Ներքին էներգիայի փոփոխումը
Մարմնի ներքին էներգիան կարելի է փոփոխել.
աշխատանք կատարելով
մարմնի դեֆորմացմամբ
իսկ գազի ներքին էներգիան մասնավորապես կարելի է փոփոխել փոփոխելով նրա ծավալը
Ջերմահաղորդմամբ
Դ
Ջերմահաղորդում
Ջերմահաղորդա-կանություն
Կոնվեկցիա
Ճառագայթային ջերմափոխանակում
Մոլեկուլների ջերմային շարժման և փոփոխազդեցության հետևանքով ջերմության հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերին անվանում են ջերմահաղորդականություն:
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը,ո-
րը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:
Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթային արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
Ջերմաքանակ
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:
Նշանակում են Q տառով, չափում են Ջ-ով:
Հալում ու պնդացում
Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալվում է, կոչվում է նյութի հալման ջերմաստիճան:
Գոլորշիացում և խտացում
Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյացում:
Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում:
Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում:
Եռում
Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Եռման պրոցեսում հեղուկի ջեմաստիճանը չի փոխվում:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.