Сферическая проекция кристалла

  • docx
  • 06.06.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Սֆերիկ պրոյեկցիա.docx

Սֆերիկ պրոյեկցիա

 

Նիստերին ուղղահայաց ուղիղների հատման կետով տանենք սֆերա: Բյուրեղի նիստերի նորմալների հատումը սֆերայի մակերևույթի հետ իրենից ներկայացնում է նիստերի նորմալների սֆերիկ պրոյեկցիան: Պրոյեկցիայի սֆերայի մակերևույթի վրա ամեն մի նորմալ պրոյեկտվում է կետի տեսքով: Պրոյեկցիայի կետերից յուրաքանչյուրին համապատասխանում է բյուրեղի նիստերից մեկը (նկ. 3):

Բյուրեղի սֆերիկ պրոյեկցիան կարելի է կառուցել առանց բյուրեղի նիստերը նորմալներով փոխարինելու: Այդ դեպքում բյուրեղի բոլոր նիստերը զուգահեռ տեղափոխում են պրոյեկցիայի սֆերայի կենտրոն և կառուցում են սֆերայի հետ այդ նիստերի հատման կետերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկ. 10. Բյուրեղի սֆերիկ պրոյեկցիա

Սֆերայի մակերևույթի վրա ցանկացած կետի դիրքը կարելի է նկարագրել երկու սֆերիկ կոորդինատներով`  (երկայնություն) և  (լայնություն):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Նկ. 4. A նիստի պատկերումը  և  սֆերիկ կոորդիատներով

 

Բյուրեղի սֆերիկ պրոյեկցիան ակնառու է, բայց գործնական կիրառության համար ավելի հարմար է այն պրոյեկտել հարթության վրա: Դրա համար օգտագործվում են ստերեոգրաֆիկ, գնոմոստերեոգրաֆիկ և գնոմոնիկական պրոյեկցիաները: