Ագրեսիան ուսումնասիրող հոգեբանական էքսպերիմենտները
Երբ հոգեբանը
խնդիր
է դնում հասկանալ
մարդու
վարքը,ապա
նա պետք է ընտրի այնպիսի
մեթոդներ,որոնք
հարկավոր
են մարդուն
առօրյայում
ուսումնասիրելու համար, քանի
որ բիհևյորիստական
ուղղությունը հետազոտությունը
գործնականում
իրականացվում
է արհեստականորեն
ստեղծված
պայմաններում, այլ
ոչ թե ՙռեալ՚
կյանքի գործընթացում:
Ստեղծել մեթոդ
մարդու վարքի դիտման
և անալիզի համար լաբորատորիայից
դուրս
բավականին
դժվար
գործ է,այնուամենայնիվ, դա
հանդիսանում
է մարդուն
հասկանալու
կարևորագույն
միջոց:
Իրականում
մարդուն ուսումնասիրելու
համար գործում
են երկու դիտման մեթոդ.
1-Մեկ
մարդու
ուսումնասիրումն
է մյուս մարդու
կողմից:
Տվյալ
մեթոդի
ամենաարդյունավետ
տարբերակը
ցուցադրվում
է Զ.Ֆրոյդի ստեղծած
ՙՀոգեվերլուծության
լաբորատորիայում՚:
Այստեղ
այցելուին
հնարավորություն
է ընձեռնվում
արտահայտել
իր չգիտակցված
հակումները,միաժամանակ
բացահայտվում
է կապը այդ հակումների
ՙնորմալ՚
ու ՙնևրոտիկ
վարքի
փաստերի
միջև: Պակաս
ուժեղ,
բայց և բավականին
արդյունավետ
մեթոդ
է հանդիսանում
հարցազրույցը
, ինչպես
նաև այն, որ դիտողը
ուշադրություն
է դարձնում
նրան, ուսումնասիրում
ժեստերը,ձայնը,ձեռքերը,
դեմքի
արտահայտությունը
և այլն: Նույնիսկ
չճանաչելով
հետազոտվողին,
չունենալով
նրա կենսագրական
տվյալները,
օրագրերը
հոգեբանը
որպես
կարևոր
աղբյուր
կարող
է օգտագործել
դիտման
այնպիսի
տեսակը,որը հնարավորություն
կտա կազմելու
անձի
հոգեբանական
բնութագիրը:
2-Այս մեթոդի
էությունը
կայանում
է նրանում,
որ հոգեբանական
լաբորատորիան
վերածվի
ՙբնական
լաբորատորիայի՚`
կյանքի
իրավիճակներով:
Հետազոտողը
սովորում
է այն էքսպերիմենտները,
որը նրան առաջարկում
է ինքը` կյանքը:
Պետք է ընտրել այնպիսի
սոցիալական
իրավիճակներ,
որոնք
դրվում
են համեմատության
և հատուկ
մեթոդի
օգնությամբ
նրանցից
ընտրվում
է համապատասխան
էքսպերիմենտը:
Եթե որոշ գործոններ
ընդունենք
հաստատուն
և որոշներն
էլ փոփոխենք,
ապա այդպիսի
լաբորատորիայում
հնարավոր
կլինի
տարբեր
հիպոթեզներ
ճշտել:
Գոյություն
ունեն
շատ նման իրավիճակներ
և կարող են հստակ
ճշգրտել
համապատասխանում
է այս կամ այն հիպոթեզը
բոլոր
այս իրավիճակներին,
թե ոչ: Եթե դա այդպես
չէ, ապա կարող ենք բացահայտել
գոյություն
ունի այդ բացառության
համար
համոզիչ
բացատրություն,
թե պետք է փոխել հիպոթեզը:
Նման
ՙբնական
էքսպերիմենտի՚
ձև է հանդիսանում
անկետային
հարցումը,
որն անցկացվում
է տարբեր
տարիքի,
մասնագիտությունների
տեր մարդկանց
հետ առանձնացված
խմբերում
( բանտ,հիվանդանոց):
Ենթադրվում
է, որ նման դեպքերում
արդյունքները
սխալ են: Է.Ֆրոմը գտնում
էր, որ ագրեսիվ
վարքի
վերլուծությունը
գիտականորեն
նպատակահարմար
է կամ հոգեվերլուծական
տեսանկյունից
կամ սոցիալական
կյանքի
բնական
լաբորատորիայի
պայմաններում:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.