Մարմնի մասնիկների ջերմային շարժմամբ պայմանավորված
կինետիկ և փոխազդեցությամբ պայմանավորված պոտենցիալ
էներգիաների գումարն անվանում են ներքին էներգիա:
Ներքին էներգիա
Ներքին էներգիայի փոփոխումը
Մարմնի ներքին էներգիան կարելի է փոփոխել.
աշխատանք կատարելով
մարմնի դեֆորմացմամբ
իսկ գազի ներքին էներգիան մասնավորապես կարելի է փոփոխել փոփոխելով նրա ծավալը
Ջերմահաղորդմամբ
Ջերմահաղորդում
Ջերմահաղորդա-կանություն
Կոնվեկցիա
Ճառագայթային ջերմափոխանակում
Մոլեկուլների ջերմային շարժման և փոփոխազդեցության հետևանքով ջերմության հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերին անվանում են ջերմահաղորդականություն:
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:
Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթային արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
Ջերմաքանակ
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:
Ջերմահաղորդման պրոցեսում մարմինը ստանում կամ կորցնում է էներգիայի որոշակի քանակ:
Ջերմաքանակը նշանակում են Q տառով: Չափման միավորը 1Ջ-ն է:
Տեսակարար ջերմունակություն
c_ տեսարար ջերմունակություն
Q_ ջերմաքանակ
m_ մարմնի զանգված
t1_ սկզբնական ջերմաստիճան
t2_ վերջնական ջերմաստիճան
Հալում և պնդացում
Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Իսկ նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալվում է, կոչվում է նյութի հալման ջերմաստիճան:
Նյութի հալման ընթացքում ջերմասիճանը չի փոփոխվում:
Հալման տեսակարար ջերմություն
Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է 1 կգ բյուրեղային նյութը հալման
ջերմաստիճանում հեղուկի փոխակերպելու համար, կոչվում է հալման
տեսակարար ջերմություն:
Գոլորշիացում և խտացում
Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյացում:
Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում:
Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում:
Հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը կոչվում է եռում:
Եռում
Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Եռման պրոցեսում հեղուկի ջեմաստիճանը չի փոխվում:
Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է 1 կգ զանգվածով նյութը եռման ջերմաստիճանում լրիվ գոլորշիացնելու համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:
Վառելիքի էներգիա
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անջատվում 1կգ զանգվածով վառելիքի լրիվ այրումից, կոչվում է վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
I | III |
II | IV |
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.