունը, որի վրա սֆերան պրոյեկտվում է պրոյեկցիաների շրջանի տեսքով (նկ. 5):
Որպեսզի
սֆերայի ներսում
գտնվող կետը
պրոյեկտենք սֆերայի
մակերևույթի վրա,
O կենտրոնից
կետով
անցկացնում ենք
ուղիղ մինչև սֆերայի
հետ հատվելը: Հատման
կետը
կետի
սֆերիկ պրոյեկցիան
է:
կետը միացնելով
հարավային (ստորին)
S բևեռին P հարթության
վրա կստանանք
կետը`
կետի ստերեոգրաֆիկ
պրոյեկցիան:
![]() |
Նկ. 5. Կետի ստերեոգրաֆիկ պրոյեկցիա
Սֆերայի կենտրոնով անցնող և նրա մակերևույթը m և n կետերում հատող AB ուղիղը (ուղղությունը) պրոյեկտելիս սկզբում ստանում են այդ կետերի m' և n' պրոյեկցիաները P հասարակածային հարթության վրա, օգտագործելով սֆերայի համապատասխանաբար հարավային (ստորին) և հյուսիսային բևեռները: Հետո միացնում են m ' և n ' կետերը և ստանում mn ուղղի պրոյեկցիան: Քանի որ AB ուղիղն անցնում է վերին (BO) և ստորին (DO) կեսերով, նրա պրոյեկցիայի m ' O հատվածը պատկերված է հոծ գծով, իսկ On'-ն կետագծով: Օ կետը հանդիսանում է ընդհանուր կետ ստերեոգրաֆիկ պրոյեկցիայի և պրոյեկտվող ուղղի համար ու գտնվում է հասարակածային հարթության վրա (նկ. 6):
![]() |
Նկ. 6. Ուղղի ստերեոգրաֆիկ պրոյեկցիա
Հարթությունների ստերեոգրաֆիկ պրոյեկցիաները պատկերվում են աղեղներով պրոյեկցիայի շրջանի ներսում (նկ. 7)
Նկ. 7 Պրոյեկցիաների հարթության նկատմամբ ուղղահայաց (ուղղահայաց հարթություն) (а) , պրոյեկցիայի հարթությունում ընկած (հորիզոնական հարթություն) (б), պրոյեկցիայի հարթության նկատմամբ անկյան տակ գտնվող (թեք հարթություն) (в) հարթությունների ստերեոգրաֆիկ պրոյեկցիաները:
Եզրակացություն
1. Սֆերայի վրա ընկած ցանկացած շրջանագիծ ստերեոգրաֆիկ պրոյեկցիա պատկերվում է նույնպես շրջանագծի տեսքով (մասնավոր դեպքում` ուղիղ գծով):
2. Ստերեոգրաֆիկ պրոյեկցիայի վրա անկյունային հարաբերակցությունները չեն աղավաղվում: Նիստերի նորմալների միջև անկյունը սֆերայի վրա հավասար է համապատասխան աղեղների ստերեոգրաֆիկ պրոյեկցիաների միջև անկյանը:
3. Բևեռով անցնող տրամագծի շուրջ սֆերայի պտույտի դեպքում հարթության վրա տեղի է ունենում պտույտ սֆերայի հետ նրա շոշափման կետի շուրջ նույն անկյունով: Ստերեոգրաֆիկ պրոյեկցիաները հիմնականում օգտագործվում են բյուրեղի սիմետրիայի տարրերը ցույց տալու համար (նկ. 8):
Գրականություն
1. Г. М. Кузьминчева “Основные разделы кристаллографии”
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.