Դասարան՝ IԱ
Առարկան «Մաթեմատիկա»
Թեման՝ Խնդիրների լուծման գրելաձևը: Գծապատկեր
Դասի նպատակները
1. Կրկնել միանիշ թվերի անվանումները, գրառումը և համեմատումը:
2. ամրակայել կիրառական պարզագույն խնդիրների լուծելու գաղափարը:
3. Ամրապնդել անցած երկրաչափական պատկերները:
4. Զարգացնել 10-ի սահմանում հաշվողական ունակությունները:
5. Ամրապնդել պարզ խնդիրներ կազմելու և լուծելու կարողությունները:
6. Զարգացնել քննադատական մտածողությունը, հարց տալու կարողությունը,
իմացական հետաքրքրությունները, ստեղծագործական ունակությունները:
Դասի տիպը՝ Ամրակայման դաս:
Մեթոդներ՝ «Կռահի՛ր ինձ», «Մտագրոհ»:
Կահավորումը՝ Համակարգիչ, կպչուն թղթեր, երկրաչափական պատկերներ, քարտեր,
հաշվեձողիկներ:
Դասի ընթացքը
Դասը սկսվում է ուղերձով
Թվերի հրաշք աշխարհն անսովոր
Իր դուռն է բացել արդեն մեր առաջ,
Մենք այնտեղ պիտի մտնենք ամեն օր
Ու գիտելիքին գնանք ընդառաջ:
Բանավոր հաշիվ
1. Աշակերտները կատարում են ուղիղ և հետ հաշիվ 10-ի սահմանում 1-ական, 2-ական:
2. Ո՞ր թիվն է հաջորդում 3-ին /ցույց տալ քարտը/:
3. Ո՞ր թիվն թ նախորդում 5-ին /բանաստեղծությունը/:
4. Ի՞նչ թվաբանական գործողություններ ենք սովորել:
5. Հանման գործողության մասին ի՞նչ բանաստեղծություն գիտենք:
6. Հանման գործողության դեպքում թվերը մեծանում են, թ՞ե փոքրանում: Բերել օրինակներ:
7. Որո՞նք են հանման գործողության բաղադրիչները:
8. Գումարման գործողության մասին ի՞նչ բանաստեղծություն գիտենք: :
9. Գումարման գործողության ժամանակ թվերը մեծանում են, թ՞ե փոքրանում:
10. Որո՞նք են գումարման գործողության բաղադրիչները:
11. Բերել օրինակներ: Սահիկ / 6, 7, 8, 9/
Խթանում
Ուսուցիչը կարդում է սահիկ 10 խնդիր:
- Ի՞նչ կարդացի ես
- Խնդիրը ի՞նչ բաղադրիչներից է կազմված
- Ո՞րն է պայմանը
- Ո՞րն է պահանջը
- Առանձնացրեք իմ կարդացած խնդրի պայմանը և պահանջը
Նայում ենք սահիկ 11
Կար 10 փայտիկ, երկուսի վրա պաղպաղակ դրեցինք: Քանի՞ փայտիկ մնաց առանց պաղպաղակի
Իմաստի ընկալում
Աշխատանք գրքում Խնդիր 1 /բանավոր/
Խնդիրը կարդում է ուսուցիչը: Աշակերտները առանձնացնում են պահանջը և պայմանը: Եվ ստուգում են ճիշտ են արդյոք խնդիր լուծել Այգ և Անին:
Սահիկ 12 Խնդիր 2 / բանավոր/
Ի՞նչ երկրաչափական պատկերներ գիտեք:
Ի՞նչ պատկերներ են ցուցադրված:
Կազմեք խնդիրներ գծապատկերին համապատասխան` նկարի շուրջ կազմի’ր խնդիրներ:
9
7 2
? 7 ?
7+2=9 9-7=2
Ֆիզկուլտ դադար
1, 2, 3՝ լուսերեսին ներս բերեք:
4, 5, 6՝ լուսերեսը հայտնվեց:
7, 8՝ մրոտել է քիթ, մռութ:
9, 10՝ շուտ ներս բերեք թասը,
Քիթ-մռութը լվանանք,
Լույս երեսով հիանանք:
Վարժություն N 4 բանավոր
Գումարելի |
8 |
5 |
7 |
4 |
9 |
5 |
5 |
6 |
9 |
Գումարելի |
1 |
2 |
3 |
4 |
0 |
4 |
5 |
4 |
1 |
Գումար |
|
|
|
|
|
|
|
|
|
Մրցույթ խմբերի միջև
9 7 2 0 5 4
6 8
Ընտրել այնպիսի թվեր, որոնց տարբերությունը լինի շրջանակի միջի թվերը:
Վարժություն N 6 գրավոր
5 – 3 – 2 = 0 5 + 3 – 2 = 6
5 – 3 + 2 = 4 5 + 3 + 2 = 10
Ֆիզկուլտ դադար
Թիթեռը վաղ արթնացավ,
Աչքերը բացեց և ժպտաց,
Ջինջ ցողիկով լվացվեց
Ծաղիկներին համբուրեց,
Մի նրբագեղ պտույտ արեց,
Թևիկները թափահարեց,
Թռավ ու վեր ճախարեց:
Վարժություն N 7 բանավոր սահիկ 14
Կշռադատում.
- Ի՞նչ լուծեցինք այսօր մենք:
- Հիմա ես Ձեզ համար կկարդամ մի տեքստ և Դուք կասեք ինչ է:
Արան ունի 5 խնձոր, իսկ Մարին՝ 4: Սա խնդիր չէ, որովհետև չունի հարց:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.