Միջառարկայական կապերի դերը ֆիզիկայի դասընթացում:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեր ժամանակների կարևոր առանձնահատկություններից է տարբեր գիտությունների, գաղափարների և մեթոդների ինտեգրումը: Տնտեսական, էկոլոգիական, սոցիալական պրոբլեմները լուծելու համար անհրաժեշտ է ինտեգրացիոն, համակարգային մոտեցում: Ներկայումս հրատապ է բնություն-հասարակություն հարաբերությունը: Նրանց միջև գոյություն ունեցող կապերը վերլուծելիս խաչվում են աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, էկոլոգիայի, գրականության, պատմության բնագավառները: Միասնական գիտական աշխարհայացքի ձևավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել միջառարկայական կապերը: Միջառարկայական կապերը ժամանակակից դպրոցական կրթության կարևորագույն սկզբունքն են, որ նպաստում են սովորողների գիտելիքների համակարգմանը, ուսումնադաստիարակչական գործընթացի միասնականացմանը:
Միջառարկայական կապերը ուսուցման գործընթացում իրականացնում են մեթոդոլոգիական, կրթական, զարգացնող, դաստիարակչական, կառուցողական գործառույթներ: ՈՒսուցիչը միջառարկայական կապերի միջոցով նպաստում է սովորողների գիտելիքների ինտեգրմանը, բազմակողմանի զարգացմանը, ինտելեկտի կատարելագործմանը, մտահորիզոնի ընդարձակմանը: Միջառարկայական կապերը խթանում են սովորողների` դիտարկելու, հետազոտելու, հայտնագործելու, ստեղծագործելու, եզրահանգելու կարողությունների ձևավորմանը: Միջառարկայական կապերի իրականացման ձև են ինտեգրված դասերը: Ինտեգրված դասը պահանջում է կրթության գործընթացի մասնակիցների` ուսուցիչների, սովորողների, ծնողների, վարչական աշխատողների համագործակցությունը: Սակայն քիմիայից, ֆիզիկայից, կենսաբանությունից կամ այլ առարկաներից կազմակերպվող ինտեգրացված դասերը` պետք է տարբերել միջառարկայական կապերը իրականացնող սովորական դասերից, որտեղ ուսումնասիրվում են ոչ թե ընտրովի թեմաներ /ինչպես ինտեգրացված դասերի ժամանակ է արվում/, այլ տվյալ առարկայի դպրոցական ծրագրային նյութերը:
Այսպիսով, հանրակրթական դպրոցում աշխատուղ յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է ոչ միայն գերազանց տիրապետել իր մասնագիտությանը որպես մանկավարժ, այլև որոշակի ինֆորմացիոն պաշարներ ունենալ նաև հարակից առարկաններից:
Ստորև
կներկայացնենք
հանրակրթական դպրոցի աշխարհագրություն առարկայի չափորոշիչը և վերջինիս իմացության
կարևորությունը
ֆիզիկայի դպրոցական
դասընթացի շրջանակներում:
§1. Միջառարկայական կապերի դերը ֆիզիկայի դասընթացում:
Գիտությունների և արտադրության ինտեգրացման մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում գիտությունների համագործակցությունը` միջգիտական կապերը: Քանի որ ուսումնական առարկաները ուսուցանում են գիտությունների հիմունքները, ուստի հրատապ է դառնում նաև ուսուցման գործընթացում միջառարկայական կապերի իրականացումը: Միջառարկայական կապի օգտագործումը երբեք և ոչ մի դասարանում ինքնանպատակ չպետք է լինի, այլ միայն միջոց հիմնական նպատակին հասնելու համար:
Այսպես և միայն այսպես պետք է այն դիտվի և օգտագործվի ուսուցման պրոցեսում՝ ուսուցման ընդհանուր և դասական ձևերի հետ զուգակցված: Միջառարկայական կապերի իրագործումը ակտիվացնում է աշակերտների մտածողությունը, զարգացնում տրամաբանական մտածողությունը, նպաստում ճանաչողական կարողությունների ակտիվացմանը, սրա իրագոծումը հնարավորություն է ստեղծում կրկնել կամ վերհիշել կամ ձեռք բերել նոր տեղեկություններ, կամ գիտելիքներ նյութական աշխարհի օրինաչափությունների մասին տարբեր առարկաներից: Միջառարկայական կապեր իրագործվում են և' դասի ընթացքում, և' արտաժամյա պարապմունքների և էքսկուրսիաների ընթացքում, նման ձևով ուսուցիչը կենտրոնացնում է համարյա բոլոր առարկաներից ստացած գիտելիքները: Բնագիտական առարկաների ուսումնասիրումը հենվում է աշխարհագրության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի դասընթացների առարկայական կապերի և սովորողների մասնագիտական պատրաստության վրա: Հետևապես միջառարկայական կապերն ուժեղացնում են բոլոր դիդակտիկական սկզբունքների դերն ուսուցման իրական գործընթացում՝ օգտվելով բնագիտական կրթության հաջորդականության սկզբունքից:
Ժամանակակից դպրոցում ոչ բոլոր առարկաներն են դիտարկվում մեկ ամբողջության մեջ:
Իսկ եթե այդպիսիք առկա են,
ապա դրանք իրար հետ կապվում են պարզապես
«կապ»,
«փոխադարձ կապ»,
«համակարգային»,
բառերով:
Ընդունելով առանձին գիտությունների
(ֆիզիկա,
քիմիա,
կենսաբանություն,
աշխարհագրություն)
ունեցած դերն ու նշանակությունը դպրոցում բնագիտական աշխարհայացք ձևավորելիս մենք պետք է ընդունենք նաև միջառարկայական կապերի վերաբերյալ դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը և նշանակությունը:
Դասընթացի նպատակն է բացահայտել ֆիզիկա,
քիմիա,
կենսաբանություն,
էկոլոգիա գիտությունների միջև առկա կապերը,
դրանց համակողմանի և միասնական ուսումնասիրության դերը երեխաների բնագիտական աշխարհայացքի ձևավորման գործում:
§2. Հանրակրթության պետական չափորոշիչ:
Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման մարմինների, տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ծրագրեր մշակողների և իրականացնող ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։
Միջին դպրոցի ծրագրի «Բնություն, բնական գիտություններ» ուսումնական բնագավառի բովանդակությունը նպատակաուղղված է բնության տարածված երևույթները, օրինաչափություններն ու օրենքներն իմացող, գիտելիքներն առօրյա իրավիճակներում կիրառող, բնության ներդաշնակությունը գիտակցող անձի ձևավորմանը:
Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ` բնության մեջ առավել տարածված ֆիզիկական, քիմիական երևույթների, կենսաբանական, աշխարհագրական համակարգերի, նյութի կառուցվածքի, մարմինների շարժման և փոխազդեցության, էներգիայի տեսակների և փոխակերպումների, արեգակնային համակարգի, տիեզերքի մարմինների, դրանց շարժման, նյութերի հիմնական հատկությունների և փոխակերպումների, կենդանի օրգանիզմների հիմնական հատկանիշների, մարդու օրգանիզմի կառուցվածքի և կենսագործունեության, առողջ ապրելակերպի կանոնների, երկրագնդի տարբեր տարածքների, այդ թվում՝ նաև Հայաստանի բնության առանձնահատկությունների մասին: Միջնակարգ դպրոցի ծրագրի «Բնություն, բնական գիտություններ» ուսումնական բնագավառի բովանդակությունը նպատակաուղղված է բնության երևույթների մասին համակարգված գիտելիքներ ունեցող, ճանաչողության մեթոդներին տիրապետող և գործնականում կիրառող, քաղաքակրթության զարգացման գործում բնական գիտու- թյունների դերը կարևորող, գիտական աշխարհայացք ունեցող անձի ձևավորմանը:
Միջնակարգ դպրոցի ծրագիրը պետք է ներառի կայուն գիտելիքներ, պատկերացումներ` բնության երևույթների ուսումնասիրման տեսական և փորձարարական մեթոդների, ֆիզիկական երևույթները նկարագրող հիմնական օրենքների և տեսությունների, նյութի կառուցվածքի և քիմիական փոխակերպումների օրինաչափությունների, ընդհանուր կենսաբանական օրինաչափությունների, երկրագնդի աշխարհագրական թաղանթի կառուցվածքի, զարգացման օրինաչափությունների, մարդ-բնություն, բնություն-հասարակության փոխադարձ կապերի մասին
Հանրակրթական ծրագրի ուսումնական բովանդակությունն արտացոլվում է առարկայական ծրագրերում: Հանրակրթական ծրագրի առարկայացանկը կազմվում է այնպես, որ յուրաքանչյուր ուսումնական բնագավառ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում ներկայացված լինի մեկ կամ մի քանի առարկաներով, ընդ որում, յուրաքանչյուր ուսումնական բնագավառը ներկայացնող առարկաների համախումբը պետք է ամբողջությամբ ներառի սույն չափորոշիչով սահմանված տվյալ բնագավառի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները: Հիմնական և ավագ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրում ուսումնական բնագավառները ներկայացվում են հետևյալ առարկաներով՝ «Բնություն, բնական գիտություններ» բնագավառը 5-6-րդ դասարաններում` «Բնագիտություն», 6-րդ դասարանում` «Աշխարհագրություն», 7-9-րդ դասարաններում` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներով:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.