Գիտական հեղափոխությունները և աշխարհայացքի ձևավորումը
Հնադարի մեծագույն իմաստասեր Արիստոտելը առաջ է քաշել աշխարհի երկրակենտրոն համակարգի գաղափարը: Ըստ նրա աշխարհի կենտրոնում գտնվում է Երկիրը, իսկ Արեգակը, Լուսինը և աստղերը պտտվում էին Երկրի շուջը, իսկ մոորակները պտտվում են մակաշրջաններով, որոնց կենտրոններն իրենց հերթին պտտվում են Երկրի շուրջը: Այն ժամանակներում այդ տեսակետը միանգամայն ընդունելի էր, քանի որ Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտի վերաբերյալ ապացույցներ չկային: Այս գաղափարն առաջացել է մոտ 2,5 հազարամյակ առաջ:
Տիեզերքի Արիստոտելյան մոդելը վերջավոր էր և ուներ սահման: Այդ սահմանը աստղային երկնային սֆերան էր:
Սակայն այս գաղափարը չէր բացատրում մոլորակների ուղիղ և հետընթաց շարժումները, տարվա եղանակների փոփոխությունը:
1543թ. Նիկոլայ Կոպեռնիկոսը շարադրել է արեգակնակենտրոն համակարգի մասին իր ուսմունքը, ըստ որի՝ աշխարհի կենտրոնում Արեգակն է, որի շուրջը պտտվում են մոլորակները, իսկ դրանցից այն կողմ անշարժ աստղերի ոլորտն է:
Համաձայն Կոպեռնիկոսի՝ Երկիրը նույնպես պտտվում է, ինչն էլ բացատրում է մոլորակների ուղիղ և հետընթաց շարժումները, որոնք պայմանավորված են Արեգակի շուրջը Երկրի և մյուս մոլորակների փոխդասավորության անընդհատ փոփոխությամբ:
Սակայն Կոպեռնիկոսի ուսմունքը չի ընդունվել կաթոլիկ եկեղեցու կողմից: Ի պաշտպանություն կոպեռնիկոսյան ուսմունքի՝ Գալիլեո Գալիլեյը գրել է <<Երկխոսություն աշխարհի երկու համակարգերի մասին>> աշխատությունը, որի համար՝ դատարանի որոշմամբ աքսորվել է: Պատմում են, որ դատարանից դուրս գալիս Գալիլեյն ասել է. <<Այնուամենայնիվ, այն պտտվում է>>:
Աստղագիտության զարգացման նոր փուլն սկսվել է Իսահակ Նյուտոնի տիեզերական ձգողության օրենքի հայտնագործումից հետո: Տիեզերական ձգողությունը ցանկացած երկու նյութական մարմինների միջև գործող փոխադարձ ձգողությունն է: Որքան շատ նյութ են պարունակում մարմինները և միմյանց մոտ են գտնվում, այնքան մեծ է նրանց միջև ձգողության ուժը:
Արեգակն այնքան մեծ է, որ նրա ձգողության ուժը գործում է միլիոնավոր կիլոմետրեր հեռավորության վրա, որի շնորհիվ էլ մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը:
Տիեզերքի մասին իր տեսակետն է հայտնել նաև Ալբերտ Էյնշտեյնը, որն էլ տիեզերքի վերջավոր, բայց անսահման ընդհանուր հարաբերականության տեսության Էյնշտեյնի հիպոթերիկ մոդելն է:
Ըստ հարաբերականության ընդհանուր տեսության՝ տարածությունը, էներգիան և զանգվածը կազմում են մեկ միասնականություն: Երբ զանգվածն ու էներգիան շատ են, առաջանում է տարածության կորացում: Տարածությունը կորանում է մեծ զանգվածների շնորհիվ: Օրինակ՝ լույսի ճառագայթը ուղղենք առաջ, նա դուրս չի գա տիեզերքի սահմաններից, այլ կորանալով՝ կվերադառնա կրկին իր տեղը:
Էյնշտեյնի մոդելը համարվում է հաստատված 1920-ական թվականներից, քանի որ դիտարկվել են աստղերի դիրքերի փոփոխություն Արեգակի խավարման ժամանակ:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.