Методика
Оценка 4.9

Методика

Оценка 4.9
doc
04.06.2020
Методика
Մեթոդաբանություն Ռեֆերատ.doc

 

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՌԵՖԵՐԱՏ

Ø  ՖԱԿՈՒԼՏԵՏ__ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի

Ø  ԲԱԺԻՆ__ ֆիզիկա

Ø  ԿՈՒՐՍ__ I մագիստրատուրա

Ø  ԱՌԱՐԿԱ__ Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն

Ø  ԹԵՄԱ__ Մանկավարժական գիտափորձի նշանակությունը, փուլերը, փորձարարական խմբերի ձևավորման սկզբունքները, արդյունքների վերլուծությունը և մեկնաբանումը

Ø  ԴԱՍԱԽՈՍ__ Լևոն Նազարյան

Ø  ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ__ Մարգարիտա Դանիելյան

ԵՐԵՎԱՆ 2016 թ.

Ներածություն

 

Գիտափորձի մեթոդը կիրառելու դեպքում հետազոտողը ճանաչում է ուսումնասիրվող օբյեկտը, ներգործելով ու փոփոխելով այն կամ էլ արհեստական պայմաններում վերստեղծելով այն: Գիտափորձը էմպիրիկ իմացության ամենաարդյունավետ մեթոդն է, որովհետեւ հիմնված է իրերի ու երևույթների ընթացքին հետազոտողի ակտիվ միջամտության վրա: Որքան ավելի խոր ու զորեղ է այդ միջամտությունը, այնքան խոր, լայն ու ճշգրիտ է նրա ճանաչողությունը:

Մանկավարժության մեջ մեթոդները բաժանվում են 2 խոշոր խմբերի`  հիմնական մեթոդներ,  որի մեջ մտնում են դիտումը և գիտափորձը,  և  օժանդակ մեթոդներ (թեստերի, անկետաների,  զրույցի  մեթոդներ): Հոգեբանության հետազոտության  մեթոդների շարքում  իր ուրույն տեղն ունի  գիտափորձի մեթոդը: Ի տարբերություն  դիտման մեթոդի,  գիտափորձի մեթոդն ակտիվ մեթոդ  է:  Նրա նպատակն է ստեղծել պայմաններ  ուսումնասիրվող  երևույթները  կրկին  ակտիվորեն  առաջ  բերելու, դրանք  փոփոխության ենթարկելու և նորից ուսումնասիրելու  համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանկավարժական գիտափորձի նշանակությունը, փուլերը, փորձարարական խմբերի ձևավորման սկզբունքները, արդյունքների վերլուծությունը և մեկնաբանումը

Գիտափորձը (լատ. experimentum - փորձ, փորձարկում) հոգեբանության հիմնական մեթոդներից է, որի ժամանակ հետազոտողը ստեղծում է հատուկ իրավիճակներում հոգեբանական երևույթների առաջացմանը նպաստող գրգռիչներ և գնահատում է համապատասխան հակազդումները: Գիտափորձը կարող է իրականացվել և՛ անհատական, և՛ խմբի հետ: Առավել հաճախ գիտափորձն անցկացվում է հատուկ չափանիշներով ընտրված խմբի հետ: Հատուկ չափանիշների համապատասխան կազմված հետազոտական ընտրանքը հնարավորություն է տալիս բարձրացնել գիտափորձի հավաստիությունը[1]:

Տարբերում են գիտափորձի 2 հիմնական տեսակներ. լաբորատոր և բնական:

Լաբորատոր գիտափորձն առաջին անգամ ուսունմասիրել է  գերմանացի հայտնի հոգեբան  Վունդտը,  իսկ բնական  գիտափորձը` Լազուրսկին (1910թ.)[2]:

Լաբորատոր գիտափորձի բնորոշ հատկանիշը ոչ միայն այն է, որ  անց է կացվում լաբորատորիայում և հատուկ հոգեբանական սարքերի օգնությամբ և փորձարկվողի գործողությունները  որոշվում են հրահանգով, այլև այն, որ փորձարկվողը հատուկ վերաբերմունք (հարաբերություն) է հանդես բերում գիտափորձի նկատմամբ, նա գիտե, որ իր հետ փորձ են կատարում (թեև, որպես կանոն, նրան հայտնի չէ, թե այդ գիտափորձի  ընթացքում կոնկրետ ինչ է ուսումնասիրվում և ինչ նպատակով): Լաբորատոր գիտափորձի օգնությամբ  կարող են հետազոտվել ուշադրության հատկությունները, ըմբռնման, հիշողության առանձնահատկությունները և այլն: Ներկայումս լաբորատոր գիտափորձը հաճախ կատարվում է այնպես, որպեսզի նրանում մոդելացվեն գործունեության որոշ հոգեբանական կողմեր, երբ այդ գործունեությունը մարդը կատարում է իր համար սովորական պայմաններում (այսպես, էքսպերիմենտի ժամանակ կարող են մոդելավորել հուզական զգալի լարվածություն առաջացնող այնպիսի իրադրություններ, որոնց ընթացքում փորձարկվողը` մասնագիտությամբ օդաչու, պետք է կայացնի խելամիտ որոշումներ, կատարի բարդ և համաձայնեցվածության բարձր աստիճան պահանջող շարժումներ, հակազդի սարքերի ցուցումներին և այլն):

Բնական գիտափորձը` ըստ Լազուրսկու, պետք է բացառեր այն լարվածությունը, որն առաջանում է փորձարկվողի մոտ, երբ նրան հայտնի է իր փորձարկվող լինելը, և թույլ տար հետազոտությունը կատարել սովորական, բնական պայմաններում (դաս, զրույց, խաղ, տնային հանձնարարությունների կատարում և այլն): Բնական գիտափորձի օրինակ կարող է ծառայել նյութը հիշողության մեջ տևականորեն պահելու դիրքորոշումից մտապահման արդյունավետության կախվածության հետազոտությունը: Դպրոցականներին ծանոթացնում են այն նյութի հետ, որը պետք է սովորել, ընդ որում ուսուցիչն ասում է, որ հարցնելու են հաջորդ օրը: Մյուս խմբում, նյութը մատուցելով նույն պայմաններում, աշակերտներին ասում են, որ հարցնելու են մեկ շաբաթ հետո: Այդ բնական էքսպերիմենտի ընթացքում բացահայտվում են այն առավելությունները, որ տալիս է նյութը հիշողության մեջ երկար ժամանակ պահելու դիրքորոշումը:

Լաբորատոր և արհեստական գիտափորձերը անցկացվում են հատուկ ստեղծված լաբորատոր պայմաններում, բայց նրանց միջև տարբերությունը կայանում է նրանց անցկացման ձևերի մեջ: Բնական գիտափորձերը կազմակերպվում են բնական պայմաններում, և հետազոտվողը ոչ մի միջավայր կամ իրադրություն չի ստեղծում գիտափորձ անցկացնելու համար:

Այն բնական գիտափորձը, որը լուծում է հոգեբանական և մանկավարժական խնդիրներ, կոչվում է հոգեբանա-մանկավարժական գիտափորձ կամ էքսպերիմենտ: Սրա դերը խիստ մեծ է այն դեպքերում, երբ ուսումնասիրվում են տարիքային տարբեր փուլերում սովորողների իմացական հնարավորությունները, դպրոցականի անձի ձևավորման կոնկրետ ուղիները պարզաբանելիս և այլն[3]:

Լաբորատոր գիտափորձի և բնական գիտափորձի մեջ տարբերությունները ներկայումս մեծ չափով պայմանական են և չպետք է բացարձակացվեն:

Գիտափորձի անցկացման համար կարևոր են հետևյալ կանոնները.

  • Գիտափորձը պետք է մոդելավորի երեխայի կողմից խաղի, աշխատանքի, ուսումնական գործընթացում հոգեկան գործունեությունը
  • Գիտափորձը պետք է օգնի գտնել ոչ միայն խանգարված, այլև պահպանված հոգեկան գործընթացները
  • Փորձարարական միջոցները պետք է բացահայտեն հոգեկան խանգարումների որակական բնույթը
  • Փորձարարական, հոգեբանական հետազոտման արդյունքները պետք է ֆիքսվեն արձանագրություններում:

Գիտափորձի ընտրանքի ձևավորման համար պետք է հաշվի առնել մի քանի չափանիշներ`

1. Կազմը: Խմբի ընտրանքը պետք է համապատասխանի հետազոտության առարկային և վարկածին: Ցանկալի է կազմել գիտափորձի իդեալական մոդելը և այնտեղ պատկերացնել իդեալական համապատասխանող խմբեր:

2. Հետազոտվողների համարժեքության (էկվիվալենտության) չափանիշներ: Խմբերի ձևավորման ժամանակ պետք է հաշվի առնել հետազոտության օբյեկտի կարևոր բնութագրիչները, որոնց արտահայտվածությունը կարող է լիովին ազդել կախյալ փոփոխականի վրա:

 3. Ներկայացուցչականության չափանիշներ: Գիտափորձին մասնակցող մարդկանց խումբը պետք է կազմի ամբողջականություն, որի վրա կարելի է տարածել գիտափորձի տվյալները: Գիտափորձի ընտրանքի մեծությունը որոշվում է հաստատված կամ հերքված վարկածի վիճակագրական չափումներով և հավաստիությամբ:

Հետազոտվողը կարող է մասնակցել հետազոտությանը կամավոր կամ հարկադրաբար: Բնական գիտափորձի ժամանակ հետազոտվողը կարող է նույնիսկ չիմանալ, որ մասնակցում է հետազոտության: Զգայական մեկուսացման դասական գիտափորձերի ժամանակ բացահայտվել է, որ մասնակիցների մի մասը համաձայնել է մասնակցել գիտափորձին՝ հետաքրքրությունից դրդված: Շատ հաճախ հետազոտվողը ցանկանում է իր անձի մասին նոր բաներ բացահայտել:

 

 

Գոյություն ունեն խմբեր կազմելու մի քանի ռազմավարություններ`

*      Պատահական ռազմավարություն, որը հավասար հնարավորություններ է տալիս մարդկանց մտնել փորձարարական խումբ: Խորհուրդ է տրվում մեծ ծավալի գիտափորձերի դեպքում:

*       Ստրատոմետրիկ հավաքագրումը օգտագործվում է այն դեպքում, եթե փորձարարական ընտրանքի մեջ անպայման պետք է ընդգրկված լինեն կոնկրետ բնութագրիչներով մարդիկ (սեռ, տարիք, մասնագիտություն, բնակության վայր, կրթություն և այլն):  Ստրատոմետրիկ պատահական հավաքագրումն իր մեջ ներառում է վերը նշված երկու ռազմավարությունները: Ամեն մի ենթախմբի (ստրատայի) ներկայացուցչի հնարավորություն է տրվում պատահականության սկզբունքով վերցնել համարներ, որով և ձևավորվում է փորձարարական ընտրանքը:

*      Ներկայացուցչական մոդելավորումը կիրառվում է այն դեպքում, երբ հետազոտվողին հաջողվում է ստեղծել փորձարարական հետազոտության իդեալական մոդել: Որքան լավ է մոդելավորված գիտափորձը, այնքան հավաստի են դրա արդյունքները:

Երբեմն փորձարարական խմբի ընտրանքի փոխարեն օգտագործվում են իրական խմբեր, դրա հետ մեկտեղ գիտափորձին մասնակցում են կա՛մ կամավորներ, կա՛մ բոլոր հետազոտվողները ներգրավվում են հարկադրաբար: Այս պարագայում խախտվում է ներքին և արտաքին հավաստիությունը: Ընտրանքի քանակը պայմանավորված է հետազոտական խնդիրներով:

Փորձարարական հետազոտությունը, իր առավելություններով հանդերձ, ունի թերություններ՝

Ø Փորձարարական մեթոդով որոշ պրոբլեմների ուսումնասիրումը էթիկապես թույլատրելի չէ։

Ø Փորձարարական հետազոտությունը շատ հաճախ արհեստական է լինում, և նրա արդյունքները չեն կարող էքստրապոլացվել այլ պայմանների և իրավիճակների վրա։

Ø Լաբորատոր հետազոտությունները սովորաբար սահմանափակվում են բավականին կարճատև ֆենոմենների ուսումնասիրությամբ, այդ իսկ պատճառով հավանականությունը մեծ է, որ ինչ-որ կարևոր պրոցեսներ կմնան մանկավարժի տեսադաշտից դուրս։

Ø Այն բանից հետո, երբ հետազոտվողը իմանում է, որ գտնվում է փորձարակական հետազոտության պայմաններում, նրա վարքը կարող է փոփոխվել ոչ թե անկախ փոփոխականների փոփոխության արդյունքում, այլ այն պատճառով, որ գիիտի իր վարքը ուսումնասիրող հետազոտողի մասին։

Շատ գիտափորձերի համար կարելի է օգտագործել արձանագրության համար նախատեսված հետևյալ նմուշները: Նշումների սյունակում գրանցվում են հարցերը, հետազոտվողի արտահայտությունները, նրա վարքի դրսևորումները և այլն: Գի- տափորձից հետո հետազոտվողին պետք է խնդրել, որպեսզի խոսի իր զգացմունքների և ապրումների մասին: Տվյալները կարող են ենթարկվել մաթեմատիկական և վիճակագրական մշակման: Համակարգիչը զգալիորեն լայնացնում է տվյալների մշակման հնարավորությունները: Մաթեմատիկական մշակման շատ գործընթացներ կարող են տեղի ունենենալ միայն հաշվողական տեխնիկաների միջոցով: Գրաֆիկների և սյունակների կազմումն առավել արդյունավետ է դարձնում պատկերային մտածողությունը: Տվյալների մուտքագրման և մշակման գործընթացներից հետո պետք է ստուգել այդ տվյալները: Կոռելյացիոն վերլուծության ծրագրից օգտվելով՝ կարելի է դուրս բերել գործակիցների միջև կապեր, որոնք հետազոտողին շատ դժվար կլինի առանց համակարգչային տվյալների[4]:

Մանկավարժական գիտափորձի արդյունքներն ունեն ընդհանուր կառուցվածք: Դրանք կազմված են երեք փոխկապակցված բաղադրիչներից՝ օբյեկտիվ, կազմավորող և կոնկրետացնող:

Օբյեկտիվ բաղադրիչը բացահայտում է տարբեր օղակներում առկա արդյունքը, որը ստացվում է հետազոտության ընթացքում: Այդ նկարագրությունը կարող է իրականացվել ընդհանուր գիտական կամ ընդհանուր մանակավարժական մակարդակներում և ներկայացվի տարբեր տիպի գիտելիքների ձևով (վարկած, դասակարգում, կոնցեպցիա, մեթոդիկա, պարադիգմա, ուղղություն, պայմանններ և այլն):

Վերակազմավորող բաղադրիչը բացահայտում է յան փոփոխությունները, որոնք տեղի են ունենում օբյեկտիվ բաղադրիչի հետ, շեշտը դնում են լրացման, ճշգրտման կամ այլ կազմությունների վրա, որոնք կարող են տեղի ունենալ նրա մեջ: Վերակազմավորող գիտափորձի արդյունքների որոշման դեպքում պետք է հաշվի առնել հետևյալը՝

Ø  Արդյոք հետազոտողը հաշվի է առել ուսուցման կամ դաստիարակության նոր մեթոդը,

Ø  Արդյոք գտել է ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման պայմանները,

Ø  Բացահայտել է տեսական կամ գործնական սկզբվունքներ,

Ø  Առաջարկել է արդյոք զարգացման գործընթացի մոդել,

Ø  Ստուգել է արդյոք դասարանի ղեկավարի և մյուսների դաստիարակչական գործունեության արդյունավետությունը և այլն:

Կոնկրետացնող բաղադրիչը ճշգրտում է տարբեր պայմաններ, գործոններ և իրավիճակներ, որոնցում տեղի է ունենում օբյեկտիվ և վերակազմավորող բաղադրիչների փոփոխությունները՝

*      Ժամանակի և վայրի կոնկրետացում, որի սահմաններում տեղի է ունենում հետազոտությունը,

*      Սովորողների զարգացման, ուսուցման և դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների  նշում,

*      Այս կամ այն մանկավարաժական խնդիրների լուծման մոտեցումների ճշգրտում:

Պետք է հիշել, որ այս երեք բաղադրիչները լրացնում են մեկը մյուսին՝ բնութագրելով հետազոտության տարբերր կողմերը և հանդես գալով որպես մեկ ամբողջություն: Այս ամենը թույլ է տալիս՝

v Գիտական հետազոտության արդյուննքերին մոտենալ մեկ միասնական մեթոդոլոգիական տեսանկյունից:

v Սահմանել և ներկայացնել առանձին արդյունքների նկատմամբ պահանջները:

Եթե այդ բաղադրիչներից մեկը բաց է թողնված կամ թույլ է արտահայտված, ապա այդ ողջ գործընթացը չի կարող բացահայտվել և բովանդակալից ներկայացվել: Հետևաբար այդ բոլոր բաղադրիչները պետք է ներկայացվեն հետազոտության արդյունքներում, քանի որ հակառակ դեպքում դրված նպատակը բաց կթողնվի:

Եզրակացություն

 

Գիտափորձը հետազոտության հատուկ տեսակ է, որի առանձնահատուկ գծերն են`

ü  Գիտափորձն ուղղված է երևույթների պատճառահետևանքային կապերի բացահայտմանը, այլ խոսքով` գիտափորձը ստուգում է կաուզալ վարկածները:

ü  Պատճառահետևանքային կապերի բացահայտման համար անհրաժեշտ է վերահսկել հետազոտության պայմանները: Ուսումնասիրվող հոգեբանական երևույթի վրա ազդում են շատ գործոններ` փոփոխականներ: Առանց դրանք վերահսկելու`չի կարելի պնդել, որ մի հոգեբանական երևույթն հանդիսանում է մյուսի պատճառ:

ü  Գիտափորձում հետազոտողը ոչ միայն ստեղծում է ենթադրյալ օրինաչափության դիտման համար պայմաններ, այլև ղեկավարում է փոփոխականները, այսինքն ակտիվորեն միջամտում է ուսումնասիրվող գործընթացների ընթացքին: Այդ պատճառով գիտափորձերն երբեմն անվանում են կատարելագործված դիտում:

ü   Գիտափորձերը թույլ են տալիս ստացված ցուցանիշների միջոցով վերականգնել այն հոգեբանական գործընթացները, որոնք անմիջական դիտման համար հասանելի չեն:

Այսպիսով, գիտափորձը պատճառահետևանքային կապերի բացահայտումն է վերահսկվող պայմաններում, որտեղ հետազոտողը վերահսկում է առնվազն մեկ փոփոխական:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օգտագործված գրականության ցանկ

 

1.    Бабанский Ю.К. Проблемы повышения эффективности педагогических исследований. – М., 1982.

2.    Дружинин В.Н. Экспериментальная психология. – СПб., 2000.

3.    Загвязинский В.И. Организация опытно-экспериментальной работы в школе. – Тюмень, 1993.

4.    Кэмпбелл Д.Т. Модели экспериментов в социальной психологии и прикладных исследованиях. – СПб., 1996.

5.    Маслак А.А. Основы планирования и анализа сравнительного эксперимента в педагогике и психологии. – Курск, 1998.

6.    Новиков А.М. Научно-экспериментальная работа в образовательном учреждении. – М.: Ассоциация «Профессиональное образование», 1996.

7.      Эксперимент в школе: организация и управление / Под ред. М.М. Поташника. – М., 1991.

 

 


Скачано с www.znanio.ru



[1]Кушнер Ю.З. Методология и методы педагогического исследования (учебно-методическое пособие)–– Могилев: МГУ им. А.А. Кулешова, 2001. – 66 с, стр.30

 

[2]Коновалова М. Экспериментальная психология: конспект лекций, с.106-109

[3] Загвязинский В.И. Организация опытно-экспериментальной работы в школе. – Тюмень, 1993стр. 195

 

[4]Куликов Л. В. Психологическое исследование: методические рекомендации по проведению. СПб.: Речь. 2001, 6-изд. переработанное и дополн., с. 184. 20

I մագիստրատուրա Ø ԱՌԱՐԿԱ__ Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն Ø ԹԵՄԱ__ Մանկավարժական գիտափորձի նշանակությունը, փուլերը, փորձարարական խմբերի ձևավորման սկզբունքները, արդյունքների վերլուծությունը և մեկնաբանումը Ø ԴԱՍԱԽՈՍ__ Լևոն Նազարյան…

I մագիստրատուրա Ø ԱՌԱՐԿԱ__ Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն Ø ԹԵՄԱ__ Մանկավարժական գիտափորձի նշանակությունը, փուլերը, փորձարարական խմբերի ձևավորման սկզբունքները, արդյունքների վերլուծությունը և մեկնաբանումը Ø ԴԱՍԱԽՈՍ__ Լևոն Նազարյան…

Ներածություն Գիտափորձի մեթոդը կիրառելու դեպքում հետազոտողը ճանաչում է ուսումնասիրվող օբյեկտը , ներգործելով ու փոփոխելով այն կամ էլ արհեստական պայմաններում վերստեղծելով այն : Գիտափորձը էմպիրիկ իմացության…

Ներածություն Գիտափորձի մեթոդը կիրառելու դեպքում հետազոտողը ճանաչում է ուսումնասիրվող օբյեկտը , ներգործելով ու փոփոխելով այն կամ էլ արհեստական պայմաններում վերստեղծելով այն : Գիտափորձը էմպիրիկ իմացության…

Кушнер Ю . З . Методология и методы педагогического исследования ( учебно - методическое пособие ) ––

Кушнер Ю . З . Методология и методы педагогического исследования ( учебно - методическое пособие ) ––

Загвязинский В . И . Организация опытно - экспериментальной работы в школе

Загвязинский В . И . Организация опытно - экспериментальной работы в школе

Գիտափորձի անցկացման համար կարևոր են հետևյալ կանոնները. Գիտափորձը պետք է մոդելավորի երեխայի կողմից խաղի, աշխատանքի, ուսումնական գործընթացում հոգեկան գործունեությունը Գիտափորձը պետք է օգնի գտնել ոչ…

Գիտափորձի անցկացման համար կարևոր են հետևյալ կանոնները. Գիտափորձը պետք է մոդելավորի երեխայի կողմից խաղի, աշխատանքի, ուսումնական գործընթացում հոգեկան գործունեությունը Գիտափորձը պետք է օգնի գտնել ոչ…

Գոյություն ունեն խմբեր կազմելու մի քանի ռազմավարություններ ` Պատահական ռազմավարություն , որը հավասար հնարավորություններ է տալիս մարդկանց մտնել փորձարարական խումբ : Խորհուրդ է տրվում մեծ…

Գոյություն ունեն խմբեր կազմելու մի քանի ռազմավարություններ ` Պատահական ռազմավարություն , որը հավասար հնարավորություններ է տալիս մարդկանց մտնել փորձարարական խումբ : Խորհուրդ է տրվում մեծ…

Куликов Л. В. Психологическое исследование: методические рекомендации по проведению

Куликов Л. В. Психологическое исследование: методические рекомендации по проведению

Վերակազմավորող բաղադրիչը բացահայտում է յան փոփոխությունները , որոնք տեղի են ունենում օբյեկտիվ բաղադրիչի հետ , շեշտը դնում են լրացման , ճշգրտման կամ այլ կազմությունների վրա…

Վերակազմավորող բաղադրիչը բացահայտում է յան փոփոխությունները , որոնք տեղի են ունենում օբյեկտիվ բաղադրիչի հետ , շեշտը դնում են լրացման , ճշգրտման կամ այլ կազմությունների վրա…

Եզրակացություն Գիտափորձը հետազոտության հատուկ տեսակ է , որի առանձնահատուկ գծերն են ` ü Գիտափորձն ուղղված է երևույթների պատճառահետևանքային կապերի բացահայտմանը , այլ խոսքով ` գիտափորձը…

Եզրակացություն Գիտափորձը հետազոտության հատուկ տեսակ է , որի առանձնահատուկ գծերն են ` ü Գիտափորձն ուղղված է երևույթների պատճառահետևանքային կապերի բացահայտմանը , այլ խոսքով ` գիտափորձը…

Бабанский Ю.К. Проблемы повышения эффективности педагогических исследований

Бабанский Ю.К. Проблемы повышения эффективности педагогических исследований
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
04.06.2020