Новая система единичной оценки в общем образовании

  • docx
  • 06.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Միավորային գնահատման նոր համակարգը հանրակրթությունում.docx

Միավորային գնահատման նոր համակարգը հանրակրթությունում

Ուսումնական գործընթացում սովորողի ձեռքμերումներն ուսուցիչն ամրագրում է ընդունված գնահատման համակարգի միավորներով: Այդ միավորով որոշվում է, տվյալ թեմայից ձեռքμերումների առումով, աշակերտների դասակարգումը: Ուսուցչի նշանակած գնահատականն օμյեկտիվոր են հարաμերական է: Աշակերտի պատասխանին միավոր վերագրելիս` ուսուցիչն առաջնորդվում է մյուս աշակերտների պատասխանների հետ համեմատության սկզμունքով: Ուսուցչի համար գործնականում շատ դժվար է շրջանցել այդ սկզμունքը:

Մշակվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընթացիկ գնահատման մեթոդաμանությունը, որտեղ ներկայացված է նաև միավորային գնահատման μաղադրիչը:

Մեթոդաμանությունը μնութագրում է.

գնահատման հիմնական նպատակները, խնդիրները և գործառույթները,

սովորողների ուսումնական գործունեության ընթացիկ գնահատումը կարգավորող սկզμունքները, մոտեցումները, հնարքները,

գնահատման նախկին համակարգում առաջարկվող փոփոխություններն ու դրանց պարզաμանումները,

գնահատման ձևերն ու ստուգման տեսակները:

Սովորողների ընթացիկ գնահատման հիմնական սկզμունքներն ու նոր մոտեցումները μխում են <<Հանրակրթության պետական կրթակարգի>> և <<Միջնակարգ կրթության պետական չափորոշիչի>> առանցքային գաղափարներից ու դրույթներից:

Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է, ինչպես նաև ուսման որակի վերահսկումը:

Ընթացիկ գնահատումն անընդհատ, շարունակական գործընթաց է` ուղղված սովորողի կողմից ուսումնական (ծրագրային) նյութի առանձին միավորի կամ դրա մի որոշակի մասի յուրացման աստիճանի μացահայտմանը: