Устройства памяти
Оценка 4.8

Устройства памяти

Оценка 4.8
docx
01.07.2020
Устройства памяти
1.docx

Այժմ ծանոթանանք համակարգչի հիշող սարքերի հիմնական տեսակներին։ Համակարգչային ինֆորմացիայի պահպանման համար նախատեսված հիշող սարքերը լինում են երկու տիպի՝ օպերատիվ և արտաքին հիշող սարքեր։

 

Օպերատիվ հիշողությունը կարճաժամկետ հիշող սարք է։ 


Օպերատիվ հիշողությունը նման է գրատախտակին, որը որևէ խնդիր լուծելուց հետո ջնջվում է՝ նոր խնդրի լուծմանն անցնելու համար։ Այն նախատեսված է համակարգչի կողմից տվյալ պահին մշակվող ինֆորմացիայի ու դրան առնչվող տվյալների պահպանման նպատակով։

1430806791_1860648797_ddr-ram.png

 

Համակարգչի օպերատիվ հիշողության մեջ եղած ինֆորմացիան ոչնչանում է, երբ էլեկտրական սնուցումն անջատվում է։ 


Ի տարբերություն օպերատիվ հիշողության՝  համակարգչի  արտաքին հիշող սարքերի վրա պահպանված ինֆորմացիան համակարգիչն անջատելիս չի ոչնչանում։ Արտաքին հիշող սարքերը նախատեսված են ինֆորմացիան երկարաժամկետ պահպանելու համար։ Որպեսզի պատկերացնենք արտաքին հիշող սարքերի իմաստը՝ բերենք հետևյալ օրինակը։ Արտաքին աշխարհից ստացած ամենակարևոր ինֆորմացիան մարդը պահում է իր հիշողության մեջ. սակայն մի՞թե իմաստ ունի կամ հնարավո՞ր է արդյոք հիշել, օրինակ՝ աշխարհում առկա ծառերի ու ծաղիկների բազմահազար տեսակների անվանումները. չէ՞ որ անհրաժեշտության դեպքում կարելի է օգտվել առկա հանրագիտարաններից կամ տեղեկագրերից։ Այսպիսով, ինֆորմացիայի պահպանման համար կիրառվող բազմաթիվ հանրագիտարանները, տեղեկագրերն ու գրքերը կարելի է համարել որպես հիշողության արտաքին կրիչներ։ Բնական է, որ արտաքին հիշողությունում գտնվող ինֆորմացիան ձեռք բերելու համար մարդն ավելի շատ ժամանակ է ծախսում, քան իր «ներքին հիշողությունում» եղածի դեպքում։ Սակայն դրա փոխարեն արտաքին հիշողությունում պահպանվող ինֆորմացիան անսահմանափակ է և պահպանվում է այնքան, որքան պետք է։ Անհատական համակարգիչների համար արտաքին հիշող սարքերը հիմնականում կոշտ (վինչեստեր) և լազերային (օպտիկական) սկավառակներն են ու ֆլեշ հիշող սարքը (նկ 2.3)։


Լազերային  սկավառակները  (կոմպակտ  դիսկ  կամ  CD) ինֆորմացիայի պահպանման արագագործ և հուսալի միջոցներ են։

 

tape-t4.jpg 2.5inch HDD.jpg flash.png
 
                         
ա)                                                            բ)                                                 գ)
Նկ. 2.3. Արտաքին հիշող սարքեր.

         ա) լազերային սկավառակ

         բ) կոշտ սկավառակ (վինչեստեր)

         գ) ֆլեշ հիշող սարք

 

Կոշտ սկավառակը  (վինչեստեր) համակարգչում ինֆորմացիայի երկարաժամկետ պահպանման հիմնական սարքն է և տեղադրված է համակարգային բլոկում։ Սա իր արագագործությամբ և ինֆորմացիայի պահպանման ծավալով գերազանցում է թե՛ լազերային սկավառակներին, և թե՛ ֆլեշ հիշող սարքերին։ Վինչեստեր տերմինն առաջացել է առաջին կոշտ սկավառակի պարամետրերից ելնելով, որոնք թվապես համընկել են Վինչեստեր կոչվող որսորդական հրացանի բնութագրիչ պարամետրերի հետ։

 

«Վինչեստեր» անվանումը կոշտ մագնիսական սկավառակը (HDD – hard disk drive) ստացել է 1973 թվականին IBM ֆիրմայի աշխատակից Կեննետ Հոտոնի կողմից: Այդ կեղծանունը տրվել է 16 ԿԲայթ կոշտ մագնիսական սկավառակին, որն ուներ 30 սեկտոր և 30 կլաստեր: Այդ թվային արժեքը պատահականորեն համընկել էր 30/30 տրամաչափ ունեցող «Վինչեստեր» կոչվող որսորդական հրացանի հետ: Եվ Կեննետ Հոտոնը որոշեց առաջին կոշտ մագնիսական սկավառակն անվանել «Վինչեստեր»:

Ֆլեշ հիշող սարքերը ինֆորմացիայի պահպանման ժամանակակից սարքեր են, որոնք համակարգչին միացնելիս որպես կոշտ սկավառակ են ընդունվում։


Ցանկացած արտաքին հիշող սարքի վրա պահպանված ինֆորմացիա մշակելիս այն բերվում է օպերատիվ հիշողություն։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ պրոցեսորն օպերատիվ հիշողության հետ աշխատում է շատ ավելի արագ, քան արտաքին հիշող սարքերի հետ։
 
 
Օգտակար է իմանալ

 


Արտաքինից  խազեր   և ճաքեր  պարունակող  լազերային սկավառակները կարող են սկավառակասարքը վնասել։

Ինչպես արդեն գիտեք, ցանկացած կենդանի արարած արտաքին աշխարհից ինֆորմացիա ստանալու իր զգայարաններն ունի։ Մարդը նույնպես տարբեր ճանապարհներով ինֆորմացիա ստանալով՝ մշակում է, վերլուծում և իրավիճակին համապատասխան արձագանքում։ Կարելի է ասել, որ կենդանական աշխարհի ինֆորմացիա ստանալու, մշակելու և դրան համապատասխան արձագանքելու գործընթացը նման է համակարգչի ինֆորմացիա ներմուծելու, մշակելու և արտածելու գործընթացին։ Նկարների տեսքով, թվային, տեքստային և ձայնային ինֆորմացիան համակարգիչ ներմուծվելով՝ վեր է ածվում թվայինի։
 

Ներմուծման սարքերը նախատեսված են մարդուն հասկանալի ինֆորմացիան ընդունելու և այն համակարգչին հասկանալի թվայինի ձևափոխելու համար։

 

 Համակարգչային խաղերից ձեզ հավանաբար ծանոթ են ինֆորմացիայի ներմուծման համար կիրառվող հետևյալ սարքերը՝ մկնիկը, գնդիկային շարժասարքը (տրեկբոլ), որն աշխատում է պտտվող գնդիկի շնորհիվղեկասարքը (ջոյստիկը), ինչպես նաև սենսորային՝ զգայուն, հատուկ շերտով էկրանները, որոնց հպվելով են ինֆորմացիա ներմուծում համակարգիչ կամ նույնիսկ բջջային հեռախոս։ Գուցե ծանոթ եք նաև լուսազգայուն գլխիկներով գրիչներին, որոնք հիմնականում օգտագործում են փոքրիկ, գրպանային միկրոհամակարգիչներ ինֆորմացիա ներմուծելու համար։

 


 1.jpg 2.jpg 3.jpg 4.jpg
   
 
                      
ա)                                                  բ)                                      գ)                                       դ)

Նկ. 2.4. Ներմուծման սարքեր.

      ա) լուսազգայուն գրիչ

      բ) ղեկասարք (ջոյստիկ)

      գ) գնդիկային շարժասարք (տրեկբոլ)

      դ) սենսորային էկրան

 

Կարծում ենք, որ որոշ չափով ծանոթ եք նաև համակարգչի ինֆորմացիա ներմուծելու հիմնական սարքին՝ ստեղնաշարին:  Առավել հանգամանորեն ծանոթանանք դրան, քանի որ մեր հետագա աշխատանքում այն շատ է կիրառվելու։


 

Ստեղնաշարը (keyboard) համակարգիչ ինֆորմացիա ներմուծելու համար նախատեսված հիմնական սարքերից է։ Տարբեր կառուցվածքի ստեղնաշարեր կան, սակայն հիմնականում լայնորեն կիրառվող ստանդարտ ստեղնաշարն ունի 100–ից  ավելի ստեղներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Իմաստային առումով ստեղները կարելի է բաժանել մի քանի խմբերի (նկ. 2.5)՝ տառաթվային, ղեկավարման, ֆունկցիոնալ և այլն։ Ծանոթանանք դրանց ընդհանուր կիրառական նշանակությանը։

 

5.JPG

 

                                        Նկ. 2.5. Ստեղնաշար


Տառաթվային ստեղնաշարը  նախատեսված է տառերի, թվանշանների և այլ հատուկ իմաստ ունեցող պայմանանշանների (փակագիծ, միջակետ, ստորակետ, վերջակետ, հարցական նշան և այլն) ներմուծման համար։
 

Ղեկավարման ստեղները կիրառվում են այլ ստեղների համակցությամբ (մի քանի ստեղների համատեղ սեղմմամբ) և ընդլայնում են ստեղնաշարի հնարավորությունները։
 
Համակարգչի սնուցումը ղեկավարող ստեղներ կան միայն ժամանակակից համակարգչիների ստեղնաշարերին. դրանց միջոցով կարելի է ժամանակավորապես անջատել համակարգիչը, էկրանի սնուցումը և այլն։


 

Ֆունկցիոնալ ստեղները նախատեսված են առավել հաճախ օգտագործվող հրամանների ավտոմատ իրագործման համար։


Թվային ստեղնաշարն աշխատում է երկու ռեժիմով. եթե Num Lock ազդանշանային լամպը միացված է, ապա այն կիրառվում է թվեր ներմուծելու համար, հակառակ դեպքում՝ կուրսորի ղեկավարման համար։

Տեքստ ներմուծելու ռեժիմում էկրանին անընդհատ թարթող լուսացույցը, որը ցույց է տալիս մշակվող ընթացիկ պայմանանշանի  դիրքը, անվանում են կուրսոր։ 

 

Կուրսորի ղեկավարման  ստեղները թույլատրում են կուրսորը տեղաշարժել մեկ նիշի չափով՝ համապատասխանաբար դեպի ձախ, աջ, վերև կամ ներքև։


Ֆիլմեր դիտելիս հավանաբար հաճախ հիացել եք մարդկանց ճարտար ու արագ աշխատելու կարողությամբ։ Ասենք, որ նման վարպետություն կարող եք ձեռք բերել նաև դուք՝ որոշակի աշխատասիրության և ջանքի շնորհիվ։ Գաղտնիքն այն Է, որ պետք Է սովորել տեքստ հավաքել՝ առանց ստեղնաշարին նայելու։ Համապատասխան հմտություն սովորեցնող մեթոդը  կոչվում Է կույր տասմատային մեթոդ։
 
Ստեղնաշարը անփոխարինելի սարք Է տեքստային ինֆորմացիա ներմուծելիս, իսկ էկրանին որևէ նկար ստեղծելիս առավել արդյունավետ է էլեկտրոնային մկնիկը (հետագայում՝ մկնիկ)։

 

10.jpg

 

Աշխատանքի ընթացքում մկնիկն իր կատարած տեղաշարժը հաղորդում է համակարգչին. այն արտահայտվում է մկնիկի ցուցիչի միջոցով։ Մկնիկի ցուցիչը պայմանական նշան (պատկեր) է, որը տեղաշարժվում է էկրանի սահմաններում՝ մկնիկի շարժմանը զուգընթաց։ Տվյալ պահին աշխատող համակարգչային ծրագրից կախված՝ այն կարող է տարբեր տեսքեր ընդունել։

 

Ժամանակակից մկնիկները 3 սեղմակ ունեն։ Մկնիկի կենտրոնում տեղադրված պտտվող սեղմակը թույլատրում է էկրանին արտածված ինֆորմացիան վերև կամ ներքև տեղաշարժել։ Եթե մկնիկը բռնենք աջ ձեռքով, ապա ցուցամատը կհայտնվի մկնիկի ձախ՝ հիմնական սեղմակի վրա. սրանով է իրականացվում մկնիկով կատարվող աշխատանքի մեծ մասը։

 

Համակարգչում մշակված տվյալներն արտածելու հիմնական սարքերը մոնիտորն (դիսփլեյ) ու տպող սարքն  են։ Չնայած արտաքինից մոնիտորը նման է հեռուստացույցի, սակայն մոնիտորն այլ կերպ է աշխատում և ունակ է առավել մաքուր ու հստակ պատկեր վերարտադրելու, քան հեռուստացույցը։

 

11.jpg

 

 

Ինֆորմացիան մոնիտորի էկրանին ներկայացվում է առանձին լուսավորվող կետերի միջոցով, որոնք փիքսելներ են կոչվում։

 

Մոնիտորի համար կարևոր ցուցանիշ է ինչպես էկրանի անկյունագիծը, այնպես էլ էկրանին առկա փիքսելների  քանակը՝որքան շատ են փիքսելները, այնքան որակով է մոնիտորը։ Որպես էկրանի անկյունագծի չափման միավոր ընդունում են դյույմը, որը մոտավորապես 2,5սմ է։ Հիմնականում լինում են 14, 15, 17, 19, կամ 21 դյույմանոց անկյունագծերով մոնիտորներ։ Վերջին ժամանակներս առավելապես հեղուկաբյուրեղային (LCD) մոնիտորներ են կիրառվում, որոնք առողջության համար առավել անվնաս են։
 
Տպող սարքը կիրառում են համակարգչում պահպանվող ու մշակվող ինֆորմացիան թղթի վրա տպելու համար։ Տպող սարքի աշխատանքի համար կարևոր բնութագրիչներ են՝ արագագործությունը, անաղմուկ աշխատելը, տպագրման որակը։ Ներկայումս առավել տարածված են լազերային տպող սարքերը։

 

12.jpg


 

Այժմ ծանոթանանք համակարգչի հիշող սարքերի հիմնական տեսակներին։ Համակարգչային ինֆորմացիայի պահպանման համար նախատեսված հիշող սարքերը լինում են երկու տիպի՝ օպերատիվ և արտաքին հիշող սարքեր ։ Օպերատիվ…

Այժմ ծանոթանանք համակարգչի հիշող սարքերի հիմնական տեսակներին։ Համակարգչային ինֆորմացիայի պահպանման համար նախատեսված հիշող սարքերը լինում են երկու տիպի՝ օպերատիվ և արտաքին հիշող սարքեր ։ Օպերատիվ…

CD ) ինֆորմացիայի պահպանման արագագործ և հուսալի միջոցներ են ։ ա ) բ ) գ ) Նկ

CD ) ինֆորմացիայի պահպանման արագագործ և հուսալի միջոցներ են ։ ա ) բ ) գ ) Նկ

Արտաքինից խազեր և ճաքեր պարունակող լազերային սկավառակները կարող են սկավառակասարքը վնասել ։ Ինչպես արդեն գիտեք , ցանկացած կենդանի արարած արտաքին աշխարհից ինֆորմացիա ստանալու իր զգայարաններն…

Արտաքինից խազեր և ճաքեր պարունակող լազերային սկավառակները կարող են սկավառակասարքը վնասել ։ Ինչպես արդեն գիտեք , ցանկացած կենդանի արարած արտաքին աշխարհից ինֆորմացիա ստանալու իր զգայարաններն…

Նկ . 2.4. Ներմուծման սարքեր . ա ) լուսազգայուն գրիչ բ ) ղեկասարք ( ջոյստիկ ) գ ) գնդիկային շարժասարք ( տրեկբոլ ) դ )…

Նկ . 2.4. Ներմուծման սարքեր . ա ) լուսազգայուն գրիչ բ ) ղեկասարք ( ջոյստիկ ) գ ) գնդիկային շարժասարք ( տրեկբոլ ) դ )…

Num Lock ազդանշանային լամպը միացված է , ապա այն կիրառվում է թվեր ներմուծելու համար , հակառակ դեպքում՝ կուրսորի ղեկավարման համար ։ Տեքստ ներմուծելու ռեժիմում էկրանին…

Num Lock ազդանշանային լամպը միացված է , ապա այն կիրառվում է թվեր ներմուծելու համար , հակառակ դեպքում՝ կուրսորի ղեկավարման համար ։ Տեքստ ներմուծելու ռեժիմում էկրանին…

LCD) մոնիտորներ են կիրառվում , որոնք առողջության համար առավել անվնաս են։ Տպող սարքը կիրառում են համակարգչում պահպանվող ու մշակվող ինֆորմացիան թղթի վրա տպելու համար։ Տպող…

LCD) մոնիտորներ են կիրառվում , որոնք առողջության համար առավել անվնաս են։ Տպող սարքը կիրառում են համակարգչում պահպանվող ու մշակվող ինֆորմացիան թղթի վրա տպելու համար։ Տպող…

Устройства памяти

Устройства памяти
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
01.07.2020