Развитие педагогической антропологии В России в конце 19 и начале 20 веков
Оценка 5

Развитие педагогической антропологии В России в конце 19 и начале 20 веков

Оценка 5
doc
04.06.2020
Развитие педагогической антропологии В России в конце 19 и начале 20 веков
Մանկավարժական մարդաբանություն.doc

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՌԵՖԵՐԱՏ

Ø  ՖԱԿՈՒԼՏԵՏ__ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի

Ø  ԲԱԺԻՆ__ ֆիզիկա

Ø  ԿՈՒՐՍ__ երկրորդ, մագիստրատուրա

Ø  ԱՌԱՐԿԱ__  Մանկավարժական մարդաբանություն

Ø ԹԵՄԱ__ Մանկավարժական մարդաբանության զարգացումը 

Ռուսաստանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին

Ø  ԴԱՍԱԽՈՍ__ Իզաբելլա Բաբայան

Ø  ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ__ Մարգարիտա Դանիելյան

ԵՐԵՎԱՆ 2017 թ.

Ներածություն

Գոյություն ունեն մարդու էության բացահայտման տարբեր մոտեցումներ: Մարդը ոչ միայն անհատ է, անձ, այլև անատոմիական կառուցվածքով, ֆիզիոլոգիայով, սոցիալական դերով և դիրքով օժտված էակ: Մարդն իրականացնում է մշակույթի արտահայտման և փոխանցման գործառույթ: Ըստ Վ. Ս. Սոլովյովի՝մարդը ֆիզիկապես և հոգեպես անընդհատ փոփոխվող յուրահատուկ էակ է, որն ունի բանականություն և ընդունակ է գիտակցելու ինչպես իր գործունեությունը, այնպես էլ աստվածայինը:

Գոյություն ունեն մարդուն բնորոշող շատ տեսակետներ, սակայն դրանք ամբողջովին չեն բացահայտում մարդու ֆենոմենը: Մարդը փիլիսոփայական մարդաբանության մեջ դիտարկվում է որպես ազատ, այսինքն`անկախ և ինքնուրույն (ինքնորոշման, անհատական որոշումներ կատարելու և ինքնաիրացմանն ընդունակ), օբյեկտիվ իրականության վրա ստեղծագործաբար ազդող էակ:

Ազատությունը մարդկության հիմնական բնութագրերից մեկն է: Այն իր մեջ ներառում է ինքնազարգացում, ինքնորոշում, ինքնագիտակցում, ինքնաիրացում և այլ, միայն մարդուն հատուկ «ինքնա»- ներ, որոնք հրատապ են նրա զարգացման ու կրթության խնդիրների լուծման ընթացքում:

Մարդու հիմնախնդիրը գտնվում է տարբեր գիտությունների և գիտական ուղղությունների ուշադրության կենտրոնում: Ըստ Վ.Ի. Վերնադսկու՝մարդու նկատմամբ պրոբլեմային մոտեցումը թույլ է տալիս նրան դիտարկել սոցիալ-մշակութային և սոցիալ-կենսաբանական տարբեր չափումներում:

Մարդու անատոմիան ուսումնասիրելու գործում խոշոր քայլեր կատարվեցին Վերածննդի դարաշրջանում։ Որոշ անատոմներ ու նկարիչներ մեծ ուշադրություն հատկացրին մարդու օրգանների առանձնահատկություններին ու մարմնի կառուցվածքի տարբեր տիպերին։ Աշխարհագրական խոշոր հայտնագործությունները (15-16-րդ դարեր) ընդլայնեցին մարդաբանական գիտելիքների սահմանները, եվրոպացիներին ծանոթացրին, թեկուզ մակերեսորեն, Արևելյան Ասիայի ռասայական տեսակներին,  Ամերիկայի բնակչությունը՝  Արևելյան Սիբիրի, Հրո երկրի և Օվկիանիայի ժողովուրդներին։ 1 8-րդ դարում շատ լուրջ փորձեր կատարվեցին մարդու առաջացման և բնության մեջ նրա տեղի վերաբերյալ գիտական հիպոթեզներ ստեղծելու ուղղությամբ։ Մարդաբանությունը որպես գիտություն սկսեց ձևավորվել 19-րդ դարում։ Մարդաբանության պաշտոնական սկիզբը դրեց Պ. Բրոկան՝ 1858 թվականին հիմնելով  Փարիզյան մարդաբանական ընկերությունը։  Նա միաժամանակ ստեղծեց չափագրական առաջին գործիքները և մշակեց ուսումնասիրության մեթոդիկան։  1868  թվականին հիմնադրվեց Մարդաբանական ուսումնասիրությունների լաբորատորիան, իսկ  1875  թվականին՝ Մարդաբանության դպրոցը։ Այնուհետև մարդաբանական հաստատություններ հիմնվեցին  Լոնդոնում (1863),  Մոսկվայում (1864),  Մադրիդում (1865),  Բեռլինում և այլուր։ Ռ. Մարտինը էապես վերամշակեց ուսումնասիրման մեթոդիկան, կատարելագործեց գործիքները, կիրառեց տարբերակային վիճակագրությունը։ 19-րդ դարում Արևմուտքում առաջացան մի շարք ծայրահեղական ուղղություններ, որոնք ճգնում էին հիմնավորել ռասաների անիրավահավասարության գաղափարը։ Ռուսաստանում 1864 թվականին հիմնվեց բնագիտության սիրողների ընկերության մարդաբանական բաժինը։ 1919 թվականին Մոսկվայի համալսարանին կից հիմնվեց մարդաբանության ամբիոն, 1922 թվականին՝ Մարդաբանության ինստիտուտ։ Խորհրդային մարդաբանությանը բնորոշ են ուսումնասիրման լայն ծավալը, պլանավորված աշխատանքները, միասնական մեթոդների մշակումը։ Մարդաբանական ուսումնասիրություններ են կատարվում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանին կից Դ. Ն. Անուչինի անվան մարդաբանության ինստիտուտում, միութենական հանրապետությունների Գիտությունների ակադեմիաներում,  ԼենինգրադիԿիևիԹբիլիսիիՏարտուի և այլ քաղաքների համալսարաններում։

Մանկավարժական մարդաբանության զարգացումը Ռուսաստանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին

Մարդու նկատմամբ աճող հետաքրքրությունը արդիականացնում է մանկավարժական գիտության նշանակությունը: Դեռևս 200 տարի առաջ Ի. Կանտը իր «Անտրոպոլոգիան պրագմատիկ տեսանկյունից» աշխատության մեջ փորձում էր ստեղծել «Մարդաբանություն» դասընթացի ձեռնարկ, որը կբավարարեր երեք գլխավոր բնութագրիչները՝ անտրոպոցենտրիզմ, ինտեգրատիվություն, պրագմատիզմ:

Ներկայիս հասարակական մտածողության մեջ ավելի ամրապնդվում է այն գաղափարը, որ մարդը գտնվում է կտրուկ բեկման մեջ: Դրա ակնհայտ ապացույցը 20-րդ դարի քաղաքական, տնտեսական, սոցիալական գլոբալ ճգնաժամն է, որն արտահայտվում է էկոլոգիական աղետներով, բնական պաշարների ոչնչացմամբ, մարդկանց հոգեկան և ֆիզիկական առողջության վատթարացմամբ (կախվածություն թմրադեղերից, ալկոհոլից, ՁԻԱՀ և այլն): Այս պայմաններում օբյեկտիվորեն փնտրվում են մարդկանց շփման նոր ձևեր, հասարակական նոր մեխանիզմներ: Պահանջվում է վերջին տարիներին ի հայտ եկած մարդու մոդելի և նրա հարացույցի բացատրություն:

Մեծ թափով զարգանում են այն գիտությունները, որոնք ուսումնասիրում են մարդուն և ծառայում են նրան` կենսաբանությունը, գենետիկան, բժշկությունը և այլն: Էկոլոգիական հետազոտությունները նույնպես բուռն զարգացում են ապրում (և՛ գլոբալ, և՛ մարդու էկոլոգիայի բնագավառում): Դրանք հավաստում են, որ պետք է ստեղծվեն մարդու և բնության նոր հարաբերություններ: Մարդը հասարակական էակ է: Homo sapiens-ի ի հայտ գալը պայմանավորված է անտրոպոիդների խմբի (այնտեղ իշխում էին բիոլոգիական օրենքները) վերափոխմամբ և արդյունք է մարդկային հասարակության (այստեղ իշխում են հասարակաբարոյական օրենքները): Homo sapiens-ի զարգացման և պահպանման կարևորագույն պայմաններն են բարոյական տաբուների պահպանումը և նախորդ սերունդների սոցիալ-մշակութային ժառանգությունը:

Մարդը միայն հասարակության մեջ հնարավորություն ունեցավ բացահայտելու իր ներուժը: Օրինակ՝ մարդու՝ որպես կենդանի էակի ակտիվությունը վերափոխվեց սոցիալական նշանակություն ունեցող արդյունավետ գործունեության, մշակույթ ստեղծելու և պահպանելու կարողության: Մարդկային լեզուն ընդունելու պատրաստակամությունը նշանակում է պատրաստ լինել շփման, երկխոսության, մտքերի, փորձի, գիտելիքների և այլնի փոխանակման: Բանական ասելով՝ հասկանում են, որ մարդը գիտակցում է իր գոյությունը ժամանակի և տարածության մեջ, ճանաչում է ինքն իրեն, շրջապատող աշխարհը, կատարում է ինքնավերլուծություն, ինքնաքննադատում, ինքնագնահատում, իր գործունեության պլանավորում, այսինքն` գործում է ինքնագիտակցումը, ռեֆլեքսիան: Մարդու կարևոր յուրահատկություններից է հոգևոր էությունը: Վերջինս հասուն անձի զարգացման և ինքնակառավարման բարձր մակարդակնէ: Հոգևոր էության տակ պետք է հասկանալ.

·                  ինքնագիտակցման անհատական ընդունակությունները,

·                  անհատի կողմնորոշվածությունը ուրիշների գործողությունների նկատմամբ,

·                  իր համար ընդունելի բարոյական արժեքների որոնումը:

Մարդը զարգացող էակ է զարգացող աշխարհում, այդ պատճառով նրան հատուկ է կրեատիվությունը, այսինքն` փոխվելու և փոխակերպվելու ընդունակությունը: Մարդու ամբողջականությունը բացահայտվում է նաև իր հակասականությամբ:

Դիտարկենք մարդու հակասականությունը.

1. Մարդը նույնիսկ միայնության մեջ կողմնորոշվում է հասարակության կողմից ընդունված

կարծրատիպերով, սակայն մշտապես պահպանում է իր ինքնավարությունը: Ոչ մի մարդ ամբողջովին չի կարող ընկալվել հասարակության կողմից:

2. Ազատությունը մարդու մեծագույն արժեքներից մեկն է: Մարդու ներքին ազատությունը դրսևորվում է երևակայությամբ, ստեղծագործելով, երազանքներով, որոնք հնարավոր չէ վերացնել: Մարդուն երջանիկ է դարձնում ոչ թե մեկուսացումը, այլ մարդկանց առջև պատասխանատվություն չունենալը: Մարդը, մնալով նյութական էակ, ձգտում է մեծագույն արժեքների, կատարելության:

3. Օրենքները, որոնցով ապրում է մարդը, հանգեցնում են իրականության և զգացմունքայնության, նպատակահարմարության և մարդասիրության բախմանը:

4. Ցանկացած իրավիճակում մարդը պահպանում է արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի նկատմամբ, հակառակդեպքում անձը կկործանվի:

5. Մարդը սոցիալական էակ է և չի կարող ապրել հասարակությունից դուրս, առանց շփման, սակայն դա նրան կարող է հոգնեցնել,և նա ձգտում է միայնության:

6. Մարդու զարգացման վրա ազդում են ինչպես օրինաչափ, այնպես էլ պատահական գործոնները, որոնք ինչ-որ փուլում կարող են դառնալ որոշիչ:

7. Մարդը միաժամանակ պահպանողական է և փոփոխական, ավանդապաշտ է և ստեղծագործ: Նա ձգտում է կայունության և հաստատունության, սակայն նույնականացումը ևս նրա համար հաճախ գրավիչ է:

Փիլիսոփայության մեջ մարդու և բնության էության պատմական իմաստավորման, վերլուծության ընթացքում ձևավորվել են մի քանի ուղղություններ.

1. Մարդու թեոցենտրիստական ընկալում, որի իմաստն այն է, որ մարդու ծագումը, բնույթը, նպատակը, ողջ կյանքը պայմանավորված են Աստծու գոյությամբ (Ավգուստին, Աքվինացի, Վ.Ս. Սոլովյով և այլք):

2. Մարդը սոցիալական համակարգի կենտրոնն է, նրա արտացոլումը: Նման առարկայական մոտեցման դեպքում դիտարկվում է ոչ թե կոնկրետ մարդը, այլ ողջ մարդկությունը: Առանձին վերցրած՝ մարդն այստեղ ունի ֆունկցիոնալ դերակատարում՝ սոցիալական կոնկրետ համակարգում տրված: Օրինակ՝ ամերիկացի սոցիոլոգ Ջ.Միդը համարում էր, որ մարդը ձևավորվում է միայն

սոցիալական միջավայրի հետ համագործակցելու արդյունքում:

3. Մարդը դիտարկվում է որպես կենսաբանական ոչ կատարյալ էակ: Նա, անպատրաստ լինելով ապրել եղած միջավայրի պայմաններում, ստիպված է ստեղծել կենսական, մշակութային արհեստական միջավայր: Կան նաև մարդու էության այլ կենսաբանական մեկնաբանություններ:

Օրինակ՝ մարդը սիմվոլիկ կենդանի է, իսկ Ի.Կանտի բարոյական-բնական դուալիզմի համաձայն՝ մարդը բնության մասնիկ է, սակայն օժտված է բարոյական ազատությամբ (Շ.Մոնտեսկյե, Ժ.Լամետրի, Պ.Հոլբախ, Ա.Հելեն, Է.Կասիրեր և այլք):

4. Իռացիոնալիստները մարդու էության բացահայտման և մեկնաբանման հիմքում տեսնում էին նրա հոգեկանը, հույզերը, բնազդները, ռեֆլեքսները և անգիտակցական այլ տարրեր (Ա.Շոպենհաուեր, Ֆ.Նիցշե, Ց.Կյերք և այլք):

5. Մշակութա-անտրոպոլոգիական մոտեցման կողմնակիցները կարծում են, որ մարդը կենդանիներից տարբերվում է ստեղծագործելու, մշակույթ ձևավորելու և այն կրելու կարողությամբ, ընդունակությամբ: Ըստ Է. Ռոթխաքքերի՝ մշակույթն այն հիմնական տարրն է, որով մարդը տարբերվում է կենդանիներից:

Մարդաբանությունը որպես առանձին գիտական ճյուղ դարձավ նաև Չ. Դարվինի շնորհիվ /1809-1882/ 19-րդ դարի երկրորդ կեսին: Նա մարդու մասին իր պատկերացումները ներկայացրել է բազմաթիվ տպագրություններում:

Ըստ Դարվինի, մարդաբանության հիմնական նպատակն է Homo sapiens տեսակի ամբողջական ընկալումը: Այդ նպատակի իրականացման համար կատարվում էին մարդու ձևաբանական, անատոմիական, ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրություններ, որոնք ապրում էին տաբեր կլիմայական պայմաններում, պատկանում էին տարբեր մշակույթներին, ժողովուրդներին և ռասաներին: Նրանց համար կարևոր էր նաև ավանդույթների, ծիսակատարությունների, դաստիարակչական գործողությունների, կենցաղի կազմակերպման միջոցների ուսումնասիրությունը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել գիտակցական մարդու ծագումն ու առանձնահատկությունները:

Մարդաբանությունը տարբեր գիտությունների ինտեգրված, միասնացված համակարգ, որը զբաղվում է մարդու հիմնախնդիրներով: Արդեն 19-րդ դարի վերջին անտրոպոլոգները սկսել են հետազոտել.

·                  Մարդու բնական պատմությունը (նրա կենսաբանությունը, անատոմիան, հոգեբանությունը);

·                  պալեոնտոլոգիան (մարդու նախապատմությունը);

·                  էթնոլոգիան (տեսակի տարածումը երկրագնդի վրա, ազգերի և ցեղերի վարքագիծն ու ավանդույթները);

·                  դիցաբանությունը (կրոնների ծագման պատմությունը, զարգացումն ու փոխազդեցությունը);

·                  սոցիոլոգիան (մարդկանց հարաբերությունները տարբեր խմբերում և բնագավառներում);

·                  դեմոգրաֆիան (մարդու վերարտադրության օրինաչափությունները);

·                  բժշկական աշխարհագրությունը (մարդու ազդեցությունը եղանակի վրա, ինչպես նաև աշխարհագրական և էթնոգրաֆիական պաթոլոգիաները);

·                  բանասիրությունը (լեզուների ծագումն ու դրանց փոխադարձ կապը, առասպելները, ազգագրությունը, ֆոլկլորը) և այլ բնագավառներ:

Տարաբնույթ և հարուստ տեղեկատվությունը, որը ստացել են հետազոտող-անտրոպոլոգները ամբողջ աշխարհում, նպաստել է անտրոպոլոգիական, մարդաբանական գիտելիքի տարբերակմանը գիտության ներսում: Արդյունքում, ձևավորվել են անտրոպոլոգիական գիտության տարբեր ուղղություններ:

Այսօր գոյություն ունեն փիլիսոփայական, կրոնական, մշակութային, սոցիալական, հոգեբանական և այլ անտրոպոլոգիաներ: Իսկ նախկինում ծագած ունիվերսալ անտրոպոլոգիան այսօր հանդես է գալիս որպես մարդաբանական գիտությունների բնական-գիտական ուղղություն: Այն իր մեջ ներառում է ռասսայագիտությունը, մարդու մորֆոլոգիան, անտրոպոգենեզը, և մանկավարժական անտրոպոլոգիան:

«Մանկավարժական» ածականը հայտնվել է անտրոպոլոգիայի այն բաժնում, որը ուսումնասիրում է ոչ թե մեծահասակի, այլ երեխայի անտրոպոլոգիական կերպարը: Այն զբաղվում է երեխայի կերպարի փոփոխություններով արտաքին գործոնների ազդեցության ներքո՝ սոցիալական, բնական, սոցիալ-մշակութային, էկոլոգիական և այլն, նկարագրում է տվյալ էթնոսին բնորոշ տարիքային դինամիկան:

Անտրոպոլոգիայի այս հատվածը տալիս է հարուստ և ուսուցողական տեղեկատվություն մարդաբանությանը, այդ թվում նաև մանկավարժությանը: Սերտ համագործակցելով ֆիզիոլոգիայի, բժշկության, դպրոցական հիգիենայի հետ այս բնագիտական դիսցիպլինը համարվում է պրակտիկ կողմնորոշում ունեցող մանկավարժական անտրոպոլոգիա:

Հնագույն մտածողները և միջնադարի փիլիսոփաները ներկայացրել են կրթության իրենց հիմնավորումը, բխեցնելով այն մարդու բնությունից: Անտիկ փիլիսոփայության զարգացման հելենական փուլում առաջ է գալիս այսպես կոչված «գործնական» փիլիսոփայությունը, երբ գերիշխում էր փիլիսոփայության դաստիարակչական գործառույթը: Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում էին բարոյագիտական, կրոնական հիմնախնդիրներ, որոնք կարևորում են փիլիսոփայական գիտելիքների դաստիարակչական կողմը: Փիլիսոփայությունը ժամանակ առ ժամանակ ստանում է կիրառական գիտության տեսք, ներկայացնելով մանրամասն առաջարկություններ առ այն, թե ինչպես է անհրաժեշտ վարվել այս կամ այն իրավիճակում, խորհուրդներ տալով ընկերության, սիրո, ընտանեկան հարաբերություններին վերաբերող հարցերում:

Փիլիսոփայության դաստիարակչական գործառույթը միջնադարում լուսաբանվում է կրոնի տեսանկյունից: Փիլիսոփաներն ու հոգևորականները ընդունում էին մարդկային կյանքի ընթացքի դաստիարակչական որակները, առանձնահատուկ նշանակություն են ստանում մահվան և անմահության հիմնախնդիրները:

Նոր ժամանակների արևմտաեվրոպական փիլիսոփայությունը հաջորդականորեն ընդունում է անտիկ ժամանակաշրջանի և վերածննդի դաստիարակչական ուղղվածությունը, հաստատելով փիլիսոփայությունը որպես գիտություն:

Փիլիսոփայության դաստիարակչական գործառույթը հնարավորություն տվեց մանկավարժությանը առանձնանալ որպես ինքնուրույն գիտություն: Յան Ամոս Կոմենսկին մարդու ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում կարևորում էր նրա բնական տվյալները և կոչ էր անում հետևել դրանց: Այդ երևույթը իր մարմնավորումը ստացավ նրա բնահարմարության սկզբունքի մեջ: Իր աշխատություններում նա կոչ էր անում մարդկությանը համագործել խաղաղ և հանգիստ պայմաններում:

Լինելով հոգևորական, Կոմենսկին մարդուն համարում էր բարձրագույն ուժերի ստեղծագործություն, հոգևոր էակ: Յուրաքանչյուր դաստիարակվողի մեջ նա տեսնում էր բնական տաղանդ և օժտվածություն:

Նա համարում էր, որ ողջ կյանքի ընթացքում մարդը գիտելիքներն է կուտակում և պետք է դրանցով օգտակար դառնա մյուս մարդկանց համար: Յան Ամոս Կոմենսկու աշխատությունները հետագայում հանդես եկան որպես մանկավարժական մարդաբանության հիմնական աղբյուրներ:

Մարդաբանական գիտելիքի տարբերակումը.ժամանակակից գիտության մեջ գոյություն ունեն անտրոպոլոգիայի հետևյալ հիմնական ուղղությունները: Փիլիսոփայական անտրոպոլոգիա. հայտնիէ, որ փիլիսոփայությունը միշտ քննարկել է մարդու հետ կապված հարցեր: Մասնավորապես, ո՞վ է մարդը, ո՞րն է նրա կյանքի նպատակն ու իմաստը և այլն: Լ.Ֆոյերբախից (1804—1872) սկսած փիլիսոփայության հիմնական բացատրական սկզբունքն անտրոպոպոգիականն է: Այս սկզբունքը պահանջում է՝ ինչ էլ որ փիլիսոփան ուսումնասիրի՝ բնությունը, հասարակությունը, կրոնը, մտածողությունը, լեզուն, աշխատանքային գործիքները, գաղափարները, բարոյականությունն ու խիղճը, գիտությունը և այլն՝ ամեն ինչ պետք է բացատրվի, ելնելով մարդու առանձնահատկություններից: Այդ պահանջը պայմանավորված է նրանով, որ Լ.Ֆոյերբախի համար մարդը փիլիսոփայության ունիվերսալ և բարձրագույն առարկան է:

Այսպիսով, փիլիսոփայությունը միշտ կողմնորոշված է եղել դեպի մարդը: Սակայն «փիլիսոփայական անտրոպոլոգիա» տերմինը ծագել է 19-րդ դարի վերջին: Այն գիտական շրջանառության մեջ է ներդրել Օ.Կասմանը:

Փիլիսոփայական անտրոպոլոգիան փիլիսոփայական գիտություն է մարդու մասին: Իսկ 20-րդ դարում այդ տերմինը ձեռք բերեց այլ իմաստ: Դրանով անվանվեց Մ. Շելերի փիլիսոփայական հայեցակարգը: Նա և իր կողմնակիցները, հետևելով Ի. Կանտին, փորձել են ինտեգրել մարդու էությունը, որոշելով նրա տեղը աշխարհում և մարդու վերաբերմունքը աշխարհի նկատմամբ:

Ժամանակակից փիլիսոփայական անտրոպոլոգիան փիլիսոփայության բնագավառներից մեկն է՝ մարդու փիլիսոփությունը: Այն ուսումնասիրում է մարդու գոյության անհատական և այլ ձևերը, սինթեզում է նրա տեսական և արժեքային էությունը: Ավանդաբար փիլիսոփայական անտրոպոլոգիան չի զբաղվել դաստիարակության հիմնախնդիրներով: Սակայն 20-րդ դարի 60-ական թթ. Գերմանիայում ծագում է դրա նոր ուղղությունը, որը բավականին արագ դարձավ հանրածանոթ և արդյունավետ և կոչվեց մանկավարժական անտրոպոլոգիա: Երկրոդ համաշխարհային պատերազմից հետո պահանջ է ծագում վերաիմաստավորել ավանդական, ավտորիտար մանկավարժական համակարգը, որը տիրում էր Գերմանիայում: Ծայր աստիճան աճում է հետաքրքրությունը մարդու հիմնախնդիրների նկատմամբ, մարդու էության, մարդու և մշակույթի համագործակցության դասական պատկերացումների, մարդու և դաստիարակության նպատակի և հնարավորությունների նկատմամբ: Այս հիմնախնդիրներով սկսեցին զբաղվել «նոր փիլիսոփայության» ներկայացուցիչները: Լիդերներից մեկը Օտտո Բոլնովն է (1903թ.), որն իր սեփական փիլիսոփայական հայեցակարգը անվանեց մանկավարժական անտրոպոլոգիա:

Օ. Բոլնովի մանկավարժական մարդաբանությունը հավակնում է ստեղծել նոր մոդելի փիլիսոփայական մարդ և դաստիարակություն: Առաջին մոդելի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ մարդու հիմնական յուրահատկությունը դաստիարակված լինելու և դաստիարակվելու պահանջմունքն է: Դրանով է պայմանավորված մարդու՝ որպես դաստիարակ և դաստիարակվող ինտեգրված դերակատարումը:

Երկրորդ մոդելի հիմքում այն համոզմունքն է, որ դաստաիարկությունը մարդու գոյության հիմնական ձևն է: Այսպիսով, մանկավարժական մարդաբանությունը մանկավարժական ուղղվածություն ունեցող փիլիսոփայական տեսություն է:

Մարդը, նրա էությունը, նրա գոյությունը յուրօրինակ ուսումնասիրության է ենթարկվում կրոնական մարդաբանության կողմից: Կրոնական մարդաբանությունն ունի հետևյալ ուղղություններ՝ քրիստոնեական, առաքելական, անտրոպոսոֆիա, խասիդիզմ և այլն: Այս ուղղության բոլոր կողմնակիցների համար ընդհանուր է այն դրույթը, որ աստված՝ բարձրագույն արժեք է և ոչ նյութական ուժերն ավելի կարևոր են մարդու զարգացման համար, քան բնական և սոցիալմշակութային նախադրյալները: Ըստ այդ ուղղության մարդը աստծու կողմից ստեղծված թանկարժեք էակ է, որը համարվում է աշխարհի և աստծո միջև կապող օղակ: Դրանով պայմանավորված, կրոնական անտրոպոլոգիան, դրա հիմնական հոսանքները, ուղղությունները տեսական հիմք են ծառայում որոշակի մանկավարժական համակարգերի համար: Ոչ ավանդական, այլընտրանքային մանկավարժական համակարգերից է համարվում վալդորֆյան մանկավարժությունը, որը իրականացնում է Ռ.Շտայների անտրոպոսոֆիական հայացքները, որոնք նա գիտական շրջանառության մեջ է դրել 1907 թ.-իցանտրոպոսոֆիա» (իմաստություն, գիտելիք, մտորումներ մարդու էության մասին): Ռ.Շտայների մանկավարժական համակարգը կոչված է օգնել երեխային իրականացնել իր առաքելությունը, զարգացնել իր ոգու և հոգու ընդունակությունները, անցնել ճանապարհ «ֆիզիկական մարմնից» դեպի «ես»-ը:

Վալդորֆյան մանկավարժությունն առանձնանում է յուրահատուկ բովանդակությամբ, մանրակրկիթ մշակված մեթոդիկայով և ուսումնադաստիարակչական գործունեության կազմակերպմամբ, որի հիմքում երեխայի նկատմամբ սերն է ու հարգանքը: Անտրոպոսոֆիան մանկավարժական անտրոպոլոգիայի առանձնահատուկ ձև է, որն ունի տեսական և գործնական ուղղվածություն:

Ժամանակակից մշակութային մարդաբանությունն իր մեջ ներառում է սոցիալական և կառուցողական անտրոպոլոգիաները, անտրոպոլոգիական դպրոցը մշակութաբանության մեջ և այլ գիտական ուղղություններ: Դրանք բոլորն էլ առանձնանում են սոցիոցենտրիզմով, այսինքն ընդունում են մշակույթի կարևորությունը, սոցիալական միջավայրի գերակայությունը մարդու բնական նախադրյալների նկատմամբ: Մարդը նրանց համար մշակութային պայմանների արդյունք է, այդ պատճառով՝ մարդու ընկալման համար ուսումնասիրվում է տարբեր մշակութային երևույթներ, ինչպես նաև մշակույթի և հասարակության տարբեր կառուցվածքներ՝ էթնոսը, ընտանիքը, փոքր խմբերը և այլն: Ըստ մշակութային անտրոպոլոգիայի՝ ընդհանուրը մասնավորից կարևոր է, այսինքն մարդու զարգացման համար կարևոր են նախ և առաջ այն կապերը, որոնք ստեղծվում են կյանքի տարբեր իրավիճակներում, տարբեր անդամների հետ՝ աշխատանքում, հանգստի ժամանակ, ընտանեկան պարտականությունների կատարման և այլն: Մեծ նշանակություն է տրվում միջանձնային հարաբերությունների, անմիջական կապերի ստեղծման կառուցվածքների ուսումնասիրմանը, տարբեր խմբերի հարաբերությունների ստեղծմանը: Բնականաբար, մշակութային մարդաբանությունը կապված է գիտության այլ ճյուղերի հետ, այդ թվում՝ բնական, հումանիտար և սոցիալական գիտությունների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եզրակացություն

 

Մանկավարժության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հոգեբանական մարդաբանությունը, որը համարվում է առանձին հոգեբանական դիսցիպլին: Այն ուսումնասիրում է մարդուն որպես անհատ և որպես կենսաբանական և սոցիալական էակ, բացահայտում է հոգեկան գործընթացների դինամիկ և էներգետիկ առանձնահատկությունները՝ ուժը, թուլությունը, լաբիլությունը, պահպանողականությունը:

Այս գիտության հետաքրքրությունների շրջանակում է նաև մարդու վարքագծի և հոգեկանի ժառանգական հիմքերը, անհատական որակների փոփոխականության և ժառանգականության օրինաչափությունները, այդ օրինաչափությունների դերը սեռատարիքային դրսևորումների վրա և այլն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գրականություն

  1. Թոփուզյան Ա.Օ. Հումանիստական դաստիարակության հիմնախնդիրը մանկավարժության մեջ,Ե.Լինգվա, 2009.
  2. Бим-Бад Б.М.Антропологические основания теории и практики образования.-М., 2012.
  3. Бим-Бад Б.М.Педaгoгическая антропология.- М.,Юрайт , 2015.
  4. Коджаспирова Г.М. Педагогическая антропология.-М., Гардарики, 2005.
  5. Лурье С.В.Психологическая антропология:история, современное состояние, перспективы:-М., Альма Матер, 2008.
  6. МаксаковаВ.И. Педaгoгическая антропология.- М., 2004.
  7. Салов Ю.И., Тюнникова Ю.С. Психолого- педагогическая антропология.-М., 2003.
  8. Чистяков В.В., Безух К.Е. Основы педагогической и социальной антропологий, Ростов на Дону, 2014

  9. Скачано с www.znanio.ru

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՌԵՖԵՐԱՏ Ø ՖԱԿՈՒԼՏԵՏ__ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի Ø ԲԱԺԻՆ__ ֆիզիկա Ø ԿՈՒՐՍ__ երկրորդ, մագիստրատուրա Ø ԱՌԱՐԿԱ__ Մանկավարժական մարդաբանություն…

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՌԵՖԵՐԱՏ Ø ՖԱԿՈՒԼՏԵՏ__ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի Ø ԲԱԺԻՆ__ ֆիզիկա Ø ԿՈՒՐՍ__ երկրորդ, մագիստրատուրա Ø ԱՌԱՐԿԱ__ Մանկավարժական մարդաբանություն…

Ներածություն Գոյություն ունեն մարդու էության բացահայտման տարբեր մոտեցումներ: Մարդը ոչ միայն անհատ է, անձ, այլև անատոմիական կառուցվածքով, ֆիզիոլոգիայով, սոցիալական դերով և դիրքով օժտված էակ: Մարդն…

Ներածություն Գոյություն ունեն մարդու էության բացահայտման տարբեր մոտեցումներ: Մարդը ոչ միայն անհատ է, անձ, այլև անատոմիական կառուցվածքով, ֆիզիոլոգիայով, սոցիալական դերով և դիրքով օժտված էակ: Մարդն…

գիտելիքների սահմանները, եվրոպացիներին ծանոթացրին, թեկուզ մակերեսորեն, Արևելյան Ասիայի ռասայական տեսակներին, Ամերիկայի բնակչությունը՝ Արևելյան Սիբիրի , Հրո երկրի և Օվկիանիայի ժողովուրդներին։ 1 8-րդ դարում շատ լուրջ…

գիտելիքների սահմանները, եվրոպացիներին ծանոթացրին, թեկուզ մակերեսորեն, Արևելյան Ասիայի ռասայական տեսակներին, Ամերիկայի բնակչությունը՝ Արևելյան Սիբիրի , Հրո երկրի և Օվկիանիայի ժողովուրդներին։ 1 8-րդ դարում շատ լուրջ…

Homo sapiens-ի ի հայտ գալը պայմանավորված է անտրոպոիդների խմբի (այնտեղ իշխում էին բիոլոգիական օրենքները) վերափոխմամբ և արդյունք է մարդկային հասարակության (այստեղ իշխում են

Homo sapiens-ի ի հայտ գալը պայմանավորված է անտրոպոիդների խմբի (այնտեղ իշխում էին բիոլոգիական օրենքները) վերափոխմամբ և արդյունք է մարդկային հասարակության (այստեղ իշխում են

Homo sapiens-ի զարգացման և պահպանման կարևորագույն պայմաններն են բարոյական տաբուների պահպանումը և նախորդ սերունդների սոցիալ-մշակութային ժառանգությունը: Մարդը միայն հասարակության մեջ հնարավորություն ունեցավ բացահայտելու իր ներուժը:…

Homo sapiens-ի զարգացման և պահպանման կարևորագույն պայմաններն են բարոյական տաբուների պահպանումը և նախորդ սերունդների սոցիալ-մշակութային ժառանգությունը: Մարդը միայն հասարակության մեջ հնարավորություն ունեցավ բացահայտելու իր ներուժը:…

կարծրատիպերով, սակայն մշտապես պահպանում է իր ինքնավարությունը: Ոչ մի մարդ ամբողջովին չի կարող ընկալվել հասարակության կողմից: 2. Ազատությունը մարդու մեծագույն արժեքներից մեկն է: Մարդու ներքին…

կարծրատիպերով, սակայն մշտապես պահպանում է իր ինքնավարությունը: Ոչ մի մարդ ամբողջովին չի կարող ընկալվել հասարակության կողմից: 2. Ազատությունը մարդու մեծագույն արժեքներից մեկն է: Մարդու ներքին…

Homo sapiens տեսակի ամբողջական ընկալումը : Այդ նպատակի իրականացման համար կատարվում էին մարդու ձևաբանական , անատոմիական , ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրություններ , որոնք ապրում էին տաբեր…

Homo sapiens տեսակի ամբողջական ընկալումը : Այդ նպատակի իրականացման համար կատարվում էին մարդու ձևաբանական , անատոմիական , ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրություններ , որոնք ապրում էին տաբեր…

ժողովուրդներին և ռասաներին : Նրանց համար կարևոր էր նաև ավանդույթների , ծիսակատարությունների , դաստիարակչական գործողությունների , կենցաղի կազմակերպման միջոցների ուսումնասիրությունը , առանց որի հնարավոր չէ…

ժողովուրդներին և ռասաներին : Նրանց համար կարևոր էր նաև ավանդույթների , ծիսակատարությունների , դաստիարակչական գործողությունների , կենցաղի կազմակերպման միջոցների ուսումնասիրությունը , առանց որի հնարավոր չէ…

ունիվերսալ անտրոպոլոգիան այսօր հանդես է գալիս որպես մարդաբանական գիտությունների բնական - գիտական ուղղություն : Այն իր մեջ ներառում է ռասսայագիտությունը , մարդու մորֆոլոգիան , անտրոպոգենեզը…

ունիվերսալ անտրոպոլոգիան այսօր հանդես է գալիս որպես մարդաբանական գիտությունների բնական - գիտական ուղղություն : Այն իր մեջ ներառում է ռասսայագիտությունը , մարդու մորֆոլոգիան , անտրոպոգենեզը…

Փիլիսոփայության դաստիարակչական գործառույթը միջնադարում լուսաբանվում է կրոնի տեսանկյունից : Փիլիսոփաներն ու հոգևորականները ընդունում էին մարդկային կյանքի ընթացքի դաստիարակչական որակները , առանձնահատուկ նշանակություն են ստանում մահվան…

Փիլիսոփայության դաստիարակչական գործառույթը միջնադարում լուսաբանվում է կրոնի տեսանկյունից : Փիլիսոփաներն ու հոգևորականները ընդունում էին մարդկային կյանքի ընթացքի դաստիարակչական որակները , առանձնահատուկ նշանակություն են ստանում մահվան…

նրա կյանքի նպատակն ու իմաստը և այլն : Լ . Ֆոյերբախից (1804—1872) սկսած փիլիսոփայության հիմնական բացատրական սկզբունքն անտրոպոպոգիականն է : Այս սկզբունքը պահանջում է՝ ինչ…

նրա կյանքի նպատակն ու իմաստը և այլն : Լ . Ֆոյերբախից (1804—1872) սկսած փիլիսոփայության հիմնական բացատրական սկզբունքն անտրոպոպոգիականն է : Այս սկզբունքը պահանջում է՝ ինչ…

մարդու և մշակույթի համագործակցության դասական պատկերացումների , մարդու և դաստիարակության նպատակի և հնարավորությունների նկատմամբ : Այս հիմնախնդիրներով սկսեցին զբաղվել « նոր փիլիսոփայության » ներկայացուցիչները :…

մարդու և մշակույթի համագործակցության դասական պատկերացումների , մարդու և դաստիարակության նպատակի և հնարավորությունների նկատմամբ : Այս հիմնախնդիրներով սկսեցին զբաղվել « նոր փիլիսոփայության » ներկայացուցիչները :…

ավանդական , այլընտրանքային մանկավարժական համակարգերից է համարվում վալդորֆյան մանկավարժությունը , որը իրականացնում է Ռ . Շտայների անտրոպոսոֆիական հայացքները , որոնք նա գիտական շրջանառության մեջ է…

ավանդական , այլընտրանքային մանկավարժական համակարգերից է համարվում վալդորֆյան մանկավարժությունը , որը իրականացնում է Ռ . Շտայների անտրոպոսոֆիական հայացքները , որոնք նա գիտական շրջանառության մեջ է…

հարաբերությունների , անմիջական կապերի ստեղծման կառուցվածքների ուսումնասիրմանը , տարբեր խմբերի հարաբերությունների ստեղծմանը : Բնականաբար , մշակութային մարդաբանությունը կապված է գիտության այլ ճյուղերի հետ , այդ…

հարաբերությունների , անմիջական կապերի ստեղծման կառուցվածքների ուսումնասիրմանը , տարբեր խմբերի հարաբերությունների ստեղծմանը : Բնականաբար , մշակութային մարդաբանությունը կապված է գիտության այլ ճյուղերի հետ , այդ…

Եզրակացություն Մանկավարժության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հոգեբանական մարդաբանությունը , որը համարվում է առանձին հոգեբանական դիսցիպլին : Այն ուսումնասիրում է մարդուն որպես անհատ և որպես…

Եզրակացություն Մանկավարժության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հոգեբանական մարդաբանությունը , որը համարվում է առանձին հոգեբանական դիսցիպլին : Այն ուսումնասիրում է մարդուն որպես անհատ և որպես…

Бим-Бад Б.М.Антропологические основания теории и практики образования

Бим-Бад Б.М.Антропологические основания теории и практики образования
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
04.06.2020