ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՖԱԿՈՒԼՏԵՏ__Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
ԲԱԺԻՆ__ֆիզիկա
ԿՈՒՐՍ__առաջին
ԱՌԱՐԿԱ—Գիտական հեղափոխությունը ճշգրիտ
գիտություններում
ԹԵՄԱ__Մարդու առաջացումը, ապագան, արհեստական
ինտելեկտ
ԴԱՍԱԽՈՍ__ Ջիջյան Ռոբերտ
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ__Դանիելյան Մարգարիտա
ԵՐԵՎԱՆ 2017թ.
Մարդու առաջացումը, ապագան,
արհեստական ինտելեկտ
Մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման նպատակը սեփական գիտակցության զարգացումն է, նրա մակարդակն այն աստիճանին հասցնելը, որ իրականում անձը ձուլվելով Տիեզերքի հետ կազմի մեկ ամբողջության: Ակադեմիկ Կազնաչևը գրել է. «Մենք ուղղակի կմտնենք տիեզերական ինտելեկտուալ տարածություն, որը միացած է այլ աշխարհների հետ և կշարունակենք մեր մոլորակային անմահությունը»: Մարդու էվոլյուցիան, ըստ երևույթին, կշարունակվի այնքան ժամանակ, մինչ մարդն իր բոլոր բնորոշումներով կհավասարվի Աստծուն և կձուլվի նրա հետ որպես մեկ ամբողջություն: Դարվինը, լիովին և ճշմարտացի կերպով մարդուն անվանել է «աշխարհի հրաշք և փառք»: Այս գնահատականի իրական նշանակությունը պարզ է դառնում, եթե հաշվի առնենք, որ մարդը իր մորֆոֆիզիոլոգիական կառուցվածքով առանձնացված չէ ընկերքավոր կաթնասուններից և պատկանում է դրանց դասին: Այս փաստը ոչ միայն չի նվաստացնում մարդուն, այլև ընդհակառակը, ավելի է բարձրացնում : Մարդը մարդ է դարձել և համարվել հասարակության անդամ շնորհիվ իր աշխատանքի: Այն ևս փաստում է, որ մարդը պատկանում է կենդանական աշխարհին: Մարդու պատկանելը կաթնասուններին, հայտնի է եղել Դարվինից առաջ: Լիննեյը մարդուն դասակարգել է պրիմատների կարգում և միաժամանակ ավելացրել. «Հիշիր քեզ ստեղծողի մասին»: Լամարկը գտել է, որ մարդն առաջացել է կապիկից:
Գանգերը 1. Գորիլա 2. Ավստրալոպիթեկ 3. Հոմո Էրեկտուս 4. Նեանդերտալյան մարդ 5. Ստեինհեիմի գանգ 6. Մարդ բանական
Ժամանակակից մարդիկ (Homo sapiens): Այս կենսաբանական տեսակին է պատկանում ժամանակակից ողջ մարդկությունը: Ըստ գտնված մնացորդների «բանական մարդ» ենթատեսակին պատկանողներն ունենցել են մոտ 180սմ հասակ, բարձր ճակատ, լավ զարգացած ենթակզակ, մոտ 1600գ կշռող գլխուղեղ, ուղիղ դեմք, թույլ արտահայտված վերհոնքային թմբիկներ կամ դրանց բացակայություն, փոքր քիթ ու ծնոտներ: Օգտագործել են քարե կտրիչներ, անկախացել են միջավայրի պայմաններից, կատարել են կենդանիների ընտելացում և բույսերի մշակում, կառուցել են բնակարաններ, պահպանել են կրակը, պատրաստել` հա•ուստներ: Ժամանակակից մարդիկ օգտագործել են կատարյալ աշխատանքային գործիքներ, իրականացրել աշխատանքային բարդ գործունեություն:
Ժամանակակից տեսակի մարդիկ Եվրոպա են եկել արևոտ Աֆրիկայից և հատուկ տեսողության կարիք չեն ունեցել: Այս ամենը թույլ է տվել մարդկանց ուղեղի տարբեր հատվածների առավել մեծ զարգացմանը և հանգեցրել մարդկանց հաղորդակցմանը միմյանց հետ՝ զարգացելով գյուտարարության ընդունակությունը:
Ռասա տերմին, որը հավանաբար առաջացել է արաբերեն «Ռաս» (սկիզբ) արմատից, առաջին անգամ արդի իմաստով գործածել է ֆրանսիացի մարդաբան Բեռնյեն: Սկզբնական շրջանում առաջարկվել են ռասաների տարբեր դասակարգումներ , սակայն առավել հաջողված է համարվում ֆրանսիացի մարդաբան Դենեկերի դասակարգումը:
Հիմնական ռասաների առաջացման ու ձևավորման գործընթացում վճռական դեր են խաղացել բնական պայմանների երկարատև ազդեցությունը և այդ պայմաններին մարդկանց օրգանիզմների հարմարվելը:
Արմենոիդ ռասա- հնագույն մարդաբանական տեսակ, որի հիմնական ներկայացուցիչները հանդիսանում են հայերըֈ Արմենոիդ ռասայի ներկայացուցիչները սփռված են Եվրոպայից մինչև Ասիա, բայց ամենից ամենաշատը հանդիպում են Հայկական լեռնաշխարհում՝ ի դեմս հայ էթնոսիֈ Արմենոիդ ռասայի ներկայացուցիչներն ունեն հետևյալ արտաքին բնութագրիչները` համեմատաբար բարձր հասակ, սովորաբար մուգ շագանակագույն կամ սև, հազվադեպ էլ բաց գույնի մազեր, մեծ, կլոր, սովորաբար սև, երբեմն էլ կապույտ կամ կանաչ աչքեր, գանգի բրախիկեֆալիկ ձև, վառ արտահայտված հոնքեր, բարակ, երկար, լավ արտահայտված կամրջակով քիթ (արծվաքիթ):
Մարդու և կաթնասունների համեմատությունը
Նմանություն |
Տարբերություն |
1. ունեն երկկողմ համաչափ մարմին 2. սաղմնային շրջանում ունեն քորդա 3. նյարդային համակարգը խողովակաձև է 4. կենդանածին են, ձագերին կերակրում են կաթով 5. մարմինը մազածածկ է 6. ունեն քրտնագեղձեր 7. էրիթրոցիտները չունեն կորիզ 8. հատուկ է ստոծանին, որով կրծքա- վանդակը բաժանվում է որովայնի խոռոչից 9. ունեն դիֆերենցված ատամներ 10. պարանոցային ողերը 7 հատ են 11. ունեն 3 լսողական ոսկրիկներ 12. սիրտը քառախորշ է 13. մեծ մարդկանց և կապիկների ընդհանրությունները, որոնցից կարելի է նշել • եղունգների առկայությունը • արյան 4 խմբերը, • նույն մակաբույծները • հղիության շրջան, • դաշտանային ցիկլը, • բարդ վարքագիծը, •միմիկայի մկանները |
1. մարդը սոցիալական էակ է 2. օժտված է զարգացած գլխուղեղով 3. տեղծում է գործիքներ 4. օժտված է գիտակցությամբ, հոդա- բաշխ խոսքով, վերացական մտա- ծողությամբ 5. ունի Sաձև ողնաշար, գմբեթաձև թաթ, հզոր ազդրոսկոր, լայն կոնք 6. տարբերություն կա աջ և ձախ ձեռքերի միջև 7. գլխի ուղեղային բաժինը գերազան- ցում է դիմայինին 8. ատամները մեծ չեն 9. ուղեղի զանգվածը 1350-1500գ, մակերեսը՝ 1250սմ2 |
Այժմ մարդու զարգացումն այնքան արագ է տեղի ունենում, որ կրճատվում է կյանքի տևողությունը: Մարդու զարգացմանը նպաստում են մեծաքանակ ինֆորմացիան և ժամանակակից տեխնիկան: Կամաց-կամաց մարդուն փոխարինելու են գալիս համապատասխան ռոբոտներ, որոնք մարդու փոխարեն կատարում են բազմազան աշխատանքներ: Պատրաստում են տարբեր կերակուրներ, մարդկանց փոխարեն կռվում են, որի վառ ապացույցը անօդաչու թռչող սարքերն են, մաքրությունն են ապահովում, վերահսկողություն սահմանում, նույնիսկ կարողանում են ամբոխի միջից գտնել հանցագործին՝ նրա պահվածքից ելնելով: Իմ կարծիքով կգա ժամանակ, երբ մարդու կարիքն այլևս չի զգացվի ու մարդիկ կդադարեն ապրել, քանի որ կստեղծվեն այնպիսի ռոբոտներ, որոնք մտածելու կարողություն կունենան և մի գուցե կարողանան բազմանալ: Եթե մարդը կարողացել է այնպես ծրագրավորել, որ համակարգիչը պատասխանի ցանկացած հարցի, ապա հետագայում կարող է այնպես ծրագրավորել, որ համակարգիչը նույնիսկ մտածի, այսինքն մարդը կարող է ստեղծել արհեստական ինտելեկտ: Ստացվում է, որ մարդը կարող է ստեղծել իր կործանիչին: Կարծում եմ, որ գիտության և տեխնիկայի այսպիսի զարգացման հետևանքով մարդն ավելի շուտ կվերանա Երկրի երեսից, քան Երկիրը կկործանվի: Ցավալի է, բայց փաստ:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.