Գնահատում: Ամփոփիչ / միավորային գնահատում, նպատակը, ձևերը, տեսակները
ԿԱՊԿՈՒ սովորողի միավորային գնահատման առանձնահատկությունները
ա) Գնահատումը սովորողի մասին տեղեկություն ստանալու, հավաքելու, վերլուծելու և դրա հիման վրա հանրակրթության բովանդակային և կազմակերպչական աշխատանքների արդյունքներն ի մի բերելու և վերահսկելու գործընթաց է:
Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է, ինչպես նաև ուսման որակի բարելավմումն ու վերահսկումն է:
Հիմք ընդունելով հանրակրթության բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական գործընթացի կազմակերպման ու վերահսկման բարեփոխված մոտեցումները և մեթոդները՝ սովորողների ընթացիկ գնահատման համար սահմանվում են հետևյալ առաջնային նպատակները.
1. Սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության ընթացքի արձանագրումը, թերությունների բացահայտումն ու շտկումը:
2. Հանրակրթության պետական կրթակարգով և միջնակարգ կրթության պետական կրթական չափորոշիչներով ամրագրված հանրակրթության բովանդակային բաղադրիչների յուրացման ընթացքի բացահայտումը, ինչպես նաև դրանց փուլային ստուգումն ու գնահատումը:
Ընթացիկ գնահատման համակարգի հիմքում ընկած են հավաստիության, հիմնավորվածության, հուսալիության, մատչելիության, արդարության և թափանցիկության սկզբունքները:
Գնահատումը կարող է լինել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ: Օբյեկտիվ գնահատումը կախված չէ գնահատողի անձնական մտածողությունից կամ վերաբերմունքից, օրինակ` պատասխանի ընտրությամբ առաջադրանքը: Գնահատումը սուբյեկտիվ է, երբ այն կախված է գնահատողի անձնական դատողություններից, սկզբունքներից ու վերաբերմունքից: Սուբյեկտիվ են համարվում բանավոր հարցումները, պատասխանի շարադրանքով առաջադրանքները, կամ որոշ գործնական աշխատանքներ:
ՀՀ հանրակրթությունում այժմ գործում է գնահատման երկու հիմնական ձև` միավորային և ուսուցանող (տես`ԿԱԻ-ի կայքում տեղադրված սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորություններն ու գնահատման մեթոդական ցուցումները):
Ամփոփիչ /միավորային գնահատումն ուսումնառության ընթացքում սովորողի ձեռքբերումների մակարդակը թվանշանով արտահայտելն է՝ համաձայն առարկայական չափորոշչի: Ա. Էյնշտեյնն ասել է<<Դասարանում յուրաքանչյուրը հանճարեղ է, բայց եթե դուք ձկանը պետք է գնահատեք ծառի վրայով սողալու կարողության համար, ապա նա ամբողջ կյանքում կտառապի այն մտքից, որ ինքն անկարող է>>: Այսպիսով, միավորային գնահատումը պետք է լինի հնարավորինս օբյեկտիվ և հնարավորություն տա ստուգելու ցանկացած սովորողի իրական կարողությունները: Միավորային գնահատման ներկայումս կիրառվող տեսակներն են.
· բանավոր հարցում,
· գործնական աշխատանք,
· թեմատիկ աշխատանք,
· կիսամյակայինամփոփիչ աշխատանք:
Տնային և կարճ ժամանակի համար նախատեսվող աշխատանքների միավորային գնահատումը պարտադիր չէ:
Ստուգման տեսակների բազմազանությունը նպատակ ունի տարբեր տեսանկյուններից չափել սովորողի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որպեսզի արդյունքում ունենանք առավել հավաստի գնահատական:
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման 10 միավորային սանդղակի միավորների բնութագրիչները ներկայացված են ստորև: Ամբողջական նյութը կարելի է գտնել <<Կարգ հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների>>, ՀՀ ԿԳ նախարարի 2014թ. հունվարի 21-ի N37-Ա/Ք հրամանի հավելվածում (տես` ԿԱԻ-ի կայքում):
Սովորողի ուսումնառության արդյունքների միավորային գնահատման ենթակա բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների ստուգումից ստացված արդյունքների միավորների բնութագրիչները սահմանված են Հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին համապատասխան:
1 միավոր – չի ցուցաբերում ուսումնասիրված ծրագրային նյութի իմացություն:
2 միավոր – ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի բովանդակության հետ չառնչվող տարրական գրագիտություն և պարզ առաջադրանք կատարելու պատրաստակամություն:
3 միավոր – ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի բովանդակության չափորոշչային նվազագույն պահանջների անբավարար իմացություն և պարզ առաջադրանք կատարելու պատրաստակամություն:
4 միավոր – ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի չափորոշչային նվազագույն պահանջներին համապատասխան իմացություն, ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողություն, և այդ նյութի վերաբերյալ պարզ առաջադրանք կատարելու պատրաստվածություն:
5 միավոր - ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի չափորոշչային նվազագույն պահանջներին համապատասխան իմացություն, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողություն, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանք կատարելու պատրաստվածություն:
6 միավոր - ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի չափորոշչային նվազագույն պահանջներին համապատասխան լիարժեք իմացություն, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողություն, կողմնորոշման և կատարման համար հայտնի մեթոդների իմացություն, միջնորդավորված քայլ ենթադրող առաջադրանք կատարելու պատրաստվածություն:
7 միավոր - ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի իմացություն, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողություն, կողմնորոշման և կատարման համար միջնորդավորված քայլ կատարելու կարողություն, հիմնավորում պահանջող առաջադրանք կատարելու պատրաստվածություն:
8 միավոր - ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի հիմնավոր իմացություն, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողություն, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցում, միջնորդավորված քայլ, պարզ արտածում, հիմնավորում պահանջող առաջադրանք կատարելու պատրաստվածություն: Կարողանում է ճանաչել տեղեկատվության կազմությունն ու կառուցվածքը, տրոհել այն մասերի և տեսնել այդ մասերի միջև եղած կապերը:
9 միավոր - ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի հիմնավոր իմացություն, անծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողություն, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցում, հատուկ մեթոդներ, միջնորդավորված քայլ, արտածում, հիմնավորում պահանջող առաջադրանք կատարելու պատրաստվածություն: Անհրաժեշտ նյութը ձեռք բերելու համար կարողանում է օգտվել տարբեր աղբյուրներից, հավաքել, համադրել ու վերլուծել ձեռք բերած տեղեկությունը:
10 միավոր - ցուցաբերում է ուսումնասիրված ծրագրային նյութի հիմնավոր իմացություն, անծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողություն պահանջող, կողմնորոշման և կատարման համար բազմակողմանի վերլուծություն, ստեղծագործական մոտեցում, հատուկ մեթոդներ, արտածում, հիմնավորում, կռահում ենթադրող առաջադրանք կատարելու պատրաստվածություն: Կարողանում է անհրաժեշտ նյութը ձեռք բերելու համար օգտվել տարբեր աղբյուրներից, հավաքել, համադրել, ամփոփել ձեռք բերած գիտելիքն ու տեղեկությունը:
Վերևում նշված 10 միավորային սանդղակը հիմք է հանդիսանում յուրաքանչյուր ուսումնական առարկայի 10 միավորային գնահատման սանդղակի միավորների բնութագրիչների մշակման համար՝ հաշվի առնելով տվյալ ուսումնական առարկայի չափորոշիչը:
բ) Միավորային գնահատում իրականացվում է նաև ԿԱՊԿՈՒ սովորողների համար:
2014թ.-ի դեկտեմբերի 2-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի մեջ համընդհանուր ներառումն ամրագրվել է որպես պետական քաղաքականություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (այսուհետ` ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը հիմնվում է կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման սկզբունքների վրա:
Ներառական կրթությունը համարվում է յուրաքանչյուր սովորողի կարողությունների լիարժեք բացահայտման միջոցով որակյալ կրթական ծառայությունների մատուցման գործընթացների ամբողջություն:
Ներառական կրթությունը ենթադրում է բոլոր` այդ թվում ԿԱՊԿՈՒ սովորողների ներառումը տվյալ դասի ուսումնական նյութի յուրացման գործ ընթացում:
Ներառական կրթությունը շարունակական գործընթաց է, որն ուսուցչից պահանջում է ճիշտ կազմակերպել ուսումնական գործընթացը` կարևորելով սովորողի գնահատումն ընդհանրապես և մասնավորապես ԿԱՊԿՈւ սովորողի գնահատումը:
Քանի որ ԿԱՊԿՈՒ սովորողները ներառվում են ուսումնական գործընթացում` նրանց գնահատումը ևս պետք է իրականացվի առանց խտրականության` օգտագործելով միավորային գնահատման համապատասխան տեսակները (կախված ներառման կարիքից) և գնահատման 10 միավորային սանդղակը: Հաշվի առնելով ԿԱՊԿՈՒ սովորողների առանձնահատկությունները, ուսումնական ձեռքբերումների ստուգման և գնահատման միջոցները հարմարեցվում են նրանց ընկալման և մտավոր գործունեության կարողություններին: Առաջադրանքները կարելի է կազմել ԿԱՊԿՈՒ յուրաքանչյուր սովորողի համար՝ չափորոշչի նվազագույն պահանջները` անհրաժեշտության դեպքում դրանք տրոհելով և հարմարեցնելով այդ սովորողների ընկալման հնարավորություններին: Ամփոփիչ աշխատանքները պետք է հարմարեցվեն ԿԱՊԿՈՒ սովորողի կարիքներին` ըստ անհրաժեշտության ապահովելով լրացուցիչ ժամանակ, հանգստանալու ընդմիջումներ: Սովորողը կարող է իր պատասխանը գրի առնել համակարգչի կամ այլ տեխնիկական միջոցով: Գնահատման և գրանցման համար կիրառելի են
· ստուգաթերթեր (արձանագրում են այս կամ այն հատկանշի առկայությունը կամ բացակայությունը),
· թեստեր, որոնք պարունակում են չափորոշչային նվազագույն պահանջների տրոհված մասերին համապատասխանող առաջադրանքներ:
Գնահատման գործընթացը պետք է պայմաններ ընձեռի սովորողներին իրենց գիտելիքների և ներուժի արտահայտման համար: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ գնահատումն իրականացվի սովորողի համար անմիջական, հանգիստ և բնական պայմաններում: Այն պետք է հնարավորություն ընձեռի սովորողի նկատմամբ արդար վերաբերմունքի դրսևորման համար, հիմնված պետք է լինի հավասարության սկզբունքի և օբյեկտիվ գնահատման հիմքի վրա:
ԿԱՊԿՈՒ սովորողի միավորային գնահատման կիրառման քանակները, կախված տվյալ սովորողի կարիքի առանձնահատկություններից, կարելի է հասցնել թույլատրելի նվազագույն քանակներին:
Ուսուցանող գնահատում, ձևերը և միջոցները
Գնահատումն առաջին դասարանում (դասվարների համար)
Հայտորոշիչ թեստ (գործնական աշխատանք 1)
ԿԱՊԿՈՒ սովորողի ուսուցանող գնահատման առանձնահատկությունները
ա) Ուսուցանող գնահատումը սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման հետ կապված թերըմբռնումների, սխալների ու դժվարությունների բացահայտման և դրանց հաղթահարման, սովորողի մտածողության ու ճանաչողության ոլորտն ընդլայնելու համակարգված գործընթաց է: Հետադարձ կապի կիրառմամբ իրականացվում է ուսումնական գործընթացում տեղեկությունների հավաքագրման և արժևորման միջոցով կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի ու դասավանդման մեթոդների բարելավումը: Ուսուցանող գնահատման սկզբունքն է` <<Յուրաքանչյուր սովորող կարող է և պետք է առաջ գնա>>:
Ուսուցանող գնահատման մեկ փուլը կարելի է ներկայացնել այսպիսի գծապատկերով. (տես` <<Ընթացիկ գնահատման նոր համակարգը որպես կրթության որակի բարելավման խթան>> ուսուցչի ձեռնարկը)
Ուսուցանող գնահատման ձևեր ու միջոցներ են`
· հայտորոշիչ թեստ,
· բանավոր հարցում,
· տնային աշխատանք,
· համագործակցային,
· նախագիծ,
· ռեֆերատ կամ ինքնուրույն կատարման ուսումնական այլ առաջադրանք,
· բաց հարցերով քննարկում,
· ինքնագնահատում,
· փոխադարձ գնահատում,
· գործնական աշխատանք, կիրառություն,
· թղթապանակ:
Նշվածներից 2015-2016 ուս. տարվա համար կիրառության են երաշխավորված բանավոր հարցումը, հայտորոշիչ թեստը, գործնական աշխատանքը և տնային աշխատանքը (տես` ԿԱԻ-ի կայքում տեղադրված գնահատման մեթոդական ցուցումները):
Ուսուցման գործընթացի հաջողությունը մեծապես պայմանավորված է սովորողի վիճակի ճիշտ հայտորոշմամբ: Կրթության ոլորտում հայտորոշիչ ուսումնասիրման նպատակն է` պարզել դասավանդված ուսումնական նյութի կամ հմտության յուրացման գործում սովորողի ձեռք բերումները, թերացումները, թերություններն ու սխալները: Հայտորոշման արդյունքում կիրառվող հետադարձ կապը նպաստում է ունեցած տեղեկության հիման վրա սովորողի վիճակիև ուսուցման կազմակերպման բարելավմանը: Այն շարունակական ևանընդհատ գործընթաց է: Հետադարձ կապը կարող է լինել բանավոր, գործնական կամ գրավոր աշխատանքների (միավորային և ուսուցանող) արդյունքներ իքննարկման միջոցով: Սովորողին տրամադրվող հետադարձ կապը պետք է լինի հստակ, հասկանալի, ուղղորդող և ուղղակիորեն կապված լինի իր ուսումնառության հաջորդ քայլերի հետ:
բ) ԿԱՊԿՈՒ սովորողի համար օգտակար և արդյունավետ է ուսուցանող գնահատման կիրառումը, որի դերը մեծ է թ’ե հոգեբանորեն, թ’ե ուսուցման առումով սովորողի զարգացման համար: Այդ նպատակով աստիճանաբար պետք է բարձրացնել ուսուցանող գնահատման դերը որպես ԿԱՊԿՈՒ սովորողի գնահատման նպատակահարմար միջոց:
Ուսուցանող գնահատումը պետք է ճանաչվի որպես կենտրոնական` դասարանային պրակտիկայում` ինչպես ԿԱՊԿՈՒ, այնպես էլ մյուս սովորողների համար, քանի որ դասարանում ուսուցչի և աշակերտի կատարած աշխատանքի մեծ մասը կարելի է որակավորել որպեսգնահատում: Այն, ինչ ասում և անում են սովորողները, դիտարկվում և մեկնաբանվում է, և ուսումնառության բարելավման վերաբերյալ եզրակացություններ են արվում:
Ուսուցանող գնահատումը պետք է իրականացվի նրբանկատորեն, լինիկառուցողական, քանի որ ցանկացած գնահատում ունի իր հուզակամային ազդեցությունը` հատկապես ԿԱՊԿՈՒ սովորողի վրա: Ուսուցիչը պետք է տեղյակ լինի այն ազդեցությանը, որ կարող են ունենալ մեկնաբանությունը, գնահատականը կամ թվանշանը սովորողի ինքնավստահության և խանդավառության վրա և պետք է հնարավորինս կառուցողական լինի իր տրամադրած հետադարձ կապի մեջ: Աշխատանքի և ոչ թե անձի վրա կենտրոնացած մեկնաբանություններն ավելի կառուցողական են և´ սովորելու, և´ մոտիվացիայի համար:
Ուսուցանող գնահատումը պետք է հաշվի առնի սովորողի մոտիվացիայի կարևորությունը: Խրախուսող գնահատումը խթանում է մոտիվացիան` ավելի շատ շեշտելով առաջընթացն ու հաջողությունները /նվաճումները, քան ձախողումները: Ավելի լավ սովորողների հետ համեմատությունը հազիվ թե դրական շարժառիթ հանդիսանա սովորողների համար: Ուսուցանող գնահատման առանձնահատկությունը, որ դրա միջոցով սովորողն ուրիշների հետ չի համամեմատվում հատկապես կարևոր է դառնում ԿԱՊԿՈՒ սովորողի պարագայում:
Ուսուցանող գնահատումը պետք է նպաստի յուրաքանչյուր սովորողի հնարավորությունների լիարժեք բացահայտմանը և իրենց նվաճումները գնահատելու կարողությունների ձևավորմանը:
գ) Հայտորոշիչ թեստի կազմում
Կրթության ոլորտում հայտորոշիչ ուսումնասիրման նպատակն է` պարզել դասավանդված ուսումնական նյութի կամ հմտության յուրացման մեջ աշակերտի կամ ուսուցչի ձեռքբերումները, թերացումները, թերություններն ու սխալները:
Ուսուցանող գնահատման մի հատուկ տեսակ է հայտորոշիչ թեստը: Դրա նպատակն է` որոշել, թե արդյո՞ք սովորողը պատրաստ է շարունակելու հետագա ուսումնառությունը: Հայտորոշիչ թեստի նպատակը ոչ թե ընդհանուր պատկերացումներ ունենալը, կամ աշակերտներին ըստ գիտելիքների խմբերի բաժանելն է, այլ յուրաքանչյուր սովորողի ուժեղ և թույլ կողմերի պարզելը և թերացումները վերացնելու ուղիներ գտնելը:
Թեստ
Թեստի տեսակները և կառուցման սկզբունքները
Թեստը (հարցարանը) որոշակին պատակով բարեխղճորեն ընտրված առաջադրանքն է կամ առաջադրանքներիխումբ, որի նպատակն է հնարավորինս ճիշտ գնահատել սովորողների ձեռք բերումները և արժևորել նրանց ուսումնական գործունեությունը:
Թեստ կազմելիս շատ կարևոր է պարզ պատկերացնել այն ուսումնական նպատակը, որի համար այն նախատեսված է: Առանց նպատակի հստակեցման` թեստը հիմնականում վերածվում է առաջադրանքների անհասկանալի մի համախմբի: Նպատակի մասին խոսելիս` տեղին է հիշել Սենեկայի «Եթե մարդը չգիտի, թե դեպի որն ավահանգիստն է նավարկում, ապա նրա համար ոչ մի քամի էլ նպաստավոր չէ» ասացվածքը:
Թեստի միջոցով ստուգվում են սովորողի գիտելիքը, կարողությունները, հմտություններն ու արժեքային համակարգը: Թեստի նպատակն է` պարզել, թե սովորողը որքանով է յուրացրել ուսումնական նյութը: Արդյունքներն օգտագործվում են միավորային գնահատման կամ հայտորոշման նպատակով:
Ըստ նպատակի թեստը կարող է լինել.
1. ամփոփիչ (առաջադիմության ստուգման) թեստ, որը տրվում է կիսամյակի, կամ յուրաքանչյուր թեմայի վերջում` ուսումնական նյութի յուրացման մակարդակը ստուգելու համար,
2. հայտորոշիչ թեստ, որը տրվում է պարբերաբար` հայտորոշելու սովորողների թույլ և ուժեղ կողմերը` հետագայում ուսուցումը բարելավելու նպատակով,
3. տեղակայման թեստ, որը տրվում է դասընթացի սկզբում` սովորողներին տեղակայելու` ըստ իրենց գիտելիքի և կարողությունների:
Հայտորոշիչ թեստի բնութագրիչ առանձնահատկություններ են.
· Կարճ ժամանակի համար է, արագ է,
Թեստի արդյունքները վերլուծելով և մեկնաբանելով` կարելի է որոշել աշակերտների հետ հետագա անելիքները, ինչպես նաև ուսուցանվող նյութի առավել ընկալելի մեթոդի ընտրությունը:
Թեստերն ազդում են ուսուցման ամբողջ գործընթացի վրա: Այդպիսի ազդեցությունը կոչվում է թեստի հակադարձ ազդեցություն, որը կարող է լինել դրական կամ բացասական: Թեստերի դրական ազդեցությունն ուսուցման վրա գլխավորապես պայմանավորված է ստուգվող նյութի ընտրությամբ: Եթե այն ընդգրկուն է և արտացոլում է իրապես ուսուցանված և սովորողների կողմից ընկալված նյութերը, ապա թեստի ազդեցությունը համարվում է դրական, իսկ եթե թեստը բացասաբար է անդրադառնում ուսուցման վրա, ապաազդեցությունը բացասական է: Բերենք օրինակ` անգլերենից, եթե թեստում գերակշռում է քերականական նյութը և ուշադրություն չի դարձվում հմտությունների ստուգման վրա, ապա ուսուցումը տարվում է միակողմանի: Սրանք այն ընդհանուր բնութագրիչներից են, որ այսօր հատկապես կարևոր են ուսուցիչների և աշակերտների համար:
Թեստ կազմելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ:
· Թեստը պետք է լինի հուսալի, հավաստի և արդյունավետ: Թեստը համարվում է հուսալի, եթե թեստի արդյունքները գրեթե նույնն են տարբեր օրերին նույն խմբին ստուգելու դեպքում, կամ միաժամանակ երկու համարժեք թեստերի տրամադրման դեպքում ստացվում են գրեթե նույն արդյունքները: Հուսալիությունն ստուգման արդյունքում գրանցված միավորի հարաբերական կայունությունն է:
Յուրաքանչյուր թեստին կից պետք է մշակվեն գնահատման չափանիշներ: Այդտեղ բացահայտ ներկայացվում են ստուգման կամ ուսումնասիրման համար անհրաժեշտ որակներն ու հարակից պահանջները, որոնք պետք է դրսևորի առաջադրանքները կատարող սովորողը: Կատարված աշխատանքի արդյունքներն ստուգվում են գնահատման կամ հետազոտման և ուսուցանման նպատակով:
Թեստի արդյունքներն ավելի հուսալի են, եթե այն նախատեսվում է ավելի քիչ ուսումնական որակներ կամ ձեռքբերումներ ստուգելու համար:
Թեստը պետք է լինի հավաստի, այսինքն, ստուգի այն գիտելիքը, կարողությունն ու հմտությունը, որը նախատեսված է ստուգել: Օրինակ՝ լեզուներում, եթե ուզում ենք ստուգել գրելու կամ կարդալու որևէ հմտություն, ապա ընտրված վարժությունը պետք է ստուգի միմիայն այդ հմտությունը: Կարևոր է, որպեսզի հավաստի լինի վարժության տիպը կամ ձևաչափը: Այն պետք է ծանոթ լինի սովորողներին:
Թեստիհավաստիությունը նպատակին ծառայելն է: Օրինակ, ի՞նչ արժեք կունենան մեր ջանքերը, եթե հասնենք կայարան` գնացքի մեկնումից թեկուզև մեկ րոպե ուշացումով:
Թեստի արժևորման և կատարելագործման համար առավել հիմնարար բնութագրիչ է հավաստիությունը, քանի որ այն իր նշանակությամբ բացարձակ որակ է, որով արժևորվում և որակապես բարելավվում է թեստը:
Թեստի արդյունքում ստացված թվանշաններն ինքնին այնքան հետաքրքրական չեն, որքան դրանց ինչ-որ բնութագրիչներով օժտված լինելը և այն, թե դրանց մեկնաբանություններից ինչ հետևություններ են արվում սովորողների, սովորելու, դասավանդման, կրթակարգի, չափորոշչի և ծրագրերի մասին:
Թեստի կրթակարգային կամ չափորոշչային հավաստիությունը պայմանավորված է նրանով, թե որքանով են չափորոշչային պահանջներն արտահայտված գնահատման մեջ` առաջադրանքների միջոցով:
· Թեստը պետք է լինի իրագործելի թե’ մարդկային ռեսուրսների, թե’ ֆինանսական, թե’ տեխնիկական, և թե’ ժամանակի առումներով:
· Թեստը պետք է լինի արդյունավետ: Արդյունավետ թեստը ենթադրում է նվազագույն առաջադրանքների քանակով և ժամանակի ծախսով առավելագույն արդյունքիապահովում: Բովանդակության տեսակետից արդյունավետ է այն թեստը, որն ընդգրկում է ուսումնական ծրագրով նախատեսված հիմնական կարևոր նյութը` ամփոփ ներկայացված որպես ծրագրային պարտադիր միջուկ: Թեստն արդյունավետ է, եթե բարդության աստիճանը համաապատասխանում է թեստավորվողի պատրաստվածության մակարդակին: Համապատասխանել նշանակում է, որ միջին պատրաստվածություն ունեցող սովորողի համար թեստը պետք է ոչ շատ հեշտ և ոչ էլ շատ դժվար լինի: Այն պետք է լինի միջին բարդության:
Թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն չափորոշչային բոլոր մակարդակներին համապատասխան առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար դժվար առաջադրանքներ, որոնք պահանջում են նյութի խորքային յուրացում, բարդ և անծանոթ իրադրություններում կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ աշխատանքները կարող են գնահատվել միավորային տարբեր սանդղակներով, բայց պաշտոնական գրանցման համար դրանք պետք է բերել 10 միավորային սանդղակի (տե′ս գնահատման մեթոդական ցուցումները):
Թեստում կիրառվող առաջադրանքների տեսակները
Ամփոփիչ թեստ (գործնական աշխատանք 2)
բ) Թեստը բաղկացած է առաջադրանքներից: Առաջադրանքի պահանջ համարվում են տարբեր հարցադրումները: Կարևոր է, որ առաջադրանքը ձևակերպվի պարզ, հստակ և միանշանակ:
Թեստը կազմելիս անհրաժեշտ է իմանալ, թե ինչն ենք չափում (սովորողի գիտելիքը, կարողությունը, հմտությունը), և ինչ նպատակով ենք չափում: Առաջադրանքների տեսակներն ընտրվում են նշված պահանջներին համապատասխան: Թեստում ընդգրկված յուրաքանչյուր առաջադրանք պետք է օգնի չափման գործընթացին` տարբերակելով սովորողների ունակությունները:
Թեստում կարող են ներառվել առաջադրանքների տարբեր տեսակներ, որոնցից են`
· պատասխանի ընդարձակ շարադրմամբ,
կամ դրանց համադրմամբ:
գ) Ամփոփիչ թեստի կազմում
Ստորև ներկայացված են վերապատրաստվող ուսուցիչներին տրվող բաշխման նյութերը:
Բաշխման նյութ 1
Բանավոր հարցումը որպես ամփոփիչ/միավորային գնահատման տեսակ
Բանավոր հարցումը գնահատման մի տեսակ է, որի ժամանակ սովորողը բանավոր խոսքով ներկայացնում է յուրացրած ուսումնական նյութը` դրսևորելով ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
Բանավոր հարցման հիմնական առավելությունն այն է, որ դրանով ստուգվում են սովորողի ոչ միայն մտապահման ու վերարտադրման ընդունակությունները, այլ նաև նյութի գիտակցված ընկալման մակարդակը:
Բանավոր հարցման միջոցով պարզվում են սովորողի ձեռքբերումները հետևյալ ուղղություններով.
· Բանավոր խոսք,
· վերարտադրություն,
· հաղորդակցություն,
· համագործակցություն,
· լեզվամտածողություն,
· գիտելիքի յուրացում,
· տրամաբանություն,
· ստեղծագործական մտածողություն,
· ուսումնական գործունեություն ցուցաբերելու (մոդելավորելու) կարողություններ:
Բանավոր հարցումը կարելի է իրականացնել հետևյալ ձևերով.
· առանձին սովորողների` տեղում կամ գրատախտակի մոտ հարցման միջոցով,
· սովորողներին ուղղված բանավոր հարցերի միջոցով,
· տնային աշխատանքների ստուգմամբ,
· համագործակցային (խմբային) կամ փոխներգործուն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Բաշխման նյութ 2
Գործնական աշխատանքը որպես ամփոփիչ /միավորային գնահատման տեսակ
Հանրակրթության դերը պայմանավորված է նաև նրա գործնական–կիրառական նշանակությամբ: Ժամանակակից պայմաններում ուսուցման կարևոր նպատակներից մեկն է` աշակերտին սովորեցնել ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կիրառել կյանքում հանդիպող տարբեր գործնական խնդիրներ լուծելիս:
Գործնական անվանենք սովորողների կողմից կատարվող այն աշխատանքները, որոնք վերաբերում են նրանց ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառություններին (ենթադրվում է նաև չափիչ սարքերի կամ համակարգչի կիրառություն): Գործնական կարող ենք համարել այն աշխատանքները, որոնց կատարման համար թուղթ ու գրիչից բացի օգտագործվում են նաև այլ միջոցներ: Գործնական աշխատանքներ են ուսումնական փորձերն ու լաբորատոր աշխատանքները, ինչպես նաև ուսումնական գործընթացում նախատեսվող ֆիզիկական պատրաստվածությունն ու այլ ֆիզիկական աշխատանքներ:
Սովորողներին ներկայացվող չափորոշչային և ծրագրային պահանջների համաձայն, նախատեսվում են տարբեր բնույթի ու տիպի գործնական աշխատանքներ.
1. հարցումների, դիտարկումների միջոցով տվյալների հավաքում և օգտագործում աղյուսակների և գծապատկերների տեսքով,
2. մոդելների, ձևանմուշների և մանրակերտերի (մակետների) պատրաստում,
3. դասավանդման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ստեղծում (պաստառներ, ցուցափեղկեր (ստենդներ), տեսաֆիլմեր, էլեկտրոնային ներկայացումներ և այլն),
4. լաբորատոր աշխատանքների կատարում:
Գործնական աշխատանքներ կարող են հանձնարարվել ինչպես տանը, այնպես էլ դպրոցում կատարելու համար:
Գործնական աշխատանքները հիմնականում անցկացվում են երկու ձևով: Առաջին` սովորողը դասընկերների ներկայությամբ կատարում է որոշակի գործնական առաջադրանք, որն ուղեկցվում է բացատրություններով: Մյուս սովորողները անհրաժեշտության դեպքում կատարում են համապատասխան շտկումներ կամ մեկնաբանություններ: Երկրորդ` սովորողների կարողությունների ու հմտությունների ստուգումը կատարվում է միաժամանակ` յուրաքանչյուր սովորողին տալով անհատական կամ տարբերակված առաջադրանք: Այս դեպքում նախընտրելի է, որ աշխատանքները կատարվեն դրանց համար նախատեսված առանձին տետրում, որն ուսուցիչն ստուգում և գնահատում է դասի ընթացքում կամ դասերից հետո:
Տեղանքում իրականացվող գործնական աշխատանքներն անցկացվում են խմբային մեթոդների կանոններով:
Բաշխման նյութ 3
Թեմատիկ աշխատանք
Թեմատիկ գրավոր աշխատանքը միավորային գնահատման մի տեսակ է, որի իրականացման ընթացքում սովորողն իր ուսանած ուսումնական նյութը ներկայացնում է գրավոր:
Այդ աշխատանքները տրվում են ծրագրային որոշակի թեմա ուսուցանելուց հետո: Թեմատիկ գրավոր աշխատանքում պետք է ընդգրկվեն սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջներին համապատասխան առաջադրանքներ` դրանց յուրացման մակարդակը բացահայտելու նպատակով: Կախված ուսումնական առարկայից և թեմայից` թեմատիկ աշխատանքը կարող է նաև լինել բանավոր կամ գործնական: Կարելի է կիառել նաև կարճաժամկետ գրավոր աշխատանքներ:
Թեմատիկ գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի բարդության առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար դժվար առաջադրանքներ, որոնք պահանջում են նյութի խորքային յուրացում, բարդ և անծանոթ իրադրություններում կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով: Եթե գնահատման համար ընտրվում է այլ սանդղակ, ապա պաշտոնական գրանցման համար այդ սանդղակով ստացված միավորները պետք է բերել 10 միավորային սանդղակի` օգտվելով համապատասխան բանաձևից:
Բաշխման նյութ 4
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում աշակերտի մնացորդային գիտելիքը:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կարող է իրագործվել բանավոր հարցման, գրավոր աշխատանքի կամ գործնական աշխատանքի միջոցով: Հարցման ձևը որոշում են առարկայական մասնագետներն ու տնօրինությունը:
Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքին տրվող ժամանակը որոշվում է` կախված ուսումնական առարկայից: Աշխատանքին տրվող ժամանակը պետք է համապատասխանի թեստի առաջադրանքները կատարելու սովորողի հնարավորություններին:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը պետք է պարունակի չափորոշչով նախատեսված բոլոր բարդության առաջադրանքներ և ընդգրկի ամբողջ կիսամյակի ընթացքում անցած նյութը: Թեստը պետք է ապահովի սովորողի առավելագույն, և չափորոշիչային նվազագույն գիտելիքներ ունեցող սովորողի` անցումային, միավոր ստանալու հնարավորությունը:
Թեստի յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համարտրվում է առանձին միավոր, նշվում է գնահատման քայլը: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում է մյուսներից անկախ:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորայինսանդղակով: Եթե գնահատման համար ընտրվում է այլ սանդղակ, ապա պաշտոնական գրանցման համար այդ սանդղակով ստացված միավորները պետք է բերել 10 միավորային սանդղակի` օգտվելով համապատասխան բանաձևից:
ԿԱՊԿՈՒ սովորողի միավորային գնահատման կիրառման քանակները, կախված տվյալ սովորողի կարիքի առանձնահատկություններից, կարելի է հասցնել 2015-2016թթ. մեթոդական ցուցումներում նշված նվազագույն քանակներին:
Ամփոփիչ թեստում պետք է ընդգրկել պարզ առաջադրանքներ` ԿԱՊԿՈՒ սովորողի անցումային միավորն ապահովելու հնարավորություն տալու համար: Թեստը լրացնելիս, անհրաժեշտության դեպքում, ԿԱՊԿՈՒ սովորողի համար նախատեսել ընդմիջում:
Քանի որ ԿԱՊԿՈՒ սովորողները ներառվում են ուսումնական ողջ գործընթացում` նրանց գնահատումը ևս պետք է իրականացվի առանց խտրականության` օգտագործելով միավորային գնահատման բոլոր տեսակները և գնահատման 10 միավորային սանդղակը:
Բաշխման նյութ 5
Բանավոր հարցումը որպես ուսուցանող գնահատման միջոց
Ուսուցանող նպատակով բանավոր հարցումն օգնում է ուսուցչին բացահայտելու, թե աշակերտն ինչ գիտի և ինչ կարող է անել: Բանավոր հարցման դեպքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին.
· Վերլուծել աշակերտի պատասխաններն ու հարցերը, որպեսզի բացահայտվի, թե ինչ գիտի աշակերտը, ինչպես է հասկանում և ինչ կարող է անել,
· Հարցերն օգտագործվեն` աշակերտների հատկանշական թերըմբռնումները պարզելու և հետագա ուսուցումը բարելավելու համար,
· Աշակերտի հարցերն օգտագործվեն նրա ըմբռնողունակությունը գնահատելու նպատակով:
Այդ նպատակներն իրագործելու համար շատ կարևոր է գտնել և օգտագործել առավել արդյունավետ հարցեր և նպատակին հասնելու ձևեր:
Կարելի է կազմել արդյունավետ հարցադրումների տեսակների աղյուսակ և օգտագործել: Օրինակ`
· ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ …,
· ի՞նչն է նույնը և ի՞նչն է տարբեր …,
· մի՞շտ է ճիշտ /սխալ, որ …,
· ինչպե՞ս կբացատրեք …,
· ի՞նչն է սխալ …,
· ինչո՞ւ է ճիշտ …, և այլն:
Բանավոր հարցման միջոցով կարելի է պարզել ուսուցանված թեմայի կամ քննարկման ենթակա նյութի տիրապետման աստիճանը: Դա կարելի է անել առանձին աշակերտների հարցմամբ կամ դասարանին ուղղված հարցով: Այդ միջոցներով պարզվում են սովորողների լեզվամտածողությունը, հաղորդակցվելու կարողությունը, տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու հատկությունը: Վիճակը ճշտելուց հետո ուսուցիչը պլանավորում է նկատված թերությունները վերացնելու հետագա աշխատանքները: Բանավոր հարցումներն օգտակար են հատկապես ուսումնական նոր նյութն աշակերտներին բացատրելուց հետո:
Աշակերտի ձեռք բերումների ճիշտ արժևորման համար կողմնորոշիչ հարցեր տալուց զատ, շատ կարևոր է աշակերտի պատասխաններն ուշադիր լսելը և դրանց մեկնաբանելն ու վերլուծելը: Երբեմն աշակերտի տված հարցերից կարելի է հետևություններ անել, թե որքանով է նա կարողացել հասկանալ ուսումնական նյութը, ինչն է բնորոշ նրա թերըմբռումներում:
Բաշխման նյութ 6
Տնային աշխատանքը որպես ուսուցանող գնահատման միջոց
Սովորելը խթանելու արժեքավոր միջոց է տնային աշխատանքների դերի բարձրացումն ու դրանց նկատմամբ մոտեցումների ճշգրտումն ու համակարգումը: Մեր հանրապետությունում ձևավորված հասարակական, տնտեսական և ընտանեկան կացության պայմաններում աշակերտի կրթության համար տնային աշխատանքի նկար և որ դեր է հատկացվում:
Դպրոցներն ու կրթության կազմակերպման այլ ձևերը չեն կարող լիարժեք ապահովել դասապրոցեսից հետո սովորողի ուսումնառության շարունակությունը դպրոցում: Աշակերտն իր անհատական կամ համագործակցային աշխատանքները կատարելու է նաև տանը: Ուսուցիչը դասի ընթացքում կամ դրանից դուրս պետք է կարողանա ստուգել և աշակերտի հետ վերլուծել տնային աշխատանքներում աշակերտի ցուցաբերած առաջընթացն ու թերությունները: Տնային հանձնարարությունները պետք է լինեն այնպիսի ծավալի, որ դրանց կատարման համար աշակերտը ծախսի միջին հաշվով շաբաթական ժամաքանակի կեսից ոչ ավելին:
Տնային աշխատանքը նպաստում է սովորողի ինքնուրույն և խմբային աշխատանք կատարելու կարողության զարգացմանը: Տնային աշխատանքների ստուգումը, քննարկումն ու վերլուծությունը պետք է արվեն հնարավորինս հաճախ, քանի որ դա կօգնի աշակերտին լավ յուրացնել տվյալ ուսումնական նյութը և հետագայում ինքնուրույն վերացնել իհայտ եկած թերությունները:
Տնային աշխատանքը կարող է գնահատվել միավորով, եթե այն ստուգվում է բանավոր հարցմամբ և միավորը գրանցվում է որպես բանավոր հարցման գնահատական:
Բաշխման նյութ 7
Գործնական աշխատանք և կիրառություն
Աշակերտի ձեռք բերած գիտելիքները հիմնավոր և օգտակար են այնքանով, որքանով նա կարող է դրանք կիրառել: Այդ գիտելիքների կիրառությունների կարողությունը զարգացնելու նպատակով նախատեսվում են գործնական աշխատանքներ: Ելնելով ուսումնական առարկայի առանձնահատկություններից` գործնականաշխատանքները կարող են լինել տարբեր` տեղանքում կողմնորոշվելու, գործիքներով աշխատելու կարողություն, լաբորատոր պայմաններում փորձ, տեսական կիրառություններ կամ մոդելավորում, մակետների կազմում և նոր տեխնոլոգիաների յուրացում և այլն: Կիրառություններից առանձնահատուկ արժեք ունի միջառարկայական կապերի խթանումը: Այս աշխատանքները կարող են արվել և’ դասաժամի ընթացքում, և’ դասից դուրս:
Ուսուցանող գնահատման ուղղությամբ արվող աշխատանքների արդյունավետությունը կարելի է պարզել միավորային ու կիսամյակային ամփոփիչ աշխատանքների արդյունքների հիման վրա, դրանց դինամիկայի և համեմատական վերլուծությունների միջոցով:
Ուսուցանող գնահատման համար կարելի է օգտագործել խրախուսական միջոցներ, բայց առավել կարևոր են մեկնաբանությունները:
Բաշխման նյութ 8
Կարճ ժամանակի համար նախատեսված թեստ
Ուսումնական թեմայի փոքր մասերի, ենթաթեմաների կամ հիմնական գաղափարների յուրացման մակարդակն ու խորությունը պարզելու համար նպատակահարմար չէ ամբողջական թեման ստուգող թեստի միջոցով ուսումնասիրությունը: Դրա համար արդյունավետ միջոցեն կարճ ժամանակի համար նախատեսվող թեստերը, որոնց առաջադրանքները թեթև են, բայց` շատ: Կարճ ժամանակի համար նախատեսվող թեստն ավելի ճկուն է, և դրա արդյունքներն ավելի օբյեկտիվ, հուսալի և արդար են վերլուծությունների համար: Նման թեստերում ընդգրկվող առաջադրանքները հիմնականում լինում են հետևյալ տիպերի`
· ընտրովի պատասխանով,
· կարճ պատասխանով,
· համապատասխանեցման առաջադրանք,
· բաց թողնվածը լրացնելու առաջադրանք:
Կարճ ժամանակի համար նախատեսվող թեստերի հիմնական առանձնահատկություններն են`
· տևողությունը,
· հաճախությունը,
· ծրագրային ծավալը՝ պայմանավորված ենթաթեմայի նյութով,
· առաջադրանքների քանակը,
· առաջադրանքների բնույթը:
Այդպիսի թեստեր կազմելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություներ և փորձ: Ուսուցիչը դրանք ձեռք բերելու համար պետք է մասնակցի համապատասխան դասընթացների, համագործակցի այլ ուսուցիչների ու մասնագետների հետ և իրաշխատաձևն ու թեստը կատարելագործելու համար կատարի փորձարկումներ:
Կարճաժամկետ թեստը հիմնականում նախատեսվում է ուսուցանող գնահատման համար, բայց անհրաժեշտությունից ելնելով` այն կարելի է կիրառել նաև միավորային նպատակով և փոխարինել թեմատիկ գրավոր աշխատանքին(մոտավորապես 30 րոպե) ու գնահատվել միավորով` ուսուցչի հայեցողությամբ:
Բաշխման նյութ 9
Հայտորոշիչ թեստ (գործնական աշխատանք)
Ուսուցման գործընթացի հաջողությունը մեծապես պայմանավորված է ընթացիկ վիճակի ճիշտ ախտորոշմամբ` հայտորոշմամբ: (Տես` <<Թեստ. կառուցման և արդյունքների վերլուծության հիմունքներ>> ձեռնարկը):
Հայտորոշման դերը բարձր է ոչ միայն ուսումնական աշխատանքներում, այլ նաև ցանկացած աշխատանք որակով անելու դեպքում: Հայտորոշման կարևորությունը մարդիկ հաճախ տեսնում և զգում են` հատկապես բժշկության ասպարեզում: Բժշկության մեջ բժշկի գլխավոր խնդիրը հիվանդության ճիշտ ախտորոշումն է, որից հետո, միայն, որոշվում է բուժման ճիշտ ճանապարհը: Ներկապայմաններում առավել դժվար է հիվանդության ճիշտ ախտորոշումը, քան դրանից հետո բուժումը:
Կրթության ոլորտում հայտորոշիչ ուսումնասիրման նպատակն է` պարզել դասավանդված ուսումնական նյութի կամ հմտության յուրացման մեջ աշակերտի կամ ուսուցչի ձեռքբերումները, թերացումները, թերություններն ու սխալները: Կախված այն բանից, թե ինչը ինչ ծավալով և խորությամբ է անհրաժեշտ հայտորոշել, կարելի է օգտագործել տարբեր միջոցներ:
Ուսուցանող գնահատման մի հատուկ տեսակ է հայտորոշիչ թեստը: Դրա նպատակն է` որոշել, թե արդյո՞ք սովորողը պատրաստ է շարունակելու հետագա ուսումնառությունը: Հայտորոշիչ թեստի նպատակը ոչ թե ընդհանուր պատկերացումներ ունենալը, կամ աշակերտներին ըստ գիտելիքների խմբերի բաժանելն է, այլ յուրաքանչյուր սովորողի ուժեղ և թույլ կողմերի պարզելը: Հայտորոշիչ թեստը կարևոր է թե ուսուցչի և թե աշակերտի համար, քանի որ դրա արդյունքների հիման վրա ուսուցիչը պարզում է իր ուսուցանելու որակն ու արդյունավետությունը, իսկ աշակերտն իր ուսումնառության կարողությունները:
Հայտորոշիչ թեստի բնութագրիչ առանձնահատկություններն են`
Հայտորոշիչ թեստը չի նախատեսվում օգտագործել հաշվետվության նպատակով, այլ այն ունի սովորողի հետ հետադարձ կապի միջոցով ուսումնական նյութի յուրացման աստիճանը բարձրացնելու նպատակ: Այդ պատճառով հայտորոշիչ թեստի գնահատման մոտեցումներն էապես տարբեր պետք է լինեն մրցակցային բնույթի թեստերի արդյունքների գնահատումից: Հայտորոշիչ թեստի արդյունքները սովորաբար միավորով չեն գնահատվում, դրա արդյունքներն ուսուցիչը վերլուծում, մեկնաբանում և քննարկում է՝ ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր սովորողի հետ:
Բաշխման նյութ 10
Առաջադրանքների տեսակները
Թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքում պետք է ընդգրկվեն սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջներին համապատասխան առաջադրանքներ` դրանց յուրացման մակարդակը բացահայտելու նպատակով: Առաջադրանքները կարող են տրվել թեստերով, որոնցում ներառված են ծրագրում առկա տարաբնույթ առաջադրանքներ.
· պատասխանի ընդարձակ շարադրմամբ,
· ճիշտ պատասխանի ընտրությամբ,
· կարճ պատասխան պահանջող,
· ապացուցում պահանջող,
· գործնական, կիրառական նշանակություն ունեցող,
· կառուցվածքի փոփոխություն պահանջող,
· գծապատկերի կազմման պահանջով,
· համապատասխանեցման պահանջով,
· բաց թողածը լրացնելու պահանջով,
· ստեղծագործական մոտեցում պահանջող,
կամ դրանց համադրմամբ:
Թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի բարդության առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար դժվար առաջադրանքներ, որոնք պահանջում են նյութի խորքային յուրացում, բարդ և անծանոթ իրադրություններում կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով:
Բաշխման նյութ 11
Ամփոփիչ թեստ (գործնական աշխատանք)
Թեմատիկ աշխատանք
Թեմատիկ գրավոր աշխատանքը միավորային գնահատման մի տեսակ է, որի իրականացման ընթացքում սովորողն իր ուսանած ուսումնական նյութը ներկայացնում է գրավոր:
Այդ աշխատանքները տրվում են ծրագրային որոշակի թեմա ուսուցանելուց հետո: Թեմատիկ գրավոր աշխատանքում պետք է ընդգրկվեն սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջներին համապատասխան առաջադրանքներ` դրանց յուրացման մակարդակը բացահայտելու նպատակով: Կախված ուսումնական առարկայից և թեմայից` թեմատիկ աշխատանքը կարող է նաև լինել բանավոր կամ գործնական:Կարրելի է կիառել նաևկարճաժամկետգրավորաշխատանքներ:
Թեմատիկ գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն 1-ին, 2-րդև 3-րդ կարգի բարդության առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար դժվար առաջադրանքներ, որոնք պահանջում են նյութի խորքային յուրացում, բարդ և անծանոթ իրադրություններում կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով: Եթե գնահատման համար ընտրվում է այլ սանդղակ, ապա պաշտոնական գրանցման համար այդ սանդղակով ստացված միավորները պետք է բերել 10 միավորային սանդղակի` օգտվելով համապատասխան բանաձևից:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում աշակերտի մնացորդային գիտելիքը:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կարող է իրագործվել բանավոր հարցման, գրավոր աշխատանքի կամ գործնական աշխատանքի միջոցով: Հարցման ձևը որոշում են առարկայական մասնագետներն ու տնօրինությունը:
Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքին տրվող ժամանակը որոշվում է` կախված ուսումնական առարկայից: Աշխատանքին տրվող ժամանակը պետք է համապատասխանի թեստի առաջադրանքները կատարելու սովորողի հնարավորություններին:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը պետք է պարունակի չափորոշչով նախատեսված բոլոր բարդության առաջադրանքներ և ընդգրկի ամբողջ կիսամյակի ընթացքում անցած նյութը: Թեստը պետք է ապահովի սովորողի առավելագույն, և չափորոշչային նվազագույն գիտելիքներ ունեցող սովորողի` անցումային, միավոր ստանալու հնարավորությունը:
Թեստի յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար տրվում է առանձին միավոր, նշվում է գնահատման քայլը: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում է մյուսներից անկախ:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով: Եթե գնահատման համար ընտրվում է այլ սանդղակ, ապա պաշտոնական գրանցման համար այդ սանդղակով ստացված միավորները պետք է բերել 10 միավորային սանդղակի` օգտվելով համապատասխան բանաձևից:
Скачано с www.znanio.ru
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.