Метод проверки индивидуальных отношений
Оценка 5

Метод проверки индивидуальных отношений

Оценка 5
doc
31.05.2020
Метод проверки индивидуальных отношений
par & baxadryal tver2.doc

Թեմա1 ՊԱՐԶ ԹՎԵՐ

Ա. Բնական թվերի շարքից (առարկաներ հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական թվեր 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և այլն)  առանձնացնենք այն բոլոր թվերը, որոնք բաժանվում են միայն 1-ի և իրենք իրենց վրա:

Օրինակ  1)2:1=2     2)3:1=3      3)5:1= 5    4) 7:1=7    5)11:1=11   6)13:1= 13    

                     2:2=1       3:3=1        5:5=1         7: 7 =1       11:11=1      13:13= 1    և այլն:

Ինչպես երևում է բերված օրինակներից 2, 3, 5, 7, 11, 13 թվերից յուրաքանչյուրը բաժանվում է միայն 1-ի և ինքն իրեն վրա: Այդ թվերից յուրաքանչյուրը ունի երկու բաժանարար`1-ը և ինքը:

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 թվերից առանձնացնենք  2, 3, 5, 7

11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 թվերից` 11, 13, 17, 19

21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30 թվերից` 23, 29

և այդպես շարունակելով կունենանք բոլոր այն թվերի շարքը, որոնք բաժանվում են միայն 1-ի և իրենք իրենց վրա:

 

Հարց1. Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր: Գրի'ր առաջին 20 բնական թվերը:

Հարց2.  Գրված բնական թվերի շարքից առանձնացրո'ւ այն թիվը, որը բաժանվում է միայն. ա) 1-ի և 3-ի,  բ)1-ի և 5-ի,  գ) 1-ի և 7-ի,  դ)1-ի և 11-ի:

Հարց3. Քանի՞ բաժանարար ունի 2, 3, 5, 7, 11, 13 թվերից յուրաքանչյուրը:

Հարց4. 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25 թվերից առանձնացրո'ւ այն թվերը որոնք բաժանվում են միայն 1-ի և իրենք իրենց վրա:

Հարց5. Քանի՞ բաժանարար ունեն  2,5,11, 29,37,41, 47  թվերից յուրաքանչյուրը և ինչու՞:

 

 

Բ. 1-ից մեծ ցանկացած թիվ, որը բաժանվում է միայն 1-ի և ինքն իրեն , կոչվում է պարզ թիվ:  Օրինակ`  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10  թվերի շարքում 2, 3, 5, 7 թվերը  պարզ են: 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 այս թվերի շարքում պարզ են  11,  13, 17, 19 թվերը:  Բաըց ահա 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 67, 68, 69 թվերից պարզ են միայն 59, 61, 67 թվերը:

Պարզ թվերը անվերջ շատ են. ամենափոքր պարզ թիվը 2-ն է, ամենամեծ պարզ թիվ չկա (1000-ից փոքր բոլոր պարզ թվերի աղյուսակը. տե'ս դասագրքի 134 էջում): 1-ը պարզ թիվ չէ, քանի որ բաժանվում է  միայն 1-ի:

         Հարց1.  Ո՞ր բնական թվերն են կոչվում պարզ:

Հարց2. Գրի'ր 1-ից մեծ, բայց 10-ից փոքր պարզ թվերի քանակը: Որո՞նք են  այդ թվերը

         Հարց3. Գրի'ր 10 և 20 թվերի միջև գտնվող բոլոր պարզ թվերը:

        Հարց4.  Նշի'ր ամենափոքր և ամենամեծ պարզ թվերը:

         Հարց5. Ինչու՞ 1-ը պարզ թիվ չէ:

2-րդ կարգի հարցեր

1.     Գոյություն ունի արդյո՞ք զույգ պարզ թիվ:

2.     1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,…30 թվերի շարքից առանձնացրո'ւ այն  թվերը, որոնք բաժանվում են միայն 1-ի և իրենք իրենց: 

3.     5,6,7,8,12,27,29,42,49,57,52,59,61,87,91  թվերից  առանձնացրո'ւ պարզ թվերը:

4.     Գրի'ր 30-ից մեծ, բայց 60-ից փոքր բոլոր պարզ թվերը:

5.     Վանդակը փոխարինել բոլոր այն պարզ թվերով , որոնց դեպքում ճիշտ է  անհավասարությունը. ա) 8·< 72,  բ) 81:>9, գ) 27-□>18, դ) 13+□ < 50


 

 

 

 

 

 

 

Թեմա2  ԲԱՂԱԴՐՅԱԼ ԹՎԵՐ

Ա. Բնական թվերի շարքից (հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական թվեր, իսկ շարքը բնական թվերի շարք` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և այլն)  առանձնացնենք այնպիսի թվեր, որոնք բաժանվում են 1-ի, իրենք իրենց և գոնե մեկ այլ թվի:

Օրինակ` 4 թիվը բացի 1-ից և 4-ից բաժանվում է նաև 2-ի, 12-ը բացի 1-ից  և 12-ից բաժանվում է  նաև 4-ի, իսկ 15 թիվը բացի 15-ից ունի ևս երկու բաժանարար`5-ը և 3-ը: Ահա 1-ից  մեծ և 10-ից փոքր  բնական թվերը` 4, 6, 8, 9, այս թվերը  բացի 1-ից և իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ: Իսկ ահա 15 և 30 թվերի միջև ընկած թվերի շարքը հետևյալն է` 16, 18, 20, 21, 22, 24, 25, 26, 27, 29,այս թվերից յուրաքանչյուրը նույնպես բացի 1-ից և իրենից ունի այլ բաժանարարներ:

          Հարց1.  Գրի'ր այն բոլոր բնական թվերը, որոնք հանդիպում ես 15 թվից առաջ:                                                               

Հարց2. Գրի'ր 2,3,4,10,11,12,13,14,15,16,18,19,21 թվերից յուրաքանչյուրի բաժանարարները:

Հարց3. 2,3,4,10,11,12,13,14,15,16,18,19,21 թվերի շարքից առանձնացնել այն  թվերը, որոնք բացի 1-ից և իրենցից  ունեն նաև այլ  բաժանարարներ:

Հարց4. Գրի'ր 20-ից  փոքր բոլոր այն բնական թվերը, որոնք բացի 1-ից և իրենցից  ունեն նաև այլ բաժանարարներ:

 

Բ. Այն բնական թիվը,որը բացի 1-ից և ինենից ունի նաև այլ բաժանարարներ կոչվում են  բաղադրյալ թվեր: Օրինակ 20 թվից առաջ հանդիպող բոլոր բաղադրյալ թվերն են` 4, 6, 8, 9, 10, 12, 14, 15, 16, 18:  Այժմ գրենք 26-ից մեծ, բայց 49-ից փոքր թվերի շարքը, և ընդգծենք բոլոր բաղադրյալ թվերը.

27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48:

1-ը բաղադրյալ թիվ չէ:

Հարց1. Ո՞ր բնական թվերն են կոչվում բաղադրյալ:

Հարց2. Գրի'ր 10 թվից առաջ հանդիպող բոլոր բաղադրյալ թվերը:

Հարց3. Որո՞նք են այն բաղադրյալ թվերը, որոնք մեծ են 29-ից , բայց փոքր են 46-ից:

Հարց4. 11, 12, 16, 17, 18, 19, 21, 22, 25, 29  թվերից առանձնացրո'ւ բաղադրյալ թվերը:

Հարց5. Ինչու՞ են 12,18,21,25,28 թվերը կոչվում բաղադրյալ:

 

2-րդ կարգի հարցեր

1.     Գրել  33-ից մեծ, բայց 57-ից փոքր բոլոր բաղադրյալ թվերը:

2.     Բաղադրյալ է արդյո՞ք յուրաքանչյուր զույգ թիվ:

3.     Բոլոր բաղադրյալ թվե՞րն են զույգ:

4.     Վանդակը փոխարինի'ր բոլոր այն բաղադրյալ թվերով, որոնց դեպքում անհավասարությունը ճիշտ է.ա)3·<31, բ)60:>5 գ)22-<11, դ) 35+□<51

5.     Վանդակը փոխարինի'ր այն բաղադրյալ թվերով, որոնց դեպքում  23 <□<47 անհավասարությունը ճիշտ է և բաժանվում են 5-ի վրա: 



 

 




Թեմա1 ՊԱՐԶ ԹՎԵՐ Ա . Բնական թվերի շարքից (առարկաներ հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական թվեր 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,…

Թեմա1 ՊԱՐԶ ԹՎԵՐ Ա . Բնական թվերի շարքից (առարկաներ հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական թվեր 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,…

Բ . 1- ից մեծ ցանկացած թիվ , որը բաժանվում է միայն 1- ի և ինքն իրեն , կոչվում է պարզ թիվ : Օրինակ `…

Բ . 1- ից մեծ ցանկացած թիվ , որը բաժանվում է միայն 1- ի և ինքն իրեն , կոչվում է պարզ թիվ : Օրինակ `…

Թեմա 2 ԲԱՂԱԴՐՅԱԼ ԹՎԵՐ Ա . Բնական թվերի շարքից ( հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական թվեր , իսկ շարքը բնական թվերի շարք` 1,…

Թեմա 2 ԲԱՂԱԴՐՅԱԼ ԹՎԵՐ Ա . Բնական թվերի շարքից ( հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական թվեր , իսկ շարքը բնական թվերի շարք` 1,…

2- րդ կարգի հարցեր 1. Գրել 33-ից մեծ, բայց 57-ից փոքր բոլոր բաղադրյալ թվերը: 2. Բաղադրյալ է արդյո՞ք յուրաքանչյուր զույգ թիվ: 3. Բոլոր բաղադրյալ թվե՞րն…

2- րդ կարգի հարցեր 1. Գրել 33-ից մեծ, բայց 57-ից փոքր բոլոր բաղադրյալ թվերը: 2. Բաղադրյալ է արդյո՞ք յուրաքանչյուր զույգ թիվ: 3. Բոլոր բաղադրյալ թվե՞րն…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
31.05.2020