Немножко о квадратных уравнениях

  • Презентации учебные
  • ppt
  • 05.07.2022
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Что думали и как решали квадратные уравнения в прошлом.Теорема Виета
Иконка файла материала Քառ հավ..ppt

Քառակուսային հավասարումներ

ԵՎ ´ առաջին, և´ երկրորդ հավասարումների լուծման անհրաժեշտությունը դեռևս հին աշխարհում կապված էր հողակտորների մակերեսների հաշվման խնդիրների հետ, ռազմական նպատակներով հողային աշխատանքների հետ, ինչպես նաև աստղագիտության զարգացման հետ:ԵՎ վերջապես հենց բուն մաթեմատիկայի զարգացման հետ: Քառակուսային հավասարումներ գիտեին լուծել բաբելոնցիները, դեռևս մեր թվարկությունից 2000 տարի առաջ:Կիրառելով ժամանակակից հանրահաշվական գրառման ձևը, կարելի է ասել, որ նրանց սեպագիր տեքստերում հանդիպում են ոչ միայն թերի, այլև լրիվ քառակուսի հավասարումներ:
 

Մի քիչ պատմությունից

 
Այդ հավասարումների լուծման կանոնները, որոնք հիշատակվում են բաբելոնյան տեքստերում, համընկնում են ժամանակակից կանոնների հետ, սակայն հայտնի չէ թե ինչպես են հասել դրան ,որովհետև բոլոր գտնված սեպագիր տեքստերում բերված են խնդիրները լուծում- ների հետ, որոնք շարադրված են բաղադրատոմսերի պես, առանց լուծումների որոնման ճանապարհների մասին բացատրությունների: Չնայած Բաբելոնում հանրահաշվի զարգացման բարձր մակարդակին , մեզ հասած տեքստերում բացակայում են բացասական թվերի և քառակուսային հավասարումների լուծման ընդհանուր մեթոդների մասին տեղեկություններ: