Представление данных в виде диаграмм

  • docx
  • 05.07.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 3.docx

էլեկտրոնային աղյուսակների բջիջներում պահվող թվային ինֆորմացիան ավելի դիտողական դարձնելու համար հաճախ դիմում են դրա գրաֆիկական ներկայացմանը՝ դիագրամների կառուցմանը։ Որևէ թվային տվյալ չի կարող առավել համոզիչ և դիտողական լինել, քան դրա գրաֆիկական ներկայացումն է։ Ընդ որում, միևնույն դիագրամի վրա կարելի է պատկերել տարբեր տվյալներ։ Դիագրամը կարող է ներդրված լինել աշխատանքային գրքի որևէ թերթի վրա։ Այն մշտապես կապված է այն տվյալների հետ, որոնց հիման վրա կառուցված է. տվյալները փոփոխելիս դիագրամն անմիջապես փոխում է տեսքը։


Դիագրամները հիմնականում բաղկացած են երկրաչափական պատկերներից (կետեր, գծեր, սյունակներ, տարբեր ձևերի և գույների պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդինատների առանցքներ, պայմանական նշանակումներ, վերնագրեր և այլն)։


Դիագրամում երկրաչափական պատկերները համեմատելու տարբեր ձևեր կան. մակերեսներով կամ բարձրություններով, կետերի դիրքերով, դրանց խտությամբ, գույնի ինտենսիվությամբ և այլն։


Դիագրամ կառուցելիս օգտագործում են հետևյալ հասկացությունները. տվյալների շարք, խմբեր և լեգենդ։


Տվյալների շարքը դիագրամին պատկերված արժեքների հավաքածու է։ Յուրաքանչյուր տվյալների շարքին համապատասխանում է առանձին գույն կամ նշանակման միջոց, որը տրվում է դիագրամի լեգենդում։


Խմբերը  (X առանցքի վրա ֆունկցիայի արգումենտները) նախատեսված են տվյալների շարքերում արժեքների կարգավորման համար։


Լեգենդը տվյալների շարքերի արժեքների պայմանական նշանակումներն է։ Այն իրենից ներկայացնում է շրջանակ, որում սահմանվում են շարքերի գույներն ու նախշերը կամ դիագրամում տվյալների խմբերը։


Excelում կան հարթ և տարածական դիագրամների մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին ունի ենթատեսակներ (նկ. 1.3)։
 
 1.JPG
Նկ. 1.3. Դիագրամի տեսակի և ենթատեսակի ընտրություն


Դիագրամ կառուցելիս խորհուրդ Է տրվում նախ նշել ելքային տվյալները, ապա կառուցել դիագրամը։


Դիագրամ կառուցելու համար անհրաժեշտ է Insert ներդիրի Chart խմբից ընտրել դիագրամի տեսակը, ապա բացված հավաքածուից՝ ենթատեսակը (նկ. 1.3)։ Եթե առաջարկված տարբերակներից ոչ մեկը չի բավարարում, ապա կարելի է օգտվել Insertներդիրի Chartխմբի ստորին աջ մասում տեղակայված  2.JPG կոճակով բացվող պատուհանից (նկ.1.4)։

 

3.JPG

 


Նկ. 1.4. Դիագրամի տեսակի և ենթատեսակի ընտրության ընդլայնված պատուհան


Առավել հաճախ կիրառվում են դիագրամների ստորև բերված տեսակները.


• 
Հիստոգրամը 4.JPG  նպատակահարմար է կիրառել, երբ անհրաժեշտ է գրաֆիկորեն համեմամատության մեջ դնել տվյալների տարբեր հավաքածուների թվային արժեքներ, ցուցադրել տվյալների փոփոխությունը ժամանակի ընթացքում։

Եթե նախապես դիագրամի տեսակի ընտրություն չի կատարվել, ապա Excelը առաջարկում է Հիստոգրամ տեսակը։


• 
Գրաֆիկը 5.JPG  Excelում դիտվում է որպես դիագրամի մասնավոր դեպք։ Այստեղ խմբերի առանցքը բաժանվում է հավասար միջակայքերի, ինչը հնարավորություն է տալիս գրաֆիկորեն պատկերել կանոնավոր ժամանակահատվածներում (օրինակ՝ օրեր, շաբաթներ, ամիսներ կամ տարիներ) ցուցադրել տվյալների փոփոխման դինամիկան։


• 
Շրջանային  6.JPG դիագրամները նպատակահարմար է կիրառել, երբ անհրաժեշտ է պատկերել տվյալների յուրաքանչյուր հավաքածուի մասը ընդհանուր գումարի մեջ։


• 
Գծավոր  7.JPG դիագրամները նպատակահարմար է կիրառել, երբ երկրաչափական պատկերների հորիզոնական ներկայացումն ավելի պատկերավոր է, քան ուղղաձիգը։ Այստեղ խմբերի առանցքը տեղակայված է ուղղաձիգ, իսկ արժեքների առանցքը՝ հորիզոնական։


• 
Կետային  8.JPG դիագրամները նպատակահարմար է կիրառել, երբ անհրաժեշտ է գրաֆիկորեն պատկերել ժամանակի ոչ հավասարաչափ հատվածներում տվյալների փոփոխման դինամիկան։


Նկ. 1.5-ում բերված օրինակում ելքային տվյալների հիման վրա կառուցվել է հիստոգրամ, որի վրա ցուցադրվել են դրա հիմնական տարրերը։

 


 9.JPG
 
                                
Նկ. 1.5. Դիագրամի տարրերը
 

 

Ուշադրություն

Դիագրամ կառուցելիս խորհուրդ է տրվում տվյալները նշել առանց անվանումների, իսկ անվանումները, որպես մակագրություններ, ավելացնել դիագրամի կառուցման փուլում։